22.1 C
Yerevan

Հայաստա­նը Գործոն Է Ոչ Թե Գործիք

Մեկուսա­ցումը շարունա­կե­լը և ԱՄՆ‑ի պես հզոր ուժի հետ համա­տեղ շահ ձևա­կերպե­լուց վախը մեզ միայն վնա­սե­լու է։ Եթե պաշարմա­նը վերջ չտանք՝ մտնե­լու են բերդ, որովհետև մեկուսա­ցումը սնուցող մեր ռեսուրսներն անսպառ չեն։

Ռոբերտ Անանյան

Հայաստա­նը աշխարհի թիվ մեկ ռազմա­քա­ղա­քա­կան ուժի և տնտե­սության՝ ԱՄՆ‑ի հետ ձևա­կերպում է ռազմա­վա­րա­կան բնույթի շահ։ Սա է ապաշրջա­փակման պրո­ցե­սում ԱՄՆ‑ի ներգրավման կարև­որ արդյունքը։ ԱՄՆ‑ն գալիս է Հայաստան՝ տնտե­սա­կան կոնկրետ և երկա­րա­ժամկետ շահով։ Մեղրիի կոմունի­կա­ցիոն հաբի համա­տեղ կառուցումն ու կառա­վա­րումը այստեղ բերում է նաև ԱՄՆ‑ի քաղա­քա­կան ուշադրությունը։ 

Այսօրվա ԱՄՆ‑ն սովո­րա­բար քաղա­քա­կան և դիվա­նա­գի­տա­կան ջանքեր է ներդնում պաշտպա­նե­լու այն տարածքնե­րը, ուր ունի խոշոր տնտե­սա­կան շահեր։ Այս ադի­մի­նիստրա­ցիա­յի համար տնտե­սա­կան շահը թիվ մեկն է, իսկ արժե­քա­յին ընդհանրություննե­րը՝ երկրորդա­կան են։ Թրամփին հետաքրքիր չէ՝ Հայաստա­նը ժողովրդա­վա­րա­կան է, թե՝ ոչ․ նրան հետաքրքիր է՝ տնտե­սա­կան շահ ձևակերպվո՞ւմ է մեր երկրի հետ, թե՝ ոչ։ 

Եթե այո, ուրեմն առա­ջի­կա 3–4 տարում Հայաստա­նը ԱՄՆ‑ի համար կարև­որ կլի­նի։ Եթե ոչ՝ մեր մասին կհի­շեն հայ-ադրբե­ջա­նա­կան էսկա­լա­ցիա­յից մյուս էսկա­լա­ցիան։ Մեզ համար դրա­կան է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության հնա­րա­վոր հաստա­տումը համընկնում է ամե­րիկյան տնտե­սա­կան խոշոր ներդրման հեռանկա­րի հետ։

Ասիան Եվրո­պա­յին կապող առևտրա­յին ճանա­պարհնե­րից մեկը Հայաստա­նի հետ կառուցե­լով և կառա­վա­րե­լով՝ ԱՄՆ‑ն ստա­նում է իրա­կան հնա­րա­վո­րություն՝ այստեղ Չինաստա­նի հետ մրցակցել գլո­բալ հաղորդուղի­նե­րի համար պայքա­րում։ 

ԱՄՆ‑ն հնա­րա­վո­րություն է ստա­նում արև­ելք-արևմուտք ցամա­քա­յին առևտրա­յին ճանա­պարհնե­րից մեկի վրա գտնվել՝ Հայաստա­նում, և հակակշռել Չինաստա­նին։ 

Սա է իրենց աշխարհա­քա­ղա­քա­կան շահը։ Եթե Հայաստա­նը դրա դիմաց ստա­նա­լու է անվտանգա­յին և տնտե­սա­կան դիվի­դենտներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Մենք չենք կարող մնալ ստե­րիլ և խոշոր կոմունի­կա­ցիոն նախագծե­րից դուրս մնալ։ Դա փորձել ենք 35 տարի և հայկա­կան բերդ-ամրո­ցը պաշարվել է։ Պաշարված բերդ-ամո­ցի մոդե­լը մեզ բերել է խոշոր աղետնե­րի։  Պատե­րազմնե­րի և հարձա­կումնե­րի վտանգի տակ ապրող Հայաստա­նը կորցրել է իր բնակչության մի ակտիվ մասին։ Սա շարունա­կե­լը դանդաղ մահ է։

