20 C
Yerevan

Թրամփը Զենք Կտա Կիև­ին

Դադա­րեցված մատա­կա­րա­րումնե­րի թվում են՝ Patriot հակահրթի­ռա­յին համա­կարգեր, AIM-120 զենի­թա­յին հրթիռներ, հաուբիցնե­րի համար արկեր, AGM-114 Hellfire հրթիռներ, HIMARS համա­կարգե­րի համար GMLRS հրթիռներ, Stinger հակա­տանկա­յին հրթիռներ և նռնա­կա­նե­տեր։ Սպի­տակ տան Ազգա­յին անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը նիստ է գումա­րե­լու՝ Ուկրաի­նա­յին նոր զենքի մատա­կա­րարման հարցը քննարկե­լու նպա­տա­կով, հայտնել են նիստին ծանոթ երկու աղբյուր։

The Wall Street Journal

The Wall Street Journal բացա­ռիկ հրա­պա­րա­կում — Թրամփը վերսկսում է Ուկրաի­նա զենքի մատա­կա­րա­րումնե­րը

Նախա­գահ Թրամփը հայտա­րա­րել է, որ ԱՄՆ‑ը կվերսկսի զենքի մատա­կա­րա­րումնե­րը Ուկրաի­նա­յին՝ օգնե­լու նրան դիմա­կա­յե­լու ռուսա­կան հարձա­կումնե­րին՝ մի քանի ամիս անհա­ջող փորձե­րից հետո՝ ստի­պե­լու Մոսկվա­յին բանակցել պատե­րազմի դադա­րեցման շուրջ։

«Նրանք պետք է կարո­ղա­նան պաշտպանվել», — ասել է Թրամփը Կիև­ին տրա­մադրվե­լիք օգնության մասին Իսրա­յե­լի վարչա­պետ Նեթանյա­հուի հետ հանդիպման ժամա­նակ։ «Նրանք այժմ հուժկու հարվածներ են ստա­նում։ Մենք ստիպված ենք ավե­լի շատ զենք ուղարկել»։  Նրա մեկնա­բա­նություննե­րը մինչ օրս ամե­նա­պարզ ու հստակ նշանն են, որ Թրամփը հակված է Ուկրաի­նա­յի պաշտպա­նությունն ուժե­ղացնե­լու մտքին՝ ընդա­մե­նը մի քանի օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ, որ Պենտա­գո­նը կասեցրել է Ուկրաի­նա­յի համար նախա­տեսված զենքի մատա­կա­րա­րումնե­րը։ Երկուշաբթի օրը Պենտա­գո­նի մամուլի քարտուղար Շոն Պարնե­լը հայտա­րա­րեց. «Նախա­գահ Թրամփի հանձնա­րա­րությամբ Պաշտպա­նության նախա­րա­րությունը Ուկրաի­նա է ուղարկում լրա­ցուցիչ պաշտպա­նա­կան զենք, որպեսզի ուկրաի­նա­ցի­նե­րը կարո­ղա­նան պաշտպանվել, մինչ մենք աշխա­տում ենք ամուր խաղա­ղություն հաստա­տե­լու և սպա­նություննե­րը դադա­րեցնե­լու ուղղությամբ»։

Ուրբաթ օրը Թրամփը հեռա­խո­սազրույց է ունե­ցել Վլա­դի­միր Զելենսկու հետ և ասել, որ ինքը պատասխա­նա­տու չէ Կիև­ին զենքի մատա­կա­րարման դադա­րեցման համար։ Զրույցին ծանոթ աղբյուրնե­րի խոսքով՝ Թրամփը նշել է, որ պարզա­պես հանձնա­րա­րել է ստուգել Պենտա­գո­նի զինամթերքի պաշարնե­րը այն բանից հետո, երբ ԱՄՆ‑ը նախորդ ամսվա ընթացքում հարված էր հասցրել Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին, սակայն ինքն անձամբ չի հրա­հանգել սառեցնել զենքի մատա­կա­րա­րումնե­րը։

