28.4 C
Yerevan

Հայ-Ադրբե­ջա­նա­կան Կարգա­վո­րումն Ու Աբրա­համյան Նախա­գի­ծը

Ըստ «Ռոյթերզի» աղբյուրնե­րի՝ այդ հարցը քննարկվել է նախա­գահ Թրամփի հատուկ ներկա­յա­ցուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատա­րած այցի ժամա­նակ, դրա­նից հետո էլ Ուիթքոֆի օգնա­կան Արյեհ Լայթսթոունն է գարնա­նը Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևի հետ հանդի­պել։

Ռոյթերզ

Վաշինգտո­նը քննարկում է Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին Բաքվի միա­նա­լու հարցը. Ըստ «Ռոյթերզի»՝ նախա­պայմա­նը հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վի­րումն է

Նախա­գահ Դոնալդ Թրամփի վարչա­կազմը Բաքվի հետ ակտիվ քննարկումներ է անցկացնում, որպեսզի Ադրբե­ջանն ու Կենտրո­նա­կան Ասիա­յի որոշ դաշնա­կիցներ միա­նան Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին, հաղորդում է «Ռոյթերզը»՝ հղում անե­լով հարցին քաջա­տեղյակ հինգ աղբյուրնե­րի։

Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րը ստո­րագրվե­ցին Թրամփի պաշտո­նա­վարման առա­ջին շրջա­նում՝ 2020–2021 թվա­կաննե­րին՝ Իսրա­յե­լի և չորս արա­բա­կան երկրնե­րի միջև դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու համար։ Նախա­գա­հության երկրորդ ժամկե­տի մեկնարկին Թրամփի վարչա­կազմը հայտա­րա­րեց՝ այս համա­ձայնագրե­րի ընդարձա­կումն ու նոր երկրնե­րի ներգրա­վումը շարունա­կում է մնալ գերա­կա խնդիր։

«Ի տարբե­րություն արա­բա­կան երկրնե­րի, սակայն, Ադրբե­ջա­նը և Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրներն արդեն իսկ սերտ հարա­բե­րություններ ունեն Իսրա­յե­լի հետ, ինչը նշա­նա­կում է, որ համա­ձայնագրե­րի ընդլայնումը հիմնա­կա­նում խորհրդանշա­կան կլի­նի՝ հնա­րա­վո­րություն տալով խորացնել կապե­րը առևտրի և ռազմա­կան համա­գործակցության ոլորտնե­րում», — ասել են «Ռոյթերզի» աղբյուրնե­րը՝ անա­նուն մնա­լու պայմա­նով։

Հայ — ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը՝ նախա­պայման 


Միա­ժա­մա­նակ, ըստ լրատվա­մի­ջո­ցի, Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին միա­նա­լու համար Վաշինգտո­նը նախա­պայման է դնում Ադրբե­ջա­նի առաջ՝ պահանջե­լով նախ կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը Հայաստա­նի հետ։

Ըստ «Ռոյթերզի» աղբյուրնե­րի՝ այդ հարցը քննարկվել է նախա­գահ Թրամփի հատուկ ներկա­յա­ցուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ մարտին Բաքու կատա­րած այցի ժամա­նակ, դրա­նից հետո էլ Ուիթքոֆի օգնա­կան Արյեհ Լայթսթոունն է գարնա­նը Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևի հետ հանդի­պել։

Ավե­լի ուշ Թրամփի բանագնա­ցը այդ մասին նաև հարցազրուց էր տվել. — «Ես խոսում եմ մի շարք երկրնե­րի՝ «Խաղա­ղության Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին» միա­նա­լու մասին: Դա կարող է տեղի ունե­նալ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի հետ, որոնք մեր կարծի­քով շատ-շատ մոտ են իրենց միջև հակա­մարտության վերջնա­կան կարգա­վորմա­նը: Երկուսն էլ, կարծում եմ, հնա­րա­վոր է ցանկություն հայտնեն միա­նալ «Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին»: Սա մի մեծ նախա­ձեռնություն է նախա­գա­հի համար, և նա հավա­տում է դրան»:

