Իրանը ցանկանում է որպեսզի այդ, տարեկան մոտ 50 մլրդ դոլարի շրջանառություն ապահովող ճանապարհն անցնի իր տարածքով և նաև ցանկանում է, որ Հայաստանը մշտապես մնա պահածոյի նման փակված ու մեկուսացված։ Ամենայն հարգանքով Իրանի ու իրանական ժողովրդի հասցեին, բայց Երևանը չի կարող առաջվա նման զոհաբերել իր ազգային շահերը։
Արամ Սարգսյան
ShantNews-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վաղը ԱՄՆ-ում Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպումն ու դրանից սպասվող հետևանքները։
Արամս Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները երբեք էլ երկկողմ չեն եղել, միշտ էլ որևէ երրորդ կողմ ներգրաված է եղել դրանում, հարցն այն է, թե ով է այդ երրորդ կողմը։ Հանդիպումն ԱՄՆ-ում կարևոր է լինելու։ Առհասարակ ԱՄՆ-ում որքան շատ հանդիպումներ տեղի ունենա, այնքան ավելի շատ դրական հետևանքներ են լինելու Հայաստանի համար և հակառակը՝ Մոսկվայում ամեն հանդիպում նոր դժբախտություն է բերելու Հայաստանին։ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև 2022թ․ եղել են ռուսական ազդեցության տակ, ըստ էության 2022-ից են ձերբազատվել մոսկովյան անտանելի ազդեցությունից։ ԱՄՆ-ն որի համար միջին միջանցքը մեծ տնտեսական կարևորություն է ներկայացնում, առանձնահատուկ ու հասկանալի շահագրգռություն ունի այդ միջանցքն իրականություն դարձնելու համար։
Արամ Սարգսյանը վստահ է, որ դրանից Հայաստանը էապես շահելու է։ Հայաստանը միակ քրիստոնեական երկիրն է այդ ողջ ճանապարհով ու ԱՄՆ-ն Հայաստանի միջոցով կարողանալու է հսկողության տակ պահել Թուրքմենստանից եկող գազամուղի փականը, այն բացել-փակելով մեծ ազդեցություն է ունենալու բոլորի վրա ու Հայաստանն էլ դառնալու է տարածաշրջանի գազային հաբը։ Հայաստանը ոչ թե Թուրքիան։ Ինչ վերաբերում է այն բանին, թե Ադրբեջանով ավելի երկար է այդ ճանապպարհնանցնում, քան Հայաստանով, ուստի Բաքուն ավելի մեծ գումար է աշխատելու, Արամ Սարգսյանը լուրջ չհամարեց։ Քաղաքական գործչի կարծիքով նման նշանակության ճանապարհները ոչ թե կիլոմետրով են չափվում, այլ իրենց գործնական նշանակությամբ ու ազդեցությամբ, իսկ Հայաստանով անցնող ճանապարհը բացառիկ է լինելու։ Իհարկե ԱՄՆ-ում այս հանդիպումը դժվար թե վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրում դառնա, բայց անհնար է ժխտել այն, որ այս հանդիպումները ոչ միայն կարևոր ու նշանակալի են այն առումով, որ Ադրբեջանը մի կողմ է դրել իր նախկին հռետորաբանությունն ու պատրաստակամ այցելում է հանդիպումներին, այլ նաև նրանով, որ աշխարհաքաղաքական այս նոր տնտեսական հանգույցի ստեղծումով տարածաշրջանը նաև դուրս է գալիս ռուսական ազդեցության ծիրից։
Արամ Սարգսյանը վստահ է, որ Ռուսաստանն իր ողջ ռեսուրսը դնելու է ի սպաս իր ազդեցության վերականգնման Հայաստանում։ Դրա համար անելու է ամեն ինչ՝ օգտագործելով իր գործակալներին, հինգերորդ շարասյունը։ Ադրբեջանում այլևս չի կարողանում։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով Բաքուն Մոսկվայի ձեռքում բութ մահակ էր դարձել Հայաստանի գլխին խփելու համար, այլևս իրական չէ, Ալիևն իր հաշիվներն է մաքրում Մոսկվայի հետ։
Արամ Սարգսյանը նաև լայն անդրադարձ կատարեց Իրանին՝ նշելով, որ Իրանը ցանկանում է որպեսզի այդ, տարեկան մոտ 50 մլրդ դոլարի շրջանառություն ապահովող ճանապարհն անցնի իր տարածքով և նաև ցանկանում է, որ Հայաստանը մշտապես մնա պահածոյի նման փակված ու մեկուսացված։ Ամենայն հարգանքով Իրանի ու իրանական ժողովրդի հասցեին, բայց Երևանը չի կարող առաջվա նման զոհաբերել իր ազգային շահերը։ Իրանում ևս հասկանում են, որ ճանապարհի Հայաստանով անցումը իրանական ազգային շահերին չի հարվածում, ուստի դժվար թե որևէ սկզբունքային բողոք ներկայացնեն, կամ խոչընդոտներ ստեղծեն։
Աղբյուրը՝
