Մի ժամանակ ամեն ինչ այնքան քաղաքականացված և կուսակցականացված էր, որ Միացյալ նահանգներում հայերը միմյանց հարցնում էին, թե վերջինս ո՞ր կուսակցության եկեղեցին է հաճախում։ Չգիտես ինչպես, բայց այնպպես էր ստացվել, որ Առաքելական Եկեղեցին նույնացվում էր Ռամկավարների կուսակցության, իսկ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը՝ Դաշնակցության։ Ըստ այդմ մարդիկ հարցնում էին, թե դաշնակցականների եկեղեցի է մարդն այցելո՞ւմ, թե ռամկավարների։
Նորայր Մկրտչյան
Հայ ավանդական կուսացկություններից միայն ՀՅԴ-ն է, որ շարունակում է անվերապահ մերժել ՀՀ իշխանությունների ջանքերը խաղաղության հաստատման գործում և մնում է ռադիկալ ընդդիմության շարքերում, անվերջ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջելու հարցում։ Ներկայումս մի շարք դաշնակցականներ խուզարկությունների են ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Հակաիշխանական ցույցերի ընթացքում պարբերաբար կալանավորվում ու ազատ են արձակվում տարբեր դաշնակցականներ։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն և Բյուրոն շարունակում են մնալ ընդդիմության, հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին՝ ժխտելով նախկին իշխանությունների տնտեսական ու քաղաքական բացթողումներն ու վրիպումները, պահանջելով իշխանությունների հրաժարականն ու պաշտպանելով ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական կողմնորոշումը։
Մեր Ուղին
1inTV-ն տեսակապով զրուցել է ԱՄՆ՝ Նյու Ջերսիում գտնվող ՌԱԿ կուսակցության վարչության անդամ Նորայր Մկրտչյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունները և մի քանի աղմկալից ձերբակալությունները, որոնց ընթացքում ձերբակալվել են Միքայել Աջապահյան և Բագրատ Գալստանյան արքեպիսկոպոսները, ինչպես նաև ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։
Նորայր Մկրտչյանը ներկայացրել է ՌԱԿ-ի հայտարարություններն այդ առումով և նշել, որ ահաբեկչությունն ըստ էության պետական դավաճանություն է և դա իրականացնող անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, անկախ նրանից, թե ինչ ստատուս ունի։ Համեմատության համար Նորայր Մկրտչյանն ԱՄՆ օրինակը բերեց՝ նշելով, որ այնտեղ քիչ չեն դեպքերը երբ տարատեսակ ստատուս ունեցող մարդկանց քրեական պատասխանատվության են ենթարկում տարատեսակ հանցանքների համար։ Կապ չունի, թե տվյալ անձը եկեղեցական է, թե ոչ։ Պատասխանատվության ենթարկվում են նաև հոգևորականները, ընդ որում նաև վարչական, ֆինանսական զանցանքների համար, ուր մնաց նման աղմկոտ հայտարարությունների կամ որ ավելի վատ է՝ ահաբեկչության նախապատրաստման։ Հոգևորականը ևս պետության քաղաքացի է և կրում է իր բաժին քաղաքացիական պարտականությունները։
Նորայր Մկրտչյանը հիշեց, որ մի ժամանակ ամեն ինչ այնքան քաղաքականացված և կուսակցականացված էր, որ Միացյալ նահանգներում հայերը միմյանց հարցնում էին, թե վերջինս ո՞ր կուսակցության եկեղեցին է հաճախում։ Չգիտես ինչպես, բայց այնպես էր ստացվել, որ Առաքելական Եկեղեցին նույնացվում էր Ռամկավարների կուսակցության, իսկ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը՝ Դաշնակցության։ Ըստ այդ մարդիկ հարցնում էին, թե դաշնակցականների եկեղեցի է մարդն այցելո՞ւմ, թե ռամկավարների։ Հիմա այդ իրավիճակը չկա, բայց այժմ էլ մեկ այլ վտանգավոր իրադրություն է հասունացել։ Եկեղեցին հեռացել է մարդկանցից շատ դեպքերում մատչելի չեն հոգևորականների խոսքերը, քարոզները։ Մարդիկ շատ քիչ են եկեղեցի հաճախում, գնացողներից շատերի համար էլ քարոզները բառացիորեն անհասկանալի են, քանի որ արվում են գրաբարով։ Եթե գոնե քարոզի տասը-տասնհինգ րոպեն աշխարհաբար արվեր, գուցե մարդկանց համար գոնե առաջին մակարդակում ավելի ընկալելի կլիներ թեկուզ և քարոզը։
Մկրտչյանի կարծիքով, այն ինչ կատարվում է Հայաստանում, եկեղեցու դեմ չէ, այլ այն հոգևորականների, որոնք մոռացել են որ այժմ մենք պետություն ունենք, այն միջնադարյան իրավիճակը չէ և եկեղեցին պետք է զբաղվի հոգևոր հարցերով։ Այո՛, դարեր շարունակ եկեղեցին է իրականացրել ժողովրդի կառավարումը, բայց հիմա մենք պետություն ունենք և եկեղեցին պետք է իր լիազորությունների շրջանակում մնա։
ՌԱԿ վարչության անդամը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունն անվերապահորեն աջակցում է պետության ամբողջությանն ու անվտանգությանը և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով սատարել ՀՀ անվտանգությանը։ Այս առումով Սփյուռքը ևս մեծ անելիք ունի։ Շատ հաճախ ՀՀ-ից այնպիսի կոչեր և լոզունգներ են հնչում, որ տպավորություն է ստեղծվում, թե Սփյուռքը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է պաշտպանել նրանց ցանկացած պահվածք, եթե դա սքողվում է հայրենասիրության կամ հայրենապաշտպանության հետ։ Բայց տեղի ունեցածը հանցագործություն է և Սփյուռքը ևս պետք է համարժեք գնահատական տա, անկախ նրանից, թե այդ հանցագործություն ծրագրած մարդը հոգևորական է, թե ոչ։ Նորայր Մկրտչյանի կարծիքով մարդիկ եկեղեցին սիրում են, նրանից չեն հրաժարվում, այդ իսկ պատճառով էլ ցավոտ են տանում եկեղեցու հետ կապված իրադարձությունները, հատկապես այդ բնույթի։ Հոգևորականներին քննադատելը ևս եկեղեցու նկատամբ ունեցած մտահոգության ապացույցներից է։ Նորայր Մկրտչյանի խոսքով, ժամանակն է արմատական բարեփոխումներ անել եկեղեցու մեջ, այն կրկին ժողովրդին մոտեցնելու համար։
ՌԱԿ վարչության անդամը նաև իր զորակցությունը հայտնեց ՀՀ իշխանություններին՝ խաղաղության հաստատման ջանքերում հաջողղության հասնելու գործում։
Ամբողջական տեսանյութը՝
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
