22.1 C
Yerevan

Ինքնա­խոստո­վա­նություն

Ռուսաստա­նը կորցրել է Հայաստա­նի պես հավա­տա­րիմ դաշնակցին՝ Ղարա­բա­ղը հանձնե­լով Ադրբե­ջա­նին, հրա­ժարվե­լով կատա­րել Հայաստա­նի հանդեպ անվտանգա­յին պարտա­կա­նություննե­րը։ Ռուսաստա­նը չի գտել նաև ռեգիո­նում նոր դաշնակցի՝ ի դեմս Ադրբե­ջա­նի։ 44-օրյա պատե­րազմից հետո նրանք համա­տեղ տարածքա­յին պահանջներ ներկա­յացրին Հայաստա­նին՝ «Զանգե­զուրի միջանցք» անունով։

Ռոբերտ Անանյան

Դուգի­նը խոստո­վա­նեց, որ Ռուսաստա­նը ջախջախվեց Հարա­վա­յին Կովկա­սում, որի վկա­յությունը Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության գործարքի կնքումն է Վաշինգտո­նում։ Սա կարև­որ պահ է։ Պուտի­նի ռազմա­վա­րա­կան հակա­ռա­կորդ ԱՄՆ‑ն դարձավ 35 տարի Ռուսաստա­նի կառա­վարման տակ գտնված հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտի լուծման հիմնա­կան ուժը։ «Եվրա­սիա­կա­նության» գաղա­փա­րա­խոս Ալեքսանդր Դուգի­նի խոստո­վա­նությունն ուղղա­կի ապա­ցույցն է մեր ուղղությամբ Պուտի­նի ռազմա­վա­րության ջախջախման․ 

«Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի միջև Վաշինգտո­նում խաղա­ղության պայմա­նագրի կնքումը խորը նվաստա­ցում է և Հարա­վա­յին Կովկա­սում ռուսա­կան քաղա­քա­կա­նության ձախո­ղում: Ռուսաստա­նը կորցրել է ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում, իսկ մեղա­վորնե­րը մնում են անպա­տիժ: Մենք արյուն և բռնություն չենք ուզում, այլ արդա­րություն ենք ուզում։ Ստո­րա­ցուցիչ է տեսնել, թե ինչպես է մեր քաղա­քա­կա­նությունը անպա­տիժ ձախողվում։ 

Այս համա­ձայնա­գի­րը ապտակ է յուրա­քանչյուր ռուսի դեմքին։ Կարև­որ չէ, թե ովքեր են նրանք՝ Փաշինյա­նը, թե Ալիևը՝ սա փաստարկ չէ։ Մենք պետք է հարվա­ծը ընդունենք ազնվո­րեն և ուղղա­կիո­րեն։ Մենք պարտվել ենք։ Մենք սխալ ենք թույլ տվել՝ տարա­ծաշրջա­նի կառա­վա­րումը վստա­հե­լով սխալ մարդկանց։ Եթե մենք չճա­նա­չենք այս ցավը, մենք կդա­դա­րենք լինել ինքնիշխան պետություն — քաղա­քակրթություն։ 

Ժամա­նակն է պատժել նրանց, ովքեր երկի­րը հասցրել են այս արդյունքին։

Կամ մենք կայսրություն և ինքնիշխա­նություն ենք, կամ արժա­նի ենք այն բանին, ինչ տեղի ունե­ցավ Վաշինգտո­նում, որտեղ մեր «դաշնա­կիցնե­րը» նվաստա­ցուցիչ կերպով ենթարկվե­ցին թշնա­մուն։ Եթե մեղա­վորնե­րը անպա­տիժ մնան, ես լավ լուր չունեմ մեզ համար։ Մենք մեծ ժողո­վուրդ ենք, բայց առանց ձախո­ղումը ընդունե­լու՝ մենք անարժեք ենք»,- ասել է Դուգի­նը։

Նա խոսում է ինչ-որ մարդկանց պատժե­լու մասին․ թերևս պետք է մտա­ծի ինքն իրեն պատժե­լու մասին, ու նաև՝ Պուտի­նին։ Պուտի­նը իր ուղեղն է մտցրել «ռուսա­կան քաղա­քակրթություն», «եվրա­սիա­կա­նության տեսություն», «Վելի­կո­ռուսսիա», «հողա­հա­վա­քություն», «Ռուսա­կան աշխարհ» անուննե­րով աղտը։ Այն իբրև քաղա­քա­կա­նություն՝ ձևա­կերպված է նեո­կայսե­րա­կա­նության տեսքով։ 

Հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության գործարքը կայա­ցել է միայն այն գործո­նի բերումով, որ Ռուսաստա­նը 4‑րդ տարին է՝ անընդունակ է հաղթել Ուկրաի­նա­յին։ Ռուսաստանն իր ողջ ռազմա-քաղա­քա­կան ռեսուրսներն ուղղել է Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմի վրա, և այլևս չի կարո­ղա­նում իր վնա­սա­կար քաղա­քա­կա­նությունը շարունա­կել մեր ռեգիո­նում։ Իսկ նրա գործի­քա­կազմը կոնֆլիկտներ սադրելն է և այն կառա­վա­րե­լը։  Պուտի­նը վերջնա­կա­նա­պես կորցրել է հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտի կառա­վարման ղեկը, իրա­վի­ճա­կը դուրս է եկել հսկո­ղությունից, ինչի վկա­յությունը օգոստո­սի 8‑ն է։

Ռուսաստա­նը կորցրել է Հայաստա­նի պես հավա­տա­րիմ դաշնակցին՝ Ղարա­բա­ղը հանձնե­լով Ադրբե­ջա­նին, հրա­ժարվե­լով կատա­րել Հայաստա­նի հանդեպ անվտանգա­յին պարտա­կա­նություննե­րը։ Ռուսաստա­նը չի գտել նաև ռեգիո­նում նոր դաշնակցի՝ ի դեմս Ադրբե­ջա­նի։ 44-օրյա պատե­րազմից հետո նրանք համա­տեղ տարածքա­յին պահանջներ ներկա­յացրին Հայաստա­նին՝ «Զանգե­զուրի միջանցք» անունով։ Սակայն 4 տարի  ռուս-ադրբե­ջա­նա­կան կազմա­կերպված ռազմա­կան հարձա­կումնե­րը Հայաստա­նի դեմ անարդյունք էին, և հայկա­կան կողմը պարզա­պես նրանց չտվեց «Զանգե­զուրի միջանցքը»։  

Իհարկե, Հայաստա­նը նրանց դիմադրե­լու համար անհրա­ժեշտ քաղա­քա­կան, դիվա­նա­գի­տա­կան և անվտանգա­յին ռեսուրսներ ստա­ցել է՝ ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի, ԵՄ‑ի և նրա երկրնե­րի, Հնդկաստա­նի աջակցությամբ։ Սակայն Ռուսաստա­նի ազդե­ցությունից ազատվե­լու և Արևմուտքի հետ սերտա­նա­լու պրո­ցե­սը չէր կարող այսքան արդյունա­վետ լինել, եթե Ռուսաստա­նը ուկրաի­նա­կան պատե­րազմում խնդիրներ չունե­նար։ Հայաստա­նը ԵՄ-ին անդա­մակցե­լու գործընթա­ցի մեկնարկ ենթադրող օրենք է ընդունել և վարչա­պետն ասել է, որ Հայաստանն ուզում է ԵՄ-ին անդա­մակցությունը։ 

Հայաստա­նը և ԱՄՆ‑ն սկսում են  կոմունի­կա­ցիոն մեգա­նա­խա­գիծ՝ «Թրամփի ուղին», որը հավակնում է դառնալ ոչ միայն Հարավկովկասյան ռեգիո­նի ապաշրջա­փակման ծրա­գիր, այլև՝ Կենտրո­նա­կան Ասիան Եվրո­պա­յին միացնող «Միջին միջանցք» գլո­բալ մեգա­նա­խագծի մաս։ Փոխվե­լու է Հայաստա­նի դերն ու նշա­նա­կությունը ոչ միայն ռեգիո­նում, այլև՝ ԱՄՆ‑ի ավե­լի լայն ռազմա­վա­րության համար։ Հայաստանն ու ԱՄՆ‑ն այսօր ձևա­կերպում են խոշոր տնտե­սա­կան շահ, որն այն հիմքն է, որի վրա խարսխվե­լու է ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունը այս տարա­ծաշրջա­նում։ Սա նշա­նա­կում է ռեգիո­նում նոր խաղ՝ հիմնված հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան տնտե­սա­կան համա­գործակցության վրա։ 

