29.2 C
Yerevan

ՌԴ‑ն Քանդում Է Մինսկի Խումբը

Մինսկի խմբի մեկուսացման քաղա­քա­կա­նության գագաթնա­կե­տը դարձավ 2020 թ․ Լեռնա­յին Ղարա­բա­ղի երկրորդ պատե­րազմը։ Չնա­յած Ռուսաստա­նի՝ որպես համա­նա­խա­գահ երկրի կարգա­վի­ճա­կին, Մոսկվան որևէ էական դիվա­նա­գի­տա­կան նախա­ձեռնությամբ հանդես չեկավ պատե­րազմը կանխե­լու ուղղությամբ։

Արման Բաբա­ջանյան

Լավրո­վի հայտա­րա­րությունը՝ որպես Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ապա­մոնտաժման համա­կարգա­յին ռազմա­վա­րության արտա­ցո­լում

Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վի հայտա­րա­րությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունա­վետ չի գործել Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության կարգա­վորման հարցում, ավե­լի շատ վկա­յում է Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի երկա­րամյա և համա­կարգված քաղա­քա­կա­նության արդա­րացման փորձի, քան Մինսկի խմբի իրա­կան ձախողման մասին։ Խնդի­րը ոչ այնքան Մինսկի խմբի անկա­րո­ղությունն էր, որքան այդ ձախողման նպա­տա­կա­յին պայմա­նա­վո­րումը՝ Մոսկվա­յի և Բաքվի կողմից տարվող քաղա­քա­կա­նությամբ, որը միտված էր խաթա­րել բազմա­կողմ դիվա­նա­գի­տա­կան ձևա­չա­փը և այն փոխա­րի­նել ռուսա­կան վերահսկո­ղության տակ գտնվող հարթակնե­րով։

Այս ռազմա­վա­րության մեկնա­կե­տը կարե­լի է համա­րել 2008 թվա­կա­նը, երբ Ռուսաստա­նը, վրա­ցա­կան պատե­րազմի արդյունքում տարա­ծաշրջա­նում իր ազդե­ցությունը մեծացնե­լու պայմաննե­րում, նախա­ձեռնում է եռա­կողմ ձևա­չա­փով բանակցություններ՝ իր մասնակցությամբ, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հետ։ Այդ ուղղությամբ առա­ջին խոշոր քայլը դարձավ Մայենդորֆի հայտա­րա­րությունը։ Թեև այն ներկա­յացվում էր որպես խաղաղ գործընթա­ցի առաջխա­ղացման միջոց, փաստա­ցի շրջանցում էր Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության ինստի­տուտը, որում ընդգրկված էին ԱՄՆ‑ը, Ֆրանսիան և Ռուսաստա­նը։ Սա Մոսկվա­յի առա­ջին բացա­հայտ ազդանշանն էր՝ միանձնյա միջնորդության դերն իրեն վերա­պա­հե­լու և արևմտյան գործընկերնե­րին դուրս մղե­լու ուղղությամբ։

Հաջորդ տարի­նե­րին այս գիծը շարունա­կա­բար խորա­ցավ։ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատե­րազմի հետև­անքնե­րով պայմա­նա­վորված՝ Վիեննա­յում կայա­ցած հանդիպման ընթացքում ԱՄՆ‑ի և Ֆրանսիա­յի նախա­ձեռնությամբ առա­ջարկվե­ցին մի շարք մեխա­նիզմներ՝ լարվա­ծության նվա­զեցման համար։ Դրանք ներա­ռում էին հրա­դա­դա­րի խախտումնե­րի հետաքննության մեխա­նիզմի ներդնում, ԵԱՀԿ դիտորդնե­րի թվի ավե­լա­ցում և շփման գծում վստա­հության ամրապնդման միջո­ցա­ռումներ։ Սակայն այս առա­ջարկնե­րը մերժվե­ցին Ադրբե­ջա­նի կողմից՝ Ռուսաստա­նի լուռ համա­ձայնությամբ։ Միա­ժա­մա­նակ, Մոսկվան սկսեց խոչընդո­տել համա­նա­խա­գահնե­րի աշխա­տանքին՝ կենտրո­նա­նա­լով իր հովա­նու ներքո գործող եռա­կողմ հանդի­պումնե­րի վրա, ինչպի­սին էր, օրի­նակ, 2016 թ․ Սանկտ Պետերբուրգում կայա­ցած հանդի­պումը։ Այսպի­սի միա­կողմ միջնորդությամբ Մոսկվան խարխլեց ոչ միայն Մինսկի խմբի գործա­ռույթը, այլև՝ վստա­հության հիմքե­րը։

Մինսկի խմբի մեկուսացման քաղա­քա­կա­նության գագաթնա­կե­տը դարձավ 2020 թ․ Լեռնա­յին Ղարա­բա­ղի երկրորդ պատե­րազմը։ Չնա­յած Ռուսաստա­նի՝ որպես համա­նա­խա­գահ երկրի կարգա­վի­ճա­կին, Մոսկվան որևէ էական դիվա­նա­գի­տա­կան նախա­ձեռնությամբ հանդես չեկավ պատե­րազմը կանխե­լու ուղղությամբ։ Ավե­լին՝ 2010-ականնե­րին Ռուսաստա­նը միլիարդա­վոր դոլարնե­րի սպա­ռա­զի­նություն էր մատա­կա­րա­րում Ադրբե­ջա­նին՝ խախտե­լով հակա­մարտության հավա­սա­րակշռությունը և նվա­զեցնե­լով բանակցա­յին հնա­րա­վո­րություննե­րը։

