Փորձ արվեց անլրջացնել այդ ամենը‘ հայտարարելով, որ առգրավվել զենքերը օրինական են, որ ցուցադրված դավադրության պլանը արհեստական բանականության օգնությամբ է ստեղծել, բայց ո՞վ է ասել, որ իշխանության զավթում չի կարող լինել նաև օրինական զենքերով կամ ի՞նչ կապ ունի, թե այդ պլանը արհեստական բանականությունն է գրել, թե ինչ որ կոնկրետ մեկը։
Ստյոպա Սաֆարյան
Հանրային Ռադիոն զրուցել է քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին օրերին ներքաղաքական լարված գործընթացին, եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և տեղի ունեցող գործընթացներին։
Ստյոպա Սաֆարյանը մի քանի պատճառ է նշել, թե ինչու են Հայաստանում հիմա նման գործընթացներ են տեղի ունենում, որոնց հանրագումարն ըստ էության այն է, որ Հայաստանը շարունակում է Ռուսաստանից անկախանալ և Ռուսաստանի կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները‘ դա կանխելու կամ առնվազն‘ դանդաղեցնելու համար։ Ռուսների կողմից ցավոտ են ընկալվում Հայաստանի բոլոր ինքնուրույն գործողությունները, ռուսները դա ընկալում են որպես իրենց դեմ ուղղված քայլ։ Թեև տնտեսական ցուցանիշների առումով Հայաստանը դեռևս շարունակում է շատ ամուր կապերով կապված մնալ Ռուսաստանին, այնուամենայնիվ, արտաքին քաղաքական, սպառազինման և այլ ուղղություններում նկատելի է Հայաստանի ապառուսականացումը։ Ռուսները այլևս չեն կարողանում ազդել վարչապետի վրա, չեն կարողանում ազդել արտգործնախարարի վրա և միակ կառույցը, որ մնացել է իրենց ձեռքում‘ եկեղեցին է։
Քաղաքագետի համոզմամբ այն ինչ կատարվում է Հայաստանում, չափից ավելի լուրջ է ու դրա վկայությունն այն է, որ այս անգամ ոչ թե պարզապես խմբեր են վարձվում, ոչ թե երրորդ չորրորդ դեմքերով են ներգրավված գործընթացներում, այլ‘ առաջին։ Դրանով է պայմանավորված անձամբ կաթողիկոսի, Սամվել Կարապետյանի և այլոց ներգրավածությունը։ Սամվել Կարապետյանին չեն կարող դատել իր արած արտահայտությունների համար և ոչ էլ կաթողիկոսի կուսակցության հարցն է հուզում հանրությանը, այլ ազդեցության գործակալ լինելու պահը։ Փաշինյանը չի կարող ասել գործակալ եք, նրանք էլ չեն կարող ասել գործակալ ենք, ուստի ամեն ինչ առաջին մակարդակով այլ կերպ է հնչում։
Քաղաքագետի բնորոշմամբ Գալստանյանի ձերբակալությունն ու առգրավված փաստերը խոսում են այն մասին, որ իշխանության զավթման պլանը շատ լուրջ եւ երկարատև է քննարկվել։ Նրանց կողմից փորձ արվեց անլրջացնել այդ ամենը‘ հայտարարելով, որ առգրավվել զենքերը օրինական են, որ ցուցադրված դավադրության պլանը արհեստական բանականության օգնությամբ է ստեղծել, բայց ո՞վ է ասել, որ իշխանության զավթում չի կարող լինել նաև օրինական զենքերով կամ ի՞նչ կապ ունի, թե այդ պլանը արհեստական բանականությունն է գրել, թե ինչ որ կոնկրետ մեկը։
Այն բանից հետո, երբ հաստատվեց, որ ձայնագրությունները իրական են, Գալստանյանի փաստաբանները, մասնավորապես Օրբելյանը հայտարարեց, որ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված և այլն։ Հայտարարվեց, որ այդ զրույցի ընթացքում ընդամենը մտքերի փոխանակում է տեղի ունեցել, ոչ թե ապստամբության ծրագրի քննարկում։ Եթե ապստամբություն չի քննարկվել, այլ ընդամենը մտերիմ փոխանակում, ապա ինչո՞ւ են զենքեր հավաքել, պլան գրել, նման տոնով արտահայտվել ժողովրդի հասցեին‘ նրան ամենատարբեր ածականներով պիտակելով։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