Չի կարող պետությունը ԱՄՆ‑ի հետ ռազմա­վա­րա­կան գործընկեր լինել, եթե տնտե­սա­կան շահա­վետ գործարք չի կնքում։ Իսկ «Թրամփի ուղի» նախա­գի­ծը ԱՄՆ-ին բերում է ռեգիո­նալ գործե­րին մասնակցե­լու դաշտ։ ԱՄՆ‑ն է լինե­լու նաև քաղա­քա­կան վեճե­րի լուծման հիմնա­կան ուժը, առնվազն 3․5 տարի։ Պայմա­նա­կան ասած՝ նախա­գահ Թրամփն իր անձնա­կան վերահսկո­ղության տակ է առնում հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նը։ Ցանկա­ցած կոնֆլիկտ և պատե­րազմ նա դիտարկե­լու է իր անձնա­կան նախա­ձեռնության դեմ քայլ։ 

Պատա­հա­կան չէր Ալիևի արդա­րա­ցումն Սպի­տակ տանը, թե ինչպե՞ս կարող են կողմե­րը հրա­ժարվել պարտա­կա­նություննե­րի կատա­րումից, որոնք ստանձնել են թիվ մեկ գերտե­րության և թիվ մեկ լիդե­րի առաջնորդությամբ։ ԱԼիևն այս քծնանքով բացա­հայտում էր նաև իր վախե­րը։ ԱՄՆ‑ն ունի ճնշման լուրջ գործիքներ Ադրբե­ջա­նի վրա, որոնք կարող են գործարկվել, եթե Ալիևը պատե­րազմ հայտա­րա­րի Հայաստա­նին, այսինքն՝ ձախո­ղի վաշինգտոնյան գործարքը։ Իսկ Հայաստանն ունի պոտենցիալ՝ դառնա­լու ԱՄՆ‑ի թիվ մեկ գործընկե­րը ռեգիո­նում՝ ոչ միայն տնտե­սա­կան և կոմունի­կա­ցիոն, այլև՝ ռազմա­քա­ղա­քա­կան։ 

Հայաստանն ազա­տագրվում է ռուսա­կան ազդե­ցությունից, և դա լայն տարածք է բացում ինչպես ԱՄՆ‑ի, այնպես էլ ԵՄ‑ի հետ հարա­բե­րություննե­րը ինստի­տուցիո­նալ խորացման ուղղությամբ տանե­լու։ Հայաստա­նը ԵՄ-ին անդա­մակցե­լու ճանա­պարհով է գնում՝ ԱՄՆ‑ի հետ ռազմա­վա­րա­կան բնույթի տնտե­սա­կան մեգա­նա­խա­գիծ գործարկե­լով։ Դա կապա­հո­վագրի եվրաա­սո­ցացման գործըթնա­ցը։ Ռուսաստա­նը ձախողվում է Հայաստա­նի հարա­վում միջանցք ստա­նա­լու նպա­տա­կի մեջ, և ինչպես Պուտինն էր ծրագրել «Նոյեմբե­րի 9»-ի հայտա­րա­րության տեքստում՝ Ռուսաստա­նի անվտանգության դաշնա­յին ծառա­յության զինծա­ռա­յողնե­րը չեն տեղա­կայվի «Զանգե­զուրի միջանցքի» վրա։  

Ինչո՞ւ, քանի որ այդ պրո­յեկտը ոչ թե կոչվում է «Զանգե­զուրի միջանցք»՝ ինչպես Պուտինն ու Ալիևն էին պլա­նա­վո­րել, այլ անվանվում է «Թրամփի ուղի», որն ԱՄՆ‑ի և Հայաստա­նի համա­տեղ նախա­գիծն է։ Ֆինանսա­կան ներդրումնե­րը կատա­րում է ամե­րիկյան կողմը, ինքնիշխա­նությունը պահպա­նում է Հայաստա­նը։ Առանց Ռուսաստա­նի կուռ աջակցության մնա­ցած Իրա­նը ստիպված է հաշտվել նոր իրո­ղության հետ։ Ռուսաստանն անե­լիք չունի նաև Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև հարա­բե­րություննե­րի հաստատման պրո­ցե­սում։ 

Ոչ միայն Հայաստանն է բոյկո­տում ռուսա­կան ձևա­չա­փե­րը, այլև՝ Բաքու-Մոսկվա հարա­բե­րություննե­րի սրա­ցումը Ռուսաստա­նի ակտի­վության համար ազատ տարածք չի թողնում։ ԱՄՆ‑ն թեև միջնորդի պաշտո­նա­կան դեր չի ստանձնել, սակայն անուղղա­կի երաշխա­վո­րե­լու է առա­ջի­կա տարի­նե­րին դե ֆակտո խաղա­ղության հաստա­տումը։ Եվ վստահ եմ՝ ջանքեր է գործադրե­լու, որ Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը ստո­րագրվի, և սկսվի իրա­գործվել։ Ամե­րիկյան կողմը խոշոր տնտե­սա­կան շահ է ձևա­կերպում ռեգիո­նում։ Դա նշա­նա­կում է՝ ԱՄՆ‑ն ռազմա­քա­ղա­քա­կան պաշտպա­նության տակ է առնե­լու այն մասնա­կիցնե­րին, որոնք իրեն կապա­հո­վեն գլո­բալ մրցա­կության մեջ դիրքա­յին առա­վե­լություն Չինաստա­նի նկատմամբ։ 

