21.4 C
Yerevan

Պայմա­նա­գիր Չի՞ Ստո­րագրվել

Ադրբե­ջա­նը հաշվի է առնում նաև տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կը. «Իրան-Իսրա­յել հակա­մարտությունը չստեղծեց հաջո­ղության հնա­րա­վո­րության պատուհան, որ ինքն էլ ռազմա­կան եղա­նա­կով իր խնդիրնե­րը լուծի:

Ստյո­պա Սաֆարյան

Առայժմ այնպի­սի նշաններ չկան, որ պնդեմ՝ պայմա­նա­գի­րը ստո­րագրվում է. Ստյո­պա Սաֆարյա­նը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

«Կոնֆլիկտնե­րի, բանակցություննե­րի կանոնն այնպի­սինն է, որ եթե անգամ հնա­րա­վոր էլ չի խնդիրնե­րը լուծել, ապա առնվազն պետք է կոմունի­կա­ցիա­յի ուղի­նե­րը մշտա­պես տաք պահել, բանակցություննե­րի հնա­րա­վո­րություննե­րը միշտ օգտա­գործել: Կարծում եմ՝ Հայաստա­նը դա է անում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով հուլի­սի 10-ին Աբու Դաբիում սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպմա­նը՝ ասաց քաղա­քա­գետ Ստյո­պա Սաֆարյա­նը:

Սաֆարյա­նի խոսքով՝ Հայաստա­նը փորձում է ջանքեր գործադրել, որպեսզի բանակցված և ավարտված պայմա­նա­գի­րը ստո­րագրվի. «Ադրբե­ջա­նը բանա­վոր նախա­պայմաններ է դրել, որոնք արտա­ցոլված չեն համա­ձայնագրում, այդ նախա­պայմաննե­րից հետ կանգնե­լու որևէ նշան մենք անցած շրջա­նում չենք ունե­ցել, այս պահին չեմ կարող ասել, որ ադրբե­ջա­նա­կան դիրքե­րում մեղմա­ցում կա: Ալիևն առնվազն իր հասա­րա­կությա­նը պիտի պատրաստեր, թե ինչու նախկի­նում այդ նախա­պայմաննե­րը դրել է, հիմա չի դնում, քանի որ դա չի արել, ակնհայտ է, որ պայմա­նագրի ստո­րագրման հարցում ես անձամբ լիա­հույս չեմ կարող լինել: Առայժմ այնպի­սի նշաններ չկան, որ պնդեմ՝ պայմա­նա­գի­րը ստո­րագրվում է: Սակայն սա ամենև­ին չի նսե­մացնում այս հանդիպման նշա­նա­կությունը, որովհետև նաև իրա­վի­ճա­կը կառա­վա­րե­լու խնդիր կա, առա­վել ևս մի տարա­ծաշրջա­նում, որտեղ պարբե­րա­բար բռնկվում են պատե­րազմներ և էլի կարող են բռնկվել»:

Քաղա­քա­գետն ընդգծեց, որ պայմա­նագրի ստո­րագրումը կախված է նրա­նից, թե միջազգա­յին խոշոր խաղա­ցողնե­րը որքա­նով դա կցանկա­նան այս պահին ունե­նալ. «Երեկ ԱՄՆ պետքարտուղա­րը լավա­տե­սա­կան գրա­ռում էր արել, տեսա­նե­լի է, որ ԱՄՆ‑ն փորձում է կողմե­րին քաջա­լե­րել քայլ անել, սակայն միայն այդ քաջա­լե­րանքը բավա­րար չէ, որովհետև ԱՄՆ‑ն այդ հարցն իր օրա­կա­րա­գում պետք է դրած ունե­նա և եթե ունե­նա, բնա­կա­նա­բար հնա­րա­վոր կլի­նի ինչ-որ բան սպա­սել: Հետաքրքիր է նաև, որ այս հանդի­պումը տեղի է ունե­նում մի իրա­վի­ճա­կում, երբ երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ լարված են և երկու երկիրն էլ տարբեր ձևե­րով, բայց ունեն ինքնիշխա­նության պահպանման խնդիր: Թե որքա­նով է լուրջ ադրբե­ջա­նա-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը՝ անուղղա­կի ձևով կտեսնենք նաև վաղվա հանդի­պումից, որովհետև եթե Ադրբե­ջանն իսկա­պես ցանկություն ունի պաշտպա­նել իր պետա­կա­նությունը Ռուսաստա­նից, ապա պիտի ինքն էլ Հարա­վա­յին Կովկա­սում անկա­յունացման ռիսկի նվա­զեցմանն ուղղված քայլե­րի գնա, այսինքն՝ բացա­ռի պատե­րազմը»:

Ըստ Սաֆարյա­նի՝ Ադրբե­ջա­նը հաշվի է առնում նաև տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կը. «Իրան-Իսրա­յել հակա­մարտությունը չստեղծեց հաջո­ղության հնա­րա­վո­րության պատուհան, որ ինքն էլ ռազմա­կան եղա­նա­կով իր խնդիրնե­րը լուծի: Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ լարվել են և ՌԴ‑ն նախկի­նի նման գոնե այս պահին չի հանդի­սա­նա իր ռազմա­կան պլաննե­րի դաշնա­կի­ցը: Թուրքիան վերջին շրջա­նում չափա­զանց շատ է շեշտել, որ կարև­որ է խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը, ինչը միգուցե Ալիևի համար հաճե­լի չէ, բայց դա էլ ցույց է տալիս, որ Թուրքիան էլ կարծես թե Ադրբե­ջա­նին հասկացնում է, որ խնդիրնե­րը խաղաղ եղա­նա­կով պիտի լուծվեն»:

Մեր այն հարցին, թե արդյոք առանց միջնորդության հնա­րա­վոր կլի­նի ստո­րագրել խաղա­ղության պայմա­նա­գի­րը՝ Սաֆարյա­նը նշեց. «Միջնորդությունը կարև­որ ինստրումենտ է, բայց հարցը միանգա­մայն այլ տեղ է՝ արդյոք Ադրբե­ջա­նը  հասել է նրան, որ իսպառ բացա­ռում է իր ռազմա­տենչ նպա­տակնե­րի իրա­կա­նա­ցումը: Ադրբե­ջանն այս ամեն ինչը չի անում դեռևս ինչ-որ չափով հավա­տա­լով, որ մի օր բախտը կժպտա և ինքը կանի այն, ինչ ուզում է անել, Ադրբե­ջա­նը դրա համար չի ստո­րագրում: Երբ Ադրբե­ջա­նի բոլոր հույսե­րը 100 տոկո­սով ի չիք դարձվեն և հասկա­նա, որ այդ ժամը երբև­ի­ցե չի գալու՝ ինքը կստո­րագրի»:

Աննա Բզնունի

Աղբյուրը՝ Zarkerak.am-ի  https://zarkerak.am/show/132670

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