Իսկ նկատեցիք այդ ասուլիսից, որ մեր երկրում առողջապահության ոլորտ ընդհանրապես չկա։Էնքան փայլուն ա , որ զրո հարց։Շուտով բուհերում ընդունելության քննություններ են , էս ոլորտից էլ ոչ մի հարց:Դրանք ինչ թեմաներ են որ։
Պետրոս Ղազարյան
Դատելով վարչապետի վերջին ասուլիսից ` Հայաստանում լրագրությունը մահացել է։
Իսկ ճիշտը սաղմոս կարդալն է ,թե աղոթելը, իսկ աղոթել մոմ վառելով թե առանց,իսկ գուցե ոչ թե սաղմոս կարդալ այլ գնալ պատարագ լսելու՞։
Ոչ մի հարց չհնչեց տնտեսության մասին ,երևի պետք է մտածել , որ այնտեղ ամեն ինչ այնքան փայլուն է ,որ հարցեր չկան։Գյուղատնտեսական սեզոն է ,բերք ,արտահանում ,վերամշակում, լոգիստիկ խնդիրներ ,ջուր ,Սևան։Ոչ մի հարց ,երևի ստեղ է՞լ ամեն ինչ փայլուն ա էն աստիճան ,որ զրո հարց։
Բայց Կաթողիկոսը կույս ա թե չէ,հարձակում էր Եկեղեցու թե կուսությունից խուսափած եկեղեցակաների դեմ,իսկ նրանց նզովքից վախ կա թե չէ։
Իսկ նկատեցիք այդ ասուլիսից, որ մեր երկրում առողջապահության ոլորտ ընդհանրապես չկա։Էնքան փայլուն ա ,որ զրո հարց։Շուտով բուհերում ընդունելության քննություններ են ,էս ոլորտից էլ ոչ մի հարց:Դրանք ինչ թեմաներ են որ։
Բնապահպանություն, շրջակա միջավայր`էդ ի՞նչ թեմայա ,կզարմանան ասուլիսի եկած լրագրողները։
Հարձակումը մեր Եկեղեցու վրա հարձակում չի՞ մեր ինքնության, հայի, հայկականության դեմ ,նաև թրքացում ,թուրք ադրբեջանական նարատիվ և պատվեր։
Իսկ բանակում բարեփոխումներ են , նոր հայեցակարգով մենք գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ։Ուր ենք հասել ,ինչ արդյունքներ կան ,կան թե չկան ` զրո հարց։Ում ա դա հետաքրքիր։Կարևորը պարզել `իշխանությունը Կարապետյանից վախենում է թե ոչ։Իսկ Կարապետյանի եղբորից։Բա եղբորորդուց՞։Բա եղբորորդու փաստաբանից՞։Բա նոր ուժից՞,որը կապ չի ունենալու նախկինների հետ,որի մասին ասեց նույն փաստաբանը տվ 5 եթերում։
Սոցիալական ոլորտից նույնպես զրո հարց։Ոլորտ ,որ պաշտպանության ոլորտից հետո ամենամեծ բյուջեն ունի։Ում ա դե պետք։Կարևորը ի դեմս Հրապարակի լրագրողի լկտիության ու բթամտության նոր նիշ սահմանվեց։Վարչապետը ունի սրբություններ թե՞ ոչ ,չի ՞վախենում բանադրվելուց և անիծվելուց ,դե որտեղ բանադրություն ու անեծք`այնտեղ թուրքեր։Պարզվեց թուրքերեն էլ չգիտի։
Ուր կորան հայտարարագիր լրացնելը, տրանսպորտի թանկացումն ու բարեփոխումները ,դրանց հետ կապված բազում խնդիրները։
Իմիջայլոց եկեղեցականներին հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ պետք է ներդնել թե ոչ ` հաշվի առնելով նրանց պատմական դերը և մատերիայի նկատմամբ անտարբերությունը։
Աղբյուրը՝ Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1B6Prw4QRY/?
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
