16.3 C
Yerevan

Հայաստա­նի Ռազմա­գի­տա­կան Վերելքի Տեսլա­կա­նով

Դեռ 2010 թ․ հեղի­նա­կը նշված աշխա­տությունում ընդգծում էր՝ մենք՝ հայերս, առա­ջի­նը պետք է անցնենք տեխնո­գեն պատե­րազմնե­րի, քանի որ մեր մարդկա­յին ռեսուրսնե­րը խիստ սահմա­նա­փակ են։ Նոր պատե­րազմնե­րի այս դարաշրջա­նում, ելնե­լով այդ պատե­րազմնե­րում ունե­ցած իրենց նշա­նա­կությունից, մենք նախ և առաջ պետք է հոգանք ՕՀՄ-ների զարգացման մասին։ Այս մտքե­րը նույնպես մեղմ ասած անտեսվել են, ուղղա­կի չեն նկատվել ոչ մեկի կողմից։ 

Արծրուն Հովհաննիսյան

ԳՆԴԱՊԵՏ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՌԱԶՄԱՏԵՍԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․

ԿԱՐԵՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Գուրգեն Մուրադյան‘ պատմա­բան, դասա­խոս

Արսեն Նազարյան՝ քաղա­քա­կան մեկնա­բան

Էդուարդ Էնֆիաջյան՝ Արցախյան առա­ջին պատե­րազմի մասնա­կից, հետա­խույզ

Վան Ահա­րոնյան՝ պատմա­բան, հայա­գետ, Արցախյան երկրորդ եւ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմնե­րի մասնա­կից

Գնդա­պետ, պատմա­կան գիտություննե­րի թեկնա­ծու, դոցենտ Արծրուն Հովհաննիսյա­նը մտա­վո­րա­կան զինվո­րա­կան է, ով ողջ կյանքը նվի­րել է ռազմա­կան գիտության զարգացմա­նը և տարածմա­նը ՀՀ ԶՈւ-ում։ Դեռ կուրսանտա­կան տարիներից(1997–2001 թթ․) Արծրուն Հովհաննիսյա­նը Վ․ Սարգսյա­նի անվան Ռազմա­կան ակա­դե­միա­յում հիմնադրում է «ՄԻՏՔ» ռազմա­գի­տա­կան կուրսանտա­կան խմբա­կը, հեղի­նա­կում է տարբեր ռազմա­մասնա­գի­տա­կան հոդվածներ, կազմա­կերպում է գիտա­գործնա­կան կոնֆե­րանսներ։

Հետա­գա տարի­նե­րին, արդեն որպես սպա շարունա­կում է իր գիտա­կան գործունեությունը, որի շրջա­նակնե­րում անդրա­դառնում է ինչպես տարա­տե­սակ ու փոքր թվա­ցող զինա­տե­սակնե­րի մշակմա­նը, մարտա­վա­րա­կան փոքր փոփո­խություննե­րին, այնպես էլ ժամա­նա­կի ընթացքում հասնե­լով մինչև տեսա­կան բարդ խնդիրնե­րի առաջ քաշմա­նը։ 

Որպես ռազմա­կան տեսա­բան՝ Արծրուն Հովհաննիսյա­նը, դեռ 2009–2010 թթ. Սկսած, իր աշխա­տություննե­րում ու հոդվածնե­րում [1]պատմահամեմատական և անա­լի­տիկ մեթոդնե­րով, ռազմարվեստի տեսության զարգացման հիմնա­րար չափո­րո­շիչնե­րով քննա­դա­տության է ենթարկել խորհրդա­յին ռազմա­գի­տա­կան դպրո­ցը‘ նշե­լով այդ դպրո­ցի թերություններն ու խոցե­լի տեղե­րը մեզ համար, առաջ քաշե­լով մի շարք նորա­րա­րա­կան հայե­ցա­կարգա­յին լուծումներ։ Արծրուն Հովհա­նիսյա­նը արդեն 2009 թ․ «Մի քանի հարցեր ավիա­ցիա­յից»

