28.4 C
Yerevan

Ամե­րիկյան “Ռուսա­կան” Համալսա­րա­նը

Բայց, “քաղհա­սա­րա­կության մի թևը”, նրանց թվում և՝ ամե­րիկյան համալսա­րա­նում դասա­խո­սողնե­րը դատա­վորնե­րի հետապնդման մասին մի կատարյալ հեքիաթ հորի­նե­ցին, ցույցեր արե­ցին ԵՄ դեսպա­նության առջև՝ պահանջե­լով դադա­րեցնել դատաի­րա­վա­կան համա­կարգի բարե­փոխման համար եվրո­պա­կան ու ամե­րիկյան աջակցությունը, նամակներ գրե­ցին եվրո­պա­կան կառույցնե­րին, որպեսզի փրկեն այն դատա­վորնե­րին, որոնք օբյեկտի­վո­րեն խնդիրներ էին ունե­նա­լու, սակայն նրանց մնա­լը դատա­կան համա­կարգում առանցքա­յին էր հենց այս կարգի որո­շումներ կայացնե­լու համար։

Ստյո­պա Սաֆարյան

Քանի որ անցած շաբա­թա­վերջը հագե­ցած էր տավուշյան վարդա­վա­ռաայգե­գործատնա­շի­նա­րա­րա­կան գերհա­գե­ցած օրկա­րա­գով ու չեմ կարո­ղա­ցել արձա­գանքել ընթա­ցիկ իրա­դարձություննե­րին, դա կանեմ հիմա․ 

Հայաստա­նում ամե­րիկյան համալսա­րա­նի ու նրա ՀՀԿ-ական դասա­խոս Սամվել Ֆարմանյա­նի անհասկա­նա­լի “մանկա­վարժա­կան պոռթկումի մասին”։ Գնա­լով ամրապնդվող համոզմունք ունեմ, որ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին ու նրա ընտա­նի­քին՝ առա­ջին հերթին տիկնո­ջը անձնա­պես թիրա­խա­վո­րողնե­րը անձնա­պես դժբախտ են ու նախանձում են տարի­նե­րի դաժան փորձություններն անցած ու իրար նկատմամբ մեծ հոգա­տա­րությունն ու սերը պահած այդ ընտա­նի­քին։ Նախկին ընդդի­մա­դիր Նիկոլ Փաշինյա­նի կրած հալա­ծանքնե­րի ու հետապնդումնե­րի, բանտարկության ողջ “քաղցրությունը” առա­ջին հերթին “վայե­լել” են տիկին Աննան, իրենց մանկա­հա­սակ երե­խա­նե­րը և վերջա­պես ինքը՝ ընտա­նի­քից հարկադրա­բար հեռա­ցած Փաշինյա­նը։ Այդ ամե­նից հետո նրանք անցել են ոչ պակաս բարդ ճանա­պարհ՝ պատե­րազմն ու հետպա­տե­րազմյա ծանրա­գույն շրջան, որից որպես միություն և ընտա­նիք դուրս են եկել պատվով, պարտության ծանր բեռի տակից էլ փորձել են հանել երկի­րը։ Ու, ահա, անձնա­պես դժբախտնե­րը չեն ներում Փաշինյաննե­րին՝ կպել են “զագսի թղթե­րից”, հորի­նում են ամե­նաանբա­րո ստե­րը, իսկ Սամվելն էլ՝ անգամ տարի­ներ առաջ ունե­ցած մի նկա­րից․․․ Ի՞նչ կարե­լի է ասել Փաշինյաննե­րի ընտա­նե­կան երջանկությունը չմարսողնե­րին․ ուղղա­կի դժբախտներ, որոնք չեն պատկե­րացնում, որ վարչա­պե­տի ընտա­նիքն այդքան ամուր է։ Չեմ ուզում անդրա­դառնալ դա նախկի­նում արածնե­րին, որոնց անձնա­կան կյանքի որոշ հրա­պա­րա­կայնացված դրվագներ /բաժանված, քանիցս ամուսնա­ցած, բայդ այդպես էլ դժբախտ կանայք, սիրուհի­նե­րով ու սիրե­կաննե­րով ապրող մարդիկ և այլն/ապացուցում են առաջ քաշված թեզը՝ դժբախտ մարդիկ, որոնց կարե­լի է միայն կարեկցել։

