22.1 C
Yerevan

Իրա­նը “Քաշում Է” ՀՀ Ընդդի­մությա­նը

Շեշտե­լով Իրա­նի մշտա­կան ​​հակադրությունը այսպես կոչված Զանգե­զուրի միջանցք ձևա­վորմա­նը, նա բացատրել է Իրա­նի դեմ լինե­լու պատճառնե­րը՝ ընդգծե­լով, որ այս միջանցքը փոխում է տարա­ծաշրջա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, տեղա­շարժում է սահմաննե­րը և նախա­տեսված է Հայաստա­նը մասնա­տե­լու համար։

Ռոբերտ Անանյան

Իրա­նից ադեկվատ ազդակներ են գալիս Հայաստան-ԱՄՆ կոմունի­կա­ցիոն գործարքի վերա­բերյալ։ Իրա­նի նախա­գահ Մասուդ Փեզեշքիա­նը պատասխա­նել է տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի ապաշրջա­փակման, մասնա­վո­րա­պես «Թրամփի ուղու» վերա­բերյալ լրագրողնե­րի հարցին: Նախա­գահ Փեզեշքիանն ասել է հետևյա­լը. «Այնպես չէ, ինչպես լուրե­րում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված՝ Իսլա­մա­կան Հանրա­պե­տության պահանջնե­րը հաշվի են առնվել»։ Լրագրո­ղի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկա­յությունը չի մտա­հո­գում Իրա­նին, նա պատասխա­նել է. 

«Հարցե­րից մեկը դա է։ Բայց տարածքա­յին ամբողջա­կա­նության հարցը, դեպի Եվրո­պա կամ հյուսիս մեր ճանա­պարհի չփակվե­լու հարցե­րը հաշվի են առնվել։ Միակ մտա­հո­գությունն այն է, որ ամե­րիկյան ու հայկա­կան ընկե­րություն է այդ ճանա­պարհը կառուցե­լու»։ 

Այսինքն, դատե­լով Իրա­նի նախա­գա­հի խոսքից՝ Իրա­նը համա­րում է, որ «Թրամփի ուղին» չի արգե­լա­փա­կում Իրա­նի ճանա­պարհը դեպի հյուսիս և Եվրո­պա։ Այլ պաշտո­նա­կան Թեհրա­նը մտա­հոգված է, որ ամե­րիկյան և հայկա­կան ընկե­րություններ են կառուցե­լու ճանա­պարհը։ 

Ես կարծում եմ՝ Հայաստա­նը և ԱՄՆ‑ն երկա­թուղագծե­րի, ավտո­ճա­նա­պարհնե­րի կառուցմա­նը կարող են ներգրավվել նաև իրա­նա­կան ընկե­րություննե­րի։ Նրանցից որոշնե­րը Եվրա­միության ֆինանսա­վորմամբ այսօր մասնակցում են Հայաստա­նում «Հյուսիս-հարավ» տրանսպորտա­յին միջանցքի կառուցմա­նը։ 

Հաջորդը։ Իրա­նի արտգործնա­խա­րար Աբբաս Արաղչին, անդրա­դառնա­լով  Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև ստո­րագրված փաստաթղթե­րին, նշել է․ «Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րին, պետք է ասել, որ մենք բազմիցս քննարկումներ ենք ունե­ցել նրանց հետ։ Վաղը ինձ կզանգա­հա­րի Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը։ Հայաստա­նի վարչա­պետ պարոն Փաշինյա­նը նույնպես կզանգա­հա­րի, իսկ երեքշաբթի օրը նախա­տեսված է Հայաստա­նի փոխարտգործնա­խա­րա­րի այցը Թեհրան։ 

Մենք կողմե­րի հետ անընդհատ խորհրդակցություննե­րի մեջ ենք։ Զանգե­զուրի և բարձրացված հարցե­րի վերա­բերյալ մեր դիրքո­րո­շումը լիո­վին պարզ է. մենք ողջունում ենք Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև ցանկա­ցած խաղա­ղություն, և մենք նախկի­նում հայտա­րա­րել ենք մեր պատրաստա­կա­մության մասին համա­գործակցել և օգնել երկու երկրնե­րի միջև խաղա­ղության գործընթա­ցին։