[2]աշխատությունում անդրա­դառնում է համա­զո­րա­յին մարտի ճգնա­ժա­մին, դրա թվայնացման անհրա­ժեշտությա­նը, ճշգրիտ զենքե­րի, ԱԹՍ-ների կարև­ո­րությա­նը և մի քանի այլ հիմնախնդիրների։Շեշտադրում է ժամա­նա­կա­կից ինքնագնաց հրե­տա­նու կարև­ո­րությունը, հրե­տա­նու և ԱԹՍ-ների փոխկապվա­ծությունը, արա­գա­շարժ միա­վորնե­րի առա­վե­լությունը դիվի­զիա­նե­րի նկատմամբ և այլն։ Ցավոք, սակայն, այդ առա­ջարկնե­րը չեն գտնում իրենց արձա­գանքը ոչ զինվո­րա­կան միջա­վայրում, ոչ հասա­րա­կա­կան ռազմա­մասնա­գի­տա­կան վերլուծա­կան տիրույթում։ 

Մեկ այլ կարև­որ աշխա­տությամբ՝ «Օդա­յին գերա­կա­յություն» [3] խորագրով, հիմնա­վո­րել է օդա­յին գերա­կա­յության դերը որպես հաղթա­նա­կի հիմնա­կան գրա­վա­կան։ Պնդել ու հիմնա­վո­րել է կործա­նիչ օդուժի կարև­ո­րությունը՝ այս հարցին հատկացնե­լով առանձնա­հա­տուկ մեծ ուշադրություն։ Առա­ջին անգամ հայ իրա­կա­նության մեջ այս աշխա­տությունում առաջ է քաշել այն կարև­ո­րությունը, որ հայկա­կան ՌՕՈՒ‑ի համար լավա­գույն տարբերակը(եթե չհաշվի գումա­րա­յին խնդիրնե­րը) ամե­րիկյան նորա­գույն «F‑35»-ն է։ Ըստ հեղի­նա­կի՝ կործա­նիչն աշխարհում միակն է, որն ունի մեկ շարժիչ, միա­ժա­մա­նակ ուղղա­հա­յաց թռիչք-վայրէջքի հնա­րա­վո­րություն, որոնք իդեա­լա­կան են մեր ռելիեֆին։ Նման հատկա­նիշնե­րով այն մեզ համար դառնում է անփո­խա­րի­նե­լի։ Այս առումո­վա­վե­լորդ չի թվում պարզա­բա­նել, որ ՀՀ-ում օդա­նա­վա­կա­յա­նա­յին ցանցի սակա­վության պատճա­ռով «F‑35»-ի ՈՒԹՎ‑ի հնա­րա­վո­րությունն ուղղա­կի անփո­խա­րի­նե­լի է մեզ համար։  

Դեռ 2010 թ․ հեղի­նա­կը նշված աշխա­տությունում ընդգծում էր՝ մենք՝ հայերս, առա­ջի­նը պետք է անցնենք տեխնո­գեն պատե­րազմնե­րի, քանի որ մեր մարդկա­յին ռեսուրսնե­րը խիստ սահմա­նա­փակ են։ Նոր պատե­րազմնե­րի այս դարաշրջա­նում, ելնե­լով այդ պատե­րազմնե­րում ունե­ցած իրենց նշա­նա­կությունից, մենք նախ և առաջ պետք է հոգանք ՕՀՄ-ների զարգացման մասին։ Այս մտքե­րը նույնպես մեղմ ասած անտեսվել են, ուղղա­կի չեն նկատվել ոչ մեկի կողմից։ 