Այս քննարկումնե­րի շրջա­նակնե­րում, ըստ «Ռոյթերզի», Ադրբե­ջա­նի պաշտոնյա­նե­րը կապ են հաստա­տել նաև Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի, այդ թվում՝ Ղազախստա­նի պաշտոնյա­նե­րի հետ՝ գնա­հա­տե­լու նրա՛նց հետաքրքրությունը Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին միա­նա­լու հարցում։

Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րի «նոր նշա­նա­կությունը»

«Ռոյթերզը» նշում է՝ 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րին Սպի­տակ տան սիզա­մարգում ստո­րագրված պատմա­կան այդ փաստաթղթե­րը հիմա արդեն ավե­լի հեռուն գնա­ցող նշա­նա­կություն ունեն Թրամփի վարչա­կազմի համար։ Եթե տարի­ներ առաջ դրանց նպա­տակն էր դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տել մի կողմից Իսրա­յե­լի, մյուս կողմից՝ Արա­բա­կան Միացյալ Էմի­րություննե­րի, Բահրեյնի, Մարոկկո­յի ու Սուդա­նի միջև, ապա հիմա ընդլայնման երկրորդ փուլը, կարծես, թե վերածվում է ԱՄՆ‑ի և Իսրա­յե­լի փափուկ ուժի կիրառման, հարա­բե­րություննե­րի սերտացման մեխա­նիզմի:

Օրի­նակ, երբ տարի­ներ առաջ Սուդա­նը միա­ցավ այդ համա­ձայնագրին, ԱՄՆ‑ը ոչ միայն հանեց այդ երկի­րը ահա­բեկչությունը հովա­նա­վո­րող պետություննե­րի
ցուցա­կից, այլև $1.2 մլրդ վարկ տրա­մադրեց։ Նույն կերպ, երբ Մարո­կոն ճանա­չեց Իսրա­յե­լի ինքնիշխա­նությունը, դրա դիմաց Միացյալ Նահանգնե­րը ճանա­չեց Մարոկկո­յի ինքնիշխա­նությունը Արևմտյան Սահա­րա­յի նկատմամբ։

Ադրբե­ջա­նի դեպքում, ըստ իսրա­յելցի և ադրբե­ջանցի վերլուծա­բաննե­րի, սեղա­նին է Կոնգրե­սի կողմից Խորհրդա­յին Միության փլուզումից անմի­ջա­պես հետո ընդունված 907-րդ բանաձևը, որով Բաքուն տարի­ներ շարունակ Վաշինգտո­նից աջակցություն չէր
ստա­նում։

Ու թեև Սեպտեմբեր 11‑ի ահա­բեկչությունից հետո Միացյալ Նահանգնե­րի նախա­գահնե­րը պարբե­րա­բար սառե­ցել են այդ արգե­լանքը, սակայն այն, փաստա­ցի, շարունա­կում է մնալ Ամե­րի­կա­յի գործի­քա­կազմում։

Իսրա­յել-Ադրբե­ջան-ԱՄՆ «եռանկյունի» 

Բացի այդ, ըստ իսրա­յե­լա­կան մամուլի, Իսրա­յե­լը վերջին ամիսնե­րին բանակցում է Վաշինգտո­նի հետ՝ Իսրա­յե­լի, Ադրբե­ջա­նի և ԱՄՆ‑ի միջև եռա­կողմ համա­գործակցության հիմք ստեղծե­լու համար։

Իսրա­յե­լում իշխող կոա­լի­ցիա­յի անդամ, խորհրդա­րա­նի «Շաս» կուսակցության պատգա­մա­վոր Սիմոն Մոշիաշվի­լին, մասնա­վո­րա­պես, անցած մայի­սին հատուկ նախա­գիծ էր ներկա­յացրել խորհրդա­րան՝ կոչ անե­լով է՛լ ավե­լի ամրապնդել Ադրբե­ջա­նի հետ ռազմա­վա­րա­կան դաշինքը և դիտարկել այդ երկի­րը Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րի շրջա­նակնե­րում ներա­ռե­լու հնա­րա­վո­րությունը։ Մոշիաշվի­լին, ըստ «Ջերուսա­լեմ փոսթի», պնդել էր, թե «Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին միա­ցող երկրնե­րը անմի­ջա­պես ստա­նում են տարբեր տնտե­սա­կան և անվտանգության խթաններ»։

