Թուրքիան սա չի կարողանալու իրականացնել, որովհետև չունի երկաթգծի հատվածը։ Կրկնում եմ, երբ այս նախագծի մասին Էրդողանին հարց տվեցին, նա համառորեն չպատասխանեց, ինչպես ասում են՝ «խոսքը կտուրը գցեց», բայց ինչ-որ բան կա, որ թուրքերը դրա հետևում կանգնած են»։
Ռուբեն Սաֆրաստյան
«Թուրքիան Նախիջևան տանող երկաթգծի կառուցումը պետք է ավարտի 2029 թվականին. Հայաստանը պետք է «Մեղրիի դարպասի» բանալին իր ձեռքում պինդ պահի». Ռուբեն Սաֆրաստյան
Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի կառավարությունը միջազգային ֆինանսական հաստատություններից բազմամիլիարդ դոլարի վարկ է ստացել՝ միանալու «Զանգեզուր միջանցքի» երթուղուն։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայի ֆինանսների նախարարության և գանձապետարանի, ինչպես նաև ճապոնական MUFG Bank բանկի գլխավորած վարկատուների խմբի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Անկարային հատկացվել է 2.4 միլիարդ եվրո՝ դեպի Նախիջևան տանող երկաթուղային գծի կառուցման համար։
Վարկը կտրամադրվի Շվեդիայի արտահանման վարկային գործակալության՝ EKN-ի, Ավստրիայի OeKB բանկի և Իսլամական զարգացման բանկի ներքո գտնվող ներդրումների և արտահանման վարկերի ապահովագրության իսլամական կորպորացիայի երաշխիքներով։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիային տրվող այդ գումարը՝ 2,4 մլրդ դոլարը, անհրաժեշտ է, որպեսզի կառուցի երկաթգծի այն հատվածը, որը պետք է կապի Թուրքիայի երկաթգծերի համակարգը Նախիջևանի հետ։
«Ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարի հարցազրույցների, այդ շինարարությունը պետք է ավարտվի 2029 թվականին, այնպես որ, սա է նրանց ծրագիրը։ Չեմ կարող ասել՝ կհասցնե՞ն, թե՞ ոչ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Աղբյուրը՝ 168.am–ի
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
