26.4 C
Yerevan

Պատասխա­նատվութեան Ու Սթափվե­լու Պահը

Փոխա­նակ նման հարցեր առաջ քաշե­լու, մեր մոտ  ավե­լի է խորա­նում ցանկա­ցած հետև­անք մեկ անհա­տի կամ որևէ խմբի ուսե­րին բարդելն ու յետ քաշվե­լը։ Պարտվե՞լ ենք, ուրեմն դա հետև­անք է մեկ անձի դավա­ճա­նության, պարտվե՞լ ենք, ուրեմն դա եղել է թուրքա­կան գործա­կա­լի քայլ, բայց երբեք չկա ձևա­կերպում, որ «պարտվել ենք, որովհետև սխալ ենք հաշվարկել, որովհետև բավա­կա­նա­չափ ուժեղ չենք եղել» ու այլ  տասնեակ որովհետևներ։ 

Անդրա­նիկ Պօղո­սեան

(մաս երկրորդ)

Թերևս ամեն ինչ ավե­լի բարդ է դառնում հատկա­պես այն առումով, որ դարե­րի ընթացքում անվերջ կորուստնե­րին վարժված ազգը, որ իր թագա­վո­րությունը կորցրեց,  այն էլ  հսկա­յա­կան մի երկիր, իր անկա­խությունը վերա­կանգնեց մոտ հազար տարի անց՝՝ նախ 1918թ․ ստեղծե­լով Առա­ջին Հանրա­պե­տությունը, որը թեև կարճ տևեց, բայց պետա­կա­նության հիմքը ամուր դրեց ժողովրդի հիշո­ղության մեջ՝ դառնա­լով անկա­խության ամրո­ցը, որը և իրենց ոգում վառ պահած ժողո­վուրդը 1991թ․ վերստին ստեղծեց իր անկախ պետությունը՝ շատ փոքր՝  համե­մա­տա­բար Մեծ Հայքի թագաւո­րութեան, բայց անկա­խությունից հետո սկսված մաքա­ռումն ու պայքա­րը հանգեցրին նրան, որ փոքրիկ Հայաստա­նը կարո­ղա­ցավ առա­ջին անգամ, երկար դարե­րից հետո՝ մեծ հաղթա­նակներ տանել։ Առա­ջին անգամ այդ ճակա­տա­մարտը  պարտությամբ չավարտվեց:  Տարե­րայնօ­րեն կազմա­վորված կամա­վո­րա­կան խմբե­րով, հայրե­նի­քի ազատգարման կոչված ազա­տա­մարտիկնե­րով ու նորաստեղծ հայկա­կան բանա­կով վերջա­պէս կարե­լի դարձաւ ազա­տագրել Արցա­խը։ Արդյո՞ք առհա­սա­րակ այդ հաղթա­նա­կի հոգե­բա­նա­կան ու փիլի­սո­փա­յա­կան իմաստը հասկացվեց ու արժև­որվեց։ Արդյո՞ք միջազգա­յին բանակցություննե­րի հարթակնե­րում Հայաստա­նը ներկա­յացնողնե­րը և հենց Երև­ա­նում  նրանց խորհրդա­կաննե­րը որևէ կերպ հասկա­ցան այդ ամե­նի պատմա­կան իմաստը։ Ուրեմն, եթէ անգամ հասկա­ցան ամեն ինչ, ապա ի՞նչ տրա­մա­բա­նությամբ ընթա­ցան, արդեն վերև­ում հնչեցված հարցե­րը, որոնք բերե­ցին նման ողբերգության՝ այն էլ երե­սուն տարուայ պետա­կա­նութեան փորձով, տարբեր գերա­տեսչությունե­րով ԱԳՆ ԱԱԾ  ու սպա­րա­զինւած  «տարա­ծաշրջա­նի ուժե­ղա­գույն» բանա­կով , փառա­հեղ հաղթա­նա­կը ծանր պարտությամբ փոխա­րի­նե­լով։ 

Բայց փոխա­նակ նման հարցեր առաջ քաշե­լու, մեր մոտ  ավե­լի է խորա­նում ցանկա­ցած հետև­անք մեկ անհա­տի կամ որևէ խմբի ուսե­րին բարդելն ու յետ քաշվե­լը։ Պարտվե՞լ ենք, ուրեմն դա հետև­անք է մեկ անձի դավա­ճա­նության, պարտվե՞լ ենք, ուրեմն դա եղել է թուրքա­կան գործա­կա­լի քայլ, բայց երբեք չկա ձևա­կերպում, որ «պարտվել ենք, որովհետև սխալ ենք հաշվարկել, որովհետև բավա­կա­նա­չափ ուժեղ չենք եղել» ու այլ  տասնեակ որովհետևներ։ 

