Վարչապետը պետք է ավելի հասցեական խոսի և ասի, որ, այո՛, ցանկություն չունի, բայց ռուսների կողմից այնպիսի քայլեր են արվում, որ այլևս հնարավոր չէ հանդուրժել այդ ամենը։ Ռուսական հեռուստաալիքները ոչ ադրբեջանցիների, ոչ այլ որևէ մեկի նկատմամբ նման ատելություն չեն տարածում և չունեն, ինչպես հայերի դեպքում է, ուստի դրանց փակումն արդեն կենսական անհնրաժեշտություն է դարձել։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող որոշ գործընթացներ։
Հովսեփ Խուրշուդյանը դրական է գնահատել վարչապետի ասուլիսի ընթացքում նրա կողմից հնչեցված այն միտքը, որ Հայաստանը նպատակաուղղված գնում է դեպի ԵՄ։ Այդ միտքը կարևոր է, քանի որ հաստատում է այն, որ ՀՀ ԱԺ կողմից ԵՄ ընթացքի մասին օրենքը պարզապես գեղեցկության համար չէ, այլ ունի հստակ ընթացք և նպատակ։ Այդ մասին են վկայում ոչ միայն վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, այլև նրա այցերը Բրյուսել և Փարիզ, որոնց ընթացքում Հայաստանը ավելի առարկայական արձագանքներ է ստացել ԵՄ-ից, այնպես ինչպես վիզաների ազատականացման, անկախ լրագրության համար նախատեսված գումարների հատկացման և այլ թեմաներով։ Այդ ամենն իհարկե, ինչպես օրինակ վիզաների ազատականացումը, դրանց հետ կապված աշխատանքների կատարումն առնվազն 4-5 տարի կտևի, այսինքն կդառնա մոտ 2030թ-ը, իսկ դա այն ժամանակահատվածն է, երբ ԵՄ կողմից ԵՄ թեկնածու երկրների դիմումների պատասխանի ժամանակը լրանում է։ Հովսեփ Խուրշուդյանը հույս հայտնեց, որ մինչ այդ Հայաստանը կկարողանա համապատասխանել այդ կարգավիճակին։
Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձ կատարեց ասուլիսի ընթացքում հնչած այլ տեսակետների վերաբերյալ, ինչպես օրինակ Հայաստանում ռուսաստանյան մի շարք հեռուստաալիքների փակման հարցին։ Փաշինյանն իր կողմից հայտարարել է, որ անձամբ ինքը նման ցանկություն չունի, բայց, Խուրշուդյանի կարծիքով, վարչապետը պետք է ավելի հասցեական խոսի և ասի, որ այո՛, ցանկություն չունի, բայց ռուսների կողմից այնպիսի քայլեր են արվում, որ այլևս հնարավոր չէ հանդուրժել այդ ամենը։ Ռուսական հեռուստաալիքները ոչ ադրբեջանցիների, ոչ այլ որևէ մեկի նկատմամբ նման ատելություն չեն տարածում և չունեն, ինչպես հայերի դեպքում է, ուստի դրանց փակումն արդեն կենսական անհնրաժեշտություն է դարձել։
Խոսելով ներքաղաքական իրադրության մասին՝ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ եկեղեցականների, ավելի կոնկրետ կաթողիկոսի փոխարինման «Սերժ Սարգսյանի դեպքում կատարված եղանակով» ասելով, Փաշինյանը պիտի որ բավական ծանրակշիռ ապացույցներ ունենա։ Հազիվ թե վարչապետը նման բաներից խոսի և իր ձեռքի տակ չունենա այնպիսի փաստեր, որոնք կաթողիկոսին հեռանալ կհարկադրեն։ Այդ փաստերը գուցե և կարիք չլինի հրապարակելու և գուցե Փաշինյանն ինքն էլ չի ցանկանում այդպես անել, բայց, ցավոք սրտի կարթողիկոսը Սերժ Սարգսյանի նման խոհեմություն չի դրսևորում և ինքնակամ չի հեռանում։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Խուրշուդյանը նկատեց, որ Ադրբեջանը բավական մեղմացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, այլևս չկան այն հոխորտանքներն ու սպառնալիքները, որ Բաքվի ամենօրյա խոսույթի առարկան են։ Խուրշուդյանի կարծիքով դա ուղիղ հետևանք է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման և Արևմուտքի՝ Հարավային Կովկասում ներգրավածության աճի։ Բացի դրանից նավթի գինը ընկնում է, Բաքվի հնարավորությունները պակասում են։ Փոխվել է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը։ Եթե մինչև Իրան-Իսրայել պատերազմը Ադրբեջանին տարածաշրջանում «դուխ էր տալիս» նաև Իսրայելը, ապա Բաքվում հասկացան, որ Իսրայելը չի կարողացել Իրանի հաշով հասնել իր նպատակներին։ Իրանը չի կործանվել, իր ուժը չի կորցրել։ Բաքվում նաև հասկացան, որ դա նշանակում է, որ ինքն այս պահին միայնակ կմնա Իրանի առջև, եթե Ադրբեջանը Թեհրանի հաշով սխալներ թույլ տա։ Այդ և այլ բազմաթիվ պատճառներով Բաքուն ավելի զիջողամիտ կեցվածք ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների առումով, մանավանդ, որ Թուրքիան ևս նրան շտապեցնում է, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Խաղաղությունն ու դրանից բխող միջին միջանցքը, որը ոչ թե զուտ հայ-ադրբեջանական, այլ Չինաստանից եկող լոգիստիկ կարևոր մի առևտրատնտեսական հսկայական ծրագիր է, պետք է բոլորին՝ այդ թվում և Երևանին ու Բաքվին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