«Տարա­ծաշրջա­նի ռազմա­կա­նա­ցումը և հայոց բանա­կը» [4] ուսումնա­սի­րությունում գնդա­պետ Հովհաննիսյա­նը կարև­ո­րում է, որ Հայաստա­նում պարտա­դիր պետք է վերա­կանգնել ավիադպրո­ցը, որն ակտի­վո­րեն կպատրաստի ավիասպորտսմեններ, սիրո­ղա­կան օդա­չուներ. այսա­մե­նը պետա­կան ծրագրի շրջա­նակնե­րում և ոչ վճա­րո­վի: Որպես սպորտ և առողջ ապրելակերպ՝այն կլի­նի շատ ձգող և գրա­վիչ, որպես նմանվե­լու օրի­նակ՝ շատ վարա­կիչ, իսկ որպես սերնդի դաստիա­րակման միջոց՝ հիա­նա­լի տարբե­րակ:

ՊՆ‑ի կամ Գիտություննե­րի ազգա­յին ակա­դե­միա­յի համա­կարգում անհրա­ժեշտ է ստեղծել Ռազմարվեստի գիտա­հե­տա­զո­տա­կան փորձա­րա­րա­կան ինստի­տուտ- թանգա­րան: Վերջինս պետք է զբաղվի պատե­րազմնե­րի պատմության, ռազմարվեստի, մարտա­վա­րության ուսումնա­սի­րությամբ, զինվո­րա­կան հանդերձանքի որոշ բաղկա­մա­սե­րի, ինչու չէ նաև սպա­ռա­զի­նություննե­րի որոշ տեսակնե­րի մշակմամբ և այլն: Ռազմա­կան ինստի­տուտնե­րում գործող գիտա­կան խորհուրդնե­րին պետք է հզո­րացնել այնքան, որ կարո­ղա­նան միայնակ կամ վերը նշվածնե­րի հետ համա­տեղ թեմա­ներ պատրաստել և գիտա­կան կոչումներ շնորհել զինվո­րա­կաննե­րին: Ներկա­յումս այս գործն իրենց վրա են վերցրել մի քանի էնտուզիաստներ, որոնք, հաճախ տիրա­պե­տե­լով հանդերձ անհրա­ժեշտ ոլորտի բավա­կա­նին լուրջ գիտե­լիքնե­րի, չեն կարո­ղա­նում գործել համա­կարգված, իսկ պետա­կան մակարդա­կով նրանց գործունեությունը ոչ միայն չի ուղղորդվում ու չի ստա­նում որևէ այլ օժանդա­կություն, այլև տարաբնույթ կազմա­կերպչա­կան խնդիրնե­րի պատճառնե­րով հաճախ նույնիսկ խոչընդոտվում է։ Այս աշխա­տությունը նրա առա­ջին աշխա­տությունն է, որտեղ հեղի­նակն առաջ է քաշում ԶՈւ-երի զարգացման համա­զո­րա­յին խնդիրներ.մասնավորապես՝ պաշտպա­նության կազմա­կերպման հարցե­րը, մոբի­լի­զա­ցիա­յի կազմա­կերպման հարցե­րը եւ այլն։ 

Սրանցից բացի, Արծրուն Հովհաննիսյա­նը նաեւ իր հոդվածներում(սկսած 2009–2016թթ) մշտա­պես բարձրացնում է բանա­կի արդիա­կա­նացման, վերա­զինման, կառվարման համա­կարգի թվայնացման, մոբի­լի­զա­ցիա­յի կազմա­կերպման, համա­պարփակ անվտանգա­յին համա­կարգի ներդրման եւ այլ հարցե­րը։ Այդ հոդվածնե­րի ցանկը առանձին տես տեքստի վերջում։ 