Բացի այդ, մի շարք ազդե­ցիկ ռաբբի­ներ՝ ԱՄԷ‑ի գլխա­վոր ռաբբի Էլի Աբա­դիի գլխա­վո­րությամբ, ով, ի դեպ Թրամփի փեսա Ջարեդ Քուշնե­րի մտե­րիմ գործընկերն է և մեծ դեր է խաղա­ցել Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րի կնքման գործում, անցած գարնա­նը նամակ էին ուղարկել նախա­գահ Թրամփին՝ խրա­խուսե­լով Բաքվի ընդգրկումը Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին միա­ցած երկրնե­րի շարքում:

Այդ բանակցություննե­րի ֆոնին՝ անցած ամիս Ստե­փա­նա­կերտում կազմա­կերպված մեդիա ֆորումի ժամա­նակ, Ալիևը, առանց մանրա­մասնե­րը բացա­հայտե­լու, հայտա­րա­րեց, թե շուտով Ադրբե­ջա­նի ու Միացյալ Նահանգնե­րի հարա­բե­րություննե­րը կարող են հասնել նոր, ավե­լի բարձր մակարդա­կի։

«Դոնալդ Թրամփի օրոք մենք տեսնում ենք ամուր համա­գործակցության մեծ ներուժ, և շատ դրա­կան ուղերձներ ենք ստա­ցել Վաշինգտո­նից։ Հույս ունենք, որ տեսա­նե­լի ապա­գա­յում կարև­որ հանգրվաններ կլի­նեն, որոնք կբարձրացնեն ԱՄՆ-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի մակարդա­կը», — ասել էր Ալիևը:

«Ռոյթերզը» փաստում է, որ հյուսի­սում Ռուսաստա­նի, հարա­վում՝ Իրա­նի միջև ընկած Ադրբե­ջա­նը Կենտրո­նա­կան Ասիա­յի և Արևմուտքի միջև առևտրա­յին հոսքե­րի կարև­որ օղակ է․ Կովկա­սը և Կենտրո­նա­կան Ասիան նաև հարուստ են բնա­կան պաշարնե­րով, այդ թվում՝ նավթով և գազով, ինչը տարբեր խոշոր տերություննե­րի մղում է մրցակցել տարա­ծաշրջա­նում ազդե­ցության համար:

Գործա­կա­լության հետ զրույցում երկու աղբյուր նշել է, որ Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ ամե­րիկյան քննարկումնե­րը դեռ սաղմնա­յին փուլում են, մինչդեռ Ադրբե­ջա­նի դեպքում բանակցություննե­րը բավա­կան առաջ են գնա­ցել, և գործարքը կարող է կնքվել մի քանի շաբաթվա կամ՝ ամիսնե­րի ընթացքում։

Օրեր առաջ համա­ձայնագրի ընդարձակման մասին նաև նախա­գահ Թրամփի հատուկ ներկա­յա­ցուցիչ Սթիվ Ուիթքոֆն էր խոսել՝ Fox News-ին տված հարցազրուցում. — «Աբրա­հա­մի խաղա­ղության համա­ձայնա­գի­րը կընդարձակվի, և ես չեմ զարմա­նա, եթե մինչև այս տարե­վերջ դրան միա­նան 6–10 երկիր», ասել էր նա:

Հատկանշա­կան է, որ անցած մարտին, երբ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը հայտա­րա­րե­ցին, թե ավարտել են բանակցություննե­րը խաղա­ղության համա­ձայնագրի շուրջ, Բուշի վարչա­կազմի օրոք պաշտպա­նության փոխնա­խա­րար Սեթ Քրոփսին կարծիք-հոդված էրհրա­պա­րա­կել Wall Street Journal-ում, պնդե­լով, որ սա պատմա­կան պահ է, և Վաշինգտո­նը պետք է մերձեցնի հարա­բե­րություննե­րը Բաքվի հետ։

