29.2 C
Yerevan

Հորդոր Բոլո­րին

Կրո­նա­կան հավա­տա­լիքնե­րի ու սովո­րություննե­րի առկա­յությունը կամ բացա­կա­յությունը պետք չէ ոչ ռեկլա­մել, և ոչ էլ քաղա­քա­կան մրցակցության համար օգտա­գործել, դրանք չի կարե­լի ուրիշնե­րին քարո­զել կամ պարտադրել, դրանք պատճառ չեն  սեփա­կան անձը գերա­կա­յե­լու և այլ մարդկանց ստո­րա­դա­սե­լու համար։

Սոսի Թաթիկյան

Մի մեծ խնդրանք թե Հայաստա­նի իշխա­նություննե­րին և թե ընդդի­մությա­նը։

Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին կրո­նա­խեղդ մի արեք։ Հայաստա­նը կրո­նա­պե­տություն չի, այլ ժողովրդա­վա­րա­կան հավակնություններ ունե­ցող աշխարհիկ հանրա­պե­տություն։ Երբ ես գնում եմ ընտրություննե­րի, ես հոգև­որ առաջնորդ չեմ ընտրում, այլ հանրա­յին կառա­վա­րիչներ։ Խաչակրաց արշա­վանքնե­րի ժամա­նա­կաշրջանն էլ բարե­բախտա­բար անցել է։

Ես գիտա­կից տարի­քում՝ տասնվեց տարե­կա­նում Մխի­թարյան միա­բա­նության կաթո­լիկ վարդա­պետ և հանրա­հայտ գիտնա­կան Հայր Տեր Լևոն Զեքեա­նի կողմից կնքված՝ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետև­որդ եմ։ Կնքվել եմ Էջմիածնում, նույն օրը կնքա­հայրս ինձ ու մայրի­կիս տարել է Վազգեն Առա­ջին կաթո­ղի­կո­սի մոտ ընդունե­լության, կաթո­ղի­կոս, ով իսկա­պես կաթո­ղի­կո­սի վեհություն ուներ։ Անգամ նրա ձեռքն եմ համբուրել այդ օրը։ Տարի­ներ հետո ընդունե­լության եմ եղել, թեև ոչ թե երեք, այլ մի քանի հարյուր հոգով, Հռո­մի Ջոն Պոլ Երկրորդ պապի մոտ, ով նույնպես տպա­վո­րիչ պապ էր։

Վաղ երի­տա­սարդությանս տարի­նե­րին հետաքրքրված էի կրոննե­րի փիլի­սո­փա­յությամբ։ Աստվա­ծա­շունչ կարդա­լուց հետո որպես Արև­ե­լա­գի­տա­կան ֆակուլտե­տի պարտա­դիր առարկա Ղուրանն էլ եմ կարդա­ցել՝ հետաքրքիր էր տեսնել դրանց նմա­նություննե­րը։ Ավարտա­կան աշխա­տանքս եղել է Ռումիի ստեղծա­գործություննե­րում սուֆիզմի տեսության մասին, ազգագրության ինստի­տուտում ասպի­րանտուրա­յի ժամա­նակ գրել եմ սուֆիա­կան միա­բա­նություննե­րի ծեսե­րի մասին։ Քսան տարե­կա­նում գրել եմ հոդված արևմտյան մշա­կույթի վրա ձենի՝ զենդ բուդդիզմի ազդե­ցության մասին։ Սակայն  քսա­ներկու տարե­կա­նում ՀՀ ԱԳՆ ընդունվե­լուց հետո կրո­նա­գի­տություն չեմ ուսումնա­սի­րել, քանի որ քաղա­քա­գի­տությունն ու միջազգայնա­գի­տությունը դրա համար ժամա­նակ չեն թողել։

68 երկրնե­րում կատա­րած ճամփորդություննե­րիս ժամա­նակ պարտա­դիր այցե­լել եմ քրիստոեա­կան ուղղա­փառ, կաթո­լիկ և բողո­քա­կան եկե­ղե­ցի­ներ ու վանքեր, բուդդիստա­կան ու հինդուիստա­կան տաճարներ, նաև մզկիթներ։ Մինչ դրանցից մեծ մասին վերա­բե­րել եմ որպես տեսարժան մշա­կութա­յին վայր, հայկա­կան ու հունա­կան /ես մեկ ութե­րորդ հույն եմ/ եկե­ղե­ցի­նե­րում այլ՝ հոգև­որ ու հարա­զատ զգա­ցո­ղություն եմ ունե­նում։ Սակայն շատ եմ սիրում նաև Արևմտյան Եվրո­պա­յի կաթո­լիկ գոթա­կան ու ռոմա­նա­կան ոճի եկե­ղե­ցի­նե­րը և Բալիի տաճարնե­րը, որոնք բացա­ռիկ վայր էին՝ այնտեղ համա­տեղ աղո­թում էին բոլոր կրոննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը։

Միա­ժա­մա­նակ, հասուն տարի­նե­րիս հասկա­ցել եմ, որ ես խորա­պես ագնոստիկ եմ՝ այսինքն ոչ ինստի­տուցիո­նալ հավա­տացյալ։ Նշեմ, որ Արևմտյան Եվրո­պա­յում բնակչության մեծ մասը ագնոստիկ է։

