28.4 C
Yerevan

Ադրբե­ջա­նի Երա­զանքը ՀՀ Վերա­ցումն Է

Միջազգա­յին հանրության աչքը շոյե­լու ու մարդա­սեր ձևա­նա­լու: Ադրբե­ջա­նի նկատմամբ նաև մեծ ճնշումներ կան, ու Ադրբե­ջա­նը նաև դրանցից խուսա­փե­լու փորձեր է կատա­րում, ինչը պետք է ոչ մի կերպ թույլ չտանք, որ ստացվի: Պետք է միջազգա­յին հանրությա­նը ցույց տանք ադրբե­ջա­նա­կան կողմի իրա­կան նպա­տակնե­րը Հայաստա­նի նկատմամբ, ատե­լության անսահման մթնո­լորտը, որը տիրում է Ադրբե­ջա­նում հայե­րի նկատմամբ։

Արամ Փոլադյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ադրբե­ջա­նա­գետ Արամ Փոլադյա­նը

– Պարո՛ն Փոլադյան, ադրբե­ջա­նա­կան կողմից հայտա­րա­րում են, որ խաղա­ղության հասնե­լու հնա­րա­վո­րություններն առա­վել քան կան, ու պայմա­նագրի կնքումը մոտ է: Ձեր գնա­հատմամբ՝ ամե­նա­մոտ ժամա­նա­կա­հատվա­ծը ե՞րբ է լինե­լու:

– Նույնիսկ հնա­դարյան ցեղե­րը շուրջ 3 հազա­րամյակ առաջ պատե­րազմ վարե­լու որո­շա­կի կանոններ ունեին, պահպա­նում էին մարդա­սի­րության նշույլնե­րը թշնա­մի­նե­րի նկատմամբ, ինչը չի անում Ադրբե­ջա­նը 21-րդ դարում: Ադրբե­ջանն ամբողջ իրա­վա­կարգը փլուզե­լով, միջազգա­յին ոչ մի նորմ չպահպա­նե­լով՝ գործո­ղություններ, հայտա­րա­րություններ է հնչեցնում Հայաստա­նի հասցեին: 

Բաքվում մենք ունենք տոտալ մեկուսացման մեջ ապօ­րի­նա­բար պահվող ռազմա­գե­րի­ներ, որոնց հետ վարվում են շատ վատ, օկուպացված Արցա­խում պատմա­կան ժառանգությունն են ոչնչացնում, նորա­նոր անհիմն ու անհե­թեթ պահանջներ են հնչեցնում Հայաստա­նի վերա­բերյալ: 

Այս պայմաննե­րում խոսել խաղա­ղության մասին՝ ես անի­մաստ եմ համա­րում, բազմիցս եմ շեշտել, որ այն պայմաննե­րը, որոնք Ադրբե­ջա­նը պահանջում է զետե­ղել խաղա­ղության պայմա­նագրում, ուղղա­կի կապ չունեն խաղա­ղության հետ, դրանք դե ֆակտո Հայաստա­նը լուծա­րե­լու կետեր են:  

Այդ նախա­պայմաննե­րի մասին խոսել ենք բազմիցս, եթե հայկա­կան կողմը համա­ձայնի Ադրբե­ջա­նի պահանջով փոխել իր Սահմա­նադրությունը, այն է՝ հանել Անկա­խության հռչա­կա­գի­րը, տրա­մադրել այսպես կոչված Զանգե­զուրի միջանցքը, համա­ձայնել լուծա­րել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա­հո­վել մտա­ցա­ծին ու Ադրբե­ջա­նի կողմից հորինված այսպես կոչված արևմտյան ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձը, ապա սրանք լինե­լու են Հայաստա­նի Հանրա­պե­տությունը՝ իբրև պետություն լուծա­րե­լու քայլե­րը, որոնք ի վերջո հանգեցնե­լու են նրան, որ Հայաստա­նը դադա­րե­լու է գոյություն ունե­նալ որպես ինքնիշխան պետություն:

Հետև­ա­բար, եթե անգամ այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրվի, Հայաստա­նի համար սպառնա­լիքնե­րը ոչ միայն չեն վերա­նա­լու, այլև բազմա­պատկվե­լու են:

– Այդ դեպքում, ի՞նչ նպա­տա­կով է Ադրբե­ջա­նը նման հայտա­րա­րություն անում:

– Միջազգա­յին հանրության աչքը շոյե­լու ու մարդա­սեր ձևա­նա­լու: Ադրբե­ջա­նի նկատմամբ նաև մեծ ճնշումներ կան, ու Ադրբե­ջա­նը նաև դրանցից խուսա­փե­լու փորձեր է կատա­րում, ինչը պետք է ոչ մի կերպ թույլ չտանք, որ ստացվի: Պետք է միջազգա­յին հանրությա­նը ցույց տանք ադրբե­ջա­նա­կան կողմի իրա­կան նպա­տակնե­րը Հայաստա­նի նկատմամբ, ատե­լության անսահման մթնո­լորտը, որը տիրում է Ադրբե­ջա­նում հայե­րի նկատմամբ, զավթո­ղա­կան նկրտումնե­րը Հայաստա­նի սուվե­րեն տարածքի հանդեպ, այս ամե­նը պետք է փաստե­րով ներկա­յացնել միջազգա­յին հանրությա­նը, որպեսզի Ադրբե­ջա­նին չհա­ջողվի ներկա­յա­նալ իբրև խաղա­ղա­րար պետություն:

– Պարո՛ն Փոլադյան, արվո՞ւմ է այդ ամե­նը:

– Հույս ունեմ՝ այո՛: Մասնա­վոր ոլորտից բնա­կա­նա­բար արվում է, ու մեծ հույս ունեմ, որ պետա­կան ոլորտից էլ է արվում անհրա­ժեշտը: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/303348/

Առնչվող Հոդվածներ