29.2 C
Yerevan

Մոսկվա­յի Միակ Հույսը 2026‑ի Ընտրություններն Են

Ալիևն այլևս Պուտի­նի հետ «ախպե­րություն չի անում»։ ԱՄՆ‑ն թույլ չի տալիս, որ ռուսա­կան նավթն ու գազը ադրբե­ջա­նա­կա­նի անվան տակ վաճառվի ու Ադրբե­ջանն էլ արդեն ոչ մի պատճառ չունի ռուսա­կան էներգա­կիրնե­րը վերա­վա­ճա­ռե­լով զբաղվի։ Բաքվի նավթի ռեսուրսը չնչին է համե­մա­տած թուրքմե­նա­կան գազի հետ։ Խոսքը գնում է մոտ 180 մլրդ տոննա­յի մասին, ոչ թե ադրբե­ջա­նա­կան 20‑ի։ Ադրբե­ջա­նը կարող է իր գազի մի մասը միացնել թուրքմե­նա­կա­նին ու վաճա­ռել, իսկ մինչ այդ ԱՄՆ‑ն ինքն է հեղուկ գազ հասցնում Եվրո­պա, որպեսզի եվրո­պա­կան հսկա­յա­կան տնտե­սությունը չտուժի էներգա­կիրնե­րի պակա­սից։

Արամ Սարգսյան

FreeNews Armenia‑ն զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։Զրույցի ընթացքում քննարկվել են Արամ Սարգսյա­նի դեմ ձեռնարկող մահա­փորձն ու դրա կանխումը, ներքա­ղա­քա­կան որոշ իրա­դարձություններ, ինչպես նաև Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություններն ու դրա վրա ազդող մի շարք հանգա­մանքներ։

Արամ Սարգսյա­նը տեղե­կացրեց, որ իր հանդեպ նախա­պատրաստվող մահա­փորձի մասին իմա­ցել է դրա իրա­գործումից երկու ժամ առաջ։ ԱԱԾ աշխա­տա­կիցնե­րը փորձել են իր հետ կապ հաստա­տել, բայց չի ստացվել, քանի որ օդա­նա­վա­կա­յա­նում գտնվե­լու պատճա­ռով իր հեռա­խո­սը եղել է ավիա­ռե­ժի­մի վրա, ուստի ԱԱԾ աշխա­տա­կիցնե­րը իր ընկերնե­րից մեկի հետ են կապ հաստա­տել, զգուշացրել այդ ամե­նի մասին։ Մահա­փորձի նախա­պատրաստողն այժմ ձերբա­կալված է, գործը՝ բացա­հայտված։ Առա­ջի­կա շաբաթնե­րում գործը կմտնի դատա­րան։ Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին ավե­լի շատ տեղե­կատվություն հայտնե­լու իրա­վունք չունի և շնորհա­կա­լություն հայտնեց ԱԱԾ աշխա­տա­կիցնե­րին՝ իրենց աշխա­տանքի կատարման ու իր դեմ նախա­ձեռնվող մահա­փորձը կանխե­լու համար։ Արամ Սագսյա­նը նաև հայտնեց, որ երբեմն լսել է նման տրա­մադրություններ, բայց երբեք լուրջ չի ընդունել այդ ամե­նը։

Ներքա­ղա­քա­կան իրադրության մասին խոսե­լիս Արամ Սարգսյա­նը նշեց, որ Հայաստա­նում հիմա ընթա­նում է նաև 2026‑ի ընտրություննե­րի նախա­պատրաստում, թեև դժվար է ասել, թե ուժե­րի ինչ վերա­դա­սա­վո­րում տեղի կունե­նա։ Հազիվ թե որևէ դաշինք հնա­րա­վոր լինի կազմել, որը 51 տոկոս քվեով կանցնի, բայց եթե հնա­րա­վոր լինի, ապա դա լավ տարբե­րակ է։ 2026‑ի խորհրդա­րա­նում հավա­նա­բար կլի­նեն ռուսա­մետ, արևմտա­մետ և բալանսա­վորված քաղա­քա­կա­նության կողմնա­կիցներ։ Ներքին քաղա­քա­կան առումով Մոսկվան փորձե­լու է 2026-ին այստեղ ձևա­վո­րել ռուսա­մետ քաղա­քա­կա­նություն։ Դա նրա վերջին շանսն է տարա­ծաշրջա­նում մնա­լու համար։ Ադրբե­ջանն այլևս նրան չի ենթարկվում, Հայաստա­նի վրա այլևս չի հարձակվում, ուստի Հայաստա­նի վրա ազդե­լու Մոսկվա­յի միակ միջո­ցը հինգե­րորդ շարասյունն է, որին նաև միացրին եկե­ղե­ցուն, խառնե­ցին քաղա­քա­կա­նությա­նը ու բնա­կա­նա­բար եկե­ղե­ցու հանդեպ ձևա­վորվեց նաև քաղա­քա­կան վերա­բերմունք։ Արամ Սարգսյանն այս հարցով նշեց, որ տեղյակ չէ, թե Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյանն ինչու է իր դեմ դատա­րան հայց ներկա­յացրել, քանի որ ինքը որևէ վիրա­վո­րա­կան կամ զրպարտչա­կան խոսքեր չի հնչեցրել նրա հասցեին, պարզա­պես ասել է, որ կամ կայսրին ես ծառա­յում, կամ Աստծուն, երկուսը մեկու հնա­րա­վոր չէ։

Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի մասին խոսե­լիս Արամ Սարգսյա­նը բավա­կան լայն անդրա­դարձ կատա­րեց միջին միջանցին՝ նշե­լով, որ թուրքմե­նա­կան գազը կարող է Ադրբե­ջա­նով ու Հայաստա­նով, այնուհետև Թուրքիա­յով հասնել Եվրո­պա։ Հայաստա­նը միանշա­նակ շահե­լու է այդ ամե­նից։ Եթե Թուրքիան ու Ադրբե­ջա­նը ևս իրենց տարածքնե­րի օգտա­գործումով գումար են աշխա­տե­լու, ապա Հայաստա­նը չի կարող նրանց խանգա­րել՝ իր զարգացման հաշվին։ Երև­անն այլևս չի կարող մեկուսացված ու կիսաշրջա­փակված մնալ։ Եթե կան շանսեր երկի­րը ոտքի հանե­լու, զարգացնե­լու և ուժե­ղացնե­լու, ինչո՞ւ դա չանել։ Հատկա­պես, որ Ադրբե­ջա­նը և Թուրքիան ևս շահագրգռված են դրա­նով։ Ալիևն այլևս Պուտի­նի հետ «ախպե­րություն չի անում»։ ԱՄՆ‑ն թույլ չնտա­լիս, որ ռուսա­կան նավթն ու գազը ադրբե­ջա­նա­կա­նի անվան տակ վաճառվի ու Ադրբե­ջանն էլ արդեն ոչ մի պատճառ չունի ռուսա­կան էներգա­կիրնե­րը վերա­վա­ճա­ռե­լով զբաղվի։ Բաքվի նավթի ռեսուրսը չնչին է համե­մա­տած թուրքմե­նա­կան գազի հետ։ Խոսքը գնում է մոտ 180 մլրդ տոննա­յի մասին, ոչ թե ադրբե­ջա­նա­կան 20‑ի։ Ադրբե­ջա­նը կարող է իր գազի մի մասը միացնել թուրքմե­նա­կա­նին ու վաճա­ռել, իսկ մինչ այդ ԱՄՆ‑ն ինքն է հեղուկ գազ հասցնում Եվրո­պա, որպեսզի եվրո­պա­կան հսկա­յա­կան տնտե­սությունը չտուժի էներգա­կիրնե­րի պակա­սից։

Արամ Սարգսյա­նը նաև նշեց, որ ամե­րիկյան առա­ջարկը ոչ թե պետք է մերժել, այլ փոխա­դարձ առա­ջարկով հանդես գալ ու անել այն հարցապնդումնե­րը, որ բխում են Հայաստա­նի կենսա­կան շահե­րից։ Եթե Հայաստանն ի վերջո համա­ձայնվի իր տարածքը 100 տարով վարձով տա ԱՄՆ-ին, ապա դա դուր չի գալու Իրա­նին ու Ռուսաստա­նին, ուրեմն ի՞նչ է անե­լու ԱՄՆ‑ն այդ պարա­գա­յում։ Արդյո՞ք կնքվե­լու է այնպի­սի պայմա­նա­գիր ինչպի­սին Իսրա­յել-ԱՄՆ ռազմա­կան պայմա­նա­գի­րը, F‑35 ինքնա­թիռնե­րը Հայաստան գալո՞ւ են, Հայաստա­նը միջուկա­յին զենք ունենալո՞ւ է։

Քաղա­քա­կան գործիչն ավե­լի հակված է այն տարբե­րա­կին, որ ոչ թե վարձա­կա­լության է տրվե­լու, այլ լինե­լու է կոնցե­սիոն կառա­վա­րում, որտեղ ամեն մեկն ունե­նա­լու է իր բաժին շահույթը ու Հայաստա­նը ևս բավա­կան մեծ օգուտներ է քաղե­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