Իսկ Հայաստա­նի որո­շումը՝ ապաշրջա­փակման գնալ ԱՄՆ‑ի հետ միա­սին, նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ն հարթակ է ստա­նում գլո­բալ խաղա­տախտա­կի վրա ավե­լի լավ դիրքեր ստա­նա­լու։ Եվ նրան այդ դիրքում աջակցում է Հայաստա­նը։ Շատ լավ է, որ Դուգի­նը (Պուտի­նի խորհրդա­կա­նը) ընդունում է Ռուսաստա­նի պարտությունը Հարա­վա­յին Կովկա­սի ռեգիո­նում, և ԱՄՆ‑ի հաղթա­նա­կը արձա­նագրում է։ Սակայն նրանք չեն գիտակցում, որ պարտվո­ղա­կան է հենց այն մեծ նպա­տա­կը, որ Պուտինյան Ռուսաստա­նը դրել է իր առաջ՝ Եվրա­սիա­կան կայսրության ստեղծում Ռուսաստա­նի գլխա­վո­րությամբ։ 

Հայաստանն ու Ադրբե­ջա­նը կորսված են, Ուկրաի­նան և Մոլդո­վան ԵՄ‑ի անդամ դառնա­լու ճանա­պարհին են։ Վրաստանն է, որ կարե­լի է ասել՝ թեթև ռազմա­վար է դարձել Պուտինյան քաղա­քա­կա­նության համար։ Կենտրո­նա­կան Ասիան ինքնուրույն խաղ է սկսել՝ Չինաստա­նի, Հնդկաստա­նի և ԵՄ‑ի հետ միա­սին։ Ռուսաստա­նի ձախո­ղումը սկսվեց 2022‑ի փետրվա­րի 24-ին, երբ հարձակվեց Ուկրաի­նա­յի վրա։  

Ռուսաստա­նը չի կարող դառնալ կայսրություն, որի կազմում կգտնվի Ուկրաի­նան։ Ռուսաստա­նը նույնիսկ չունի ռեսուրսներ՝ Միութե­նա­կան պետության կազմ նոր երկրներ ներա­ռե­լու։ 

Եթե Ռուսաստա­նի ղեկա­վա­րությունը առաջնորդվեր ռացիո­նալ տրա­մա­բա­նությամբ, ոչ թե ռուսա­կան ցարե­րի խորհուրդնե­րով, Դուգինյան ինքնա­խոստո­վա­նությունը պետք է դառնար սեփա­կան քաղա­քա­կա­նության ձախո­ղումն ընդունե­լու առիթ։ Եթե Ռուսաստանն ունե­նար լայնա­խոհ ղեկա­վա­րություն, կկանգնեցներ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմը, զորքե­րը հետ կքա­շեր 1991 թվա­կա­նի սահմաններ, կվե­րա­նա­յեր իր արտա­քին քաղա­քա­կա­նությունը՝ հրա­ժարվե­լով նեո­կայսե­րա­կան քաղա­քա­կա­նությունից։ 

Ռուսաստանն իր հարև­ա­նությամբ գտնվող նախկին սովե­տա­կան երկրնե­րին պետք է ընդունի որպես անկախ պետություններ և իրա­վա­հա­վա­սար հարա­բե­րություններ ձևա­կերպի նրանց հետ։ Ռուսաստանն ինչքան շուտ գա այս քաղա­քա­կա­նությա­նը, այնքան մեծ է շանսը, որ վնասնե­րը քիչ կլի­նեն։ Հարա­վա­յին Կովկա­սից Ռուսաստա­նի դուրսմղումը անհա­վա­տա­լի սցե­նար էր, որ իրա­կա­նա­ցավ։ Ինչո՞ւ եմ մտա­ծում, որ նախա­գահ Թրամփը Ռուսաստա­նին երկրորդ պլան է մղե­լու նաև ուկրաի­նա­կան ճակա­տում։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=24646217565003308&id=100001252192771&mibextid=wwXIfr&rdid=7RlC6YgB4MpSIMzO#

Առնչվող Հոդվածներ