Հարվարդում սովո­րե­լիս մի մորմոն դասընկեր ունեի։ Շատ գեղե­ցիկ տղա էր, բայց ընկերներ գրե­թե չուներ, քանի որ իր հավա­տա­լիքնե­րի արդյունքում շատ էր տարբերվում միջին ամե­րի­կա­ցուց։ Մենք հաճախ զրուցում էինք կամ միա­սին գնում էինք սրճե­լու կամ ուտե­լու, մի անգամ նույնիսկ գիշե­րը մնա­լու տեղ չուներ և ես նրան հյուրընկա­լե­ցի իմ ՚դիվա­նի՚ վրա։ Սակայն առա­ջին խոսակցությունից հետո նրա առջև պայման էի դրել՝ որ չփորձի կրո­նա­կան քարոզչությամբ զբաղվել իմ հետ։ Նա հասկա­ցել էր և հարգում էր դա։

Երբ աշխա­տում էի Աֆրի­կա­յում, զարմանքով հայտնա­բե­րե­ցի, որ ի տարբե­րություն եվրո­պա­ցի­նե­րի, թե քրիստոնյա և թե մուսուլման աֆրի­կա­ցի­նե­րը խորա­պես հավա­տացյալ են։ և հետև­ում են կրո­նա­կան սովո­րություննե­րին՝ պասե­րին, աղո­թում են գրա­սենյա­կում։ Դա ինձ չէր անհանգստացնում։ Սակայն Եթովպիա­յում աշխա­տե­լուս ութ ամիսնե­րի ընթացքում, երկիր, որն ավանդա­բար համարվում է աշխարհի ամե­նա­հա­վա­տացյալ երկի­րը, սկսե­ցի նեղվել։ Նեղվում էի, քանի որ եթովպա­ցի­նե­րը ոչ միայն մոլե­ռանդ հետև­ում էին կրո­նա­կան բոլոր ավանդույթնե­րին, այլև նրանց դուր չէր գալիս, որ չեմ հետև­ում՝ ծոմ / պաս չեմ պահում, ամեն անգամ եկե­ղե­ցու մոտով անցնե­լիս անգամ տաքսիում չեմ խաչակնքվում, չեմ աղո­թում, փորձում էին ինձ էլ պարտադրել այդ ամե­նը։

Ես հարգում եմ այլոց կրո­նա­կան նախա­պատվություննե­րը՝ նրանց հավա­տացյալ լինե­լը կամ չլի­նե­լը։ Միա­ժա­մա­նակ, դրանք ինձ առանձնա­պես չեն հետաքրքրում։ Եթե դուք հավա­տում եք աստծուն և հետև­ում կրո­նա­կան սովո­րություննե­րին՝ լավ եք անում, սակայն ձեր կողմից դա իմ հետ պարբե­րա­բար կիսե­լու անհրա­ժեշտությունը չեմ հասկա­նում։ Եթե աթեիստ եք՝ ես աթեիստ չեմ, այլ ագնոստիկ, սակայն կրկին անգամ, հարգում եմ ձեր համոզմունքը։ Սակայն ես ինձ հարգված չեմ զգում, երբ այլոք սկսում են իմ ներկա­յությամբ զբաղվել կրո­նա­կան քարոզչությամբ, և ինձ պարտադրել իրենց կրո­նա­կան հայացքնե­րը։ Ես դա համա­րում եմ իմ անձնա­կան ազա­տություննե­րի հանդեպ հանգանքի բացա­կա­յություն, հոգե­բա­նա­կան բռնության նման մի բան։ 

Առհա­սա­րակ, չնա­յած թեման բացատրե­լու համար ներկա­յացրե­ցի կրո­նա­կան հայացքնե­րի էվոլյուցիա­յի իմ ամբողջ ուղե­ծի­րը, սակայն կարծում եմ, որ ընդհա­նուր առմամբ, եթե իհարկե մարդն ինչ որ վտանգա­վոր աղանդի չի հարում, մարդու կրո­նա­կան համոզմունքնե­րը միայն և միայն իր անձնա­կան գործն են։ Արևմուտքում անձի հավա­տի վերա­բերյալ հարցե­րը նույնքան կոպիտ են համարվում, ինչքան աշխա­տա­վարձի չափի վերա­բերյալ հարցը։ Կրո­նա­կան հավա­տա­լիքնե­րի ու սովո­րություննե­րի առկա­յությունը կամ բացա­կա­յությունը պետք չէ ոչ ռեկլա­մել, և ոչ էլ քաղա­քա­կան մրցակցության համար օգտա­գործել, դրանք չի կարե­լի ուրիշնե­րին քարո­զել կամ պարտադրել, դրանք պատճառ չեն  սեփա­կան անձը գերա­կա­յե­լու և այլ մարդկանց ստո­րա­դա­սե­լու համար։ Դրանց նաև պատճառ չեն հայության շրջա­նում բաժա­նա­րար գծեր սահմա­նե­լու համար։ Հատկա­պես քսանմե­կե­րորդ դարի երկրորդ քառորդում։

Այսքա­նը։

Աղբյուրը՝ Սոսի Թաթիկյա­նի ֆեյսբուքյան էջից   https://www.facebook.com/share/p/1BitzkJmHM/?mibextid=wwXIfr

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