28.4 C
Yerevan

Հայաստա­նը Ամրապնդում Է Իր Անկա­խությունը

Իրա­նը ցանկա­նում է որպեսզի այդ, տարե­կան մոտ 50 մլրդ դոլա­րի շրջա­նա­ռություն ապա­հո­վող ճանա­պարհն անցնի իր տարածքով և նաև ցանկա­նում է, որ Հայաստա­նը մշտա­պես մնա պահա­ծո­յի նման փակված ու մեկուսացված։ Ամե­նայն հարգանքով Իրա­նի ու իրա­նա­կան ժողովրդի հասցեին, բայց Երև­ա­նը չի կարող առաջվա նման զոհա­բե­րել իր ազգա­յին շահե­րը։ 

Արամ Սարգսյան

ShantNews‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վաղը ԱՄՆ-ում Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդի­պումն ու դրա­նից սպասվող հետև­անքնե­րը։

Արամս Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը երբեք էլ երկկողմ չեն եղել, միշտ էլ որևէ երրորդ կողմ ներգրա­ված է եղել դրա­նում, հարցն այն է, թե ով է այդ երրորդ կողմը։ Հանդի­պումն ԱՄՆ-ում կարև­որ է լինե­լու։ Առհա­սա­րակ ԱՄՆ-ում որքան շատ հանդի­պումներ տեղի ունե­նա, այնքան ավե­լի շատ դրա­կան հետև­անքներ են լինե­լու Հայաստա­նի համար և հակա­ռա­կը՝ Մոսկվա­յում ամեն հանդի­պում նոր դժբախտություն է բերե­լու Հայաստա­նին։ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը մինչև 2022թ․ եղել են ռուսա­կան ազդե­ցության տակ, ըստ էության 2022-ից են ձերբա­զատվել մոսկովյան անտա­նե­լի ազդե­ցությունից։ ԱՄՆ‑ն որի համար միջին միջանցքը մեծ տնտե­սա­կան կարև­ո­րություն է ներկա­յացնում, առանձնա­հա­տուկ ու հասկա­նա­լի շահագրգռություն ունի այդ միջանցքն իրա­կա­նություն դարձնե­լու համար։ 

Արամ Սարգսյա­նը վստահ է, որ դրա­նից Հայաստա­նը էապես շահե­լու է։ Հայաստա­նը միակ քրիստո­նեա­կան երկիրն է այդ ողջ ճանա­պարհով ու ԱՄՆ‑ն Հայաստա­նի միջո­ցով կարո­ղա­նա­լու է հսկո­ղության տակ պահել Թուրքմենստա­նից եկող գազա­մուղի փակա­նը, այն բացել-փակե­լով մեծ ազդե­ցություն է ունե­նա­լու բոլո­րի վրա ու Հայաստանն էլ դառնա­լու է տարա­ծաշրջա­նի գազա­յին հաբը։ Հայաստա­նը ոչ թե Թուրքիան։ Ինչ վերա­բե­րում է այն բանին, թե Ադրբե­ջա­նով ավե­լի երկար է այդ ճանապպարհնանցնում, քան Հայաստա­նով, ուստի Բաքուն ավե­լի մեծ գումար է աշխա­տե­լու, Արամ Սարգսյա­նը լուրջ չհա­մա­րեց։ Քաղա­քա­կան գործչի կարծի­քով նման նշա­նա­կության ճանա­պարհնե­րը ոչ թե կիլո­մետրով են չափվում, այլ իրենց գործնա­կան նշա­նա­կությամբ ու ազդե­ցությամբ, իսկ Հայաստա­նով անցնող ճանա­պարհը բացա­ռիկ է լինե­լու։ Իհարկե ԱՄՆ-ում այս հանդի­պումը դժվար թե վերջնա­կան խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրում դառնա, բայց անհնար է ժխտել այն, որ այս հանդի­պումնե­րը ոչ միայն կարև­որ ու նշա­նա­կա­լի են այն առումով, որ Ադրբե­ջա­նը մի կողմ է դրել իր նախկին հռե­տո­րա­բա­նությունն ու պատրաստա­կամ այցե­լում է հանդի­պումնե­րին, այլ նաև նրա­նով, որ աշխարհա­քա­ղա­քա­կան այս նոր տնտե­սա­կան հանգույցի ստեղծումով տարա­ծաշրջա­նը նաև դուրս է գալիս ռուսա­կան ազդե­ցության ծիրից։

Արամ Սարգսյա­նը վստահ է, որ Ռուսաստանն իր ողջ ռեսուրսը դնե­լու է ի սպաս իր ազդե­ցության վերա­կանգնման Հայաստա­նում։ Դրա համար անե­լու է ամեն ինչ՝ օգտա­գործե­լով իր գործա­կալնե­րին, հինգե­րորդ շարասյունը։ Ադրբե­ջա­նում այլևս չի կարո­ղա­նում։ Նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը, որով Բաքուն Մոսկվա­յի ձեռքում բութ մահակ էր դարձել Հայաստա­նի գլխին խփե­լու համար, այլևս իրա­կան չէ, Ալիևն իր հաշիվներն է մաքրում Մոսկվա­յի հետ։

Արամ Սարգսյա­նը նաև լայն անդրա­դարձ կատա­րեց Իրա­նին՝ նշե­լով, որ Իրա­նը ցանկա­նում է որպեսզի այդ, տարե­կան մոտ 50 մլրդ դոլա­րի շրջա­նա­ռություն ապա­հո­վող ճանա­պարհն անցնի իր տարածքով և նաև ցանկա­նում է, որ Հայաստա­նը մշտա­պես մնա պահա­ծո­յի նման փակված ու մեկուսացված։ Ամե­նայն հարգանքով Իրա­նի ու իրա­նա­կան ժողովրդի հասցեին, բայց Երև­ա­նը չի կարող առաջվա նման զոհա­բե­րել իր ազգա­յին շահե­րը։ Իրա­նում ևս հասկա­նում են, որ ճանա­պարհի Հայաստա­նով անցումը իրա­նա­կան ազգա­յին շահե­րին չի հարվա­ծում, ուստի դժվար թե որևէ սկզբունքա­յին բողոք ներկա­յացնեն, կամ խոչընդոտներ ստեղծեն։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