Նա իր աշխա­տություննե­րում և հատկա­պես ՑՀԿ պատե­րազմի տեսության մեջ հիմնա­վո­րել է օդա­յին գերա­կա­յության վեց կանոննե­րը‘ իր կանոննե­րը [5]։Այս կանոննե­րի մասին հրա­տա­րակված անգլիա­լե­զուհոդվածնե­րում, որոնք տպագրվել են հնդկա­կան և բրի­տա­նա­կան հանդեսնե­րում, նա վերջին մոտ քառորդ դարի փորձով հիմնա­վո­րել է, որ այդ կանոննե­րի ապա­հո­վումը բերում է հաղթա­նակ և,ցավոք, անգամ մեր դառը փորձը հաստա­տում է նրա տեսա­կան ճշմարտա­ցիությունը։

Արծրուն Հովհաննիսյանն առհա­սա­րակ իր բանա­վոր խոսքում ռազմա­գի­տա­կան հարցե­րին 2010–2020 թթ. անդրա­դառնում է մի փոքր զգույշ ու շերտա­վորված, ասե­լի­քը հաճախ տողա­տա­կե­րում է, սակայն հոդվածնե­րում ու աշխա­տություննե­րում դրանք ավե­լի բաց են, հիմնա­վոր ու փաստարկված։ Որպես ՀՀ ՊՆ խոսնակ՝ նրա բանա­վոր հանրա­յին խոսքը երբեմն ավե­լի զգուշա­վոր էր։ 

Զուտ ռազմա­կան ռազմա­վա­րության տիրույթում Արծրուն Հովհաննիսյա­նը՝ որպես տեսա­բան, դեռ տասը տարի առաջ պնդում էր, որ միայն պասիվ պաշտպա­նությամբ հնա­րա­վոր չէ սպասվե­լիք պատե­րազմում հասնել հաղթա­նա­կի [6]։ Սկզբից զգուշա­վոր, հետո ավե­լի բաց խոսում է այն մասին, որ հարձա­կումը հաղթե­լու միակ տարբե­րակն է և ՀՀԶՈւ-երը պետք է փոխեն իրենց մոտե­ցումը ապա­գա պատե­րազմի հարցում։ Արդեն 2019 թ. վերջինս այս տեսա­կե­տը վերա­ծում է առանձին «Հարձակման Սիմֆո­նիան» կամ ջախջախման պատե­րազմի հասունա­ցումը ռազմարվեստում» աշխա­տության, որտեղ պնդում է, որ հարկա­վոր է պատրաստվել հարձա­կո­ղա­կան պատե­րազմի [7]։

Աշխա­տությունն ունի բավա­կա­նին հստակ գործնա­կան նշա­նա­կություն։ Դրան նպաստող ամե­նա­մեծ գործո­նը հեղի­նա­կի պարզ շարադրման ոճն է։  Գիրքը պարունա­կում է ռազմարվեստի ստեղծման ու զարգացման տարբեր ակնարկներ, որոնք շարադրված են ժամա­նա­կագրա­կան կարգով և նվիրված այնպի­սի ռազմա­կան իրա­դարձություննե­րին, որոնք մինչև օրս բավա­րար ուսումնա­սիրված չեն գիտա­կան ոլորտում։

Նշա­նա­կա­լի է ռազմա­վարնե­րի և ռազմա­կան տեսության ակնա­ռու ներկա­յա­ցուցիչնե­րի գործունեության պատկե­րումը, նրանց, ովքեր վայե­լել են հաղթա­նա­կի բերկրանքը, կրել պարտություննե­րի դառնությունը և դավա­ճա­նության տառա­պանքը։ 