«Ադրբե­ջանն ու Հայաստա­նը համա­ձայնության եկան՝ վերջ դնե­լու Լեռնա­յին Ղարա­բա­ղի շուրջ գրե­թե 40-ամյա հակա­մարտությա­նը։ Համա­ձայնա­գի­րը արևմտա­մետ Ադրբե­ջա­նին ռազմա­վա­րա­կան հենա­րան է տալիս՝ թուլացնե­լու Իրա­նի սպառնա­լի­քը տարա­ծաշրջա­նում և դրա­նից անդին»,- գրել էր Բուշ ավա­գի վարչա­կազմի օրոք ԱՄՆ պաշտպա­նության փոխնա­խա­րա­րը՝ հավե­լե­լով. — «Իրա­նի դեմ պաշտպա­նա­կան պատնեշ ծառա­յե­լուց բացի Ադրբե­ջա­նը կարող է օգնել Վաշինգտո­նին ապա­հո­վել Միջին միջանցքը՝ Ասիա­յից դեպի Եվրո­պա գլո­բալ առևտրա­յին ուղին, որը կշրջանցի Ռուսաստա­նը և Իրա­նը»։

Ամե­րի­կա­ցի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյան նաև մանրա­մասներ էր հայտնել կուլի­սա­յին բվա­նակցություննե­րից, նշել, որ այս տարվա փետրվա­րին Երուսա­ղեմ կատա­րած այցե­լության ժամա­նակՀիքմեթ Հաջիևը քննարկել է Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին՝ Ադրբե­ջա­նի միա­նա­լու թեման: Դրա­նից առաջ էլ իսրա­յե­լա­մետ լոբբիստա­կան խումբ է այցե­լել Բաքու, ինչից հետո իսրա­յե­լա­կան հեղի­նա­կա­վոր վերլուծա­կան կենտրոննե­րից մեկը՝ Begin-Sadat Center‑ը մեծ վերլուծա­կան հոդված էր հրա­պա­րա­կել՝ հիմնա­վո­րե­լով, որ Բաքուն «կատարյալ կլի­նի այս խմբում»։

Ի՞նչ դիրքո­րո­շում ունի Հայաստա­նը 

Ի դեպ, ամիսներ առաջ, երբ նախա­գահ Թրամփի բանագնաց Ստիվ Ուիթքոֆը խոսել էր Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին միա­ցող նոր երկրնե­րի մասին, այդ շարքում Ադրբե­ջա­նից բացի նաև Հայաստանն էր նշել։

«Ազա­տությունն» այդ ժամա­նակ հետաքրքրվել էրՀայաստա­նի արտգործնա­խա­րա­րությունից՝ արդյո՞ք Երև­ա­նը քննարկում է փաստաթղթին միա­նա­լու հնա­րա­վո­րությունը։

«Ամե­րիկյան կողմի հետ երկխո­սության շրջա­նակնե­րում քննարկվում են տարբեր թեմա­ներ», — անցած մայի­սին ասել էր արտգործնա­խա­րա­րության խոսնակ Անի Բադալյա­նը՝ փաստա­ցի չբա­ցա­ռե­լով, որ կարող է քննարկում լինել նաև այդ հարցի շուրջ:

«Ազա­տությունը» նաև հետաքրքրվել էր՝ Հայաստա­նին եղե՞լ է Աբրա­հա­մի համա­ձայնագրե­րին միա­նա­լու առա­ջարկ, ի՞նչ է Երև­ա­նը պատասխա­նել։ Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րությունից այս հարցե­րին չէին պատասխա­նել

Տեսանյութը՝

Աղո­յուրը՝ https://www.azatutyun.am/a/33492781.html?fbclid=IwQ0xDSwL8I1dleHRuA2FlbQIxMQABHmzWI_O8m-rBR0y48aDo5E0D7-EXzYGROR33AZxNQMGukk4IvOOG53dQgadI_aem_IYEhJMQ36cSCQkRYWIhOJQ

Առնչվող Հոդվածներ