Տարա­ծաշրջա­նի վերա­բերյալ մեր դիրքո­րո­շումնե­րը նույնպես պարզ են. մենք ցանկա­նում ենք, որ տարա­ծաշրջա­նի բոլոր երկրնե­րը լիա­կա­տար ինքնիշխա­նություն պահպա­նեն իրենց տարածքնե­րի նկատմամբ և աջակցում ենք տարա­ծաշրջա­նի բոլոր երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը։ Մենք նաև պաշտպա­նում ենք միջազգա­յին սահմաննե­րը և չենք ընդունում դրանցում որևէ փոփո­խություն։ 

Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի  համա­տեղ հայտա­րա­րությունը ներա­ռում է հետևյալ երեք սկզբունքնե­րը՝ տարա­ծաշրջա­նի երկրնե­րի ինքնիշխա­նության նկատմամբ հարգանք, տարածքա­յին ամբողջա­կա­նության նկատմամբ հարգանք և ընդդի­մություն սահմաննե­րի ցանկա­ցած փոփո­խությա­նը։ 

Սրանք բացարձա­կա­պես համա­պա­տասխա­նում են Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության դիրքո­րո­շումնե­րին։ Միջանցքի հարցը լիո­վին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանա­պարհի մասին է, որը կկա­ռուցվի Հայաստա­նի ինքնիշխա­նության և իրա­վա­սության ներքո՝ այս երկրի տարածքում։ Այս նախագծի իրա­կա­նա­ցումը մի ընկե­րության պատասխա­նատվությունն է, որն, ինչպես ասվել է, կլի­նի ամե­րի­կա-հայկա­կան ընկե­րություն, որը գրանցված է Հայաստա­նում և գործում է այս երկրի օրենքնե­րով։ 

Իհարկե, ինչպես նշվել է արտա­քին գործե­րի նախա­րա­րության հայտա­րա­րության մեջ, տարա­ծաշրջա­նում ցանկա­ցած օտա­րերկրյա ներկա­յություն, ցանկա­ցած ձևով, կարող է բացա­սա­կան հետև­անքներ ունե­նալ տարա­ծաշրջա­նի խաղա­ղության և կայունության համար։ Մենք միշտ բարձրացրել ենք այս հարցը ադրբե­ջա­նա­կան և հայկա­կան կողմե­րի հետ և վերա­հաստա­տե­լու ենք այն։ 

Մենք ուշա­դիր հետև­ում ենք զարգա­ցումնե­րին։ Մինչ այժմ մեր սկզբունքա­յին դիրքո­րո­շումնե­րը հարգվել են, բայց ամե­րիկյան ընկե­րության հնա­րա­վոր ներկա­յությունը մտա­հո­գության տեղիք է տալիս, և մենք կշա­րունա­կենք այս հարցով մեր խորհրդակցություննե­րը։ 

Իրա­նը զգուշացրել է տարա­ծաշրջա­նում ցանկա­ցած օտա­րերկրյա ներկա­յության առնչությամբ և ընդգծել, որ նման գործո­ղությունը կարող է սպառնալ խաղա­ղությա­նը և կայունությա­նը։ Ամե­րիկյան ընկե­րության հնա­րա­վոր ներկա­յությունը այս նախագծում մտա­հո­գության առիթ է Իրա­նի համար, և այս հարցը քննարկվել է կողմե­րի հետ, և զարգա­ցումնե­րին ուշա­դիր հետև­ում ենք»:  

Ես կարծում եմ, որ Հայաստա­նի հարա­վա­յին շրջաննե­րը կարող են դառնալ Իրա­նի, ԱՄՆ‑ի, Հայաստա­նի, ԵՄ‑ի համա­գործակցության հրա­շա­լի օրի­նակ։ Հայաստա­նը ռեգիոն չի բերում առճա­կա­տումա­յին սխե­մա­ներ, այլ ձգտում է ռեգիո­նալ ապաշրջա­փակման, որը օգուտներ կբե­րի ինչպես Իրա­նին, այնպես էլ մեզ և արևմտյան մեր գործընկերնե­րին։ 