Արծրուն Հովհաննիսյանն անդրա­դարձել է ռազմա­վա­րության ու օպե­րա­տիվ արվեստի մի շարք հիմնա­հարցե­րի, մասնա­վո­րա­պես՝ նա դեռ 2016–2017 թթ. անդրա­դառնում է պատե­րազմա­սե­րունդնե­րի հարցին‘ առաջ քաշե­լով սեփա­կան մոտե­ցումը, որի հիմնա­վո­րումնե­րը ուշագրավ են։Պատերազմասերունդների՝ Հովհաննիսյա­նի մեթո­դո­լո­գիա­յի հիմքում դրված են քաղա­քակրթա­կան զարգացման ավե­լի հիմնա­վոր և խորքա­յին գործոններ[8]։ Նույն ժամա­նակ, Արծրուն Հովհաննիսյանն առաջ է քաշում ցանցա­հարթա­կա­կենտրոն պատե­րազմի (ՑՀԿ)տեսությունը, որում պնդում է օդուժի և ՀՕՊ զորքե­րի միա­վորման անհրա­ժեշտության, ճշգրիտ զենքե­րի, էլեկտրակրա­կա­յին օպե­րա­ցիա­նե­րի, ավտո­մա­տացված կառա­վարման համա­կարգե­րի, արհեստա­վարժ զորքե­րի և այլ երև­ույթնե­րի մասին [9]։

Օդա­յին գերա­կա­յության հիմնա­հարցը 

Իր ծավա­լուն «Ռազմարվեստ» երկհա­տորյա­կի առա­ջին՝ «Օդա­յին գերա­կա­յություն», [10] հատո­րումհե­ղի­նա­կը, վերլուծե­լով համաշխարհա­յին ռազմարվեստի պատմությունն ու հատուկ շեշտադրում կատա­րե­լով 20-րդ դարի պատերզամնե­րի վրա, հաջո­ղակ փորձ է կատա­րել ոչ միայն գնա­հա­տե­լու և հասկա­նա­լու ներկա­յում մեր տիպի ազգե­րի ու պետություննե­րի առջև վեր հառնող մարտահրա­վերնե­րը ռազմա­տե­սա­կան ու ռազմա­կան շինա­րա­րության բնա­գա­վա­ռում, այլեւ կանխա­տե­սում է ապա­գա պատե­րազմնե­րի հնա­րա­վոր բնույթը, ինչը թույլ կտա մեզ մեր հակա­ռա­կորդնե­րից միշտ մեկ քայլ առաջ գտնվել։

Աշխա­տությունում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվում ինչպես ցանցա­կենտրոն գործո­ղություններն ու պատե­րազմնե­րը, այնպես էլ հեղի­նա­կի առաջ քաշած ցանցա­հարթա­կա­կենտրոն պատրեազմնե­րը։ Հարթա­կը հիմնա­կա­նում վերա­բե­րում է հարվա­ծող միջոցնե­րին, իսկ ապա­գա­յում գրե­թե բոլոր հարվա­ծա­յին միջոցնե­րը մոդուլա­յին են լինե­լու, ինչը ենթադրում է հարթա­կա­հիմք։ Ըստ հեղի­նա­կի՝ այսօր անցած սերնդի պատե­րազմնե­րից դեռ կիրառվում են շատ զինա­տե­սակներ, սակայն կարճ ժամա­նակ անց դա կվե­րա­նա։ Այն կապված է նաև պատե­րազմի բարձրա­գույն մակարդա­կի՝ տնտե­սա­քա­ղա­քա­կան հիմքի հետ։ Ավե­լի ձեռնտու է ուղղա­կի ստեղծել բազմա­հիմք, մոդուլա­յին սարքեր, իսկ հետա­գա­յում՝ նանո­տեխնո­լո­գիա­նե­րի միջո­ցով նաև վերա­փոխվողհարթակներ։

