Հայաստան

Հանուն Ռուսների՝ Արցախցու Անունով

Նրանք առհասարակ պետք է դատարանում պատասխան տան իրենց գործունեության, նաև բենզինի պահեստի պայթյունի ու 200-ից ավելի զոհերի համար։ Նրանք դրսևորել են անպատասխանատու վերաբերմունք, եչն կարողացել կազմակերպել արտագաղթն այնպես, որ դա ողբերգություն չդառնա։ Փոխանակ վառելիքը տաբեր բաշխիչ կետեր ուղարկելու և այդ ամենից խուսափելու, նրանք անտերության են մատնել սովորական արցախցուն։ Անցել է երկու տարի, բայց դեռ դեպք չի եղել, որ նրանց պատասխանատվության կանչեն այդ հարցով։

Բարդուղ Գալստյան

«Լուրեր»-ը զրուցել է քաղաքագետ Բարդուղ Գալստյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Երևանում Արցախի հայերի իրավունքների համար կազմակերպվող հավաքները, դրանց նշանակությունն ու որոշ ներքաղաքական հարցեր։ 

Քաղաքագետը, անդրադառնալով Արցախի հայերի իրավունքների համար կազմակերպվող հավաքներին, ասաց, որ դրանք գնալով ավելի սակավամարդ են դառնում, դրանք արդեն հավաքներ էլ չեն։ Խնդիրն այն է, թե ովքեր են դրանք կազմակերպում։ Իսկ  կազմակերպում են Արցախի նախկին իշխանությւոնները որոնք իրենց մեղքի բաժինն ունեն Արցախի հայերի ներկայիս կարգավիճակի համար։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են արցախցիների իրավունքները, բայց հենց իրենք տարիներ շարունակ իրականացրել են այնպիսի քաղաքականություն, որը բերել հասցրել է այս օրվան։ Բարդուղյանը օրինակ բերեց Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանի մասին՝ նշելով, որ նա այն անձանցից մեկն էր, որ ամեն կերպ խոչընդոտում էր Արցախի կարգավիճակային հարցերի քննարկումը։

Բարդուղյանը նաև նշեց, որ Արցախի նախկին իշխանությունները և նրանց արբանյակները հարստացել են սովորական արցախցիների հաշվին, նրանք գրպանել են տրվող օգնության մեծ մասը, այստեղ Երևանում և Ռուսաստանում ունեն մեծ կարողություններ ու երբ խոսում են արցախցիների սոցիալական դժվարությունների մասին, պարզ է, որ նրանք ոչ մի կերպ չեն օգնելու։ Նրանք իրենց գողոնը հետ չեն բերելու ու հետ չեն հանձնելու։ Այս հավաքների հիմնական նպատակը մեկն է՝ վերջին ճիգերը գործի դնել Հայաստանը Ռուսական ծիրում պահելու համար։

Քաղաքագետը անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանին ու նրա քաղաքական գործունեության սկսվելուն։ Նրա կարծիքով Սամվել Կարապետյանից ռուսները փորձում են հայկական Իվանաշվիլի ստանալ, բայց վերջում նա հերթական Ռուբեն Վարդանյանն է դառնալու։ Ռուսների ձեռագիրն է․ օգտագործել իրենց երկրում հարստացած մարդկանց, իսկ անհաջողության դեպքում՝ զոհաբերել նրանց։ Քաղաքագետը ճիշտ չհամարեց նրա կալանավորումը և նշեց, որ ավելի լավ կլիներ նրան ձերբակալելու փոխարեն հայտարարել անցանկալի անձ և թույլ չտալ, որ նա առհասարակ Հայաստան մտնի և քաղաքական հայտ ներկայացնի։ Ներկայիս իշխանությունները իրենց շատ մեծ մեղքի բաժինն ունեն այդ հարցում, որ ով ուզում է, անձնագիր է ստանում ու գալիս է սկսում քաղաքականությամբ զբաղվել։ Բայց նույնիսկ այդ դեպքում Սամվել Կարապետյանն առաջին հերթին «խփելու է» նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործերին։ Սամվել Կարապետյանին ընտրելու են նրանք, ովքեր ընտրել են Քոչարյանին ու Սարգսյանին։ Հազիվ, թե իշխանության կողմնակիցները գնան ու քվեարկեն Սամվել Կարապետյանին։

Բարդուղ Գալստյանը նաև խոսեց Արցախի նախկին իշխանությունների կարգավիճակի ու նրանց պատասխանատվության մասին։ Նա ասաց, որ վաղուց էր պետք անել այն, ինչ այսօր անում է դատախազությունը, երբ պահանջում է Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Նրանք առհասարակ պետք է դատարանում պատասխան տան իրենց գործունեության, նաև բենզինի պահեստի պայթյունի ու 200-ից ավելի զոհերի համար։ Նրանք դրսևորել են անպատասխանատու վերաբերմունք, չեն կարողացել կազմակերպել արտագաղթն այնպես, որ դա ողբերգություն չդառնա։ Փոխանակ վառելիքը տաբեր բաշխիչ կետեր ուղարկելու և այդ ամենից խուսափելու, նրանք անտերության են մատնել սովորական արցախցուն։ Անցել է երկու տարի, բայց դեռ դեպք չի եղել, որ նրանց պատասխանատվության կանչեն այդ հարցով։

Քաղաքագետը խոսեց նաև ՀԷՑ-ի պետականացման մասին՝ նշելով, այնտեղ իհարկե կա քաղաքական բաղադրիչ, բայց ամենից առաջ մենք ունենք օրենսդրական բացեր։ Մենք ունենք պետական գույքի մասնավորեցման գործընթաց, բայց չունենք մասնավորի՝ պետականացման նորմալ դրույթներ և սա անկասկած խնդիրներ է առաջացնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *