22.1 C
Yerevan

Ի՞նչ Է Սպասվում Մոտա­կա Հեռանկա­րով

ԱՄՆ‑ն և Հայաստա­նը առա­ջի­կա ամիսնե­րին կսկսեն կառուցել «Թրամփի ուղի» կոմունի­կա­ցիոն հաբը։ 907 բանաձևի ընդունման պատճառնե­րից մեկը եղել է Հայաստա­նի շրջա­փա­կումը։ Որպեսզի 907 բանաձևը ամբողջա­պես չեղարկվի ԱՄՆ օրենսդիր և գործա­դիր կառույցնե­րի կողմից, Ադրբե­ջա­նից բացի՝ նաև Թուրքիան պետք է ամբողջությամբ բացի Հայաստա­նի հետ սահմա­նը։

Ռոբերտ Անանյան

ԱՄՆ‑ի գլխա­վո­րությամբ հայ-ադրբե­ջա­նա­կան գործարքը խաղա­ղության շուրջ գործնա­կա­նում կայա­ցած է։ Այժմ պետք է իրա­գործվի առա­ջին իրա­կան գործարքը՝ ուղղված խաղա­ղությա­նը և ռեգիո­նալ համա­գործակցությա­նը։ Առա­ջարկս է՝ 907 բանաձևի չեղարկման դիմաց ՀՀ տարածքից Ադրբե­ջա­նի զորքե­րի դուսրբե­րում, ՀՀ լիա­կա­տար ապաշրջա­փակման իրա­կան երաշխիք։ «Թրամփի ուղի» պրո­յեկտի իրա­գործման նպա­տա­կով ԱՄՆ‑ն արդեն ունի ֆինանսա­կան հաշվարկներ։ 

Առա­ջի­կա շաբաթնե­րին ամե­րիկյան կողմը կստեղծի աշխա­տանքա­յին խմբեր՝ «Թրամփի ուղին» կազմող երկա­թուղա­յին, ավտո­մո­բի­լա­յին, նավթա-գազա­տար խողո­վակնե­րի, մալուխա­յին գծե­րի կառուցման համար աշխա­տանքնե­րի նպա­տա­կով։ Կարծում եմ, 2–3 տարի կարող է տևել նոր կոմունի­կա­ցիա­նե­րի կառուցումը, ապա հնա­րա­վոր կլի­նի գնալ ամբողջա­կան ապաշրջա­փակման։ 

Սակայն մինչ այդ՝ ԱՄՆ‑ի գլխա­վո­րությամբ կարող է կնքվել ևս մեկ գործարք՝ ռեգիո­նում իրա­կան դէէսկա­լա­ցիա ապա­հո­վե­լու նպա­տա­կով։ Առա­ջարկում եմ կոնկրետ մեխա­նիզմը։ ԱՄՆ‑ն կարող է կողմե­րին առա­ջարկել հետևյալ գործարքը՝ մինչև ապաշրջա­փակման սկիզբը Ադրբե­ջա­նը պետք է դուրս բերի իր զորքե­րը Հայաստա­նի այն տարածքնե­րից, որոնք զբա­ղեցրել է 2021 թվա­կա­նի մայի­սից մինչև 2024 թվա­կա­նը սահմա­նա­յին ռազմա­կան գործո­ղություննե­րի ժամա­նակ։ 

Դրա դիմաց՝ ԱՄՆ‑ի օրենսդիր և գործա­դիր կառույցնե­րը կարող են վերջնա­կա­նա­պես վերացնել Ադրբե­ջա­նի հետ ռազմա­կան և անվտանգա­յին ոլորտնե­րում համա­գործակցությունը սահմա­նա­փա­կող 907 բանաձևը։ Նոր գործարքի երրորդ բաղադրի­չը պետք է դառնա ռեգիո­նի ամբողջա­կան ապաշրջա­փա­կումը։

Գիտենք, որ 907-րդ հոդվա­ծը («Section 907 of the Freedom Support Act») ընդունվել է ԱՄՆ Կոնգրե­սի կողմից 1992 թվա­կա­նի հոկտեմբե­րի 24-ին։ Ընդունման հիմնա­կան պատճա­ռը 1991–1992 թվա­կաննե­րին Հայաստա­նի և Լեռնա­յին Ղարա­բա­ղի շրջա­փա­կումն էր Ադրբե­ջա­նի կողմից, ինչպես նաև՝ ռազմա­կան հարձա­կումնե­րը։ Այդ ժամա­նակ Ադրբե­ջա­նը փակել էր երկա­թուղա­յին և ավտո­մո­բի­լա­յին կապե­րը Հայաստա­նի հետ, արգե­լա­փա­կել էր գազա­մա­տա­կա­րա­րումը, ինչի հետև­անքով Հայաստա­նում և Լեռնա­յին Ղարա­բա­ղում հումա­նի­տար ճգնա­ժամ էր առա­ջա­ցել։ 

