Չեմ զարմանա, որ ակտիվների կառավարման այս գիգանտը մեկ էլ հայտնի երեկ Թրամփի մոտ համաձայնեցված այս գործարքում, քանի որ արդեն այդ կազմակերպության պոչիկները երևում են նախորդիվ ներկայացված երկու կարևորագույն գործարքներում։
Նվարդ Վահանե
Մենք հայտնվել ենք շատ մեծ աշխարհաքաղաքական, բայց նաև տեխնոլոգիական ու հարացուցային խաղում: Նոր աշխարհի ճարտարապետության մեջ քարտեզագրվում են առանցքային հատվածները: Դրանց արյունատար անոթները նավթագազայինից տեղափոխվում են շատ դանդաղ դեպի թվային տեխնոլոգիական ենթակառուցվածք:
Վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական դաշտում տեղի են ունեցել երկու առանցքային զարգացումներ, որոնք կարող են մեր մասշտաբը փոխել իրենց երկրի ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգի վրա ունենալիք ազդեցությամբ։
Հիմնական զարգացումները
1. Bank of Georgia Group‑ի կողմից Ameriabank‑ի ձեռքբերումը
2025 թվականին Bank of Georgia Group PLC (BOGG) պաշտոնապես հայտարարեց Ameriabank‑ի վերահսկիչ փաթեթի ձեռքբերման մասին։ Գործարքի ծրագրով BOGG‑ը կդառնա բանկի 60% բաժնեմասի սեփականատեր, նրա դուստր ձեռնարկությունը կավելացնի իր բաժնեմասը 30%-ով, մինչդեռ Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկը (EBRD) կպահպանի մնացած 10%-ը։
2. NVIDIA‑ի մուտքը Հայաստան՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծմամբ
Նույն ժամանակահատվածում NVIDIA, Firebird և Team Group ընկերությունները, Հայաստանի կառավարության հետ գործընկերության շրջանակներում, հայտարարեցին $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման մասին։Նախագիծը նախատեսում է ավելի քան 100 մեգավատ հզորությամբ տվյալների կենտրոնի ստեղծում՝ NVIDIA‑ի նորագույն Blackwell GPU-ներով հագեցած, և պլանավորվում է գործարկել 2026 թվականին։ Այս նախաձեռնությունը Հայաստանին հնարավորություն է տալիս դառնալ Հարավային Կովկասի առաջատար արհեստական բանականության կենտրոնը։
BlackRock‑ի կապը այս զարգացումների հետ
BlackRock ընկերությունը, որը համարվում է աշխարհի ամենախոշոր ակտիվների կառավարման ընկերությունը, հանդիսանում է երկու վերոհիշյալ միջազգային խաղացողների՝ Bank of Georgia Group PLC‑ի և NVIDIA‑ի խոշոր բաժնետերերից մեկը։
Սա նշանակում է, որ BlackRock‑ը՝ իր ներդրումային քաղաքականության և կառավարման ներքո գտնվող հսկայական կապիտալային ծավալների միջոցով, անուղղակիորեն մասնակցում է այս երկու նշանակալի նախաձեռնությունների իրականացմանը Հայաստանում։
Վերջապես, զուգահեռ իրականության մեջ BlackRock‑ը փոխադրող ենթակառուցվածքների բնագավառում (նավահանգիստներ, տերմինալներ, հնարավոր է՝ մաքսավճարային ճանապարհներ և օդանավակայաններ) պասիվ ներդրողից աստիճանաբար դառնում է ակտիվ սեփականատեր կամ եթե կուզեք օպերատոր: Սա կարող է վերափոխել գլոբալ բեռնափոխադրության և լոգիստիկայի հիմնական կետերի վերահսկողությունը: Գիտեք թե Թրամփը ինչ քաղաքականություն է վարում, հիմքում միշտ ԱՄՆ տնտեսական շահն է:
Վերականգնվող էներգիայի բնագավառում, BlackRock‑ը համակարգված կերպով գնում և կառուցում է վերականգնվող էներգիայի և էներգիայի պահեստավորման օբյեկտներ (Recurrent Energy, New Green Power, կլիմայական ֆոնդեր) և գործընկերություն է հաստատում կորպորատիվ գնորդների հետ (Google և այլն): էլի ասպեկտներ կան, բայց չծանրաբեռնեմ:
Չեմ զարմանա, որ ակտիվների կառավարման այս գիգանտը մեկ էլ հայտնի երեկ Թրամփի մոտ համաձայնեցված այս գործարքում, քանի որ արդեն այդ կազմակերպության պոչիկները երևում են նախորդիվ ներկայացված երկու կարևորագույն գործարքներում:
Ի դեպ չմոռանանք նաև ՀԷՑ‑ը: Դա էլ այս կոմպլեքս բանաձևի մի առանցքային կառուցամասն է:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/1BjCvC6oqg/?
