Միջազգային

Պուտինի Գաղութարար Էությունը

Երկար ժամանակ ռուս ազգայնական պատմագրությունը այդ մերձեցումը ներկայացրել է որպես «Ուկրաինայի վերամիավորում Ռուսաստանի հետ»։ Իսկ այժմ Մեդինսկին Պուտինի հետ զրույցում «փայլուն» միտք հնչեցրեց՝ չպետք է խոսել «վերամիավորման» մասին, որովհետև Ուկրաինան երբեք ինքնիշխան պետություն չի եղել և միշտ էլ Ռուսաստանի մաս է կազմել։

Neue Zürcher Zeitung

Neue Zürcher Zeitung. «Որտեղ ռուս զինվորի ոտքն է դիպչում, դա մերն է»։ Պուտինի համար գոյություն ունի միայն ռուսական պետությունը — Կրեմլում իշխում է պատմության շովինիստական ընկալումը։

Իրականում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Վլադիմիր Պուտինը ցանկանում էր խոսել միայն աճի լավ ցուցանիշների, գործազրկության ցածր մակարդակի և Ռուսաստանի ենթակառուցվածքներում ներդրումների մասին։ Սակայն խոսակցությունը անխուսափելիորեն գնաց դեպի Ուկրաինայում ընթացող պատերազմ։

Պուտինը կրկնեց իր խոսքերը ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնման մասին, Եվրոմայդանի ժամանակ իբր տեղի ունեցած պետական հեղաշրջման և Արևմուտքի դավաճանության մասին։ Հարցին, թե որտեղ է կանգնելու ռուսական բանակը ներխուժման դեպքում, Պուտինը պատասխանեց. «Ես արդեն շատ անգամներ ասել եմ, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդներին իրականում մեկ ժողովուրդ եմ համարում։ Այդ իմաստով ամբողջ Ուկրաինան մերն է… Մեզ մոտ հին օրենք կա՝ որտեղ ռուս զինվորի ոտքը դիպչում է, դա մերն է»։

Սակայն, ինչպես երևում է, Պուտինը չի նկատում, որ այս իմպերիալիստական հայտարարությունն ակնհայտորեն հակասում է իր իսկ քննադատությանը արևմտյան «նեոգաղութականության» վերաբերյալ։ Նա կրկին առաջ քաշեց իր սիրած թեզը «ոսկե միլիարդի» մասին՝ ըստ որի Արևմտյան էլիտաները հարստացել են Գլոբալ Հարավի հաշվին։

Պուտինի լարված ելույթը երկրորդական ու երրորդական կարգի լսարանի առջև (միակ օտարերկրյա առաջնորդը՝ Ինդոնեզիայի նախագահն էր) ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը հուսահատ պայքարում է իր մարող «փափուկ ուժի» համար։

Պուտինը չի կարող ոչ միջազգային հանրությանը, ոչ էլ սեփական ժողովրդին ապագայի համոզիչ տեսլական ներկայացնել։ Քանի որ Ռուսաստանը կորցրել է ապագան, նա մոլագարորեն վերադառնում է դեպի անցյալ և ինտենսիվ կերպով զբաղվում է պատմական քաղաքականությամբ։

Պատմությունը՝ իշխանության գրավիչ ռեսուրս է․ այն էժան է, արդյունավետ և հեշտ մշակելի։ Դիկտատորները գիտեն, որ իրենց ժողովրդավարական լեգիտիմությունը փխրուն է։ Սա հատկապես ցայտուն է Ռուսաստանում, որտեղ անցած տարվա մարտին Պուտինը վերադասվեց նախագահի պաշտոնում՝ ֆանտաստիկ՝ 88.5% արդյունքով։ Կարելի է հարց տալ՝ ի՞նչու էր Պուտինին ընդհանրապես պետք այսքան մանիպուլյացիա և կեղծիք։ Նա նույնիսկ բաց ընտրություններում էլ կհաղթեր։

