16.3 C
Yerevan

«Նաջարյա­նը Փոշմա­նել Է»

Բայց քանի որ գլխա­վո­րը, կարծես, նա համա­րում է «արցա­խա­հա­յե­րի երաշխա­վորված տունդարձը», ապա հարց է առա­ջա­նում. իսկ ինչու՞ եւ ինչպե՞ս է տեղի ունե­ցել արցա­խա­հա­յե­րի տնա­վե­րությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Անկախ Հայաստա­նի արտա­քին գործե­րի առա­ջին նախա­րար Րաֆֆի Հովհաննիսյա­նը «ցեղասպա­նության մեղսա­կից» է որա­կում նրան, ով «վկա­յել է նախաստո­րագրումը կամ ընդունումը մի պաշտո­նագրի, ըստ որի՝ հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստա­նի պետության իրա­վունքնե­րի իրացմա­նը միտված միջազգա­յին բոլոր հայցե­րը պետք է չեղյալ համա­րել՝ առանց մեր գերի­նե­րի ու պատանդնե­րի ազատ արձակման եւ առանց արցա­խա­հա­յե­րի երաշխա­վորված տունդարձի ու ժառանգության պահպանման»:

Ամե­նասկզբից նկա­տենք, որ նախկին արտգործնա­խա­րա­րի այս միտքը կառուցված է տրա­մա­բա­նա­կան հակա­սության վրա, քանի որ ասվա­ծից հստակ հետեւում է, որ եթե Վաշինգտո­նում մեր գերի­նե­րի ու պատանդնե­րի վերա­դարձը, արցա­խա­հա­յության տունդարձը եւ ժառանգության պահպա­նումը երաշխա­վորվեին, ապա «հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստա­նի պետության իրա­վունքնե­րի իրացմա­նը միտված միջազգա­յին բոլոր հայցե­րը կարե­լի էր չեղյալ հայտա­րա­րել»:

Բայց քանի որ գլխա­վո­րը, կարծես, նա համա­րում է «արցա­խա­հա­յե­րի երաշխա­վորված տունդարձը», ապա հարց է առա­ջա­նում. իսկ ինչու՞ եւ ինչպե՞ս է տեղի ունե­ցել արցա­խա­հա­յե­րի տնա­վե­րությունը:

2022 թվա­կա­նի ապրի­լի 6‑ին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, համոզված լինե­լով, որ ռուսա­կան «խաղա­ղա­պահ» ուժերն Արցա­խը «Փառուխ առ Փառուխ հանձնե­լու են», առա­ջարկել է Ղարա­բաղյան կարգա­վորման հարցում «նշա­ձողն իջեցնել» եւ միջազգա­յին գործընկերնե­րի ներգրավմամբ ձեռնա­մուխ լինել Բաքու-Ստե­փա­նա­կերտ ուղղա­կի երկխո­սության կազմա­կերպմա­նը:

Ութ օր հետո Արցա­խի Ազգա­յին ժողո­վը հայտա­րա­րություն է ընդունել եւ մերժել կարգա­վի­ճա­կի հարցում նշա­ձո­ղի որեւէ իջե­ցում, իսկ Հայաստա­նի վարչա­պե­տին զրկել Ղարա­բաղյան կարգա­վորման հարցով Ադրբե­ջա­նի եւ միջնորդնե­րի հետ բանակցե­լու իրա­վունքից: 

Հայտա­րա­րության բովանդա­կությունը կարե­լի է ամփո­փել տեքստի այս նախա­դա­սությամբ. «Արցա­խը չի եղել եւ չի լինե­լու անկախ Ադրբե­ջա­նի մաս»:

Այսօր խոսել արցա­խա­հա­յե­րի տունդարձի մասին, նշա­նա­կում է հարյուր հիսուն հազար մարդու ուղարկել ապրե­լու Ադրբե­ջա­նում, ընդունել այդ երկրի քաղա­քա­ցիությունը, հարգել սահմա­նադրությունը եւ օրենքնե­րը, ճանա­չել կառա­վարման եւ հանրա­յին կեցության համա­կարգը:

Բայց չէ՞ որ ընդա­մե­նը երկու տարի առաջ ավե­լի քան հարյուր հազար հայ իր տանն էր, շուրջ քսան հազա­րը սպա­սում էր Լաչի­նի ճանա­պարհի բացմա­նը, որպեսզի վերա­դառնա, բայց Արցա­խի Ազգա­յին ժողո­վը պաշտո­նա­կան հայտա­րա­րությամբ սահմա­նեց մի պայման. «Արցա­խում կամ ապրում ենք որպես ազատ եւ անկախ երկրի քաղա­քա­ցի, կամ չենք ապրում»:

Ստացվում է, որ հայտնի ֆիլմի հերո­սի ասած՝ «Նաջարյա­նը փոշմա­նել է»: Ասվա­ծից չպետք է հետեւություն անել, թե մենք դեմ ենք արցա­խա­հա­յե­րի տունդարձին: Ոչ: Պարզա­պես արձա­նագրում ենք, որ տունդարձ ապա­հո­վե­լու համար նախ պետք է հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրվի, հաստատվեն միջպե­տա­կան հարա­բե­րություններ, բացվեն հաղորդուղի­նե­րը, սկսվի տնտե­սա­կան նվա­զա­գույն համա­գործակցություն: 

Արցա­խա­հա­յե­րի տունդարձի իրա­վունքը դարձնել նախա­պայման, նշա­նա­կում է միա­կողմա­նիո­րեն դուրս գալ խաղա­ղության բանակցություննե­րից: Անկախ Հայաստա­նի արտա­քին գործե­րի առա­ջին նախա­րա­րը, համոզված ենք, դա գերա­զանց գիտի: Եւ եթե «Նաջարյա­նը փոշմա­նել է», ապա թող նախ հայցի Արցա­խից բռնա­տե­ղա­հանվածնե­րի ներո­ղամտությունը: Մնա­ցա­ծը կանեն Հայաստա­նի գործող եւ գալիք իշխա­նություննե­րը:

Առնչվող Հոդվածներ