ԱԹՍ-ների կարև­ո­րության մասին հստակ պարզա­բա­նում է, որ նրանց մասնա­կի կիրա­ռությունը սահա­մա­նա­փակ ստո­րա­բա­ժա­նումնե­րի կամ ստո­րա­բա­ժանման կողմից սահմա­նա­փակ տարածքում և ժամա­նա­կում կոնկրետ տեղե­կատվություն ստա­նա­լու համար մեր փոքր տարա­ծաշրջա­նում կարող է զգա­լիո­րեն բարձրացնել տվյալ ստո­րա­բա­ժանման և նույնիսկ ամբողջ զորա­միա­վորման մարտա­կան հնա­րա­վո­րություննե­րը։ Օրի­նակ՝ մեր տարա­ծաշրջա­նում անհրա­ժեշտ է մեկ համա­զո­րա­յին զորա­միա­վորմանն ապա­հո­վել անընդհատ հետա­խուզա­կան ստույգ տվյալնե­րով ռազմա­ճա­կա­տի ամբողջ երկայնքով և խորությամբ։ Ներկա­յում գոյություն ունե­ցող և բազմիցս կիրառված ԱԹՍ-ներն ապա­ցուցել են այդ հնա­րա­վո­րություննե­րը։

Ռազմա­կան և ռազմա­քա­ղա­քա­կան համա­գործակցության այլ ուղի­նե­րի հարցը

Դեռ 2010–2013 թթ. Հեղի­նա­կը, առանց որևէ քաղա­քա­կան անդրա­դարձե­րի, զուտ գիտա­կան չափո­րո­շիչնե­րով հիմնա­վո­րում է իր «Մի քանի հարց Ավիա­ցիա­յից» [11]  գրքում, որ ՀՀ ԶՈւ-երի համար ռուսա­կան ռազմա­գի­տա­կան դպրոցն արդեն հնա­ցած է և չի կարող մեզ համար ուղե­ցույց լինել, հատկա­պես օդա­յին գերա­կա­յության ու գործի­քա­կազմի հարցե­րում։ Հետև­ա­բար, ըստ նրա առաջարկի,հարկավոր է զարգացնել համա­պա­տասխան հարա­բե­րություններ աշխարհի առա­ջա­տար երկրնե­րի հետ։ Սակայն ուշագրավ է, որ տարի­ներ անց մեկ այլ աշխա­տությունում՝ «Տարա­ծաշրջա­նի ռազմա­կա­նա­ցումը և Հայոց Բանա­կը» [12] գրքում, նա այդ հարցում բացի առա­ջա­տար երկրնե­րից նշում է նաև Հարա­վա­յին Կորեա­յի, Շվե­դիա­յի, Հնդկաստա­նի ռազմա­գի­տա­կան դպրոցնե­րի ու ռազմարդյունա­բե­րության մասին։ Այս հարցե­րում նա անգամ թվարկում է կոնկրետ ուղղություններ ու զինա­տե­սակներ, որոնք կարող են Հայաստա­նի Հանրա­պե­տության համար լինել հեռանկա­րա­յին։

Արծրուն Հովհաննիսյանն իր աշխա­տություննե­րում, հոդվածնե­րում դեռ 2013–2015թթ. առանձին քննարկել է մի շարք արդիա­կան ռազմա­գի­տա­կան խնդիրներ, որոնք հատկա­պես սուր դրսև­որվե­ցին Արցախյան քառա­սունչորսօրյա, ինչպես նաև ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմնե­րում։ Դրանցից են՝ ռազմա­վա­րա­կան օբյեկտնե­րին հասցվող հարվածնե­րի արդյունա­վե­տության խնդի­րը, պաշտպա­նա­կան բնագծե­րի ճեղքման խնդիրնե­րը, նոր մարտա­վա­րա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի, մասնա­վո­րա­պես գումարտա­կա­յին մարտա­վա­րա­կան խմբե­րի կիրառման մասին, ժամա­նա­կա­կից պատե­րազմնե­րում ուժե­րի լրա­հա­մալրման ժամա­նա­կի խնդի­րը և այլն [13]։