Զելենսկու հետ այդ զրույցը կայա­ցել է այն բանից հետո, երբ Թրամփը հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րել էր, որ ինքը «շատ հիասթափված է» և «ոչ մի առա­ջընթաց չի արձա­նագրել» Ուկրաի­նա­յի շուրջ խաղաղ պայմա­նա­վորվա­ծության հարցում՝ Պուտի­նի հետ առանձին զրույցի ընթացքում հինգշաբթի օրը։ Այդ զրույցի ընթացքում Թրամփը կոչ է արել Պուտի­նին դադա­րեցնել պատե­րազմը, սակայն վերջինս հրա­ժարվել է, ինչպես հաղորդել է Կրեմլը։ «Անկեղծ ասած, ես հիասթափված եմ, որ նախա­գահ Պուտի­նը կանգ չի առել», — ասել է Թրամփը երկուշաբթի երե­կո­յան։

Թրամփը հավաստիացրել է Զելենսկուն, որ ԱՄՆ‑ն կտրա­մադրի այնքան ռազմա­կան օգնություն, որքան հնա­րա­վոր է։ Զենքի մատա­կա­րարման դադա­րը անակնկա­լի է բերել ԱՄՆ կառա­վա­րության այլ կառույցնե­րին, այդ թվում՝ Պետդե­պարտա­մենտին, Կոնգրե­սի անդամնե­րին, ինչպես նաև Կիև­ին։ Թրամփի և Պուտի­նի հեռա­խո­սազրույցից հետո Ռուսաստա­նը հարձա­կում է սկսել Կիևի և այլ քաղաքնե­րի վրա՝ կիրա­ռե­լով անօ­դա­չու սարքեր և հրթիռներ՝ իրա­կա­նացնե­լով պատե­րազմի ընթացքում ամե­նա­խո­շոր միա­ժա­մա­նակյա ռմբա­կո­ծությունը։

Դադա­րեցված մատա­կա­րա­րումնե­րի թվում են՝ Patriot հակահրթի­ռա­յին համա­կարգեր, AIM-120 զենի­թա­յին հրթիռներ, հաուբիցնե­րի համար արկեր, AGM-114 Hellfire հրթիռներ, HIMARS համա­կարգե­րի համար GMLRS հրթիռներ, Stinger հակա­տանկա­յին հրթիռներ և նռնա­կա­նե­տեր։ Սպի­տակ տան Ազգա­յին անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը նիստ է գումա­րե­լու՝ Ուկրաի­նա­յին նոր զենքի մատա­կա­րարման հարցը քննարկե­լու նպա­տա­կով, հայտնել են նիստին ծանոթ երկու աղբյուր։

ԱՄՆ‑ն Ուկրաի­նա­յին տրա­մադրել է 66,9 միլիարդ դոլա­րի ռազմա­կան օգնություն 2022թ․ ՌԴ‑ի ներխուժումից ի վեր։ Վերջին խոշոր զենքի փաթե­թը տրա­մադրվել է դեկտեմբե­րի 30-ին՝ Բայդե­նի վարչա­կազմի օրոք, և ներա­ռել է ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նություն՝ հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րի զինամթերք, Stinger հրթիռներ և այլ զենք։ Փաթե­թի արժե­քը կազմել է 1,22 միլիարդ դոլար։ Դեյվիդ Շիմե­րը, որը ղեկա­վա­րել է ուկրաի­նա­կան ուղղությունը Բայդե­նի Ազգա­յին անվտանգության խորհրդում, կարծում է, որ Սպի­տակ տունը պետք է դիմի Կոնգրե­սին՝ ստա­նա­լու Պենտա­գո­նի պահուստնե­րից հավելյալ ռազմա­կան սարքա­վո­րումներ մատա­կա­րա­րե­լու թույլտվություն, կամ թույլ տա եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րին գնել ԱՄՆ-ից հակաօ­դա­յին հրթիռներ և անհրա­ժեշտ այլ սպա­ռա­զի­նություն։

«Պաուզա­յի վերա­ցումը պարզա­պես անհրա­ժեշտ առա­ջին քայլն է», — ասել է նա։ «Ժամա­նակն է, որ այս վարչա­կազմը ավե­լի հեռու գնա»։

Աղբյուրը՝

https://www.wsj.com/politics/national-security/trump-told-zelensky-he-wasnt-responsible-for-weapons-holdup-f684444b

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