Պատե­րազմից հետո՝ 2020 թ․ նոյեմբե­րի 9‑ին ստո­րագրված եռա­կողմ հայտա­րա­րությունը փաստա­ցի դուրս եկավ Մինսկի խմբի ձևա­չա­փից։ Այն ստո­րագրվեց առանց ԱՄՆ‑ի և Ֆրանսիա­յի մասնակցության և շրջանցեց հակա­մարտության հիմնա­կան հարցե­րը՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կը, բնակչության իրա­վունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև բանկա­րաննե­րի վերա­դարձը։ Փաստա­թուղթը կենտրո­նա­ցած էր միայն կարճա­ժամկետ կայունացման վրա՝ ներառյալ ռուս խաղա­ղա­պահնե­րի տեղա­կա­յումը և տրանսպորտա­յին հաղորդակցություննե­րի բացումը, ինչը լիո­վին համա­պա­տասխա­նում էր Մոսկվա­յի և Բաքվի շահե­րին՝ չարտա­ցո­լե­լով հայկա­կան կողմի առաջնա­հերթություննե­րը։

Ռուս խաղա­ղա­պահնե­րի անգործությունը 2022–2023 թթ․ Լաչի­նի միջանցքի շրջա­փակման և սեպտեմբեր 2023-ին Արցա­խի հայ բնակչության էթնիկ զտման ժամա­նակ լիո­վին բացա­հայտեց եռա­կողմ ձևա­չա­փի սահմա­նա­փակվա­ծությունը։ Խաղա­ղա­պահ առա­քե­լությունը, որը պետք է երաշխա­վո­րեր անվտանգությունը, վերածվել էր Մոսկվա­յի քաղա­քա­կան ազդե­ցության գործի­քի՝ զերծ փաստա­ցի պատասխա­նատվությունից։

Միա­ժա­մա­նակ, Բաքուն՝ Մոսկվա­յի աջակցությամբ, հետև­ո­ղա­կա­նո­րեն փակել է ԵԱՀԿ դիտորդնե­րի մուտքը տարա­ծաշրջան, մերժել միջազգա­յին մոնի­թո­րինգի մեխա­նիզմնե­րը և խոչընդո­տել հակա­մարտության քննարկմա­նը միջազգա­յին հարթակնե­րում։ Այս քայլե­րը նպաստել են Մինսկի խմբի աշխա­տանքի ամբողջա­կան թուլացմա­նը, և վերջի­նիս անգործունա­կությունը պայմա­նա­վորված է ոչ թե արևմուտքի հրա­ժա­րումով, այլ Ռուսաստա­նից և Ադրբե­ջա­նից եկող նպա­տա­կա­յին ճնշմամբ։

Կարև­որ է նշել, որ Լավրո­վի՝ արևմտյան կողմե­րի հասցեին հնչեցրած քննա­դա­տությունը շրջանցում է այն հիմնա­րար հանգա­մանքը, որ հենց Ռուսաստանն է նախա­ձեռնել և խթա­նել Մինսկի խմբի մարգի­նա­լա­ցումը։ Նրա վարած քաղա­քա­կա­նությունը՝ բազմա­կողմ դիվա­նա­գի­տության մերժում, նախա­պատվություն՝ փակ ձևա­չա­փե­րով պայմա­նա­վորվա­ծություննե­րին, ռազմա­վա­րա­կան և ռազմա­կան գերա­կա­յության վերա­ծումը դիվա­նա­գի­տա­կան գործի­քի, ի վերջո, հանգեցրել են այն ձևա­չա­փի կազմա­քանդմա­նը, որը շուրջ երեք տասնամյակ ծառա­յում էր որպես միջազգայնո­րեն ճանաչված հարթակ։

Ուստի, Սերգեյ Լավրո­վի պնդումը, թե Մինսկի խումբը ձախողվել է, չի կարող դիտարկվել իբրև փաստա­կան գնա­հա­տա­կան, այլ պետք է ընկա­լել որպես քաղա­քա­կան պնդում՝ ուղղված սեփա­կան քաղա­քա­կա­նության արդյունքնե­րի լեգի­տի­մացմա­նը։ Իրա­կա­նում հենց Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի համա­ժա­մեցված գործո­ղություններն էին այն առանցքա­յին գործոննե­րը, որոնք վերացրե­ցին միակ միջազգա­յին հարթա­կը՝ հիմնված հավա­սա­րության, թափանցի­կության և բազմա­կողմ ներգրավվա­ծության սկզբունքնե­րի վրա։ Այդ ռազմա­վա­րությունը ծառա­յել է երկու պետություննե­րի շահե­րին, բայց ունե­ցել է աղե­տա­լի հետև­անքներ Արցա­խի հայության և ընդհանրա­պես Հարա­վա­յին Կովկա­սում խաղաղ գործընթա­ցի համար։

Արման Բաբա­ջանյան
«Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության նախա­գահ

Աղբյուրը՝https://radar.am/hy/news/politics-2708022427/?fbclid=IwQ0xDSwL5qMNleHRuA2FlbQIxMQABHhnD87pU7JkudgVsYk3ioCSW-t1gEe5skcWJ3Hdm2Vg4S05_J9Cbjp7–yVB_aem_8Yk-zx34kBYz03UoXqgqyQ

Առնչվող Հոդվածներ