15.2 C
Yerevan

Ռուսնե­րի Սխալ Հաշվարկը

Հիմա նրանք կորցնում են հոկտեմբե­րի 27-ով ձեռքբերված ռազմա­վա­րա­կան ակտի­վը, հոկտեմբե­րի 27-ին ճանկած կաթո­ղի­կո­սությունը, ինչպես Զատուլինն է ահա­զանգում’ նաև Հայաստա­նը։

Ստյո­պա Սաֆարյան

ԱՆՈՆՍ

Ռուսաստա­նում մինչև երեկ դեռ տաք էին ու չէին պատկե­րացնում, թե տաշի­րա­տերտե­րա­յին ահա­բեկչա­հե­ղաշրջմամբ ինչ անդառնա­լիության սպեկտր են մտցրել հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը։

Ռուսա­կան նեո­կայսե­րա­կան պլաննե­րում տասնամյակնե­րով “հայա­մետ գործչի” դեր խաղա­ցած Կոնստանտին Զատուլի­նի հոդվա­ծը շատ մեծ լույս է սփռում ներռուսա­կան “ռազբորկա­նե­րի” վրա, բայց դրան հանգա­մա­նո­րեն կանդրա­դառնամ առանձին… Այն վերին աստի­ճա­նի ինֆորմա­տիվ է Ռուսաստա­նի վարած քաղա­քա­կա­նության մեղա­վորնե­րի ցուցանման ու ինքնաքննա­դա­տության առումով և հիմնա­հա­տակ փշրում է “Նիկոլ Փաշինյանն է մեղա­վոր” թեզը, որքան էլ Զատուլի­նը չի պատկե­րացրել, որ անուղղա­կի դա է արել… 

Մոսկվա­յի համար չտեսնված ռիսկա­յին ու վտանգա­վոր էր միլիարդա­տեր օլի­գարխ Սամվել Կարա­պետյա­նին առա­ջին պլան բերելն ու ի տարբե­րություն նախկի­նի’ “չուժոյ” շառե­րով խաղա­լու փոխա­րեն “սվոյ շառով” խաղա­լը։ Առանցքա­յին հարց է, թե Ռուսաստա­նի իշխա­նա­կան որ կանտո­րա­յում ու մակարդա­կում է կայացվել այդ որո­շումը… Այն, անշուշտ, կայացվել է Կիրիենկո­յի մակարդա­կով, բայց որո­շում կայացնե­լուն մասնակցած մյուս անձինք ոչ պակաս կարև­որ են…

Ըստ որում, Սամվել Կարա­պետյանն այնքան կոպիտ վրի­պումով է սայթա­քել, որ Ռուսաստա­նը կանգնել է ՀԷՑ‑ի նման ակտի­վը կորցնե­լու առաջ, երբ ժամա­նա­կին’ 2016-ին Ռուսաստա­նում հայաստանյան քաղա­քա­կա­նությունը որո­շողնե­րի լոբբինգով ու Էլեկտրիկ Երև­ան օպե­րա­ցիա­յով ՀԷՑ‑ը բուն Ռուսաստա­նից վերցվել ու տրվել էր Սամվել Կարա­պետյա­նին ու Տաշիր գրուպին… Իսկ նրանք այսօր կորցնում են մի ռազմա­վա­րա­կան ակտիվ, որը Ռուսաստա­նին հաջողվել էր ստա­նալ 1999թ. հոկտեմբե­րի 27‑ի ահա­բեկչությամբ… 

Հիմա նրանք կորցնում են հոկտեմբե­րի 27-ով ձեռքբերված ռազմա­վա­րա­կան ակտի­վը, հոկտեմբե­րի 27-ին ճանկած կաթո­ղի­կո­սությունը, ինչպես Զատուլինն է ահա­զանգում’ նաև Հայաստա­նը։ Արցա­խը Էրդո­ղա­նին ու Ալիև­ին ծախե­լու մեղադրանքնե­րին գումարվում է նաև այն, որ հայ հասա­րա­կությունը չի մոռա­նա­լու, որ ռուսաստա­նա­հայ միլիարդա­տի­րո­ջը հանձնա­րա­րարվել է’ գնա Հայաստա­նի ժողովրդից խլի նրան պատկա­նող իշխա­նությունը և պետա­կա­նությունը’ Հայոց վերջին ու միակ տունը…

Իսկ սա Ռուսաստա­նի համար վերա­դարձի տեղ չի թողնում…

Կրեմլի համար միակ տարբե­րակն այս ամե­նից դիստանցա­վո­րումն է’ իբր ինքը կապ չունի։ Համարձակվում եմ առաջ քաշել թեզ, որ կովկասյան քաղա­քա­կա­նության տոտալ ձախողման համար մեղա­վորնե­րի փնտրտուքում “քավության նոխազ” կարող են դառնալ կամ Լավրո­վը, կամ Նարիշկի­նը, կամ երկուսը միա­սին… Պուտի­նին կարող է մնալ 2026թ. Փաշինյա­նի վերընտրության հետ համա­կերպվե­լը ու պայմա­նա­վորվե­լը’ Սամվել Կարա­պետյա­նին, Գարե­գին Բ‑ին զոհա­բե­րե­լով։

Սամվել Կարա­պետյա­նի կողմից ազա­տություն ստա­նալն անգամ նրա համար վտանգա­վոր կդարձնի վերա­դարձը Ռուսաստան… Նրա “վթա­րա­յին ելքն” ‑ն էլ Փաշինյա­նի ձեռքե­րում է’ համա­պա­տասխան “վճա­րի” պայմաննե­րով…

Աղբյուրը՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից 

https://www.facebook.com/story.php?story_fbid=pfbid02po8DxqeRPYA1t6LgDabsHozZzbqDwT1DkUpzPVHedvqSn6qXrMJdXMBmT5SoCqwol&id=100005865248939&_rdr

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