22.1 C
Yerevan

Մեծ Փոփո­խություննե­րի Սկիզբը

Պետքարտուղար Բլինքե­նը և Պետքարտուղա­րությունը խորա­պես ներգրավված էին, անգամ՝ մի քանի օր տևած ինտենսիվ բանակցություններ էին հյուրընկա­լել ԱՄՆ-ում, եվրո­պա­կան այլ մայրա­քա­ղաքնե­րում։ Սակայն Բլիքնե­նի՝ հայ-ադրբե­ջա­նա­կան շփումնե­րը հեշտացնե­լու քաղա­քա­կա­նությունն այդպես էլ արդյունք չբե­րեց։ 

Ռոբերտ Անանյան

(մաս 1‑ին)

Հարա­վա­յին Կովկա­սում խոշոր տեղա­շարժեր են տեղի ունե­նում։ Ռուսաստա­նը թողնում է ավանդա­բար իր ազդե­ցության գոտի հանդի­սա­ցած այս ռեգիո­նը, և մեծ ակտի­վություն է ցուցադրում ԱՄՆ‑ն։ Նախկին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե Ղարա­բաղյան հակա­մարտության լուծման բանա­լին Ռուսաստա­նի ձեռքում է։ 

Ուկրաի­նա­յի դեմ ռուսա­կան պատե­րազմից հետո, երբ Ղարա­բա­ղը դեռ չէր տեղա­հանվել, նա ասաց, թե Ռուսաստա­նը կորցրել է այդ բանա­լին։ Այսօր փաստ է, որ Ռուսաստա­նը կորցնում է Հարա­վա­յին Կովկա­սի բանա­լին, ձախո­ղել է առա­քե­լությունը և ներգրավված չէ հայ-ադրբե­ջա­նա­կան Խաղա­ղության համա­ձայնագրի կնքման գործընթա­ցում։ Ուրբաթ օրը ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը կհյուրընկա­լի Նիկոլ Փաշինյա­նին և Իլհամ Ալիև­ին։ 

Եթե նույնիսկ Սպի­տակ տանը պայմա­նա­գիր չստո­րագրվի կամ չնա­խաստո­րագրվի, և կողմե­րը բավա­րարվեն միայն խաղա­ղության հասնե­լու մտադրության մասին հռչա­կագրով, միևնույնն է՝ դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ն է ստանձնում ռեգիո­նում խաղա­ղություն հաստա­տե­լու աշխա­տանքը։ Վատա­տես վերլուծա­բաններն ասում էին, թե Թրամփի վարչա­կազմը «իզոլյա­ցիո­նիստ է», և որ նրան Հարա­վա­յին Կովկա­սը չի հետաքրքրում։ 

Նրանք պնդում էին, թե Թրամփի օրոք ԱՄՆ‑ն չի հետաքրքրվի ռեգիո­նալ խնդիրնե­րով։ Սակայն այսօր ԱՄՆ‑ն ոչ միայն հետաքրքրվում է խաղա­ղության հաստատմամբ, այլև հյուրընկա­լում է երկու երկրնե­րի լիդերնե­րին Սպի­տակ տանը։ Եվ սա տեղի է ունե­նում՝ Թրամփի պաշտո­նա­վարման 7‑րդ ամսում։ Ակնհայտ է, որ նախորդ ամիսնե­րին ամե­րի­կա­ցի դիվա­նա­գետնե­րը նախնա­կան շփումներ են ունե­ցել Երև­ա­նի և Բաքվի հետ, բանակցել են կողմե­րի հետ, համա­ձայնեցրել են Սպի­տակ տան հանդիպման օրա­կարգը։ 

Այսինքն, ամիսներ շարունակ կուլի­սա­յին աշխա­տանք է տարվել։ Մինչդեռ Բայդե­նի օրոք նույնիսկ Փաշինյա­նի կամ Ալիևի հետ հանդի­պում կամ հեռա­խո­սազրույց չէր եղել, ինչ մնաց՝ Բայդենն ընդուներ նրանց Սպի­տակ տանը, անձամբ բանակցեր պայմա­նագրի ստո­րագրում։ Պետքարտուղար Բլինքե­նը և Պետքարտուղա­րությունը խորա­պես ներգրավված էին, անգամ՝ մի քանի օր տևած ինտենսիվ բանակցություններ էին հյուրընկա­լել ԱՄՆ-ում, եվրո­պա­կան այլ մայրա­քա­ղաքնե­րում։ 