Ամե­րիկյան համալսա­րա­նի մասին․ ցավա­լիո­րեն նոր չեն զրույցնե­րը, որ ամե­րիկյան համալսա­րա­նում /և ոչ միայն այնտեղ/ բույն են դրել մարդիկ, որոնք իրենց աշխարհա­ճա­նա­չո­ղությամբ, քաղա­քա­կան հայացքնե­րով ոչ միայն կապ չունեն ամե­րիկյան հասա­րա­կության ու ամե­րիկյան համալսա­րա­նի արժեքնե­րի հետ, այլ իրենց հրա­պա­րա­կա­յին գործունեության մեջ կատա­րե­լա­պես ներկա­յա­նում են ռուսա­կան ազդե­ցության գործա­կա­լի պրոֆի­լով։ Անուններ չեմ տալու զուտ դատա­կան քաշքշուկնե­րի մեջ չընկնե­լու համար, բայց նրանց անուննե­րը շատ հայտնի են իրա­վա­պաշտպան-փաստա­բա­նա­կան ու քաղա­քա­կան դաշտե­րից։ Դեռևս պատե­րազմից հետո այդ համալսա­րա­նում սովո­րող հարա­զատնե­րից մեկը ինձ զարմացրեց հայտնե­լով, որ դասա­խո­սութուննե­րը “հագե­ցած են” ոչ միայն նախկիննե­րի թաքնված գովքով ու քարո­զով, այլ Ռուսաստա­նի շահե­րի հանդեպ խոր “ակնա­ծանքով ու հարգանքով”։ Ի վերջո, Հայաստա­նում ամե­րիկյան համալսա­րա­նը այն հաստա­տություննե­րից էր, որը 2020թ․ 44-օրյա պատե­րազմից հետո միա­ցավ այլ կրթա­կան ու այլ հաստա­տություննե­րի ֆլեշմո­բին՝ պահանջե­լով իշխա­նության հրա­ժա­րա­կան։ Դա մի շղթա­յա­կան պրո­ցես էր, որի մեջ ընդդի­մա­դիրնե­րը փորձում էին ներգրա­վել նաև սահմա­նադրա­կան կառույցնե­րը՝ Հանրա­յին խորհուրդ, որը թույլ չտրվեց, Գլխա­վոր շտաբ․․․ Ու հարցը միայն այդ կառույցնե­րը սահմա­նադրությամբ սահմանված լիա­զո­րո­րություննե­րից դուրս դնե­լը չէր, այլ հանուն Ռուսաստա­նի Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնե­լը։ Դժվար թե ամե­րիկյան համալսա­րա­նում չլի­ներ որևէ մի քաղա­քա­գետ, որը չհասկա­նար, որ համալսա­րա­նի անունից արված այդ հայտա­րա­րությունը սպա­սարկում է հենց ռուսա­կան օրա­կարգը, ինչպես և Մայր Աթո­ռի խայտա­ռակ հայտա­րա­րությունը։ Ու զարմա­նա­լի և ցավա­լի է, որ այսօր ամե­րիկյան համալսա­րա­նի հայտա­րա­րությունը խոսում է ինչ-որ բազմա­կարծության մասին, երբ անգամ այդ հեղի­նա­կա­վոր ԲՈՒՀ‑ն ավարտած ուսա­նողներն են արձա­նագրել քաղա­քա­կան քարոզչությունը դասա­խո­սություննե­րի ժամա­նակ, ու երբ դրա մասին պատմում էին, մենք չէինք հավա­տում․․․ Իսկ որ ռուսա­կան ազդե­ցության և այլ գործա­կալնե­րը տասնամյակնե­րով հարմա­րա­վե­տո­րեն ներդրվել ու կերկարվում են արևմտյան՝ ամե­րիկյան ու եվրո­պա­կան փողե­րով ու պատկա­ռե­լի դրա­մաշնորհնե­րով, սա Հայաստա­նում շատե­րի համար այլևս գաղտնիք չէ․ ժամա­նա­կին ԵՄ դրա­մաշնորհնե­րի հետ կապված սկանդա­լը միայն ատկատնե­րի մասին չէր․․․ Լեհաստա­նի ԱԳՆ էր հայտնա­բե­րել, որ դրա­նից կերակրվում է Հայաստա­նում ռուսա­կան ագենտուրան ու հետաքննա­կան զեկույց էին պատրաստել դրա մասին։  Դրա համար էլ ԵՄ ասո­ցացման համա­ձայնագրի տապալման ժամա­նակ փողո­ցում ընդվզողնե­րը մի քանի տասնյակ մարդիկ էին, որոնք երբեք ԵՄ ֆինանսա­վո­րում կամ դրա­մաշնորհ չէին ստա­ցել, իսկ միլիոննե­րի դրա­մաշնորհներ ստա­ցածնե­րը համա­րում էին, որ ճիշտը Հայաստա­նի եվրա­սիա­կան ինտեգրումն է։ Ոչ պակաս հիմնա­վոր կասկածներ են քննարկվել կուլուարնե­րում ԱՄՆ դեսպա­նության կամ USAID‑ի դրա­մաշնորհնե­րի կապակցությամբ․ ի վերջո հենց ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը, Էլոն Մասկը և պետքարտուղար Մարկ Ռուբիոն էին հայտա­րա­րում, որ այդ դրա­մաշնորհնե­րով շատ երկրնե­րում “գնվել է հակաա­մե­րի­կա­կա­նությունը”, այսինքն՝ ԱՄՆ դեմ գործե­լու պրո­ռուսա­կան դերա­կա­տարնե­րի ձայնը լռեցվել է նրանց բերա­նը փող շպրտե­լով։ Այնպես որ՝ կեղտը կամաց-կամաց ջրի երես է դուրս գալիս ու այն պարտա­կել այլևս հնա­րա­վոր չէ։ Ի վերջո, պատահականությո՞ւն է, որ նույն Ազա­տություն ռադիո­կա­յա­նով էլ ոմանք կարո­ղա­նում են զարգացնել ռուսա­կան նառա­տիվներ, դիսկուրսներ, որոնք ձեռնտու են Ռուսաստա­նին։  Ամենև­ին պատա­հա­կա­նություն չէ։ Ոչ մի բան պատա­հա­կա­նություն չէ։ Ու ամե­րիկյան համալսա­րա­նից մինչև Ազա­տություն ռադիո­կա­յան չափա­զանց խորքա­յին մաքրման աշխա­տանքներ պետք է կատա­րեն իրենց արժա­նա­հա­վա­տությունը, համբա­վը վերա­կանգնե­լու համար․․․

