21.4 C
Yerevan

Ռացիո­նալ Եվ Սթափ Դատել Է Պետք

Փոխա­նակ մարդիկ մեկ ամբողջա­կան հստակ պատկե­րա­ցում և ուղղություն ցույց տան, որ Հայաստա­նը ոչ ոքի չի պատվի­րա­կե­լու իր ճանա­պարհնե­րը, հսկե­լու է ինքը, նստած քննարկում է  իր ճանա­պարհնե­րը Եվրոպայի՞ն տա, թե՞ Ամերիկային.Ոչ ոքի։ Հայաստա­նը չպետք է որևէ մեկին ճանա­պարհի հսկո­ղություն հատկացնի։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV-ին զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, լրագրող Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Աբու Դաբիում Փաշինյան֊Ալիև հանդի­պումը, դրան ուղղված արձա­գանքնե­րը։

Վահրամ Աթա­նեսյանն այն կարծի­քին է, որ այս հանդի­պումը կարող է ինչ որ նշա­նա­կություն ունե­նալ, բայց ոչ մի դեպքում չի կարե­լի վստա­հա­բար պնդել, որ ամեն ինչ արդեն որոշվել է, որ արդեն պայմա­նա­գի­րը ստո­րագրվել է կամ նման ինչ որ բան։ Այժմ աշխարհա­քա­ղա­քա­կան լուրջ վերաձև­ումներ են կատարվում։ Տարա­ծաշրջա­նում  լուրջ խաղա­ցողներ են դառնում Թուրքիան և Իսրա­յե­լը։ Մենք չենք կարող այդ ամե­նը հաշվի չառնել։ Ինչպես նաև տարա­ծաշրջա­նում այլ պետություններ կան, որոնց դերերն ու շահե­րը մինչև վերջ պարզ չեն։ Մենք չենք կարող դա չնկա­տե­լու տալ ու ձևացնել, որ արդեն ամեն ինչ ավարտված է։

Ինչ վերա­բե­րում է Ռուսաստա­նի ու նրա թվացյալ դրա­կան արձա­գանքին, ապա դա ընդա­մե­նը միջազգա­յին դրա­կան ֆոն ապա­հո­վե­լու համար է, բացի դրա­նից էլ Ռուսաստա­նը հայտա­րա­րում է այն, ինչը բնո­րոշ է միայն իր պետա­կան շահե­րին։ Մոսկվան մինչև հիմա էլ խոսում է այն մասին, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը պիտի կարգա­վորվեն Մոսկվա­յում։ Մենք լսե՞լ ենք, որ Բաքուն համա­ձայնել է դրան կամ ոչ։ Ուրեմն ինչպե՞ս ենք կարո­ղա­նում որևէ հաստատ բան ասել, եթե ընդհանրա­պես պարզ չեն դիրքա­վո­րումներն ու փոխա­դարձ շահե­րը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Հայաստա­նում աբսուրդ է կատարվում։ Փոխա­նակ մարդիկ մեկ ամբողջա­կան հստակ պատկե­րա­ցում և ուղղություն ցույց տան, որ Հայաստա­նը ոչ ոքի չի պատվի­րա­կե­լու իր ճանա­պարհնե­րը, հսկե­լու է ինքը, նստած քննարկում է իր ճանա­պարհնե­րը Եվրոպայի՞ն տա, թե՞ Ամե­րի­կա­յին։ Ոչ ոքի։ Հայաստա­նը չպետք է որևէ մեկին ճանա­պարհի հսկո­ղություն հատկացնի։ Եթե ճանա­պարհ տալու խնդիր կա, այդ դեպքում ի՞նչու Ռուսաստա­նին տալու հարցով դժգո­հություններ կան, հարցրեց Աթա­նեսյա­նը‘ նշե­լով, որ հիմնա­կան անե­լի­քը սեփա­կան ինքնիշխա­նությունը պահե­լու հարցն է դրված, ոչ թե սրան նրան նվի­րե­լու։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև նշեց, որ հայ֊ռուսական հարա­բե­րություննե­րը թեկուզ մեկ օր չպետք է տուժեն։ Այդ հարա­բե­րություննե­րը պետք է շարունակվեն, ավե­լի բարձր, ինքնիշխան մակարդա­կով։

Աղբյուրը‘

Առնչվող Հոդվածներ