Եթե Մայր Աթոռը իրեն դուրս դնի ներքաղաքական այս գարշելի միջավայրից՝ ուրեմն հաղթած է դուրս գալու:
Թաթուլ Հակոբյան
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գրությամբ խնդրել է ընդդիմադիրներին, որ իր անունը չշահարկեն:
Նախօրեին ընդդիմադիր և այլ գործիչներ առաջ էին տանում քաղաքականապես անտրամաբանական տեսակետը, որ Աջապահյան սրբազանը պետք է լինի ընդդիմության թեկնածուն վարչապետ Փաշինյանին իմփիչմենտի ենթարկելու հարցում:
Մեր ընդդիմության անհեթեթությունների մասին չէ այս գրառումը: Ավելի զավեշտալի առաջարկ դժվար էր պատկերացնել:
Միքայել Աջապահյանի և Մայր Աթոռի շուրջ ժողովրդի իրական համախմբում կլինի այն դեպքում, եթե Հայոց եկեղեցին դուրս գա քաղաքական պայքարից: Վարկանիշի կարոտ ընդդիմադիրները կդրդեն եկեղեցուն պայքարի դուրս գալ իշխանությունների դեմ, կնկարվեն եկեղեցականների հետ, անգամ մոմ կվառեն Մայր Տաճարում, միայն թե մեկ տոկոս քվե ապահովեն:
Եթե Մայր Աթոռը իրեն դուրս դնի ներքաղաքական այս գարշելի միջավայրից՝ ուրեմն հաղթած է դուրս գալու:
ԱԱԾ դիմակավորներ ուղարկեք Մայր Աթոռ, թե հրթիռահարեք Սուրբ Էջմիածինը, Դո՛ւք, իշխանություններ, արդեն պարտված եք:
Բայց Ձեզ համար էլ ուշ չէ ականջալուր լինել ողջախոհության ձայնին և վերջ տալ այս բոլշևիկյան արկածախնդրությանը:
Այսօրվա իրադարձություններին պետք է նայեք մեկ, տաս կամ հիսուն տարվա ապագայից և գիտակցեք, թե ինչ եք անում:
Դեռ ուշ չէ հետ նայել:
Ձեր խոհեմ քայլը չի ընկալվելու թուլության նշան, հակառակը, դա ցույց է տալու Ձեր ուժը: Ես, որպես ՀՀ մեկ քաղաքացի և պատմության ուսումնասիրող հենց այդպես եմ գնահատելու և արժևորելու:
Մեկնաբանության մեջ թողնում եմ Տիգրան Համասյանի անմահական կատարումներից մեկը:
Թ. Հ.
28 հունիս, 2025թ
Աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1CB2LdxTiZ/
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
