28.4 C
Yerevan

Ռուսա­կան Սքանչե­լի Սուտը

Ղարա­բա­ղի հայե­րին Ալիևի ռեժի­մը ոչ թե դիտարկել է որպես Ադրբե­ջա­նի իրա­վա­հա­վա­սար քաղա­քա­ցի­ներ, ովքեր իրա­վունք ունեն ապրե­լու, այլև՝ ընկա­լել է որպես ահա­բե­կիչնե­րի, որոնք վտանգ են Ադրբե­ջա­նի պետա­կա­նությա­նը։

Ռոբերտ Անանյան

Եթե Հայաստա­նը Ադրբե­ջա­նին տար ռուսա­կան վերահսկո­ղությամբ միջանցք Սյունի­քում՝ դա կերաշխավորե՞ր, որ Արցա­խը չէր հայա­թափվի, չէր օկուպացվի։ «Այո» ասողնե­րը հիմնվում են այն «ամուր համոզմունքի» վրա, որ այդ դեպքում՝ Իլհամ Ալիևը չէր փակի Լաչի­նի միջանցքը, չէր օկուպացնի Ղարա­բա­ղը, ռուսնե­րը չէին թողնի։ 

«Այո» ասողնե­րը երևի մտա­ծում են՝ Արցա­խի օկուպա­ցիան նշա­նա­կեր նաև, որ Ալիևը կկորցներ Նախիջև­ա­նի հետ կապը Հայաստա­նի տարածքով, հետև­ա­բար՝ դրան չէր գնա։

Բայց Ռուսաստանն էր հսկե­լու Սյունի­քով անցնող միջանցքը, որը գտնվե­լու էր Հայաստա­նի իրա­վա­զո­րությունից դուրս։ Ինչպե՞ս էր հայկա­կան կողմն արգե­լե­լու ադրբե­ջա­նա­կան բեռնե­րի և ավտո­մե­քե­նա­նե­րի շարժը դեպի Նախիջև­ան, եթե հենց ինքը դուրս մղված էր լինե­լու այդ տարածքից, մուտք չէր ունե­նա­լու։ Մեղմ ասած, այս բացատրությունը փաստա­հեն չէ։ 

Ի՞նչ կոնֆի­գուրա­ցիա էր ստեղծվե­լու։ Հայաստա­նը իր տարածքա­յին ամբողջա­կա­նության խախտման հաշվին լրջա­գույն զիջում էր անե­լու Ռուսաստա­նին և Ադրբե­ջա­նին տրա­մադրե­լով անխո­չընդոտ ճանա­պարհ՝ Ռուսաստա­նի անվտանգա­յին դաշնա­յին ծառա­յության զինծա­ռա­յողնե­րի վերահսկո­ղությամբ։ Նրանք էին իրա­կա­նացնե­լու մաքսա­յին, սահմա­նա­յին և անվտանգա­յին վերահսկո­ղությունը այդ ճանա­պարհի գործարկման փուլում։ Հայաստա­նի անվտանգա­յին և ռազմա­կան ուժե­րը չէին կարո­ղա­նա­լու մուտք գործել այդ տարածքը։ 

Եթե Ալիևը հիմա է ասում, որ այդ ճանա­պարհով անցնե­լիս հայե­րի երես չպետք է տեսնեն, պատկե­րացրեք՝ նոյեմբե­րի 9‑ից անմի­ջա­պես հետո ինչքան համոզված էր դա պահանջե­լու Ռուսաստա­նից, և ստա­նա­լու էր վստա­հե­ցում, որ ՀՀ‑ն չի լինե­լու «միջանցքում»։

Ինչպես գիտենք, Ռուսաստա­նը ցանկա­ցել է Արաքսի երկայնքով անցնող 42 կիլո­մետրա­նոց ճանա­պարհն առանձնացնել Հայաստա­նի մնա­ցած մասից՝ այնտեղ ցանկա­պատ կառուցե­լով։ Այդ նպա­տա­կով, 2022‑ի օգոստո­սի Հայաստա­նում ռուսա­կան սահմա­նա­պահ ծառա­յության հրա­մա­նա­տա­րը նամակ է գրել կառա­վա­րությա­նը՝ խնդրե­լով թույլատրել այնտեղ կառուցել նման ցանկա­պատ։ 

