22.1 C
Yerevan

Մեծ Փոփո­խություննե­րի Սկիզբը

Իրա­նը միշտ հավակնություն է ունե­ցել Ռուսաստա­նի հեռացման պարա­գա­յում՝ նրան փոխա­րի­նել որպես Հայաստա­նի անվտանգության երաշխա­վոր։ Հայաստա­նը չի ընդունել այդ առա­ջարկը՝ մերժե­լով Սյունի­քում իրա­նա­կան զորքե­րի տեղա­կայման սցե­նա­րը։ Հայաստա­նը մի երկիր է, որի տարածքում Իրա­նը կարող է համա­գործակցել ԵՄ‑ի և ԱՄՆ‑ի հետ։ 

Ռոբերտ Անանյան

(մաս 2‑րդ)

Ամե­րիկյան ազդե­ցությունը Հարա­վա­յին Կովկա­սում առա­ջի­կա տարի­նե­րին էակա­նո­րեն կաճի։ Եվ այդ աճին կնպաստի ոչ միայն հայ-ադրբե­ջա­նա­կան թեման նախա­գահ Թրամփի ադմի­նիստրա­ցիա­յի ուշադրության տակ պահե­լու արդյունքում, այլև՝ կոմունի­կա­ցիա­նե­րի հնա­րա­վոր գործարկմամբ։ Այո, ԱՄՆ‑ն չի հեռա­ցել ռեգիո­նից և չի էլ պատրաստվում դա անել։ Ավե­լին՝ ԱՄՆ‑ն պատրաստ է հարյուրա­վոր — միլիոն դոլարնե­րի ներդրում անել Հայաստա­նի ենթա­կա­ռուցվածքնե­րում։ 

Վստահ եմ, Թրամփ-Փաշինյան առանձնազրույցի հիմնա­կան թեմա­նե­րից մեկն այս է լինե­լու։ Նրանք կքննարկեն ԱՄՆ‑ի հնա­րա­վոր ներգրա­վումից՝ ռեգիո­նում ենթա­կա­ռուցվածքնե­րի կառուցման և կառա­վարման հարցը։ Հայաստա­նը կարող է առա­ջարկել ԱՄՆ-ին՝ նույն ձևա­չա­փով ներգրավվել նաև Թուրքիա­յի հետ կոմունի­կա­ցիա­նե­րի կառուցմա­նը և կառա­վարմա­նը։ 

Սակայն ԱՄՆ‑ն պետք է ձգտի ոչ միայն Մեղրիի 42 կիլո­մետր հատվա­ծի գործարկմա­նը մասնակցել, այլև՝ Թուրքիա­յին համո­զել, որ բացի Հայաստա­նի հետ ավտո­մո­բի­լա­յին և երկա­թուղա­յին ուղի­նե­րը։ Հուսով եմ, ԱՄՆ‑ն կխմբագրի ճանա­պարհի վարձա­կա­լության առկա գաղա­փա­րը, իրա­տե­սա­կան և փոխշա­հա­վետ բանաձև կառա­ջարկի Հայաստա­նին։ 

Հիմնա­կան սկզբունքը, որով կարծում եմ, Հայաստա­նի համար ընդունե­լի կլի­նի ԱՄՆ‑ի ներգրա­վումը ապաշրջա­փակմա­նը, այն է, որ կոմունի­կա­ցիա­նե­րը կառա­վա­րե­լիս պետա­կան ֆունկցիա­նե­րը պետք է կատա­րեն Հայկա­կան պետա­կան կառույցնե­րը։ Ճանա­պարհի և տարածքի նկատմամբ Հայաստա­նի սեփա­կա­նության իրա­վունքնե­րը գնման կամ վարձա­կա­լության տարբե­րակնե­րով չեն կարող օտարվել։ 

Սակայն ամե­րիկյան ընկե­րությունը կարող է սեփա­կա­նության իրա­վունքներ ունե­նալ իր կառուցած երկա­թուղու, գազա­տարնե­րի և էլեկտրա­մա­լուխնե­րի, ճանա­պարհա­յին նոր կառուցված ենթա­կա­ռուցվածքնե­րի նկատմամբ։ 

ԱՄՆ‑ն Հայաստա­նի հետ միա­սին եկա­մուտներ կստա­նա մաքսա­յին և տրանզի­տա­յին վճարնե­րից, սակայն օրի­նակ՝ գումա­րի հավա­քագրումը, սահմա­նա­յին անցա­կե­տե­րի անվտանգությունը պետք է կատա­րեն Հայաստա­նի պետա­կան կառույցնե­րը։ Հայաստա­նի իրա­վա­պահնե­րը պետք է կարո­ղա­նան գտնվել ճանա­պարհի վրա, երբ միջա­դե­պեր տեղի ունե­նան, անվտանգա­յին խնդիրնե­րի լուծման կարիք լինի։ Հայաստա­նի հետ հեշտ է ընդհա­նուր հայտա­րա­րի գալ։ 

Նախա­գահ Թրամփը պետք է Ալիև­ին հարկադրի օգտա­գործել ԱՄՆ‑ի միջնորդությամբ պայմա­նագրի ստո­րագրման շանսը և լրա­ցուցիչ ապօ­րի­նի պահանջներ չդնել Հայաստա­նի առաջ։ Հայաստա­նը ցուցադրում է, որ կողմ է ռեգիո­նում ԱՄՆ‑ի ազդե­ցության աճի բարձրացմա­նը։ 