Իր «Ռազմարվեստ»  երկհա­տորյա­կի երկրորդ՝ «Ցամա­քա­յին ճեղքում» [14]   հատո­րում, գնդա­պետ Հովհաննիսյանն առաջ է քաշում պատե­րազմա­սե­րունդնե­րի դասա­կարգման նոր մոդել։ Հեղի­նակն ամբողջ 20-րդ դարի և ընթա­ցիկ 21-րդ դարի պատե­րազմնե­րի վերլուծության հիման վրա գալիս է եզրա­հանգման, որ ժամա­նա­կա­կից օպե­րա­տիվ արվեստը մտել է փակուղի, ճշգրտո­րեն առաջ է քաշում այդ փակուղուց դուրս գալու ուղի­ներ։ Այս հատորնա­ռա­ջին հատո­րի տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն է։ Բազմա­կողմա­նի գնա­հա­տա­կաններ են տրված Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին կիրառվող ռազմա­կան գործողություններին,զարգացման տրա­մա­բա­նությա­նը, հիմնա­կան առանձնա­հատկություննե­րին, տնտե­սա­քա­ղա­քա­կան և սոցիա­լա­կան տարբեր կողմե­րին։ Հետաքրքիր է հեղի­նա­կի դիրքո­րո­շումը ժամա­նա­կա­կից օպե­րա­տիվ արվեստի խնդիրնե­րի, էլեկտրո­նա­յին մարտե­րի, ռազմա­գործո­ղություննե­րի և ցանցա­հարթա­կա­կենտրոն պատե­րազմնե­րի գաղա­փարնե­րին։ Աշխա­տությունն ունի բավա­կա­նին գործնա­կան նշա­նա­կություն։ Դրան նպաստող ամե­նա­մեծ գործո­նը հեղի­նա­կի պարզ ու հստակ պատերզամնե­րի ընթա­ցի­կի շարադրումն է։

Մարտա­կան գործո­ղություննե­րի ծանրությանկենտրո­նը վաղուց գետնից շարժվում է դեպի երկինք:

Այս պարզ ճշմարտության ընկա­լումը կարող էհաղթա­նակներ ու գերա­կա­յություն ապա­հո­վել ապա­գա­յում և հակա­ռա­կը՝ կորուստներ պատճա­ռել այն չընդունե­լու պարա­գա­յում: Նման դառնություննե­րը մենք մեզ թույլ տալու հնա­րա­վո­րություն չունենք: Մեզա­նում, որպես կանոն, ուշադրություն է դարձվում ցամա­քա­յին զինա­տե­սակնե­րի և զորա­տե­սակնե­րի զարգացմա­նը, իսկ ԹՍ-ների, ՕՀՄ-ների զարգա­ցումը թերի է կամ լավա­գույն դեպքում լիո­վին արտա­ցո­լում է ռուսա­կան ընդհա­նուր մոտե­ցումը: Այդպի­սի ուշադրությունն ՕՀՄ-ների նկատմամբ չի կարող լինել բավա­րար, քանզի այս զինա­տե­սակնե­րը կարև­որ են և օրե­ցօր նրանց դերն ու նշա­նա­կությունը ավե­լի է մեծա­նում: Ռուսաստանյան ամե­նա­հե­ղի­նա­կա­վոր մասնա­գետներն անգամ հայտնում են այն կարծի­քը, որ ավիա­ցիա­յի նկատմամբ իրենց ուշադրությունը բավա­րար չէ, ավիա­ցիա­յի գալիքն ԱԹՍ-ներն են, իսկ ներկա­յումս ԱԹՍ-ների կիրա­ռության հիմունքնե­րը դեռ վերջնա­կա­նա­պես հաստատված չեն: Որպեսզի հասկա­նաս նման սարքե­րի դերն ապա­գա պատե­րազմնե­րում, անհրա­ժեշտ է պատկե­րացնել ապա­գա­յի պատե­րազմնե­րի մոդե­լը: 