Անգամ՝ ռուսներն ինչ-որ աշխա­տանքներ էին կատա­րել, սակայն այդ սադրանքը կանխվել է հայկա­կան անվտանգա­յին կառույցնե­րի կողմից։ 42 կիլո­մետրա­նոց այդ ճանա­պարհը անցնում է Արաքս գետի երկայնքով, ուր դեռ 90-ականնե­րից տեղա­կայված էին նաև ռուսա­կան սահմա­նա­պահներ։ Այսինքն, Հայաստա­նը կորցնե­լու էր Իրա­նի սահմա­նի նկատմամբ վերահսկո­ղությունը՝ չունե­նա­լով նաև սահմա­նա­պահ զորքեր Իրա­նի հետ սահմա­նի վրա։

Ռուսաստա­նի Անվտանգության դաշնա­յին ծառա­յության զինծա­ռա­յողնե­րը հսկե­լու էին ոչ միայն 42 կիլո­մետրա­նոց ճանա­պարհը, ոչ միայն իրա­կա­նացնե­լու էին սահմա­նա­յին և մաքսա­յին վերահսկո­ղություն՝ Ադրբե­ջա­նի և Նախիջև­ա­նի սահմաննե­րին, այլև՝ հսկո­ղության տակ էին պահե­լու Իրա­նի սահմա­նը։ Հայաստա­նի անվտանգա­յին կամ ռազմա­կան ուժե­րի որևէ ստո­րա­բա­ժա­նում չէր կարո­ղա­նա­լու մուտք գործել Իրա­նի հետ սահմա­նին գտնվող այդ ճանա­պարհ։ Այն դուրս էր գալու Հայաստա­նի սուվե­րե­նությունից։ 

Սակայն եթե նույնիսկ Հայաստա­նը նոյեմբե­րի 9‑ի 9‑րդ կետի ռուս-ադրբե­ջա­նա­կան մեկնա­բա­նությունը կատա­րեր և համա­ձայնվեր այդպի­սի զիջման գնալ, արդյո՞ք դա կերաշխա­վո­րեր, որ Ղարա­բա­ղը չէր անցնի ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիա­յի տակ, և ռուսնե­րը կպա­հեին այն։ 

Փաստերն այն մասին են, որ ռուսա­կան վերահսկո­ղության տակ գտնվող Արցա­խը միևնույնն է՝ օկուպացվե­լու էր Ադրբե­ջա­նի կողմից և Ռուսաստա­նը չէր պաշտպա­նե­լու հայե­րին Ադրբե­ջա­նի հարձա­կումից։ Հայկա­կան բանա­կի գործո­նը թե Արցա­խում, թե Հայաստա­նում՝ չոզա­քացված էր այն աստի­ճա­նի, որ այն ունակ չէր մտնել պատե­րազմի մեջ Ադրբե­ջա­նի հետ, որը Շուշիի հռչա­կագրով՝ ստա­ցել է Թուրքիա­յի երաշխի­քը, որ երրորդ կողմի հարձակման դեպքում թուրքա­կան բանա­կը նպաստե­լու է Ադրբե­ջա­նի պաշտպա­նությա­նը։ 

Հայաստա­նի բանա­կի մասնակցությունը Արցա­խի պաշտպա­նությա­նը մեկնա­բանվե­լու էր որպես հարձա­կում Ադրբե­ջա­նի վրա, և Թուրքիան մտնե­լու էր պատե­րազմի մեջ ընդդեմ Հայաստա­նի։ Այո, Շուշիի հռչա­կագրով Ալիևը Թուրքիա­յից սա է ստա­ցել։

