28.4 C
Yerevan

Մոսկվան Ամեն Գնով Իշխա­նա­փո­խություն Է Ուզում Հայաստա­նում

Հատկանշա­կան է, որ Մոլդո­վան ու Ռումի­նիան կարո­ղա­ցան ավե­լի արդյունա­վետ պայքա­րել ռուսա­կան գործա­կա­լա­կան ցանցե­րի դեմ, այլա­պես, եթե նրանք էլ ունե­նա­յին այնպի­սի «իրա­վա­պաշտպաններ», ինչպես որ Հայաստանն ունի, ապա երկու երկրներն էլ վաղուց ացնել էին Ռուսաստա­նի ամբողջա­կան ազդե­ցության տակ։ 

Հովսեփ Խուրշուդյան

Շանթ TV-ին զրուցել է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան որոշ հարցեր, ինչպես նաև արտա­քին դիվա­նա­գի­տա­կան ճակա­տում կատարվող որոշ երև­ույթներ։

Հովսեփ Խուրշուդյա­նը, խոսե­լով Մոդո­վա­յի նախա­գա­հի զգուշացման մասին, որով վերջինս զգուշացրել է այն մասին, որ Ռուսաստա­նը պատրաստվում է  խառնվել սեպտեմբե­րին այնտեղ տեղի ունե­ցող խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին, ասաց, որ դա կարծես նաև ուղղված լինի Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։ Այստեղ ևս տեսնում ենք, թե ինչպես են ռուսա­կան իշխա­նություններն ամեն կերպ փորձում միջամտել մեր ներքին գործե­րին, ամեն ինչ անել նորից խամա­ճիկ իշխա­նություններ այստեղ բերե­լու համար, որպեսզի կարո­ղա­նան վերա­դարձնել հայաստա­նը ռուսա­կան ազդե­ցության գոտի։ Հայաստա­նը շատ կարև­որ հանգույց է Հարա­վա­յին Կովկա­սում ու Ռուսաստա­նում արդեն շատերն են բացեի­բաց խոսում ասյն մասին, որ իրենք իզուր դավա­ճա­նե­ցին հայաստա­նին՝ համա­գործակցե­լով Ալիևի հետ,  ով, ի դեպ, արդեն բավա­կան անկախ քաղա­քա­կա­նություն է վարում և թույլ չի տալիս, որ ռուսնե­րը իրենց քիթը խոթեն Ադրբեւնի ներքին հարցե­րի մեջ։ Ռուսաստանն ամեն ինչ անե­լու է, ոչ մի բանի առաջ կանգ չի առնե­լու, որ Հայաստա­նում նորից հլու-հնա­զանդ իշխա­նություններ ունե­նա։ Ընդ որում ռոսնե­րը ոչ միայն իշխա­նություննե­րի դեմ են պայքա­րում, այլև արդեն սկսել են ընդդի­մա­դիր արևմտա­մետ գործիչնե­րի դեմ ուղղա­կի պայքար սկսել, ինչպես օրի­նակ «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի դեմ նախա­պատրաստվող մահա­փորձը։

