21.4 C
Yerevan

Հայաստա­նը Մեծացնում Է Իր Անվտանգա­յին Հնա­րա­վո­րությունը

Ի տարբե­րություն ռուսնե­րի, ամե­րի­կա­ցի­նե­րը չեն առա­ջարկում որ Կենտրո­նա­կան Հետա­խուզության Վարչության անդամնե­րը գան և հսկեն ճանա­պարհը, այլ մասնա­վոր ընկե­րություն, որը պարզա­պես տեխնի­կա­պես կսպա­սարկի և այո՛, իրենց ներկա­յությամբ անվտանգության լրա­ցուցիչ օցակ կդառնան, իսկ ռուսնե­րը միանգա­մից խոսում են ԴԱԾ աշխա­տա­կիցնե­րի այնտեղ հայտնվե­լու մասին։ Բնա­կան է, որ նման առա­ջարկը հավա­նությանչի արժա­նա­նա­լու։

Հովսեփ Խուրշուդյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյա­նը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Փաշինյան-Ալիև հանդի­պումն ու դրա­նից սպասվող ակնկա­լիքնե­րը։

Հայտնի է որ Թուրքիա­յում ԱՄՆ դեսպա­նը խոսել է այն մասին, որ ԱՄՆ‑ն պատրաստա­կա­մություն է հայտնել վարձա­կա­լել «միջանցք» կոչվող տարածքը, իսկ հայկա­կան կողմը նշել է, որ Երև­ա­նում որևէ հանձնման կամ վարձա­կալման տարբե­րակ չի քննրկվել և չի էլ քննարկվե­լու։ Հայաստա­նը պատրաստ է աշխա­տել ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակման և խաղա­ղության հաստատման համար, բայց դրա համար չի քննարկում ՀՀ սուվե­րեն տարածքից զիջումներ անե­լու որևէ տարբե­րակ։ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ, հիմա առանձնա­պես պարզ չէ, թե ինչու է Թուրքիա­յում ԱՄՆ դեսպա­նը նման «արտա­հոսք» կազմա­կերպել, բայց հայկա­կան կողմի կարծի­քը միանգա­մայն պարզ ու տրա­մա­բա­նա­կան է։ Երև­ա­նը հայտա­րա­րել է, որ պատրաստ է այդ արտա­պատվի­րա­կումն անել միայն այն սկզբունքով, որ ոչ թե ճանա­պարհի հսկո­ղությունը տան ամե­րիկյան կողմին, այլ պարզա­պես նրանց ներգրա­վեն որևէ տեխնի­կա­կան աշխա­տանքնե­րի մեջ։ Առա­ջարկվո­ղը ըստ էության կոնսի­լիումի տարբե­րակ է, ինչը նշա­նա­կում է, որ ճանա­պարհնե­րի ու ենթա­կա­ռուցվածքնե­րի կառուցումը կարող է հանձնվել ամե­րիկյան ներդրումնե­րին, ինչը նաև ՀՀ բյուջեի վրա ծանրա­բեռնվա­ծություն չի ունե­նա։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Հայաստա­նը կարող է համա­ձայնվել ամե­րիկյան ներգրա­վա­ծության միայն նման տարբե­րա­կի, բայց չի համա­ձայնվի եթե նման բան առա­ջարկեն ռուսնե­րը։ ՈՒ դա պայմա­նա­վորված է մի շատ պարզ պատճա­ռով։ Ռուսաստա­նը կեղծի­քի, խաբեության երկիր է։ Այնտեղ որտեղ ռուսնե­րը հանձն են առնում ինչ որ բանի երաշխա­վոր լինել, կամ թշնա­մուն է հանձնվում, կամ կռիվ է սկսվում։ Արցա­խի պարա­գա­յում ռուսնե­րը հայտա­րա­րում էին, որ Արցա­խը ՀԱՊԿ չէ և ինքը լիա­զո­րություն չունի միջամտե­լու, բայց կմի­ջամտի, եթե խոսքը վերա­բե­րի ՀՀ սահմաննե­րին։ Ադրբե­ջա­նը նաև հարձակվեց ՀՀ սուվե­րեն տարածքի վրա ու ի՞նչ արեց Մոսկվան, ոչ մի բան։ Ռուսնե­րը պիտի պաշտպա­նեին Արցա­խի բնակչությանն ու խաղա­ղություն ապա­հո­վեին Արցա­խում, բայց կրկին ոչինչ չարե­ցին։ Հիմա էլ երբ խոսում են ճանա­պարհի մասին, պարզ է, որ դա ոչ մի առումով չի բխում մեր շահե­րից։ Երբ ՀՀ իշխա­նություննե­րին մեղադրում են, թե այդ ինչպես է, որ կարող են համա­ձայնվել նույնա­տիպ ամե­րիկյան բայց ոչ ռուսա­կան առա­ջարկին, Խուրշուդյանն ասաց, որ ի տարբե­րություն ռուսնե­րի, ամե­րի­կա­ցի­նե­րը չեն առա­ջարկում որ Կենտրո­նա­կան Հետա­խուզության Վարչության անդամնե­րը գան և հսկեն ճանա­պարհը, այլ մասնա­վոր ընկե­րություն, որը պարզա­պես տեխնի­կա­պես կսպա­սարկի և այո՛, իրենց ներկա­յությամբ անվտանգության լրա­ցուցիչ օղակ կդառնան, իսկ ռուսնե­րը միանգա­մից խոսում են ԴԱԾ աշխա­տա­կիցնե­րի այնտեղ հայտնվե­լու մասին։ Բնա­կան է, որ նման առա­ջարկը հավա­նության չի արժա­նա­նա­լու։

Խուրշուդյանն այն կարծի­քը հայտնեց, որ Ալիևն այլևս շատ տարբե­րակներ չունի հետաձգե­լու ու մերժե­լու համար։ Ամե­րիկյան լավա­տե­սությունը երևի նաև դրա­նով է պայմա­նա­վորված։ Ադրբե­ջա­նը գոնե փորձա­գի­տա­կան մակարդա­կով ինչ որ ձգձգումնե­րից է խոսում, բայց պաշտո­նա­կան Բաքուն ստիպված է լինե­լու ի վերջո գնալ այդ խաղա­ղությա­նը։ 

Անդարդառնա­լով Փաշինյա­նի Բրյուսել ու  Փարիզ այցե­րին, Մաքրո­նի և Ուրսուլա ֆոն Դեր Լայա­նի հետ հանդի­պումնե­րին ու քննարկումնե­րին՝ Խուրշուդյա­նը խոսեց այն մասին, որ ԵՄ կողմից գնա­լով շատա­նում են ավե­լի կոնկրետ ու հասցեա­կան օգնություննե­րը և դիրքա­վո­րումնե­րը։ Ամե­րիկյան ներգրա­վա­ծության դեպքում Հայաստանն ի վերջո կկա­րո­ղա­նա հզո­րա­նալ ու իշխա­նություննե­րի կողմից կամք դրսև­ո­րե­լու դեպքում լուծել այն առա­ջադրանքնե­րը, որ ԵՄ‑ն տվել է Հայաստա­նին՝ անդա­մակցման իրա­կան ճանա­պարհը բացե­լու համար։

Աղբյուրը՝

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