Որպես դրա­կան ժեստ՝ ԱՄՆ‑ն կարող է նաև Իրա­նի դեմ որոշ տնտե­սա­կան սանկցիա­ներ չեղարկել՝ ցույց տալու, որ հայ-ամե­րիկյան այս գործակցությունը իրա­նա­կան կողմին տնտե­սա­պես կամ քաղա­քա­կա­նա­պես թուլացնե­լը չէ, կամ բլո­կա­դա­յի ենթարկե­լը։ 

Ինչքան Իրա­նի համար է կարև­որ Հայաստա­նի հետ անխա­փան կապ ունե­նա­լը, նույնքան Հայաստա­նի հետ է կարև­որ Իրա­նի հետ անխա­փան կապը։ Ավե­լին՝ հայ-ամե­րիկյան ընկե­րության ներգրա­վումը Հայաստա­նի օրենսդրության հարգմամբ՝ կկանխարգե­լի միջանցքա­յին տրա­մա­բա­նությունը, և կկանխի վտանգը, որ Իրա­նի հետ սահմա­նը դուրս գա Հայաստա­նի վերահսկո­ղությունից։ 

Եթե այնտեղ Ռուսաստա­նի անվտանգության դաշնա­յին ծառա­յության զինծա­ռա­յողներ տեղա­կայվեին, և հայ-իրա­նա­կան սահմա­նը շարունա­կեին հսկել ռուսնե­րը, դա կնշա­նա­կեր, որ մենք կորցնում ենք հարա­վա­յին սահմա­նի նկատմամբ վերահսկո­ղությունը։ Սակայն Հայաստանն է ապա­հո­վե­լու ճանա­պարհի անվտանգությունը։ 

Այնտեղ չի գալու ամե­րիկյան ռազմա­կան ուժ, չեն գալու ամե­րիկյան հատուկ ծառա­յություններ, չեն գալու ԱՄՆ‑ի պետա­կան կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչներ՝ ինչպես փորձում են խեղաթյուրել ռուսա­կան կեղծ լուրեր տարա­ծող պրո­պա­գանդիստնե­րը։ Վստահ եմ՝ Հայաստա­նին կհա­ջողվի Իրա­նի մտա­հո­գություննե­րը փարա­տել և շարունա­կել մեր երկրնե­րի դրա­կան գործակցությունը։

Վերջին օրե­րին Իրա­նից ծայրա­հեղ ագրե­սիվ հայտա­րա­րություններ են հնչել հայ-ամե­րիկյան գործարքի թեմա­յով։ 

«Այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքը» ոչ թե խաղա­ղության միջանցք է, այլ պատե­րազմի»,- այս մասին Իրա­նի խորհրդա­րա­նի փոխնա­խա­գահ Ալի Նիկզադն ասել է տեղա­կան լրատվա­մի­ջոցնե­րի հետ զրույցում։ Նա նշել է, որ Իրա­նի խորհրդա­րա­նը դեմ է այս ծրագրին: 

«Ինչո՞ւ է ԱՄՆ նախա­գա­հը միջամտում տարա­ծաշրջա­նի գործե­րին 13 000 կիլո­մետր հեռա­վո­րությունից, և եթե դա առևտրա­յին միջանցք է, ապա ինչո՞ւ են նրանք ուզում ռազմա­կա­նացված ընկե­րություն հիմնել»,– ասել է նա։

Իսկ Հայաստա­նում Իրա­նի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղա­յա­նը Իրա­նի պետա­կան հեռուստաընկե­րությա­նը տված հարցազրույցում, նշել է, որ թույլ չեն տա, որ ԱՄՆ‑ի ծրագրերն իրա­կա­նացվեն․ «Կովկա­սը մերն է, այնպի­սի ընդհա­նուր սահման, ինչպի­սին մենք ունենք, ոչ ոք չունի։ Այնպես չէ, որ կարծեք՝ ԱՄՆ‑ի յուրա­քանչյուր ծրա­գիր իրա­կա­նացվե­լու է, ընդհանրա­պես այդպես չէ։ Մեր ուժե­րը պատրաստ են, և եթե որևէ բան լինի, մեր ուժերն առա­ջի­նը կլի­նեն, որ կմտնեն տարա­ծաշրջան։ Մենք դա պաշտո­նա­պես հայտա­րա­րել ենք։ Մենք դա հաստա­տա­կամ ենք ասել։ Մենք ոչ մեկի հետ կաշկանդված չենք»։