Մեկուսա­ցումը շարունա­կե­լը և ԱՄՆ‑ի պես հզոր ուժի հետ համա­տեղ շահ ձևա­կերպե­լուց վախը մեզ միայն վնա­սե­լու է։ Եթե պաշարմա­նը վերջ չտանք՝ մտնե­լու են բերդ, որովհետև մեկուսա­ցումը սնուցող մեր ռեսուրսներն անսպառ չեն։ Ես վաղուց հրա­ժարվել եմ օգտա­գործել «երաշխիք» բառը, հատկա­պես՝ անվտանգության ոլորտում։ Սակայն համոզված եմ, որ ԱՄՆ‑ն ավե­լի մեծ ջանքեր կկենտրո­նացնի Հայաստա­նի շուրջ կայունության ապա­հովման համար։ Սա հովա­նա­վո­րի փնտրտուք չէ, այլ ԱՄՆ‑ի հետ համա­տեղ շահի ձևա­կերպում, որը կունե­նա անվտանգա­յին և տնտե­սա­կան էֆեկտներ։

Հայաստա­նի շուրջ կայունությունը կբխի իր տնտե­սա­կան շահից, իր գլո­բալ հավակնություննե­րի սպա­սարկմա­նը նպաստող կովկասյան ռեգիո­նը չկորցնե­լու անհրա­ժեշտությունից։ Ֆանտաստի­կա­յի ժանրից կլի­նի, եթե Ադրբե­ջա­նը ԱՄՆ‑ի և Հայաստա­նի հետ հաղորդուղի­նե­րի գործարկմանն առնչվող համա­ձայնություն կքնե­լով՝ հարձակվի այդ կոմունի­կա­ցիոն հաբի վրա։ Հայաստա­նը համե­մա­տա­բար անվտանգ կլի­նի, եթե կարո­ղա­նա իր շուրջ ձևա­վո­րել խոշոր ուժե­րի շահա­յին գոտի­ներ։ 

Մեր այսօրվա խնդիրն է՝ այնպի­սի կարև­ո­րություն ձեռք բերել ԱՄՆ‑ի, ԵՄ‑ի համար, որ ուզե­նան տեսնել Հայաստա­նի գոյությունը և նպաստեն մեր զարգա­նա­լուն։

Ամեն ինչ է հնա­րա­վոր այս աշխարհում՝ մոլո­րա­կի կործա­նում, միջուկա­յին պատե­րազմներ, համաշխարհա­յին ջրհե­ղեղ, ավե­րիչ երկրա­շարժեր, 3‑րդ համաշխարհա­յին պատե­րազմ։ Բայց հավա­նա­կա­նություննե­րի տեսությունը հուշում է, որ Ադրբե­ջա­նը չի հարձակվի Հայաստա­նի այն տարածքնե­րի վրա, ուր կա ամե­րիկյան խոշոր շահ, որը նրա գլո­բալ ռազմա­վա­րության մասն է։ 

Կուզեի լսել ԱՄՆ նախա­գա­հի խոսակցությունը Ալիևի հետ՝ այդ ագրե­սիա­յի պահին։ Էլի, ոչինչ չբա­ցա­ռե­լով, սակայն Հայաստա­նի և ԱՄՆ‑ի այս գործակցությունը բերում է մեր երկրին անվտանգա­յին միջա­վայրի բարե­լավման դիվի­դենտներ և մեր ռեսուրսնե­րը մեծացնե­լու հնա­րա­վո­րություն։ Մեր երկրի ինքնիշխա­նությունը կպահպանվի, և Հայաստա­նը կմասնակցի իրեն վերա­բե­րող որո­շումնե­րի կայացմա­նը։

