22.1 C
Yerevan

ՀՅԴ‑ն Պետք Է Փոխվի Սկզբունքո­րեն

Մենք այլևս չպետք է մնանք «փախստա­կա­նի» կարգա­վի­ճա­կում», պետք է հրա­ժարվել ռուսնե­րի կողմից մեզ հրամցվող «խեղճի ու մեղքի» կարգա­վի­ճա­կից։ Բայց ժողո­վուրդը տեսնում է, որ այդպես չէ, շատերն են մեզ կարև­ո­րություն տալիս, ու դա տապա­լում է Մոսկվա­յի ծրա­գի­րը և խանգա­րում մեր ընդդի­մությա­նը, որի միակ սկբունքը հայ դատիզմի վրա հենվելն է։ Բայց հայ դատիզմը այլ երես ունի՝ սոցիա­լա­կան հայ դատիզմը, որ հայ ժողո­վուրդը իրա­վունք ունի իր հողի վրա ապրե­լու, իսկ մեր ընդդի­մա­դիրնե­րի պատկե­րացրա­ծը միայն հողա­յին պահանջն է։ Մենք տեսանք , թե դա ուր է տանում։ Մենք տեսանք, որ ինչքան երա­զում ենք մեծ Հայաստա­նի մասին, այնքան Հայաստա­նը փոքրա­նում է։ 

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ ՄԻնասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդի­պումն ու դրա­նից ակնկալվող հետև­անքնե­րը։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ այդ հանդի­պումը սպա­սե­լի էր, քանի որ դրան նախորդել էր Աբու Դաբիում հինգ ժամից ավել տևած բանակցություննե­րը։ Եթե մի հանդի­պում տևում է հինգ ժամ, ապա դա նշա­նա­կում է, որ ամեն ինչ չափից ավե­լի լուրջ է և բնա­կա­նա­բար ԱՄՆ-ում տեղի ունե­ցած հանդի­պումը այդ ամե­նի բնա­կան շարունա­կությունն է։ Ու բնա­կա­նա­բար այս ամե­նին խիստ դեմ է Ռուսաստա­նը, քանի որ ԱՄՆ-ում կնքված պայմա­նագրով նա վերջնա­կա­նա­պես կորցնում է Հարա­վա­յին Կովկա­սը, որն իրենն է եղել երեք դարից ավել։ Ռուսաստա­նը սովոր է եղել, որ այս տարա­ծաշրջա­նում նա ոչ ոքի հետ չի պայմա­նա­վո­րո­վե­լու, այլ հրա­մա­յե­լու է ու ենթարկեցնե­լու, իսկ հիմա, քանի որ այդ ամենն արդեն ավարտվում է, Մոսկվան փորձում է դիմադրել ու դեռ դիմադրե­լու է, փորձե­լու է խանգա­րել։ Նույն կերպ և Իրանն ունի որո­շա­կի, թաքցված դժգո­հություններ։ Տարա­ծաշրջա­նում խաղա­ղության հաստա­տումը իհարկե բոլոր հարև­աննե­րին է վերա­բե­րում, բայց արդեն առանց Ռուսաստա­նի։ Այլևս հնա­րա­վոր չի լինե­լու նաև Ադրբե­ջա­նին օգտա­գործել Հայաստա­նի դեմ։ Ռուսաստա­նը փորձե­լու է միջամտել եկող տարվա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում փոփո­խություննե­րի տեսքով։

Դեռևս խաղա­ղությունը հաստատված չէ, բայց մենք գնում ենք դրան, ընդ որում երկու պատե­րազմնե­րի միջև լինե­լով՝ ռուս-ուկրաի­նա­կան և իրա­նա-իսրա­յելյան, նշեց քաղա­քա­գե­տը և այդ խաղա­ղությունը պետք է ամեն օր ջրել, ամեն օր ամեն ժամ աշխա­տել դրա համար։ Այդ համա­ձայնությունը միայն նոր է սկսում ամեն ինչ։ Մենք պետք է ստեղծենք այնպի­սի պետություն, որի քաղա­քա­ցի­նե­րը սկսեն վերա­դառնալ։  Մենք այլևս չպետք է մնանք «փախստա­կա­նի» կարգա­վի­ճա­կում», պետք է հրա­ժարվել ռուսնե­րի կողմից մեզ հրամցվող «խեղճի ու մեղքի» կարգա­վի­ճա­կից։ Բայց ժողո­վուրդը տեսնում է, որ այդպես չէ, շատերն են մեզ կարև­ո­րություն տալիս, ու դա տապա­լում է Մոսկվա­յի ծրա­գի­րը և խանգա­րում մեր ընդդի­մությա­նը, որի միակ սկբունքը հայ դատիզմի վրա հենվելն է։ Բայց հայ դատիզմը այլ երես ունի՝ սոցիա­լա­կան հայ դատիզմը, որ հայ ժողո­վուրդը իրա­վունք ունի իր հողի վրա ապրե­լու, իսկ մեր ընդդի­մա­դիրնե­րի պատկե­րացրա­ծը միայն հողա­յին պահանջն է։ Մենք տեսանք , թե դա ուր է տանում։ Մենք տեսանք, որ ինչքան երա­զում ենք մեծ Հայաստա­նի մասին, այնքան Հայաստա­նը փոքրա­նում է։