Ինչո՞ւ եմ համոզված, որ Ադրբե­ջանն այլ սցե­նար չէր պատկե­րացնում՝ Արցա­խի հայե­րին քաղա­քա­կա­նա­պես ենթարկեցնե­լուց, Արցա­խը ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության տակ առնե­լուց զատ։ 44-օրյա պատե­րազմից հետո Ադրբե­ջա­նը մշտա­պես խոսել է Ղարա­բա­ղի հայե­րի ինտեգրա­ցիա­յի պլա­նի մասին՝ պնդե­լով, որ Ղարա­բա­ղի հայե­րը պետք է ապրեն՝ ինչպես Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­ներ։ 

Վստա­հա­բար, Հայաստա­նից ռուսա­կան վերահսկո­ղությամբ «Զանգե­զուրի միջանցք» ստա­նա­լուց և Նախիջև­ա­նի հետ անխա­փան հաղորդակցությունն ապա­հո­վե­լուց հետո Ադրբե­ջա­նը Արցա­խի հայե­րին ներկա­յացնե­լու էր ուլտի­մա­տում՝ ընդունե­լու ինտեգրման Ադրբե­ջա­նի պլա­նը։ Եթե չենք մոռա­ցել, բռնի տեղա­հա­նումից շաբաթներ առաջ Ալիևը հենց դա էր առա­ջարկում Արցա­խի հայե­րին, և Եվլա­խում էլ այդ պլանն է ներկա­յացրել։ Ավե­լին՝ կայք են ստեղծել՝ որպես ուղե­ցույց, թե ինչպես հայե­րը կարող էին ստա­նալ Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցիություն և ինտեգրվել ադրբե­ջա­նա­կան պետությա­նը։ 

Ադրբե­ջա­նը Ղարա­բա­ղի հայե­րի հետ շփման այլ սխե­մա չի ունե­ցել, քան ինտեգրումը, հատկա­պես՝ 44-օրյա պատե­րազմից հետո։ Անհիմն է այն պնդումը, թե Ադրբե­ջա­նը համա­ձայնվե­լու էր, որ Ղարա­բա­ղը մնար ռուսա­կան ռազմա­կան վերահսկո­ղության տակ և փաստա­ցի կառա­վարվեր հայե­րի կողմից։ Ալիևը 44-օրյա պատե­րազմով ջարդել է 26-ամյա ստա­տուս քվոն, և միամտություն է կարծել՝ համա­ձայնվե­լու էր նոր ստա­տուս քվո­յի, ուր հայե­րը մնա­լու էին Ղարա­բա­ղի տերե­րը՝ դուրս Ադրբե­ջա­նի վերահսկո­ղությունից։ Պարզա­պես, սա խաբկանք է, չէր լինե­լու դա։

Նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության տեքստում չկար որևէ կետ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի կամ դրա որոշման հետա­գա մեխա­նիզմնե­րի մասին։ 2020‑ի նոյեմբեր — դեկտեմբե­րին Պուտինն ասում էր, թե Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կը կորոշվի, երբ հայերն ու ադրբե­ջանցի­նե­րը կսկսեն ապրել համա­կե­ցության մեջ։ Սակայն Ադրբե­ջա­նը վստա­հա­բար՝ երկար չէր հանդուրժե­լու իր տարածքում ռուսա­կան վերահսկո­ղության տակ գտնվող հայկա­կան ինքնա­վա­րության կարգա­վի­ճակ ունե­ցող անկլա­վի գոյությունը։ 

Ղարա­բա­ղի հայե­րին Ալիևի ռեժի­մը ոչ թե դիտարկել է որպես Ադրբե­ջա­նի իրա­վա­հա­վա­սար քաղա­քա­ցի­ներ, ովքեր իրա­վունք ունեն ապրե­լու, այլև՝ ընկա­լել է որպես ահա­բե­կիչնե­րի, որոնք վտանգ են Ադրբե­ջա­նի պետա­կա­նությա­նը։ 

Ադրբե­ջա­նը նպա­տակ է ունե­ցել հայե­րին զինա­թա­փել, հնա­զանդեցնել քաղա­քա­կա­նա­պես, ինտեգրել դա ցանկա­ցողնե­րին, և վտա­րել՝ չցանկա­ցողնե­րին։ Հայե­րի ինտեգրման համար Ադրբե­ջա­նը պետք է օգտա­գործեր ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րին՝ որպես միջնորդ։ Ռուսնե­րը Ղարա­բա­ղում էին՝ ոչ թե Արցա­խը հայկա­կան պահե­լու համար, այլ՝ Ադրբե­ջա­նին օգնե­լու ինտեգրել այդ շրջա­նը իր պետությա­նը։ 