Հովսեփ Խուրշուդյա­նի խոսքով՝ Ռուսաստա­նը երեք գործիք է ունե­ցել Հայաստա­նի դեմ։ Առա­ջի­նը Ադրբե­ջանն է եղել՝ բութ գործի­քի կարգա­վի­ճաով, բայց այն այլևս չի աշխա­տում։ Պատա­հա­կան չէ, որ Ադրբե­ջա­նի հռե­տո­րա­բա­նությունը փոխվել է անցյալ տարվա հունի­սից սկսած, կրա­կոցնե­րը ևս բարե­բախտա­բար դադա­րել են։ Ալիևը ինքն է հասկացրել, որ իրենք էլ են դեմ, որ ռուսնե­րը գան ու հսկեն միջանցքը։ Ու հիմա ռուսնե­րը տեսնում են, որ իրենց քաղա­քա­կա­նությունը ձախողվել է ամբողջա­պես։ Ռուսնե­րի երկրորդ գործի­քը տնտե­սա­կանն է, որով կարո­ղա­նում են ինչ որ ազդե­ցություն ունե­նալ Հայաստա­նի վրա, բայց դա ևս բավա­կա­նա­չափ ազդե­ցիկ չէ, քանի որ ազդում է նաև Ռուսաստա­նի վրա և իհարկե երրորդ ու ամե­նա­սի­րե­լի գործի­քը՝ հայկա­կան ընդդի­մություն-հիգե­րորդ շարասյունն է, որ ամեն գնով պաշտպա­նում է ռուսա­կան շահերն այստեղ։ ՀՀ իշխա­նություննե­րի անհե­ռա­տես քայլրի հետև­անքով նրանք դեռ կենսունակ են, թեև գրե­թե կորցրել են իրենց ազդե­ցությունը Հայաստա­նում։ Ի տարբե­րություն Ադրբե­ջա­նի, ով ամբողջո­վին մաքրել է իր երկի­րը ռուսա­կան ազդե­ցությունից, Հայաստա­նում դեռ բավա­կան թվով «իրա­վա­պաշտպաններ» կան, որ ամեն անգամ հոգով-սրտով պաշտպա­նում են ցանկա­ցած ընդդի­մա­դիր գործչի, ում հարվածն ուղղված է ՀՀ պետա­կա­նությա­նը։

Այս առումով հատկանշա­կան է, որ Մոլդո­վան ու Ռումի­նիան կարո­ղա­ցան ավե­լի արդյունա­վետ պայքա­րել ռուսա­կան գործա­կա­լա­կան ցանցե­րի դեմ, այլա­պես, եթե նրանք էլ ունե­նա­յին այնպի­սի «իրա­վա­պաշտպաններ», ինչպես որ Հայաստանն ունի, ապա երկու երկրներն էլ վաղուց ացնել էին Ռուսաստա­նի ամբողջա­կան ազդե­ցության տակ։

Հայաստա­նը սկսել է անկախ քաղա­քա­կա­նություն վարել 2018-ից, կարծում է Խուրշուդյա­նը։ Մինչ այդ եղել է մի խամա­ճիկնե­րի ռուսա­մետ քրեա-օլի­գարխիկ խումբ, որը պատրաստ է եղել ամեն ինչ տալ ռուսնե­րին, միայն թե նրանք պաշտպա­նեն իրենց ու իրենք էլ այստեղ ղեկա­վա­րի դեր ունե­նան։ Բայց կայսրություննե­րը չեն պայմա­նա­վորվում իրենց գավառնե­րի հետ, իսկ Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րը երկի­րը հենց ռուսա­կան ծայրա­գա­վառ էին դարձրել ու հիմա, երբ 2018-ից սկսած, դեռ պատե­րազմից էլ առաջ Հայաստա­նը սկսեց արդեն անկախ, թեև բալանսա­վորված քաղա­քա­կա­նություն, ռուսնե­րը հասկա­ցան, որ Փաշինյա­նի կառա­վա­րությունը չի կարող «ավե­լի ռուսա­մետ լինել», քան այն, որոնց առաջ էին նշա­նա­կում։ Թեև ռուսա­կան քաղա­քա­կա­նությունը Հայաստա­նում տապալվում է անընդհատ՝ Կարեն Կարա­պետյան, տարա­տե­սակ խմբա­յին պայքար, Սամվել Կարա­պետյան և այլն, բայց ողբերգություն կլի­նի, եթե մինչև 2026‑ի ընտրություննե­րը Հայաստա­նում այդ ռուսա­կան ահա­բե­կիչնե­րը կարո­ղա­նան զավթել իշխա­նություննե­րը։ Դա ծանր հարված կլի­նի Հայաստա­նի պետա­կա­նությանն ուղղված, որի դեմ պետք է պայքա­րել աննա­խա­դեպ լրջությամբ։ Եթե դա նրանց մոտ ստացվի, ապա Ռուսաստա­նը մեր հաշվին մեծ օգուտներ կունե­նա, իսկ մենք հերթա­կան անգամ մեր շահը կզի­ջենք մոսկովյան կայսե­րա­պաշտա­կան քաղա­քա­կա­նությա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