Վերջա­պես վերջին իրա­դարձությունը՝ դատա­վոր Ռշտունու կողմից ասո­ղիկ Հակոբյա­նի խափանման միջո­ցը փոխե­լու որոշման մասին։ Իսկ ի՞նչ էինք սպա­սում որպես հետև­անք, երբ անցյա­լում դատա­կան իշխա­նությունը ձախո­ղեց դատաի­րա­վա­կան համա­կարգի վեթինգը․ ըստ հրա­պա­րակված ձայնագրություննե­րի ու սղագրություննե­րի՝ եկե­ղե­ցու հոգև­ո­րա­կա­նը բացա­հայտ քննարկել է Հայաստա­նի ղեկա­վա­րությա­նը սպա­նե­լու դիմաց սպա­նություն կատա­րողնե­րի փրկագնի ու պատասխա­նատվության չենթարկվե­լու երաշխիքնե­րի հարցեր։ Իհարկե, մեղադրյա­լի մեղքը դեռևս պետք է ապա­ցուցվի դատա­րա­նում, սակայն ոչ մեկ մեզ չի զրկել իրա­վա­պահ մարմիննե­րի հրա­պա­րա­կած ապա­ցույցնե­րի վերլուծությունից ու դրանց հիման վրա գնա­հա­տո­ղա­կան դատո­ղություններ կատա­րե­լուց, ներառյալ՝ նշված հոգև­ո­րա­կա­նին մեղադրյալ համա­րե­լուց, որը քրեա­կան գործով նրա կարգա­վի­ճակն է։ Այդպի­սի հոգև­ո­րա­կա­նը ոչ միայն չի արժա­նա­ցել Եկե­ղե­ցու նզովքին ու բանադրությա­նը, այլ նաև ավե­լի մեղմ խափանման միջո­ցով ազատ է արձակվում մի դատա­վո­րի կողմից, որի լիա­զո­րություննե­րը տարի­ներ առաջ “չհա­ջողվեց”  դադա­րեցնել կարգա­պա­հա­կան վարույթնե­րով։ Այն ժամա­նակ էլ հայտնի էին հանգա­մանքներ, որոնք բավա­րար էին դա անե­լու համար։ Բայց, “քաղհա­սա­րա­կության մի թևը”, նրանց թվում և՝ ամե­րիկյան համալսա­րա­նում դասա­խո­սողնե­րը դատա­վորնե­րի հետապնդման մասին մի կատարյալ հեքիաթ հորի­նե­ցին, ցույցեր արե­ցին ԵՄ դեսպա­նության առջև՝ պահանջե­լով դադա­րեցնել դատաի­րա­վա­կան համա­կարգի բարե­փոխման համար եվրո­պա­կան ու ամե­րիկյան աջակցությունը, նամակներ գրե­ցին եվրո­պա­կան կառույցնե­րին, որպեսզի փրկեն այն դատա­վորնե­րին, որոնք օբյեկտի­վո­րեն խնդիրներ էին ունե­նա­լու, սակայն նրանց մնա­լը դատա­կան համա­կարգում առանցքա­յին էր հենց այս կարգի որո­շումներ կայացնե­լու համար։

Ցավոք, իշխա­նութունն ամբողջա­կան ծավա­լով չի պատկե­րացնում այս ցանցը, որն իր շոշա­փուկներն ունի արևմտյան ու միջազգա­յին կառույցնե­րում, դատա­կան համա­կարգում, քաղհա­սա­րա­կության մեջ ու անփա­ռունակ տապա­լեց վեթինգն ու լուստրա­ցիան․․․ Իսկ հիմա բոլորն ընկած պայքա­րում են հետև­անքնե­րի դեմ։ Երբ վտանգի աղբյուրը չեզո­քացված չէ, հա էլ պայքա­րե­լու ու կռիվ ե(ն)ք տալու հետև­անքնե­րի դեմ․․․

Աղբյուրը՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=2904054189800061&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=ySrqMDNy9MuAi3QL#

Առնչվող Հոդվածներ