Նրանք «հոգա­լու էին» հայե­րի հիմնա­կան կարի­քը՝ անվտանգություն էին տալու Ադրբե­ջա­նի տարածքի ներսում։ Բայց Ադրբե­ջա­նը դա երկար չէր հանդուրժե­լու, և հետա­գա իրա­դարձություննե­րը հենց այդ են վկա­յում։ Շրջա­փակված Ղարա­բա­ղի դեմ Ադրբե­ջա­նի հարձա­կումը փաստում է, որ ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րը կանխարգե­լիչ գործոն չէին։ 

Մարդիկ անտե­սում են նաև այն փաստը, որ Ռուսաստա­նը 2022‑ի փետրվա­րին Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմ էր սկսել, և Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի դեմ պատե­րազմի մեջ չէր մտնե­լու՝ հանուն Ղարա­բա­ղում իր մնա­լու, հանուն հայե­րին պաշտպա­նե­լու։ Եվ կյանքը ցույց տվեց, որ այդպես էլ եղավ՝ ռուս խաղա­ղա­պահնե­րը ոչինչ չարե­ցին, երբ Ղարա­բա­ղը բռնի տեղա­հանվեց։ 

Արցա­խի հայե­րը, բնա­կա­նա­բար, չէին ընդունե­լու Ադրբե­ջա­նին ինտեգրվե­լու Բաքվի ծրա­գի­րը։ Դրան դեմ էր հանդես գալու առա­ջին հերթին Ղարա­բա­ղի ողջ ռազմա­քա­ղա­քա­կան էլի­տան, որն այսօր գտնվում է Բաքվի բանտում։ Ինտեգրման պլա­նի մերժումն Ադրբե­ջա­նը մեկնա­բա­նե­լու էր որպես իր պետության տարածքա­յին ամբողջա­կա­նության դեմ հայե­րի անջա­տո­ղա­կան քայլը։ Ադրբե­ջա­նը «հայկա­կան սեպա­ռա­տիզմը» ճնշե­լու նպա­տա­կով՝ պատե­րազմ էր սկսե­լու։

Ես չեմ լսել որևէ փաստարկ, թե ինչու Ադրբե­ջա­նը դա չէր անե­լու։ Այսինքն, վերցնե­լով «Զանգե­զուրի միջանցքը», Ադրբե­ջա­նը պարտավորվածությո՞ւն էր զգա­լու Հայաստա­նի հանդեպ և չէ՞ր օկուպացնե­լու Ղարա­բա­ղը։ Ո՞վ է դա ասել, Իլհամ Ալիև՞ը, ոչ։ Նույնիսկ նա այդպի­սի կեղծ խոստում չի տվել։

Վստահ եմ, Ռուսաստա­նը իր համա­ձայնությունը տվել է 2023‑ի սեպտեմբե­րի 19-ին Ղարա­բա­ղի վրա հարձակման Ադրբե­ջա­նի պլա­նին։ 

Ռուսաստա­նը որևէ խնդիր չի տեսել, որ Ղարա­բաղն անցնի Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան վերահսկո­ղության տակ, այլ ընդա­մե­նը ցանկա­ցել է, որ ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րը մնան և անվտանգություն ապա­հո­վեն։ Ռուսաստա­նին բավա­րար էր Ադրբե­ջա­նի ռազմա­կան կոնտինգենտ ունե­նալ։ Թե դրա առի­թը որը կլի­ներ, կարծում եմ՝ երկրորդա­կան խնդիր է՝ հայե­րի ինտեգրմա­նը նպաստելն էլ բավա­րար գործոն կլի­ներ։ 