Փաստա­ցի, ԱՄՆ‑ն կստա­նա ներկա­յություն Հայաստա­նի հարա­վա­յին մարզում, որը ոչ միայն Իրա­նի հետ մեր ճանա­պարհին է գտնվում, այլև՝ Ասիան Եվրո­պա­յին կապող առևտրի ցամա­քա­յին ճանա­պարհն է անցնում Սյունի­քով։ ԱՄՆ‑ն ստա­նում է ռեգիո­նում շատ կարև­որ կետ, որը ոչ միայն կզսպի Իրա­նին և Ռուսաստա­նին, այլև՝ մրցա­կից ուղղություն կդառնա Ադրբե­ջան-Վրաստան կոմունի­կա­ցիոն գծին, որը չինա­կան հսկո­ղության տակ է։ 

Այսինքն, Հայաստա­նի ինքնիշխա­նությունը հարգող լուծման պարա­գա­յում՝ մենք ԱՄՆ-ին կտրա­մադրենք ռազմա­վա­րա­կան կետ՝ ոչ միայն այս ռեգիո­նում ազդե­ցություն ապա­հո­վե­լու, այլև՝ Իրա­նի և Ռուսաստա­նի հարև­ա­նությամբ գտնվե­լու համար։ Իրա­նը և Ռուսաստա­նը ցամա­քա­յին բեռնա­փո­խադրումնե­րի համար քիչ վստա­հե­լի ուղղություններ են, հետև­ա­բար՝ Հայաստա­նի դերն այստեղ աճում է։ 

Ի դեպ, Իրա­նը միշտ հավակնություն է ունե­ցել Ռուսաստա­նի հեռացման պարա­գա­յում՝ նրան փոխա­րի­նել որպես Հայաստա­նի անվտանգության երաշխա­վոր։ Հայաստա­նը չի ընդունել այդ առա­ջարկը՝ մերժե­լով Սյունի­քում իրա­նա­կան զորքե­րի տեղա­կայման սցե­նա­րը։ Հայաստա­նը մի երկիր է, որի տարածքում Իրա­նը կարող է համա­գործակցել ԵՄ‑ի և ԱՄՆ‑ի հետ։ ԱՄՆ‑ի ազդե­ցության մեծացմա­նը կողմ ենք՝ ոչ ի հաշիվ Իրա­նի շահե­րի։ Ի՞նչ վատ կլի­նի, եթե ԱՄՆ‑ի կառուցե­լիք ենթա­կա­ռուցվածքնե­րի ստեղծմա­նը փորձեն ներգրավվել հայ-իրա­նա­կան ընկե­րություններ։ 

Իրա­նա­կան կազմա­կերպություններ այսօր եվրո­պա­կան գումարնե­րով աշխա­տում են «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման վրա։ Ռուսաստա­նը դե ֆակտո հեռացվում է ռեգիո­նի գործե­րից։ Մոսկվան դուրս է մղված ապաշրջա­փակման գործընթա­ցից՝ չնա­յած որ 44-օրյա պատե­րազմից հետո Ռուսաստանն էր հավակնում ներկա գտնվել Սյունի­քի ճանա­պարհի վրա։ Սակայն Ռուսաստանն այսօր մերժված է ոչ միայն Հայաստա­նի կողմից, այլև՝ Ադրբե­ջա­նի։ 

Խորհրդանշա­կան է, որ վերջերս Ռուսաստա­նի հետ լարված հարա­բե­րություններ ունե­ցող Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րը ընդունում են ԱՄՆ-ում իրենց խնդիրնե­րը լուծե­լու նախա­գահ Թրամփի առա­ջարկը։ Սա լրջա­գույն հարված է Ռուսաստա­նին և վկա­յում է նրա ազդե­ցության նվա­զեցման մասին։ Եվ դա տեղի է ունե­նում Հայաստա­նի շնորհիվ, որը բոյկո­տել է ռուսա­կան բանակցա­յին ձևա­չա­փե­րը։ 

Իսկ Իրա­նի համար շահա­վետ կլի­նի՝ ընդունել ռեգիո­նում ԱՄՆ‑ի ներկա­յության փաստը և փորձել պոզի­տիվ դիվի­դենտներ ստա­նալ դրա­նից՝ տնտե­սա­կան մասնակցության, դիվա­նա­գի­տա­կան երկխո­սության տեսքով։ Չի կարե­լի անընդհատ կրկնել ռեգիո­նում արտա­տա­րա­ծաշրջա­նա­յին ուժե­րի գտնվե­լու անցանկա­լի լինե­լու մասին խոսույթը և փնտրել դիմա­կա­յունություններ։ Անհրա­ժեշտ է ճկուն գտնվել և հաշտվել նոր իրո­ղություննե­րի հետ։ 

Անկախ նրա­նից՝ ուրբաթ օրը կլի­նի պայմա­նա­գիր, թե՝ ոչ, միանշա­նակ է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի համար նոր փուլ է սկսվում։ Խելա­միտ գտնվե­լու պարա­գա­յում՝ Ալիևը և Փաշինյա­նը կընդունեն ԱՄՆ‑ի առաջնորդությունը՝ ռեգիո­նալ խաղա­ղության ապա­հովման, տնտե­սա­կան և կոմունի­կա­ցիոն մեգա­նա­խագծե­րի սկսման և իրա­կա­նացման հարցում։ 

Նախա­գահ Թրամփից ակնկալվում է լրջա­գույն ջանքեր՝ նախա­գահ Ալիևի անհիմն մաքսի­մա­լիզմը ճնշե­լու համար։ Դա դուռ կբա­ցի ռեգիո­նում ԱՄՆ‑ի լրջո­րեն հաստատման և ազդե­ցության պրո­յեկտման համար։

Վերջ

Աղբյուրը՝

https://www.facebook.com/story.php?story_fbid=24595059546785777&id=100001252192771&mibextid=wwXIfr&rdid=ftyD0stpacq3mmt8#

Առնչվող Հոդվածներ