Tasnim լրատվա­կան գործա­կա­լության լրագրո­ղի հետ հարցազրույցում Իրա­նի Գերա­գույն առաջնորդի միջազգա­յին հարցե­րով խորհրդա­կան Ալի Աքբար Վելա­յա­թին, պատասխա­նե­լով ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի վերջերս «Զանգե­զուր» միջանցքի վերա­բերյալ ձեռնարկած քայլի և այս անցուղին 99 տարով վարձա­կա­լե­լու իր պնդման մասին հարցին, ասել է. «Արդյո՞ք Հարա­վա­յին Կովկա­սը անտեր տարա­ծաշրջան է, որ Թրամփը վարձա­կա­լի այն։ Կովկա­սը աշխարհի ամե­նազգա­յուն աշխարհագրա­կան կետե­րից մեկն է, և այս անցուղին չի դառնա Թրամփի սեփա­կա­նությունը հանդի­սա­ցող միջանցք, այլ կդառնա գերեզմա­նա­տուն Թրամփի վարձկաննե­րի համար»։

Շեշտե­լով Իրա­նի մշտա­կան ​​հակադրությունը այսպես կոչված Զանգե­զուրի միջանցք ձևա­վորմա­նը, նա բացատրել է Իրա­նի դեմ լինե­լու պատճառնե­րը՝ ընդգծե­լով, որ այս միջանցքը փոխում է տարա­ծաշրջա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, տեղա­շարժում է սահմաննե­րը և նախա­տեսված է Հայաստա­նը մասնա­տե­լու համար։

«Երբ Թուրքիան և Ադրբե­ջա­նը պնդում էին այս միջանցքը կառուցե­լու իրենց պահանջի վրա, Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության զինված ուժե­րը, այն ժամա­նակվա Իրա­նի զինված ուժե­րի շտա­բի պետ գենե­րալ-լեյտե­նանտ Շահիդ Բաղե­րիի  հրա­մա­նա­տա­րությամբ, բազմա­թիվ զորա­վարժություններ անցկացրե­ցին Իրա­նի հյուսիս-արևմուտքում, ինչը ցույց տվեց մեր երկրի պատրաստա­կա­մությունն ու լրջությունը՝ կանխե­լու այս գործո­ղությունը»։

Ընդգծե­լով, որ «մեկ այլ երկրի կողմից միջանցք վարձա­կա­լե­լը միա­միտ հայտա­րա­րություն է, և Թրամփը միա­միտ է ձևա­նում», Վելա­յա­թին հայտա­րա­րել է. «Այս պնդումը, որ Թրամփը միջանցք է վարձա­կա­լում աշխարհի այս կողմում, նման է աշխարհի այս կողմում գտնվող մեկի կողմից Պանա­մա­յի ջրանցքը վարձա­կա­լե­լուն։ Սա անհնար է և չի լինե­լու»։ 

Նշե­լով, որ «Թրամփը, ինչպես միշտ, անում է աչքի ընկնող, բայց անբո­վանդակ հայտա­րա­րություններ», Վիլա­յե­թին ասել է. «Թրամփը կարծում է, որ ինքը անշարժ գույքի գործա­կալ է և ուզում է վարձա­կա­լել երկրա­մաս կամ տարա­ծաշրջան։ Ռուսաստա­նի հետ, թե առանց նրա, մենք կկանխենք Հարա­վա­յին Կովկա­սի անվտանգության վտանգումը։ 

Այս դավադրության իրա­կա­նացմամբ Հարա­վա­յին Կովկա­սի անվտանգությունը կվտանգվի, և, հետև­ա­բար, Իրա­նը ընդգծել է, որ կշարժվի Հարա­վա­յին Կովկա­սի անվտանգության ուղղությամբ՝ Ռուսաստա­նի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ Ռուսաստա­նը նույնպես ռազմա­վա­րա­կան առումով դեմ է այս միջանցքին»։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/19WEk1WF9S/

Առնչվող Հոդվածներ