Ուզում եք ասել՝ Ադրբե­ջա­նը հանդուրժելո՞ւ էր, որ դեպի Նախիջև­ան կապի դիմաց իր տարածքում գործեր հայկա­կան անկլավ, որը կրկնե­լու է 1988 թիվը, երբ դրա շանսն ունե­նար։ Այն էլ՝ Ռուսաստա­նի վերահսկո­ղության տակ գտնվող հայկա­կան անկլավ․ այն դեպքում, երբ ռուսնե­րը կոնֆլիկտի հրահրման և պատե­րազմող ազգե­րին իրենց վերահսկո­ղության տակ պահե­լու պրոֆե­սիո­նալներ են։

Իմ տեղե­կություննե­րով, 2023-ին Ռուսաստա­նում հանդի­պել են ադրբե­ջանցի և ռուս պաշտոնյա­ներ և պայմա­նա­վորվել, որ Ղարա­բա­ղի գրա­վումից հետո այնտեղ կթողնեն մի քանի հազար հայե­րի, նրանց կկենտրո­նացնեն Ասկե­րան և Ստե­փա­նա­կերտ քաղաքնե­րում։ Դա հնա­րա­վո­րություն կտար ռուսնե­րին՝ մնալ Ղարա­բա­ղում։ Սակայն Արցա­խի հայե­րը նախընտրե­ցին ապրել ազատ՝ Հայաստա­նում, քան անա­զատ՝ ռուս-ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության տակ։ 

Չկա որևէ իրա­կան փաստարկ այն մասին, որ ռուսա­կան վերահսկո­ղությամբ «Զանգե­զուրի միջանցքը» Ադրբե­ջա­նին տալու դեպքում՝ Ալիևը Ղարա­բա­ղը չէր գրա­վե­լու։ Չկա որևէ փաստարկ, թե ինչու պետք է Ռուսաստա­նը պատե­րազմ սկսեր Ադրբե­ջա­նի դեմ՝ հանուն հայե­րի։ 

Ինտեգրման պլա­նին չհա­մա­ձայնվելն ընդա­մե­նը լինե­լու էր առիթ Ադրբե­ջա­նի համար՝ Արցա­խի դեմ պատե­րազմ սկսե­լու և վերահսկո­ղության տակ վերցնե­լու այդ տարածքը։ Իսկ ռուսնե­րը ոչինչ չէին անե­լու, եթե նույնիսկ՝ վերցրած լինեին «Զանգե­զուրի միջանցքի» հսկո­ղությունը։ 

Ռուսներն իրենց ռազմա­կան, քաղա­քա­կան, տնտե­սա­կան բոլոր ռեսուրսնե­րը ուղղել են Ուկրաի­նա­յի ուղղությամբ, և Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի դեմ ճակատ բացե­լը՝ ինքնասպա­նություն կլի­ներ Պուտի­նի համար։ Այդ է պատճա­ռը, որ նա 2023‑ի սեպտեմբե­րի 19-ին հանգիստ զոհեց հայե­րին, և ռեսուրսնե­րը մղեց Ուկրաի­նա­յի դեմ։ Վերջնա­հաշվարկը լինե­լու էր այն, որ Ադրբե­ջա­նը գրա­վե­լու էր Ղարա­բա­ղը և ստա­նա­լու էր «Զանգե­զուրի միջանցք»։ 

Իսկ Հայաստա­նը ոչ միայն կորցնե­լու էր Արցա­խը, այլև՝ Իրա­նի հետ սահմա­նի նկատմամբ վերահսկո­ղությունը։ Այսինքն, ոչ միայն բռնի տեղա­հա­նե­լու էր Ղարա­բա­ղը և այն օկուպացվե­լու էր, այլ նաև՝ Ադրբե­ջանն ստա­նա­լու էր «Զանգե­զուրի միջանցք», որը գտնվե­լու էր Հայաստա­նի իրա­վա­զո­րությունից դուրս։ Սա է, ինչ տեղի էր ունե­նա­լու մեզ հետ։ Դաժան է հնչում, բայց այդպես է։ Գեղե­ցիկ հեքիաթնե­րին ես վաղուց չեմ հավա­տում։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1CHAxnf1Pa/

Առնչվող Հոդվածներ