Դադարեցված մատակարարումների թվում են՝ Patriot հակահրթիռային համակարգեր, AIM-120 զենիթային հրթիռներ, հաուբիցների համար արկեր, AGM-114 Hellfire հրթիռներ, HIMARS համակարգերի համար GMLRS հրթիռներ, Stinger հակատանկային հրթիռներ և նռնականետեր։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը նիստ է գումարելու՝ Ուկրաինային նոր զենքի մատակարարման հարցը քննարկելու նպատակով, հայտնել են նիստին ծանոթ երկու աղբյուր։
The Wall Street Journal
The Wall Street Journal բացառիկ հրապարակում — Թրամփը վերսկսում է Ուկրաինա զենքի մատակարարումները
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերսկսի զենքի մատակարարումները Ուկրաինային՝ օգնելու նրան դիմակայելու ռուսական հարձակումներին՝ մի քանի ամիս անհաջող փորձերից հետո՝ ստիպելու Մոսկվային բանակցել պատերազմի դադարեցման շուրջ։
«Նրանք պետք է կարողանան պաշտպանվել», — ասել է Թրամփը Կիևին տրամադրվելիք օգնության մասին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Նրանք այժմ հուժկու հարվածներ են ստանում։ Մենք ստիպված ենք ավելի շատ զենք ուղարկել»։ Նրա մեկնաբանությունները մինչ օրս ամենապարզ ու հստակ նշանն են, որ Թրամփը հակված է Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու մտքին՝ ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ, որ Պենտագոնը կասեցրել է Ուկրաինայի համար նախատեսված զենքի մատակարարումները։ Երկուշաբթի օրը Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Պարնելը հայտարարեց. «Նախագահ Թրամփի հանձնարարությամբ Պաշտպանության նախարարությունը Ուկրաինա է ուղարկում լրացուցիչ պաշտպանական զենք, որպեսզի ուկրաինացիները կարողանան պաշտպանվել, մինչ մենք աշխատում ենք ամուր խաղաղություն հաստատելու և սպանությունները դադարեցնելու ուղղությամբ»։
Ուրբաթ օրը Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ և ասել, որ ինքը պատասխանատու չէ Կիևին զենքի մատակարարման դադարեցման համար։ Զրույցին ծանոթ աղբյուրների խոսքով՝ Թրամփը նշել է, որ պարզապես հանձնարարել է ստուգել Պենտագոնի զինամթերքի պաշարները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը նախորդ ամսվա ընթացքում հարված էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն ինքն անձամբ չի հրահանգել սառեցնել զենքի մատակարարումները։
Զելենսկու հետ այդ զրույցը կայացել է այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն հայտարարել էր, որ ինքը «շատ հիասթափված է» և «ոչ մի առաջընթաց չի արձանագրել» Ուկրաինայի շուրջ խաղաղ պայմանավորվածության հարցում՝ Պուտինի հետ առանձին զրույցի ընթացքում հինգշաբթի օրը։ Այդ զրույցի ընթացքում Թրամփը կոչ է արել Պուտինին դադարեցնել պատերազմը, սակայն վերջինս հրաժարվել է, ինչպես հաղորդել է Կրեմլը։ «Անկեղծ ասած, ես հիասթափված եմ, որ նախագահ Պուտինը կանգ չի առել», — ասել է Թրամփը երկուշաբթի երեկոյան։
Թրամփը հավաստիացրել է Զելենսկուն, որ ԱՄՆ-ն կտրամադրի այնքան ռազմական օգնություն, որքան հնարավոր է։ Զենքի մատակարարման դադարը անակնկալի է բերել ԱՄՆ կառավարության այլ կառույցներին, այդ թվում՝ Պետդեպարտամենտին, Կոնգրեսի անդամներին, ինչպես նաև Կիևին։ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո Ռուսաստանը հարձակում է սկսել Կիևի և այլ քաղաքների վրա՝ կիրառելով անօդաչու սարքեր և հրթիռներ՝ իրականացնելով պատերազմի ընթացքում ամենախոշոր միաժամանակյա ռմբակոծությունը։
Դադարեցված մատակարարումների թվում են՝ Patriot հակահրթիռային համակարգեր, AIM-120 զենիթային հրթիռներ, հաուբիցների համար արկեր, AGM-114 Hellfire հրթիռներ, HIMARS համակարգերի համար GMLRS հրթիռներ, Stinger հակատանկային հրթիռներ և նռնականետեր։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը նիստ է գումարելու՝ Ուկրաինային նոր զենքի մատակարարման հարցը քննարկելու նպատակով, հայտնել են նիստին ծանոթ երկու աղբյուր։
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 66,9 միլիարդ դոլարի ռազմական օգնություն 2022թ․ ՌԴ-ի ներխուժումից ի վեր։ Վերջին խոշոր զենքի փաթեթը տրամադրվել է դեկտեմբերի 30-ին՝ Բայդենի վարչակազմի օրոք, և ներառել է ժամանակակից սպառազինություն՝ հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, Stinger հրթիռներ և այլ զենք։ Փաթեթի արժեքը կազմել է 1,22 միլիարդ դոլար։ Դեյվիդ Շիմերը, որը ղեկավարել է ուկրաինական ուղղությունը Բայդենի Ազգային անվտանգության խորհրդում, կարծում է, որ Սպիտակ տունը պետք է դիմի Կոնգրեսին՝ ստանալու Պենտագոնի պահուստներից հավելյալ ռազմական սարքավորումներ մատակարարելու թույլտվություն, կամ թույլ տա եվրոպացի դաշնակիցներին գնել ԱՄՆ-ից հակաօդային հրթիռներ և անհրաժեշտ այլ սպառազինություն։
«Պաուզայի վերացումը պարզապես անհրաժեշտ առաջին քայլն է», — ասել է նա։ «Ժամանակն է, որ այս վարչակազմը ավելի հեռու գնա»։
Աղբյուրը՝
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
