26.4 C
Yerevan

Հստակ Ուղի Դեպի ԵՄ

Վարչա­պե­տը պետք է ավե­լի հասցեա­կան խոսի և ասի, որ, այո՛, ցանկություն չունի, բայց ռուսնե­րի կողմից այնպի­սի քայլեր են արվում, որ այլևս հնա­րա­վոր չէ հանդուրժել այդ ամե­նը։ Ռուսա­կան հեռուստաա­լիքնե­րը ոչ ադրբե­ջանցի­նե­րի, ոչ այլ որևէ մեկի նկատմամբ նման ատե­լություն չեն տարա­ծում և չունեն, ինչպես հայե­րի դեպքում է, ուստի դրանց փակումն արդեն կենսա­կան անհնրա­ժեշտություն է դարձել։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի արտա­քին ու ներքին քաղա­քա­կա­նությանն առնչվող որոշ գործընթացներ։

Հովսեփ Խուրշուդյա­նը դրա­կան է գնա­հա­տել վարչա­պե­տի ասուլի­սի ընթացքում նրա կողմից հնչեցված այն միտքը, որ Հայաստա­նը նպա­տա­կաուղղված գնում է դեպի ԵՄ։ Այդ միտքը կարև­որ է, քանի որ հաստա­տում է այն, որ ՀՀ ԱԺ կողմից ԵՄ ընթացքի մասին օրենքը պարզա­պես գեղեցկության համար չէ, այլ ունի հստակ ընթացք և նպա­տակ։ Այդ մասին են վկա­յում ոչ միայն վարչա­պետ Փաշինյա­նի հայտա­րա­րություննե­րը, այլև նրա այցե­րը Բրյուսել և Փարիզ, որոնց ընթացքում Հայաստա­նը ավե­լի առարկա­յա­կան արձա­գանքներ է ստա­ցել ԵՄ-ից, այնպես ինչպես վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման, անկախ լրագրության համար նախա­տեսված գումարնե­րի հատկացման և այլ թեմա­նե­րով։ Այդ ամենն իհարկե, ինչպես օրի­նակ վիզա­նե­րի ազա­տա­կա­նա­ցումը, դրանց հետ կապված աշխա­տանքնե­րի կատա­րումն առնվազն 4–5 տարի կտևի, այսինքն կդառնա մոտ 2030թ‑ը, իսկ դա այն ժամա­նա­կա­հատվածն է, երբ ԵՄ կողմից ԵՄ թեկնա­ծու երկրնե­րի դիմումնե­րի պատասխա­նի ժամա­նա­կը լրա­նում է։ Հովսեփ Խուրշուդյա­նը հույս հայտնեց, որ մինչ այդ Հայաստա­նը կկա­րո­ղա­նա համա­պա­տասխա­նել այդ կարգա­վի­ճա­կին։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց ասուլի­սի ընթացքում հնչած այլ տեսա­կետնե­րի վերա­բերյալ, ինչպես օրի­նակ Հայաստա­նում ռուսաստանյան մի շարք հեռուստաա­լիքնե­րի փակման հարցին։ Փաշինյանն իր կողմից հայտա­րա­րել է, որ անձամբ ինքը նման ցանկություն չունի, բայց, Խուրշուդյա­նի կարծի­քով, վարչա­պե­տը պետք է ավե­լի հասցեա­կան խոսի և ասի, որ այո՛, ցանկություն չունի, բայց ռուսնե­րի կողմից այնպի­սի քայլեր են արվում, որ այլևս հնա­րա­վոր չէ հանդուրժել այդ ամե­նը։ Ռուսա­կան հեռուստաա­լիքնե­րը ոչ ադրբե­ջանցի­նե­րի, ոչ այլ որևէ մեկի նկատմամբ նման ատե­լություն չեն տարա­ծում և չունեն, ինչպես հայե­րի դեպքում է, ուստի դրանց փակումն արդեն կենսա­կան անհնրա­ժեշտություն է դարձել։

Խոսե­լով ներքա­ղա­քա­կան իրադրության մասին՝ Խուրշուդյա­նը կարծիք հայտնեց, որ եկե­ղե­ցա­կաննե­րի, ավե­լի կոնկրետ կաթո­ղի­կո­սի փոխա­րինման  «Սերժ Սարգսյա­նի դեպքում կատարված եղա­նա­կով» ասե­լով, Փաշինյա­նը պիտի որ բավա­կան ծանրակշիռ ապա­ցույցներ ունե­նա։ Հազիվ թե վարչա­պե­տը նման բանե­րից խոսի և իր ձեռքի տակ չունե­նա այնպի­սի փաստեր, որոնք կաթո­ղի­կո­սին հեռա­նալ կհարկադրեն։ Այդ փաստե­րը գուցե և կարիք չլի­նի հրա­պա­րա­կե­լու և գուցե Փաշինյանն ինքն էլ չի ցանկա­նում այդպես անել, բայց, ցավոք սրտի կարթո­ղի­կո­սը Սերժ Սարգսյա­նի նման խոհե­մություն չի դրսև­ո­րում և ինքնա­կամ չի հեռա­նում։

Ինչ վերա­բե­րում է արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը, ապա Խուրշուդյա­նը նկա­տեց, որ Ադրբե­ջա­նը բավա­կան մեղմացրել է իր հռե­տո­րա­բա­նությունը Հայաստա­նի նկատմամբ, այլևս չկան այն հոխորտանքներն ու սպառնա­լիքնե­րը, որ Բաքվի ամե­նօրյա խոսույթի առարկան են։ Խուրշուդյա­նի կարծի­քով դա ուղիղ հետև­անք է ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի վատթա­րացման և Արևմուտքի՝ Հարա­վա­յին Կովկա­սում ներգրա­վա­ծության աճի։ Բացի դրա­նից նավթի գինը ընկնում է, Բաքվի հնա­րա­վո­րություննե­րը պակա­սում են։ Փոխվել է նաև աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը։ Եթե մինչև Իրան-Իսրա­յել պատե­րազմը Ադրբե­ջա­նին տարա­ծաշրջա­նում «դուխ էր տալիս» նաև Իսրա­յե­լը, ապա Բաքվում հասկա­ցան, որ Իսրա­յե­լը չի կարո­ղա­ցել Իրա­նի հաշով հասնել իր նպա­տակնե­րին։ Իրա­նը չի կործանվել, իր ուժը չի կորցրել։ Բաքվում նաև հասկա­ցան, որ դա նշա­նա­կում է, որ ինքն այս պահին միայնակ կմնա Իրա­նի առջև, եթե Ադրբե­ջա­նը Թեհրա­նի հաշով սխալներ թույլ տա։ Այդ և այլ բազմա­թիվ պատճառնե­րով Բաքուն ավե­լի զիջո­ղա­միտ կեցվածք ունի հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի առումով, մանա­վանդ, որ Թուրքիան ևս նրան շտա­պեցնում է, որպեսզի խաղա­ղության պայմա­նա­գի­րը ստո­րագրվի։ Խաղա­ղությունն ու դրա­նից բխող միջին միջանցքը, որը ոչ թե զուտ հայ-ադրբե­ջա­նա­կան, այլ Չինաստա­նից եկող լոգիստիկ կարև­որ մի առևտրատնտե­սա­կան հսկա­յա­կան ծրա­գիր է, պետք է բոլո­րին՝ այդ թվում և Երև­ա­նին ու Բաքվին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