30.6 C
Yerevan

Մտա­վո­րա­կա­նը Լռե­լու Իրա­վունք Չունի

Բարձր գիտակցությունը գալիս է կրթության բարձր մակարդա­կից ուստի «կրթվե­լը նորաձև է» շարժումը այնքան կարև­որ է, որ ամեն մեկը պիտի այնպես անի, որ շարժումը մտնի Հայաստա­նի բոլոր տնե­րը։ 

Ռուզաննա Երեմյան

«Բաց հարթա­կը» զրուցել է Հակոբ Կոջո­յան կրթա­հա­մա­լի­րի տնօ­րեն Ռուզաննա Երեմյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մտա­վո­րա­կա­նի՝ կարծիք հայտնե­լու ազա­տության, ինչպես նաև այդ պատճա­ռով ունե­ցած խնդիրնե­րի մասին։

Տիկին Երեմյա­նը հաստա­տել է, որ ինքը քաղա­քա­կան առումով պաշտպա­նում է ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին և դա իր՝ ՀՀ քաղա­քա­ցու սահմա­նադրա­կան իրա­վունքն է։ Ինքը մտա­վո­րա­կան է, իսկ մտա­վո­րա­կա­նը չի կարող կարծիք չունե­նալ, մտա­վո­րա­կա­նը չի կարող լինել առանց սկզբունքնե­րի ու համոզմունքնե­րի։ Միա­ժա­մա­նակ իր քաղա­քա­կան կողմնո­րո­շումը ոչ մի առումով չի ազդում իր աշխա­տանքի վրա։ Որպես դպրո­ցի տնօ­րեն, երբեք թույլ չի տվել ու թույլ չի տա քաղա­քա­կան պահվածք կամ քարոզ, հատկա­պես դպրո­ցում՝ աշա­կերտնե­րի մոտ, բայց իր աշխա­տանքա­յին ժամից հետո ինքը ՀՀ քաղա­քա­ցի է, ով լիի­րավ օգտվում է իր իրա­վուքնե­րից։

Տիկին Երեմյա­նը նշեց, որ իր հասցեին բազմա­թիվ մեղադրանքներ ու սուտ տեղե­կություններ են հնչեցվում, մասնա­վո­րա­պես, որ ինքը ժամա­նա­կին եղել է մոլի «Քոչարյա­նա­կան», իսկ հիմա «թունդ Նիկո­լա­կան է», կամ որ «ինքը փորել է նախորդ տնօ­րե­նի տակ և պաշտո­նին տիրա­ցել»։ Կան նաև լուրեր, իբրև թե ինքը երկու անգամ դատվել է, ազա­տազրկվել է ու «նստել է» Աբովյան քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմնարկում։ Տիկին Երեմյա­նը նշեց, որ ինքը տնօ­րեն է դարձել օրենքով նախա­տեսված կարգով՝ տնօ­րե­նի թափուր հաստի­քի համար նախա­տեսված մրցույթում հաղթե­լով, երբեք չի դատվել, կալա­նա­վայրում չի եղել ու առհա­սա­րակ պատրաստվում է դատա­կան գործընթացնե­րի միջո­ցով տեր կանգնել իր իրա­վունքնե­րին ու պատժել ստա­հոդ լուրեր տարա­ծողնե­րին։

Տիկին Երեմյա­նը նշեց, որ նաև պաշտպա­նում է վարչա­պետ Փաշինյա­նի «Վեհա­րա­նը Վեհի» շարժումը և ցանկա­նում է, որ վեհա­րանն իրոք լինի վեհի­նը։ Եթե վարչա­պե­տի պնդումնե­րը սուտ են, ապա թող կաթո­ղի­կո­սը դատի տա նրան, հրա­պա­րա­կավ հայտա­րա­րի, որ ինքը զավակ չունի։ Ինքը պատրաստ է ծնկա­չոք ներո­ղություն խնդրել նրա­նից։ Ինչ վերա­բե­րում է վարչա­պե­տի շարժմանն աջակցե­լուն ապա ինքը ցանկա­նում է, որ իր ուխտը խախտած կաթո­ղի­կո­սը, բռնության կոչեր անող հոգև­ո­րա­կաննե­րը հեռա­նան։ Երե­խա­նե­րը չեն կարող ու չպի­տի որպես օրի­նակ նրանց ունե­նան։ Նա չհա­մա­ձայնեց այն կարծի­քին, որ  «Վեհա­րա­նը վեհի» շարժումը բռնություն է կամ հարձա­կում Էջմիածնի վրա։ Իրենք 2018թ․ հեղա­փո­խություն են արել, որի ընթացքում ոչ մեկի քթից արյուն չի եկել, ոչ մի ապա­կի անգամ չի կոտրվել, ինչպե՞ս կարող են իրենք բռնության կոչ անել։ 

Տիկին Երեմյա­նը նաև չհա­մա­ձայնեց առա­ջին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի  այն կարծի­քին, որ ձերբա­կալված Միքա­յել և Բագրատ արքե­պիսկո­պոսնե­րը և Սամվել Կարա­պետյա­նը քաղբանտարկյալներ են։ Արքե­պիսկո­պոսնե­րը բացա­հայտ բռնության կոչեր են արել, ժողովրդին անվա­նել էշ ու խորը անա­սուն։ Հայաստա­նում քաղբանտարկյալներ չկան, կան մարդիկ, ովքեր իրենց պատիժն են կրում իրենց արածնե­րի համար։ 

Դպրո­ցի տնօ­րե­նի խոսքով, իր դպրո­ցում քաղա­քա­կան խոսույթ չկա, պաշտպանված են բոլոր աշա­կերտնե­րի և ուսուցիչնե­րի իրա­վունքնե­րը։ Ինքը շատ լավ գիտե, թե ինչ է նշա­նա­կում ազատ կամ արտա­հայտում և նաև լավ գիտե, որ շատ այլ տեղե­րում ինչպես է ճնշվել ու ճնշվում աշխա­տա­կիցնե­րի, աշա­կերտնե­րի ծնողնե­րի իրա­վուքնե­րը։ Հակոբ Կոջո­յա­նի անվան դպրո­ցում նման բան չկա, դա հայտնի փաստ է և չի էլ լինելու։Իսկ այդ բարձր գիտակցությունը գալիս է կրթության բարձր մակարդա­կից ուստի «կրթվե­լը նորաձև է» շարժումը այնքան կարև­որ է, որ ամեն մեկը պիտի այնպես անի, որ շարժումը մտնի Հայաստա­նի բոլոր տնե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