1990-ականնե­րին ԱՄՆ Կոնգրե­սում կար լայն համոզմունք, որ Ադրբե­ջա­նը ոչ միայն բլո­կա­դա է իրա­կա­նացնում, այլև Հայաստա­նի և Արցա­խի դեմ ռազմա­կան գործո­ղություննե­րով սրում է հակա­մարտությունը։ 907-րդ ուղղումը սահմա­նում է, որ ԱՄՆ կառա­վա­րությունը չի կարող Ադրբե­ջա­նին ռազմա­կան բնույթի օգնություն տրա­մադրել, քանի դեռ նախա­գա­հը Կոնգրե­սի երկու պալատնե­րին չի զեկուցել, որ Ադրբե­ջա­նը գործնա­կան քայլեր է ձեռնարկել՝ վերջ տալու Լեռնա­յին Ղարա­բա­ղի և Հայաստա­նի շրջա­փա­կումնե­րին, նրանց դեմ ռազմա­կան ուժի գործադրմա­նը: 

ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը, օգտա­գործե­լով Սահմա­նադրությամբ իրեն վերա­պահված իրա­վունքը, բանա­վոր հայտա­րա­րել է, որ մեկ տարով կասեցնում է «Ազա­տության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը վերստին ուժի մեջ դնե­լու մասին նախկին նախա­գահ Բայդե­նի որո­շումը: 

Վաշինգտո­նում ԱՄՆ‑ի և Ադրբե­ջա­նի համա­ձայնություննե­րից մեկը 907 բանաձևի շուրջ է։ Սա չի նշա­նա­կում, որ այդ ակտը չեղարկվում է վերջնա­կա­նա­պես։ 907 բանաձևի վերջնա­կան չեղարկման իրա­վա­սությունը ունի միայն ԱՄՆ Կոնգրե­սը, որը պետք է ընդունի նոր օրենսդրա­կան ակտ կամ ուղղում, որով 907-րդ հոդվա­ծը ամբողջությամբ վերացվում է կամ փոխվում է նրա ձևա­կերպումը։ 

Այս փոփո­խությունը պետք է անցնի երկու պալատնե­րով՝ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալատ և Սենատ, այնուհետև պետք է ստո­րագրվի ԱՄՆ նախա­գա­հի կողմից։ Ես կասկած չունեմ, որ Ադրբե­ջա­նը առա­ջի­կա ամիսնե­րին ողջ լոբբիստա­կան և դիվա­նա­գի­տա­կան ռեսուրսներն ուղղե­լու է՝ 907 բանաձևի վերջնա­կան չեղարկման ուղղությամբ։ Առա­ջի­կա­յում ստեղծվե­լու են նաև աշխա­տանքա­յին խմբեր, որոնք պետք է մշա­կեն ԱՄՆ‑ի և Ադրբե­ջա­նի միջև ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնա­գի­րը։ 

Ադրբե­ջա­նը, կարծում եմ, կփորձի այդ համա­ձայնագրում ներա­ռել նաև ռազմա­կան համա­գործակցության մասին դրույթ։ Եթե ԱՄՆ‑ն առա­ջարկն ընդունի, դա ենթադրե­լու է ԱՄՆ‑ի կողմից 907 բանաձևի ամբողջա­կան վերա­ցում։ ԱՄՆ‑ն չի կարող Ադրբե­ջա­նի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հռչա­կագրով գնալ ռազմա­կան գործակցության, եթե 907-րդ բանաձևը չի վերացվել։

Սակայն կարծում եմ՝ ԱՄՆ‑ն պետք է գնա 907 բանաձևի վերջնա­կան չեղարկման այն դեպքում, եթե Ադրբե­ջանն իր զորքե­րը կհե­ռացնի Հայաստա­նի տարածքից՝ մինչև 2021 թվա­կա­նի մայի­սի 12‑ը եղած սահմա­նա­գի­ծը, ինչպես նաև՝ գործնա­կան քայլեր անի՝ Հայաստա­նի հետ ապաշրջա­փակման գործընթա­ցում։ Այդպի­սով, դէօ­կուպա­ցիա­յի կենթարկվի Հայաստա­նի տարածքից առնվազն 200-ից 300 քառա­կուսի կիլո­մետր մակե­րես, և Հայաստա­նը դուրս կգա կիսաբլո­կա­դա­յից։