Ընդ որում, այդ ռեսուրսնե­րը ոչ միայն տնտե­սա­կան են, այլև՝ դիվա­նա­գի­տա­կան և քաղա­քա­կան։ ԱՄՆ‑ի հետ մենք ձևա­կերպում ենք խոշոր շահ, դառնում ենք իրա­կան օրա­կարգ ունե­ցող գործընկեր։ Սա կմե­ծացնի ԱՄՆ‑ի մոտի­վա­ցիան՝ Հայաստա­նը տեսնել անվտանգ։ Զորքեր չի ուղարկի, գուցե՝ զենքեր էլ չտա, բայց դիվա­նա­գի­տա­կան ռեսուրսներ կուղղի՝ իր տնտե­սա­կան շահն սպա­սարկե­լու։ Նա կաջակցի, որ մենք ավե­լի շատ սուվե­րեն ռեսուրսներ գենե­րացնենք՝ մեզ պաշտպա­նե­լու համար։

Առա­ջի­կա 3 տարի­նե­րին Հայաստանն ու ԱՄՆ‑ն կկա­ռուցեն երկա­թուղի­ներ, ավտո­ճա­նա­պարհներ, նաև՝ նավթա-գազա­յին խողո­վակներ, մալուխագծեր։ Դա կաշխուժացնի մեր տնտե­սությունը, նոր հեռանկարներ կբա­ցի արտադրողնե­րի, արտա­հա­նողնե­րի, առևտրա­յին շղթա­նե­րի մասնա­կիցնե­րի համար։ 

ԱՄՆ‑ի ներկա­յությունը Հայաստա­նի տնտե­սությունում՝ կբարձրացնի մեր երկրի ներդրումա­յին վստա­հության աստի­ճա­նը և գրավչությունը։ Իսկ ռեգիո­նում խաղա­ղության հաստա­տումը, ճանա­պարհնե­րի բացվե­լը արևմտյան կապի­տա­լին թույլ կտա ավե­լի անվտանգ զգալ այստեղ, և մեր երկիր բերել խոշոր ներդրումա­յին ծրագրեր։ Մշտա­կան պատե­րազմնե­րի և կոնֆլիկտի շարունակման դեպքում՝ ողջ մնա­լու մեր շանսը ցածր է։

Թուրքիա­յի հետ սահմա­նի բացման դեպքում՝ Մեղրիի 42 կիլո­մետրա­նոց ճանա­պարհի նշա­նա­կությունը կբազմա­պատկվի։ Գյումրի-Կարս երկա­թուղին կլրացնի պատկե­րը։ Հայաստա­նը կարող է դառնալ մի կոմունի­կա­ցիոն հաբ, որով իրար կկապվեն Ռուսաստա­նը և Թուրքիան, Իրա­նը և Եվրո­պան, Կենտրո­նա­կան Ասիան և Եվրո­պան, Հայաստա­նը՝ Իրա­նի և Պարսից ծոցի երկրնե­րի հետ, ինչպես նաև՝ Եվրո­պա­յի և Կենտրո­նա­կան Ասիա­յի հետ։ 

Մեզ համար կենսա­կան է Թուրքիա­յի հետ երկա­թուղա­յին և ավտո­մո­բի­լա­յին երթուղի­նե­րի բացումը։ Դա մեզ հնա­րա­վո­րություն կտա՝ ԵՄ‑ի երկրնե­րի հետ ցամա­քա­յին համե­մա­տա­բար կարճ և էժան ճանա­պարհ ստա­նալ։ Իսկ ԵՄ-ին անդա­մակցե­լու իրա­կան գործընթա­ցի դեպքում՝ ընդհանրա­պես Հայաստա­նը առա­վել մեծ շանս կստա­նա առա­վել արդիա­կան և կարև­որ նշա­նա­կություն ունե­ցող երկիր դառնալ։ Եթե մենք անդա­մակցենք Եվրա­միության Ազատ առևտրի գոտուն, մեր տնտեսվա­րողնե­րը երկա­թուղա­յին կապով մաս կդառնան ԵՄ‑ի հարուստ շուկա­յին։ 