Պատասխան այն է, որ Պուտինը իրեն համարում է «ժողովրդի կամքի» մարմնավորում։ Նրա կամքը՝ ռուս ժողովրդի կամքն է, իսկ վերջինս կարող է լինել միայն միահեծան։ Սակայն որպեսզի ժողովուրդը իմանա, թե ինչ է ընդհանրապես ուզում, անհրաժեշտ է քաղաքական տեխնոլոգիաների ամբողջ համակարգ։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց Ռուսաստանի կրթության նախարարությունը դպրոցներում նոր արարողակարգ ներդրեց։ 2022 թվականի ապրիլից սկսած՝ Ռուսաստանում յուրաքանչյուր ուսումնական օր սկսվում է դրոշի բարձրացմամբ և պետական օրհներգի կատարումով։ Մինչ այսօր բոլոր դասագրքերը հարմարեցվել են միասնական գաղափարական գծին։

Անցած կիրակի Պուտինը հանդիպեց իրեն հավատարիմ պատմության դասագրքերի հեղինակների հետ։ Մասնակցում էին ռուս գիտական շրջանակների երկու «դինոզավրեր»՝ կրթության նախարար Կրավցովը, որը վստահ չէ անգամ ուղղագրության մեջ, և մշակույթի նախկին նախարար Մեդինսկին, որի վրա դաջված է պլագիատի սկանդալը։

Մեդինսկին իդեալական խոսափող է «ռուսոֆոբ Արևմուտքի» գաղափարի համար։ 2011-ին նա պաշտպանել է դոկտորական թեզ՝ նվիրված Վաղ Նոր ժամանակների պատմագրության «օբյեկտիվության խնդրին»։ Նա քննադատում էր Ռուսաստանը բացասաբար ներկայացնող արևմտյան ճանապարհորդների հաշվետվությունները։

Հետագայում Մեդինսկին իր «հետազոտության արդյունքները» ներառեց մանկական գրքերի շարքում՝ «Ռուսաստանի մասին առասպելներ» վերնագրով։ Գրքերի վերնագրերն են՝ «Ռուսական հարբեցողության, ծուլության, ճանապարհների ու հիմարների մասին», «Ռուսական ժողովրդավարության, կեղտի ու «ազգերի բանտի» մասին առասպելներ» և «Ռուսական կեղտի ու դարավոր տեխնոլոգիական հետամնացության մասին»։

Կիրակի օրը Մեդինսկին նոր լույս հաղորդեց Պուտինի տեսությանը՝ «ռուս և ուկրաինացի ժողովուրդների միասնության» մասին։ Նա հիշեցրեց ռուս և ուկրաինական պատմագրության մեջ առկա հին վեճը․ 1654 թվականին ուկրաինացի կազակ գետման Բոգդան Խմելնիցկին դիմել էր Մոսկվայի թագավորին՝ լեհերի հարձակումներից պաշտպանվելու համար։

Երկար ժամանակ ռուս ազգայնական պատմագրությունը այդ մերձեցումը ներկայացրել է որպես «Ուկրաինայի վերամիավորում Ռուսաստանի հետ»։ Իսկ այժմ Մեդինսկին Պուտինի հետ զրույցում «փայլուն» միտք հնչեցրեց՝ չպետք է խոսել «վերամիավորման» մասին, որովհետև Ուկրաինան երբեք ինքնիշխան պետություն չի եղել և միշտ էլ Ռուսաստանի մաս է կազմել։

Պուտինն անմիջապես ընդունեց այս գաղափարը և ընդգծեց, որ բոլոր «անկախ պետությունները», որոնք առաջացել են Խորհրդային Միության փլուզումից հետո, երբեք իրականում անկախ չեն եղել։ Այսպիսով, Պուտինը կրկին քննադատեց խորհրդային լենինյան ֆեդերալիզմը, որը, ըստ նրա, «ժամանակային ռումբ» էր դրված Ռուսաստանի «հազարամյակային պետականության» տակ։

Պուտինը՝ որպես այս յուրօրինակ պատմության «պահապան», լիովին մերժում է ազգային կառուցման այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել հետխորհրդային տարածքում և այսօր արդեն անշրջելի են։ Այս հայտարարություններին ուշադիր հետևում են ոչ միայն Կիևում, այլև Մինսկում և Աստանայում։

Աղբյուրը`

https://www.nzz.ch/feuilleton/wo-der-russische-soldat-seinen-fuss-hinsetzt-das-gehoert-uns-fuer-putin-gibt-es-nur-den-russischen-staat-im-kreml-herrscht-ein-chauvinistisches-geschichtsbild-ld.1890603

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *