26.4 C
Yerevan

Միջին Միջանցքը՝ Հայաստա­նի Երկա­րա­ժամկետ Շահը

Տարե­կան 15 միլիարդ եկա­մուտը նրանց եղբայրացրել է, որ դրսև­որվեց՝ Ադրբե­ջա­նին զենքի վաճառքով, Արցախյան երկրորդ պատե­րազմով և արցա­խա­հա­յության բռնի տեղա­հա­նությամբ։ Այս համա­տեքստում պետք է խոստո­վա­նել, որ տվյալ ժամա­նա­կա­հատվա­ծում‘ Սերժ Սարգսյա­նը շահե­կան դիրք ունե­նա­լու տարբե­րակ չուներ։

Արամ Սարգսյան

Մի շաբա­թով հանգստի մեկնե­ցի, բայց խոստո­վա­նեմ՝ լրա­հո­սից կտրվել չկա­րո­ղա­ցա, ու որո­շե­ցի տեսա­կետներս ընդհանրացնել հոդվա­ծի տեսքով։ Եվ ուրեմն… «Միջին միջանցքը», վստա­հա­բար, ամբողջությամբ և 100 տոկո­սով ամե­րիկյան նախա­գիծ է, որ օրա­կարգա­յին դարձավ Բայդե­նի իշխա­նության օրոք, հետև­ա­բար չի կարող լինել նախա­ձեռնություն, որ ստեղծվել է Ադրբե­ջա­նի, Իսրա­յե­լի կամ Թուրքիա­յի կողմից՝ Թրամփին համո­զե­լու կամ շահագրգռե­լու արդյունքում։ Առա­վել ևս՝ Իսրա­յել-Թուրքիա հարա­բե­րություններն իրենց բնույթով թշնա­մա­կան են ու հրեա­կան կողմն էլ, որպես կանոն, դեմ է Թուրքիա­յի ուժե­ղացմա­նը։ Թրամփի պաշտո­նա­վարման տարի­նե­րին՝ հատկա­պես Իրա­նի ռմբա­կո­ծումից հետո, Միջին միջանցքի նախա­գի­ծը կտրուկ ակտի­վա­ցավ։ Իմ կարծի­քով՝ խնդի­րը ոչ այնքան ճանա­պարհներն են կամ երկաթգծե­րը, որքան էներգա­կիրնե­րը՝ հատկա­պես գազա­մուղնե­րը։ 2014-ին Ղրի­մի անեքսիա­յից հետո Ռուսաստա­նի դեմ արևմտյան պատժա­մի­ջոցներ կիրառվե­ցին։ Այդ ժամա­նա­կից ՌԴ‑ն սկսեց իր գազի ու հեղուկ վառե­լի­քի որոշ պաշարներ վաճա­ռել Ադրբե­ջա­նի միջո­ցով։ Ըստ արևմտյան աղբյուրնե­րի՝ այդ սև շուկա­յի ծավա­լը տարե­կան հասել է 15 միլիարդ դոլա­րի, ինչը արևմտյան երկրնե­րը գիտակցել են, սակայն ժամա­նա­կա­վո­րա­պես «աչք են փակել»՝ այլընտրանքա­յին մատա­կա­րա­րումնե­րի բացա­կա­յության պատճա­ռով։ Բնա­կա­նա­բար, պատժա­մի­ջոցնե­րը շրջանցած այդ գումարնե­րը հիմնա­կա­նում չեն ուղղվել ՌԴ‑ի կամ Ադրբե­ջա­նի բյուջե­ներ, այլ ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կուտակվել են նախա­գահներ Վլա­դի­միր Պուտի­նի և Իլհամ Ալիևի օֆշո­րա­յին հաշիվնե­րում։ Տարե­կան 15 միլիարդ եկա­մուտը նրանց եղբայրացրել է, որ դրսև­որվեց՝ Ադրբե­ջա­նին զենքի վաճառքով, Արցախյան երկրորդ պատե­րազմով և արցա­խա­հա­յության բռնի տեղա­հա­նությամբ։ Այս համա­տեքստում պետք է խոստո­վա­նել, որ տվյալ ժամա­նա­կա­հատվա­ծում‘ Սերժ Սարգսյա­նը շահե­կան դիրք ունե­նա­լու տարբե­րակ չուներ։ Սա՝ իմի­ջիայլոց… Միջին միջանցքը շրջանցում է Ռուսաստա­նը, Իրա­նը և Վրաստա­նը՝ այս երկրներն են հիմնա­կա­նում կորցնում։ Ինչ վերա­բե­րում է շահա­ռունե­րին՝ տարբեր կառույցներ տալիս են տարբեր գնա­հա­տա­կաններ ու թվեր։ Սակայն պետք է փաստել երկու կարև­որ հանգա­մանք.

