16.9 C
Yerevan

Եվրո­պա­յի Վտանգա­վոր Տապա­լումը Մերձա­վոր Արև­ելքում

Քանի դեռ հիվանդա­նո­ցի ռմբա­կո­ծումը կամ բնակչության բռնի տեղա­հա­նումը Գազա­յում նույն խստությամբ չեն դատա­պարտվում, ինչպես Ուկրաի­նա­յում, Կրեմլի հակաուկրաի­նա­կան հռե­տո­րա­բա­նությունը գնա­լով ավե­լի լայն արձա­գանք կգտնի՝ նույնիսկ եվրո­պա­կան հասա­րա­կա­կան կարծի­քի շրջա­նակնե­րում։

Ժան-Պիեռ Ֆիլյու

Չի անցնում մեկ օր, որ Եվրո­պա­յի անօգնա­կա­նությունը Մերձա­վոր Արև­ելքում ամե­նա­ցա­վա­լի ձևով չարտա­հայտվի։

2025 թ. հունի­սի 20-ին՝ Ժնև­ում, Գերմա­նիա­յի, Ֆրանսիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի և Եվրո­պա­կան միության արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը վստահ են, որ իրենց իրա­նա­կան գործընկե­րը պատրաստ է «մեծա­թիվ զիջումնե­րի» իր երկրի միջուկա­յին ծրագրի հարցում։ Բայց արդեն հաջորդ օրը Դոնալդ Թրամփը աննա­խա­դեպ հարվածներ է հասցնում Իրա­նին՝ այսպի­սով ուժե­ղացնե­լով Իսրա­յե­լի սկսած արշա­վը ընդդեմ Իսլա­մա­կան Հանրա­պե­տության։

Հունի­սի 23-ին ԵՄ արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը Բրյուսե­լում քննում են Իսրա­յե­լի կողմից միջազգա­յին իրա­վունքի «առնվազն երե­սուն սկզբունքի խախտումը»՝ Արևմտյան ափում և Գազա­յում։ Չնա­յած նման խիստ եզրա­կա­ցություննե­րին՝ եվրո­պա­ցի դիվա­նա­գետնե­րը հրա­ժարվում են կասկա­ծի տակ դնել ԵՄ–Իսրայել ասո­ցացման համա­ձայնա­գի­րը՝ մի փաստա­թուղթ, որը, ի դեպ, հիմնված է «մարդու իրա­վունքնե­րի հարգման» վրա։ Այդ հավա­քա­կան պասի­վությունն վերջնա­կա­նա­պես հաստատվում է ԵՄ գագաթնա­ժո­ղո­վում՝ հունի­սի 26-ին։

Պուտի­նի մշտա­կան առա­վե­լությունը

Արդյոք Վաշինգտո՞նն է մարգի­նա­լացնում Եվրո­պան, թե՞ վերջինս ինքն է դատա­պարտում իրեն անգործության՝ էական չէ։ Կարև­որն այն է՝ վերջա­պես ազնվո­րեն նայել այն սարսա­փե­լի ռիսկե­րին, որ բխում են նման ինքնա­մե­կուսա­ցումից։ Նախ և առաջ՝ սա պարգև է Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նին՝ Ուկրաի­նա­յի դեմ իր ագրե­սիա­յիա­յում։

Երբ Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա Ֆոնդեր Լայե­նը քննա­դա­տում է ԵՄ ներսում Կրեմլի հանդեպ համակրանքը, նա վճռա­կա­նո­րեն հայտա­րա­րում է. «Եվրո­պա­ցի­նե­րը կարող են տարբեր պատմություններ ու լեզուներ ունե­նալ, բայց չկա մի լեզու, որտեղ «խաղա­ղությունը» կթարգմանվի որպես կապի­տուլյա­ցիա, իսկ «ինքնիշխա­նությունը»՝ «օկուպա­ցիա»։ Բայց այս հայտա­րա­րությունն ակնհայտո­րեն վերա­բե­րում է միայն Ուկրաի­նա­յին։ Մերձա­վոր Արև­ելքում «խաղա­ղություն» բառը վաղուց արդեն դարձել է կապի­տուլյա­ցիա­յի հոմա­նիշ՝ չխո­սե­լով այն ինքնիշխա­նության մասին, որից պաղեստինյան ժողովրդին մերժում են տասնամյակներ շարունակ։

Արդեն մոտ 21 ամիս է՝ Ռուսաստա­նի նախա­գա­հը առա­վե­լա­գույնս օգտա­գործում է արևմտյան ժողովրդա­վա­րություննե­րի երկա­կի ստանդարտնե­րը՝ ուկրաի­նա­կան ճակա­տում։ Քանի դեռ հիվանդա­նո­ցի ռմբա­կո­ծումը կամ բնակչության բռնի տեղա­հա­նումը Գազա­յում նույն խստությամբ չեն դատա­պարտվում, ինչպես Ուկրաի­նա­յում, Կրեմլի հակաուկրաի­նա­կան հռե­տո­րա­բա­նությունը գնա­լով ավե­լի լայն արձա­գանք կգտնի՝ նույնիսկ եվրո­պա­կան հասա­րա­կա­կան կարծի­քի շրջա­նակնե­րում։