Միևնույնն է՝ Երև­անն ու Բաքուն այժմ Ալմա-Աթա­յի հռչա­կագրով և ԽՍՀՄ վերջին իրա­վա­կան քարտեզնե­րով իրա­կա­նացնում են սահմա­նա­զա­տում, հետև­ա­բար՝ Ադրբե­ջա­նը վաղ թե ուշ հանե­լու է իր զորքե­րը Հայաստա­նի օկուպացված տարածքնե­րից։ Սակայն 907 բանաձևը ԱՄՆ‑ի օրենսդիր և գործա­դիր կառույցնե­րի կողմից չի կարող վերջնա­կան չեղարկվել, քանի դեռ Ադրբե­ջա­նը զորքեր ունի Հայաստա­նի տարածքում, քանի դեռ չի բացել ճանա­պարհնե­րը։ 

Այդ բանաձևի ընդունման պատճառնե­րը ինչպես նշե­ցի՝ եղել են Հայաստա­նի բլո­կա­դան և ռազմա­կան հարձա­կումնե­րը։ Հայաստա­նի բլո­կա­դան դեռևս վերացված չէ, և ռազմա­կան հարձա­կումնե­րի հետև­անքով՝ հայկա­կան տարածքից 200-ից 300 քառա­կուսի կիլո­մետրը դեռևս օկուպացված է։

ԱՄՆ‑ն և Հայաստա­նը առա­ջի­կա ամիսնե­րին կսկսեն կառուցել «Թրամփի ուղի» կոմունի­կա­ցիոն հաբը։ 907 բանաձևի ընդունման պատճառնե­րից մեկը եղել է Հայաստա­նի շրջա­փա­կումը։ Որպեսզի 907 բանաձևը ամբողջա­պես չեղարկվի ԱՄՆ օրենսդիր և գործա­դիր կառույցնե­րի կողմից, Ադրբե­ջա­նից բացի՝ նաև Թուրքիան պետք է ամբողջությամբ բացի Հայաստա­նի հետ սահմա­նը։ 

Ադրբե­ջա­նը պետք է ընդունի «Թրամփի ուղի» նախագծի իրա­գործման պայմաննե­րը, Հայաստա­նին իր տարածքով երկա­թուղա­յին և ավտո­մո­բի­լա­յին ճանա­պարհ տա։ Եվ միայն դրա­նից հետո պետք է ԱՄՆ‑ն չեղարկի 907-րդ բանաձևը։ Ռեգիո­նալ լիարժեք ապաշրջա­փա­կումով և Հայաստա­նի՝ միջազգայնո­րեն ճանաչված տարածքնե­րից ադրբե­ջա­նա­կան զորքե­րի լիարժեք դուրսբե­րումով՝ կվե­րա­նան 907 բանաձևի գոյության պատճառնե­րը։ 

Ընդ որում, Ադրբե­ջա­նը ոչ թե պետք է խոստա­նա, որ սահմա­նա­զատման հետև­անքով Հայաստա­նի տարածքնե­րը դէօ­կուպա­ցիա­յի կենթարկվեն, այլ պետք է զորքե­րը Հայաստա­նի տարածքից հեռացնի մինչև բուն ապաշրջա­փակման գործընթա­ցի մենարկը։ 

Այս երկու պայմաննե­րի կատա­րումը կբե­րի նաև 907 բանաձևի չեղարկման։ Սա կլի­նի շատ կարև­որ գործնա­կան գործարք ԱՄՆ‑ի գլխա­վո­րությամբ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև։ ԱՄՆ‑ն ցույց կտա, որ գործնա­կան քայլեր է ձեռնարկում՝ ուղղված իրա­կան խաղա­ղությա­նը, և որ Վաշինգտո­նի գործարքը միայն թղթա­յին նշա­նա­կություն չունի։

Այս գործարքն իրա­պես կնպաստի իրա­վի­ճա­կի դէէսկա­լա­ցիա­յին, ռեգիո­նալ ապաշրջա­փակմա­նը, և մյուս կողմից՝ Ադրբե­ջա­նը հնա­րա­վո­րություն կստա­նա ԱՄՆ-ից ստա­նալ Իրա­նի հետ սահմա­նի ամրացման և Կասպից ծովի նավա­տորմի արդիա­կա­նացման հնա­րա­վո­րություն։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/story.php?story_fbid=24644815548476843&id=100001252192771&mibextid=wwXIfr&rdid=8yg27ghPFxlsStbl#

Առնչվող Հոդվածներ