Դա չի կարող Հայաստան չբե­րել արդիա­կան տեխնո­լո­գիա­ներ, նոր արտադրություններ, խոշոր կապի­տալ։ Մարդիկ կան՝ չեն հավա­տում, որ տնտե­սա­կան զարգա­ցումն ու փոխկա­պակցություններ ստեղծե­լը երկրնե­րին անվտանգա­յին դիվի­դենտներ է տալիս։ Նրանք կարծում են՝ անվտանգությունը միայն զենք ու զրահն է, տանկե­րի և հրթիռնե­րի թիվը։ Սա իրա­կա­նում հնա­ցած հաշվարկա­յին ձև է։ 

Իմ կարծի­քով, ինչքան երկի­րը մեծացնում է իր կարև­ո­րությունը խոշոր խաղա­ցողնե­րի համար, այնքան շատ անվտանգա­յին դիվի­դենտներ է ստա­նում։ 

Ես չեմ ուզում անդրա­դառնալ այն ուժե­րին, որոնք ամբողջ կյանքում խոսել են Հայաստա­նի՝ ՆԱՏՕ մտնե­լու անի­րա­տե­սա­կան գաղա­փա­րից, ԱՄՆ‑ի հետ վիրտուալ դաշինքներ են կազմել, սակայն երբ եկել է պահը՝ ամե­րիկյան ռեալ շահ բերե­լու Հայաստան, այն կործա­նա­րար են համա­րում, զբաղված են հակա­քա­րոզչությամբ։ Չեմ ուզում խոսել նրանցից, ովքեր պնդում են, որ Հայաստան-ԱՄՆ կոնսորցիումի գործը ԵՄ դիտորդնե­րը կարող են անել, այսինքն՝ երկա­թուղի­ներ, ճանա­պարհներ և գազա­տարներ կառուցել։ 

Գրա­գի­տության և պրո­ցեսնե­րը լավ պատկե­րացնե­լու պակաս կա, անշուշտ։ Եվ չեմ ուզում մտնել դավադրա­պաշտության դաշտ և ասել, որ Ռուսաստանն է հովա­նա­վո­րում կեղծ արևմտա­մետնե­րին, և կառա­վարման վահա­նակն իր ձեռքում է պահում, որ կառա­վա­րի հասա­րա­կության «արևմտա­մետ» տրա­մադրություննե­րը՝ անհրա­ժեշտ պահին ձախո­ղե­լու ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի հետ մերձեցման շանսը, հիասթա­փություն առա­ջացնե­լու։ Դա էլ չեմ բացա­ռում։

Համոզված եմ, մենք մտնում ենք մի պրո­ցե­սի մեջ, որը օգտա­գործե­լու դեպքում՝ Հայաստա­նը կարող է զգա­լիո­րեն բարձրացնել իր միջազգա­յին նշա­նա­կությունը, հարստացնել պետա­կան բյուջեն, իրե­նից կախման մեջ դնել խոշոր և հարև­ան երկրնե­րի, և դառնալ մի երկիր, որտե­ղից ոչ թե փախչում են պատե­րազմի վախից դրդված, այլ ուր գալիս են՝ լավ կյանքի ակնկա­լի­քով։ 

Սա միանգա­մայն իրա­տե­սա­կան սցե­նար է, եթե կարո­ղա­նանք առկա ռիսկե­րը կառա­վա­րե­լով՝ օգտա­գործել այս խոշոր ծրագրի ամբողջ պոտենցիա­լը։ Հայաստա­նը պետք է դառնա արևմտյան կապի­տա­լի համար ապա­հով և եկա­մուտներ բերող երկի­րը։ Սա է մեր երկրի զարգացման շանսը՝ ուզեք, թե չուզեք։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=24660251336933264&id=100001252192771&mibextid=wwXIfr&rdid=NbTVqS6BRRfQRZhv#

Առնչվող Հոդվածներ