15.2 C
Yerevan

Իշխա­նության Զավթման Փորձ

Փորձ արվեց անլրջացնել այդ ամե­նը‘ հայտա­րա­րե­լով, որ առգրավվել զենքե­րը օրի­նա­կան են, որ ցուցադրված դավադրության պլա­նը արհեստա­կան բանա­կա­նության օգնությամբ է ստեղծել, բայց ո՞վ է ասել, որ իշխա­նության զավթում չի կարող լինել նաև օրի­նա­կան զենքե­րով կամ ի՞նչ կապ ունի, թե այդ պլա­նը արհեստա­կան բանա­կա­նությունն է գրել, թե ինչ որ կոնկրետ մեկը։ 

Ստյո­պա Սաֆարյան

Հանրա­յին Ռադիոն զրուցել է քաղա­քա­գետ, ՄԱՀՀԻ հիմնա­դիր Ստյո­պա Սաֆարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել վերջին օրե­րին ներքա­ղա­քա­կան լարված գործընթա­ցին, եկե­ղե­ցի-իշխա­նություն հարա­բե­րություննե­րին և տեղի ունե­ցող գործընթացնե­րին։

Ստյո­պա Սաֆարյա­նը մի քանի պատճառ է նշել, թե ինչու են Հայաստա­նում հիմա նման գործընթացներ են  տեղի ունե­նում, որոնց հանրա­գումարն ըստ էության այն է, որ Հայաստա­նը շարունա­կում է Ռուսաստա­նից անկա­խա­նալ և Ռուսաստա­նի կողմից ձեռնարկվում են հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րը‘ դա կանխե­լու կամ առնվազն‘ դանդա­ղեցնե­լու համար։ Ռուսնե­րի կողմից ցավոտ են ընկալվում  Հայաստա­նի բոլոր ինքնուրույն գործո­ղություննե­րը, ռուսնե­րը դա ընկա­լում են որպես իրենց դեմ ուղղված քայլ։ Թեև տնտե­սա­կան ցուցա­նիշնե­րի առումով Հայաստա­նը դեռևս շարունա­կում է շատ ամուր կապե­րով կապված մնալ Ռուսաստա­նին, այնուա­մե­նայնիվ, արտա­քին քաղա­քա­կան, սպա­ռա­զինման և այլ ուղղություննե­րում նկա­տե­լի է Հայաստա­նի ապա­ռուսա­կա­նա­ցումը։ Ռուսնե­րը այլևս չեն կարո­ղա­նում ազդել վարչա­պե­տի վրա, չեն կարո­ղա­նում ազդել արտգործնա­խա­րա­րի վրա և միակ կառույցը, որ մնա­ցել է իրենց ձեռքում‘ եկե­ղե­ցին է։

Քաղա­քա­գե­տի համոզմամբ այն ինչ կատարվում է Հայաստա­նում, չափից ավե­լի լուրջ է ու դրա վկա­յությունն այն է, որ այս անգամ ոչ թե պարզա­պես խմբեր են վարձվում, ոչ թե երրորդ չորրորդ դեմքե­րով են ներգրավված գործընթացնե­րում, այլ‘ առա­ջին։ Դրա­նով է պայմա­նա­վորված անձամբ կաթո­ղի­կո­սի, Սամվել Կարա­պետյա­նի և այլոց ներգրա­վա­ծությունը։ Սամվել Կարա­պետյա­նին չեն կարող դատել իր արած արտա­հայտություննե­րի համար և ոչ էլ կաթո­ղի­կո­սի կուսակցության հարցն է հուզում հանրությա­նը, այլ ազդե­ցության գործա­կալ լինե­լու պահը։ Փաշինյա­նը չի կարող ասել գործա­կալ եք, նրանք էլ չեն կարող ասել գործա­կալ ենք, ուստի ամեն ինչ առա­ջին մակարդա­կով այլ կերպ է հնչում։

Քաղա­քա­գե­տի բնո­րոշմամբ Գալստանյա­նի ձերբա­կա­լությունն ու առգրավված փաստե­րը խոսում են այն մասին, որ իշխա­նության զավթման պլա­նը շատ լուրջ եւ երկա­րատև է քննարկվել։ Նրանց կողմից փորձ արվեց անլրջացնել այդ ամե­նը‘ հայտա­րա­րե­լով, որ առգրավվել զենքե­րը օրի­նա­կան են,  որ ցուցադրված դավադրության պլա­նը արհեստա­կան բանա­կա­նության օգնությամբ է ստեղծել, բայց ո՞վ է ասել, որ իշխա­նության զավթում չի կարող լինել նաև օրի­նա­կան զենքե­րով կամ ի՞նչ կապ ունի, թե այդ պլա­նը արհեստա­կան բանա­կա­նությունն է գրել, թե ինչ որ կոնկրետ մեկը։ 

Այն բանից հետո, երբ հաստատվեց, որ ձայնագրություննե­րը իրա­կան են, Գալստանյա­նի փաստա­բաննե­րը, մասնա­վո­րա­պես Օրբելյա­նը հայտա­րա­րեց, որ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված և այլն։ Հայտա­րարվեց, որ այդ զրույցի ընթացքում ընդա­մե­նը մտքե­րի փոխա­նա­կում է տեղի ունե­ցել, ոչ թե ապստամբության ծրագրի քննարկում։ Եթե ապստամբություն չի քննարկվել, այլ ընդա­մե­նը մտե­րիմ փոխա­նա­կում, ապա ինչո՞ւ են զենքեր հավա­քել, պլան գրել, նման տոնով արտա­հայտվել ժողովրդի հասցեին‘ նրան ամե­նա­տարբեր ածա­կաննե­րով պիտա­կե­լով։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