Եվ անգամ այն ժամա­նակ, երբ Մոսկվան կորցնում է իր գլխա­վոր դաշնակցին տարա­ծաշրջա­նում՝ Ասա­դի ռեժի­մը, Իսրա­յե­լը ջանքեր է գործադրում, որ ռուսա­կան ռազմա­բա­զա­նե­րը Սիրիա­յում պահպանվեն։ Եվ անգամ այն ժամա­նակ, երբ Ռուսաստա­նի իրա­նա­կան դաշնա­կի­ցը ծանր հարվածներ է ստա­նում, Սպի­տակ տունը մտա­ծում է Կրեմլին միջնորդի դերը տալ Իսրա­յե­լի ու Իրա­նի միջև։ Թվում է՝ Դոնալդ Թրամփն ու Բենիա­մին Նեթանյա­հուն, անկախ ամեն ինչից, նախընտրում են պահպա­նել լավ հարա­բե­րություններ Ռուսաստա­նի հետ Մերձա­վոր Արև­ելքում՝ Եվրո­պա­յի և Ուկրաի­նա­յի հանդեպ իրենց աջակցությա­նը վնա­սե­լով։

Իրա­վունքի և դիվա­նա­գի­տության կործա­նումը

Միայն այս աշխարհա­քա­ղա­քա­կան նկա­տա­ռումներն էլ բավա­կան են՝ վերա­նա­յե­լու եվրո­պա­կան քաղա­քա­կա­նությունը Մերձա­վոր Արև­ելքում։ Հիշեցնենք, որ հենց Եվրո­պա­յի կամա­վոր հեռա­ցումը Սիրիա­յի հարցից՝ 2015 թվա­կա­նին, նպաստեց «միգրա­ցիոն ճգնա­ժա­մին», որը հետա­գա­յում սրվեց Եվրո­պա­յում ջիհա­դիստա­կան ահա­բեկչա­կան ալի­քով։

Բայց կա մի բան, որն ավե­լի մտա­հո­գիչ է՝ դա բազմա­կողմա­նի մոտեցման և միջազգա­յին նորմե­րի արագ քայքա­յումն է, որոնք, ի դեպ, հենց եվրո­պա­կան նախագծի հիմքում են։ Ինչ վերա­բե­րում է Իսրա­յե­լի կողմից մարդա­սի­րա­կան իրա­վունքի համա­կարգա­յին խախտումնե­րին՝ և դրանց անպատժե­լիությա­նը՝ դրանք միայն խրա­խուսում են ազա­տության թշնա­մի­նե­րին՝ հենց Եվրո­պա­յի ներսում։ ԵՄ-ում ծայրա­հեղ աջ տարբեր ուժեր կարող են տարա­կարծիք լինել, անգամ հակա­սել միմյանց Ռուսաստա­նի հարցում, բայց Իսրա­յե­լի ներկա­յիս կառա­վա­րության աջակցության հարցում՝ միա­բան են։

Հենց երկու տարի առաջ ես պատրաստել էի Դիդրո­յի ինստի­տուտի համար վերլուծա­կան աշխա­տանք՝ «Մերձա­վոր Արև­ելքը 2050 թվա­կա­նին» վերնագրով։ Այդտեղ ես նկա­րագրել էի երեք հնա­րա­վոր սցե­նար՝ ամե­նա­շա­հա­վե­տից մինչև ամե­նամռայլը։ Վերջի­նը ենթադրում էր միջազգա­յին իրա­վունքի և դիվա­նա­գի­տության ամբողջա­կան կործա­նում՝ Եվրո­պա­յի համար աղե­տա­լի հետև­անքնե­րով։

Այդ ամե­նա­վատ սցե­նա­րը ես սկսել էի այսպես. «Այա­թո­լա­նե­րի ռեժի­մը ներքին ճգնա­ժա­մից դուրս գալու այլ ելք չի տեսնում, քան միջուկա­յին արկա­ծախնդրությունը։ Ի պատասխան՝ ԱՄՆ‑ն ու Իսրա­յե­լը սկսում են բացա­հայտ արշավ Իսլա­մա­կան Հանրա­պե­տության տապալման նպա­տա­կով։ Այս հակա­մարտության առա­ջին զոհե­րը դառնում են իրանցի ցուցա­րարնե­րը, որոնք զոհա­բերվում են «սրբա­զան միասնությա­նը» հանուն «հարձակման ենթարկված հայրե­նի­քի» պաշտպա­նության»։

Նման ծայրա­հեղ էսկա­լա­ցիան ոչ թե նոր տարա­ծաշրջա­նա­յին կարգի հաստատման, այլ հերթա­կան ճգնա­ժա­մե­րի սերմանման ուղի է, որի գինը Եվրո­պան վճա­րում է ամբողջությամբ՝ Մերձա­վոր Արև­ելքի անօ­րի­նության հաղթանակով։Սպիտակ տան կողմից հունի­սի 24-ին հայտա­րարված հրա­դա­դա­րը՝ Իսրա­յե­լի և Իրա­նի միջև «տասներկուօրյա պատե­րազմի» ավարտի վերա­բերյալ, ըստ էության, ոչինչ չի փոխում այս սպառնա­լիքնե­րով լի կառուցվածքում։ Ժամա­նակն է վերջա­պես հասկա­նա­լու՝ Եվրո­պա­յի անվտանգությունը, կայունությունն ու բարե­կե­ցությունը կախված չեն միայն մայրցա­մա­քի արև­ելյան սահմաննե­րից, այլև նրա­նից, թե ինչ է տեղի ունե­նում Մերձա­վոր Արև­ելքում։

Աղբյուրը՝    https://briefly-news.com/krajne-opasnyj-krah-evropy-na-blizhnem-vostoke/

Առնչվող Հոդվածներ