1) Բաց ճանա­պարհնե­րը, նույնիսկ նվազ շահույթով, ավե­լի լավ են, քան փակ սահմաննե­րը։ 2) Նման նախագծե­րը քաղա­քա­կան և երկա­րա­ժամկետ բնույթ ունեն, որոնց արդյունա­վե­տությունը կախված է կոնկրետ երկրնե­րի դերա­կա­տա­րումից։ 

Միջին միջանցքը ամե­րիկյան նախա­գիծ է, հետև­ա­բար ամե­նա­մեծ շահա­ռուն լինե­լու է ԱՄՆ‑ը: Նրան հաջորդում է Մեծ Բրի­տա­նիան։ Այս երկրնե­րը ձգտում են Միջին Ասիա­յի՝ հիմնա­կա­նում Թուրքմենստա­նի Գալկա­նիշ հանքա­վայրի գազը հասցնել ԵՄ: Երկրորդ շահա­ռուն Անկա­րան է։ Ճանա­պարհի ամե­նաերկար հատվա­ծը  Թուրքիա­յի տարածքով է անցնում և դարձնում է ԵՄ-ին գազ մատա­կա­րա­րող հանգույց։ Ադրբե­ջա­նը որո­շա­կի առումով կարող է տուժել՝ ԱՄՆ պատժա­մի­ջոցնե­րի տակ գտնվող ռուսա­կան գազն այլևս չի կարող վաճառվել ԵՄ-ին, որ արդեն կունե­նա սեփա­կան, միջի­նա­սիա­կան մատա­կա­րա­րում՝ առանց ռուսա­կան մասնակցության։ Սա է նաև «Միջին միջանցք» ծրագրի հիմնա­կան քաղա­քա­կան և տնտե­սա­կան տրա­մա­բա­նությունը։ Մաքուր եկամտով երրորդ շահա­ռուն Ադրբե­ջանն է, քանի որ երթուղի­նե­րի բավա­կա­նին երկար հատված անցնում է իր տարածքով, ներառյալ Նախիջև­ա­նը և Կասպից ծովի սահմա­նա­յին ջրե­րը։ Հայաստա­նը‘ չորրորդն է և այս փուլում հիմնա­կա­նում շահում է անվտանգա­յին և խաղա­ղության ամրապնդման տեսանկյունից։ Ճանա­պարհից բխող տնտե­սա­կան օգուտը, համե­մա­տած մյուս մասնա­կիցնե­րի հետ, փոքր է, բայց երկա­րա­ժամկետ հեռանկա­րում՝ Հայաստա­նը դառնում է բացա­ռիկ դերա­կա­տար։ ՀՀ‑ն միակ քրիստոնյա և ժողովրդա­վար պետությունն է ամբողջ միջանցքի տարածքում։ Ակնհայտ է, որ հենց հայաստանյան հատվա­ծում են ԵՄ երկրնե­րը նախընտրե­լու հիմնել իրենց գրա­սենյակնե­րը։ ՀՀ-ում տեղա­կայված վերահսկիչ փականնե­րով և անջա­տիչնե­րով է ԱՄՆ‑ը կարո­ղա­նա­լու  ազդե­ցություն գործադրել թե՛ Միջին Ասիա­յի, թե՛ Թուրքիա­յի և թե՛ ԵՄ‑ի վրա։ Համոզված եմ՝ տարա­ծաշրջա­նում ԱՄՆ‑ի հենա­կետն ու իրա­կան գազա­յին հանգույցը դառնա­լու է Հայաստա­նը։ Եվ, ուրեմն, ամե­նա­շատ շահո­ղը Միջին միջանցքի նախագծից երկա­րա­ժամկետ կտրվածքով լինե­լու է հենց ՀՀ‑ն, ու՝ փառք Տիրո­ջը։ 

Հ.Գ. Փորձե­ցի խնա­յել ընթերցո­ղին և կարճ գրել։ Ցավոք, չստացվեց։ Ներո­ղա­միտ եղեք:

Աղբյուրը՝ Արամ Սարգսյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/19MiqXLHXS/

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