Խոսե­լով այդ համա­ձայնագրի վերա­բերյալ արձա­գանքնե­րի մասին, Կայծ Մինասյա­նը նշեց, որ լրիվ տրա­մա­բա­նա­կան է, որ եկե­ղե­ցին ու ավանդա­կան կուսակցություննե­րը, հատկա­պես ՀՅԴ‑ն դեմ են արտա­հայտվում։ Կուսակցություննե­րը ստեղծվել են այն ժամա­նակ երբ հայկա­կան պետություն չկար ու նրանք մինչև այսօր չեն հասկա­նում, թե ինչ է նշա­նա­կում պետություն, ինչ է նշա­նա­կում պետա­կան կարգա­վի­ճակ։ Նրանք դեռևս մնա­ցել են համայնքա­յին մտա­ծե­լա­կերպով։ Օրի­նակ Դաշնակցությունը, որ իր գաղա­փա­րի մեջ ունի պետության գաղա­փա­րը, ունի մի այնպի­սի մտա­ծե­լա­կերպ, որ երբ ինքը իշխա­նության մաս է կազմում, ապա պետությունն իր համար գործիք է, իսկ եթե ոչ՝ ապա պետությունն ասես թշնա­մի է դառնում։ Դրանք վտանգա­վոր մոտե­ցումներ են։ ՀՅԴ‑ն պետք է կառա­վա­րի չափա­վոր ղեկա­վա­րությունը, ոչ թե առա­վե­լա­պաշտնե­րը։ Քաղա­քա­գե­տը հիշա­տա­կեց ՀՅԴ որոշ գործո­ղություններ, ինչպես օրի­նակ դաշնակցա­կան  դառնա­լու այն զարմա­նա­լի ու տարօ­րի­նակ ձևա­չա­փը, որ կար անկա­խության ստեղծման ընթացքում ու առա­ջին տարի­նե­րին։ Ով ասես գալիս էր ու մտնում կուակցություն։ Մարդիկ, ովքեր հազիվ մեկ տարվա կուսակցա­կան ցենզ ունեին, դառնում էին Բյուրո­յի անդամ, որի համար ամե­նա­քի­չը 15 տարվա ցենզ էր պետք ունե­նալ։ Ամեն ինչ սխալ ձևով ստեղծվեց Հայաստա­նում ու տարի­նե­րի ընթացքում այդպես էլ գնաց ու մեծա­ցավ սխալնե­րի փունջը։ Սփյուռքում մարդիկ 70 տարի պահե­ցին պահպա­նե­ցին զինանշանն ու դրո­շը, անկա­խության, պետության գաղա­փա­րը, իսկ անկա­խության ստեղծումից հետո այն տվե­ցին Հայաստա­նին, Հայաստա­նի ՀՅԴ-ին։ Դա մի մեծ հարստություն էր, դա ՀՅԴ հաղթա­նակն էր։ Բայց ի՞նչ արեց Հայաստա­նի ՀՅԴ‑ն։ Ոչ մի բան։ Նա մսխեց այդ հարստությունը, ոչնչացրեց այդ հաղթա­նա­կը։ Այսօր իր պահվածքը չունի այդ գաղա­փա­րա­կան հարստությունը։ Մարդիկ երդում տալուց ձեռքը դնում են զենքի վրա ու երդվում, ինչո՞ւ։ Մենք արդեն ունենք պետություն, ունենք բանակ, ինչո՞ւ են մարդիկ զենքի վրա երդվում, թող դրո­շը լինի գլխա­վո­րը։

Քաղա­քա­գե­տը վստահ է, որ վաշինգտոնյան համա­ձայնությունից հետո Դաշնակցությունը պիտի փոխի իր կեցվածքն ու պահվածքը, այն ալևս կենսունակ չէ։ ՀՅԴ‑ն պետք է պետա­կա­նա­մետ կառույց դառնա։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