Փաստե­րի մերժումն ու հուզա­կան բացա­կանչությունե­րը  որպես անսխալ փաստե­րի հիմնա­վո­րում ներկա­յացնե­լը նոր միտում չէ։ Մենք այդպես ենք ընկա­լում պատմությունն առհա­սա­րակ։ Ու ոչ միայն ողջ ժողո­վուրդը, այլ առանձին հասա­րա­կա­կան ու քաղա­քա­կան խմբեր զբաղված են զուտ ինքնաարդա­րացմամբ ու այդտեղ այլևս չկա ապա­գա­յի հետ կապված որևէ ծրա­գիր կամ գաղա­փար։ Գերխնդի­րը անցյա­լի ձախորդություննե­րից բարո­յա­պես մաքուր դուրս գալն է, անկախ նրա­նից, թե անցեա­լում կատարված որևէ արկա­ծախնդրություն ինչպի­սի ծանր փորձանք է դարձել հազա­րա­վոր այլ անմեղ  մարդկանց համար։ Այսօր, 19 և 20-րդ դարե­րում հատկա­պես առանձին խմբե­րի կողմից «լավ նպա­տակնե­րի համար» կատա­րաւած արկա­ծախնդրություննե­րը մատուցվում են որպես բացա­ռիկ հերո­սություններ։ Ավե­լին, այդ հերո­սություննե­րը պաշտա­մունքի առարկա են դառնում, հրա­շա­պա­տումի պես փոխանցվում ու որ ավե­լի վատն է՝ դառնում կրկնօ­րի­նակման առարկա։

Միա­ժա­մա­նակ այս ինքնասպան ուղղության հետ շարունա­կում ենք քայլել նպա­տա­կի բացա­կա­յությամբ, որը ապա­գա­յի հանդեպ թողնում է անպաշտպան։ Նման պայմա­նե­րում  հասա­րա­կությունն արդեն չի էլ ցանկա­նում որևէ գործնա­կան պատասխա­նատւութեան տակ մտնել։ Նա միայն սպա­սում է, որ ժամա­նակն ամեն ինչ իր տեղը դնի՝ հավա­տա­լով, որ կգան ժամա­նակներ, երբ մարդկությունն ավե­լի լավը կլի­նի։ Ավե­լի վատը  այն է, որ նման մտա­ծո­ղություն ունի մի ժողո­վուրդ, որի պատմության ամեն էջը ներկված  է արյամբ, որի ամեն էջը լի է տարա­տե­սակ փորձություննե­րով։ 

Մենք շարունա­կել ենք մեր անվտանգությունը ապաւի­նել օտար ուժե­րի կամ «դաշնա­կիցնե­րի» վրայ: 

Նման գործե­լա­կերպ են որդեգրել ոչ միայն առանձին խմբերն ու անհատնե­րը, այլև հասա­րա­կության ու պետության հանդեպ հստակ պարտա­վո­րություն ունե­ցող պաշտոնյա­նե­րը, քաղա­քա­կան կուսակցություննե­րը, գիտա­կան հիմնարկնե­րը, ուսումնա­կան մարմիննե­րը։ Փոխա­նակ ամեն հարվա­ծից հետո նոր ու վերա­թարմա­ցած ծրագրե­րով հանդես գալու, նրանք մեծ մասամբ մատնվում են լռության ու անգործության, ամե­նա­շա­տը՝ խնդի­րը կամ անձև ու անպտուղ քննարկե­լով, կամ էլ որևէ հարմար թիրախ գտնե­լով և պատասխա­նատվության սեփա­կան բաժի­նը մեղադրա­կան ձևա­կերպումով ուրիշնե­րին վերագրե­լով։ 

Եթե այդ է նրանց բոլո­րի գործա­ռույթը, ապա ո՞րն է նրանց գոյություն ունե­նա­լու իմաստն առհա­սա­րակ։ Սա ևս մի հարց է, որը, հավա­նա­բար մեծ ուշադրության և պարզա­բանման կարիք ունի։ 

Ներկա­յացւած  հարցե­րի վերլուծա­կան պատասխա­նե­րը վեր հանե­լով ,  հրա­տապ է դարձել այս խնդիրնե­րի ու հարցե­րի բարձրա­ձայնումը,  ոչ թե պարզա­պես մեկ գրա­ռումով կամ հարցազրույցով, այլ շարունա­կա­կան խորհրդակցություննե­րով, համա­գումարնե­րով, կլոր սեղա­նի քննարկումնե­րով և այլ հասա­նե­լի ու արդյունա­վետ ձևա­չա­փե­րով։ Հակա­սությունից ծնվող արժեքն այն կլի­նի, եթե մենք առա­ջին անգամ փորձենք առասպե­լը մի կողմ դնել ու ուղիղ նայել հասունա­ցած ու հասունա­ցող խնդրին։  Պէտք է հաւա­քա­բար լծւել  այս գործին Հանուն պատմա­կան ճշմարտութեան, ներկա­յին եւ մանաւանդ՝ ապա­գա­յին։ 

Վերջ

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