Սակայն Բլիքնե­նի՝ հայ-ադրբե­ջա­նա­կան շփումնե­րը հեշտացնե­լու քաղա­քա­կա­նությունն այդպես էլ արդյունք չբե­րեց։ Ալիևը հակաա­մե­րիկյան քաղա­քա­կա­նություն իրա­գործեց՝ խախտե­լով Վաշինգտո­նի հետ պայմա­նա­վորվա­ծությունը, օրի­նակ՝ չհարձակվե­լու Լեռնա­յին Ղարա­բա­ղի վրա։ Սակայն դեմոկրատներն այդպես էլ ուժ չցուցադրե­ցին Ադրբե­ջա­նի հետ՝ որպես Ղարա­բա­ղը բռնի տեղա­հա­նած և օկուպացրած երկիր։ 

Ակնհայտ է, որ Սպի­տակ Տանը ուրբաթ օրվա հրա­պա­րա­կա­յին միջո­ցա­ռումը նախա­գահ Թրամփը կներկա­յացնի որպես իր խաղա­ղա­րար առա­քե­լության հաղթա­նակ, եթե նույնիսկ պայմա­նա­գիր չստո­րագրվի, այլ ընդունվի օրի­նակ՝ կոնկրետ քայլեր չենթադրող հռչա­կա­գիր։ Բայց ես հույս ունեմ՝ նախա­գահ Թրամփը Ալիևի ապա­կա­ռուցո­ղա­կան վարքա­գի­ծը կհաղթա­հա­րի և պայմա­նա­գի­րը կստո­րագրվի։ 

Անգամ՝ ոչ կոնկրետ արդյունքի ապա­հովման դեպքում՝ ԱՄՆ‑ի այս վարչա­կազմը դառնում է հայ-ադրբե­ջա­նա­կան պրո­ցե­սի գլխա­վոր միջնորդը։ Սա կարող է ակնկա­լիք ձևա­վո­րել մեզ մոտ, որ եթե նույնիսկ ուրբաթ օրը պայմա­նա­գիր չստո­րագրվի և քննարկումնե­րը շարունակվեն ԱՄՆ‑ի տարածքից դուրս, միևնույնն է՝ առա­ջի­կա 3–4 տարում նախա­գահ Թրամփի անձնա­կան ուշադրության տակ կգտնվի հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության թեման։ 

Դա նախադրյալ է, որ Ալիևը զերծ մնա Հայաստա­նի դեմ պատե­րազմի մարտա­վա­րությունից։ Թրամփը չի սիրում, երբ իր խաղա­ղա­րար ջանքե­րը ջուրն են լցվում։ ԱՄՆ‑ն կարող է ուրբաթ օրը Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին առա­ջարկել՝ կնքել խաղա­ղության համա­ձայնա­գիր, և այդ փաստաթղթով հանդերձ՝ միա­նալ Աբրա­համյան ակորդնե­րին։ Դա կլի­նի ուժգին քայլ՝ ուղղված Ադրբե­ջա­նին պայմա­նա­գիր կնքե­լուն հարկադրե­լու, և նախա­գահ Թրամփի Աբրա­համյան նախա­ձեռնությունը ևս երկու անդա­մով համալրե­լու նպա­տակնե­րով։ 

Բայց ռազմա­կան էսկա­լա­ցիա­նե­րի հարցը կվճռվի 2026–27 թվա­կաննե­րին Հայաստա­նում սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի արդյունքնե­րով։ Եթե նոր Սահմա­նադրությունը չընդունվի՝ Ալիևը այն կմեկնա­բա­նի որպես հայկա­կան ռևանշիզմի ցուցիչ և էսկա­լա­ցիա­յի ռիսկը կաճի։ Սակայն չեմ ուզում առա­ջի­կա 3–4 տարվա իրա­դարձություննե­րը կանխա­տե­սել, քանի որ անգամ 3–4 շաբաթվա կտրվածքով են անսպա­սե­լի դեպքեր տեղի ունե­նում։

(շարունա­կե­լի)

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/story.php?story_fbid=24595059546785777&id=100001252192771&mibextid=wwXIfr&rdid=lB4FZFmvT7OFQVJU#

Առնչվող Հոդվածներ