Միգուցե երբեք պատե­րազմնե­րը չվե­րածվեն ֆանտաստիկ ֆիլմե­րի, ամե­նա­կա­տարյալ ռոբոտն անգամ չի կարող փոխա­րի­նել մարդուն, քանի որ ոչ մի ռոբոտ ստեղծա­գործա­բար չի կարող մտա­ծել, իսկ դա մարդուն շահե­կա­նո­րեն տարբե­րում է ցանկա­ցած մեքե­նա­յից: Սակայն հուսա­լի և արա­գա­գործ համա­կարգե­րը կարող են մարդուն բավա­կա­նին օգնել մարտի դաշտում: Յուրա­քանչյուր դարաշրջա­նում գերա­կա­յող մի զորա­տե­սակ իր նշա­նա­կությամբ թելադրում է մարտա­վա­րության ձևա­չա­փը: Փոխվում էպ ատե­րազմի վարման ավանդա­կան պատկե­րա­ցումը, գալիս են նոր գաղա­փարներ և մոտե­ցումներ: Հարկա­վոր է ճիշտ հասկա­նալ նրանց շունչը և ոչ թե սպա­սել այդ փոփո­խություննե­րին: ԱԹՍ-ները միայն նոր տեսա­կի ԹՍ-ներ չեն, դրանք գալիք պատե­րազմնե­րում նոր տեսա­կի ավիա­ցիա են, ցավոք, այս պարզ ճշմարտությունը մինչ օրս հասկա­ցել են շատ քչե­րը։

«Ռազմարվաստ»-ի երկրորդ հատո­րում հեղի­նա­կը նորից անդրա­դառնա­լով ՑՀԿ-ին, պնդում է, որ ՑՀԿ պատե­րազմնե­րում ղեկա­վարման համա­կարգի համար կադրե­րի պատրաստման և որա­կի հետ մեկտեղ մեծ կարև­ո­րություն ունի անխա­փան ու բազմուղի կապը։ Դեռ ԱՀՊ-ից հետո գերմա­նա­կան ռազմա­կան միտքը մեծ ուշադրություն էր դարձնում այս հարցին։  Գծա­լա­րա­յին կապի հետ մեկտեղ մեծ զարկ տրվեց ռադիո­կա­պին ու միա­ժա­մա­նակ դրա օգտա­գործման անվտանգությա­նը։ Ըստ Հովհաննիսյա­նի՝ մարտա­կան գործո­ղություննե­րի վարման ու հարվածնե­րի հերթա­կա­նությունն ըստ նշա­նա­կե­տե­րի կարև­ո­րության չի փոփոխվում․ դրանք նույն են արդեն մոտա­վո­րա­պես 20 տարի է։ Առաջնա­յին հարված է հասցվում հակա­ռա­կորդի հետա­խուզա­կան, ղեկա­վարման, կապի և այլ համա­կարգե­րին, որպեսզի նա զրկվի կազմա­կերպված հակազդե­ցության հնա­րա­վո­րությունից։ Հաջորդ հարվա­ծը հասցվում է հակա­ռա­կորդի օդա­յին ու հակաօ­դա­յին համա­կարգե­րին, այսինքն՝ ապա­հովվում է օդա­յին գերա­կա­յություն [15]։

«Ցամա­քա­յին ճեղքում»-ում անդրա­դառնա­լով հիբրի­դա­յին պատե­րազմնե­րին, հստակ ձևա­կերպում է վերջինս. հիբրի­դա­յին պատե­րազմը հին ու նոր, կանո­նա­վոր և դեռ անկա­նոն մարտա­կան գործո­ղություննե­րի ու կիրատված մեթոդնե­րի և միջոցնե­րի ամբողջությունն է, որ տվյալ դեպքում կիրառվում է որպես ժամա­նա­կա­վոր լուծում։ Ըստ բնույթի՝ հիբրի­դա­յին պատե­րազմներն այսօր բաժանվում են երկու դպրո­ցի՝ արևմտյան և ռուսա­կան, որոնց տարբե­րությունը շատ բնա­կա­նո­րեն ավե­լի մեղմ մեթոդնե­րի ծավալն է։ Ռուսա­կան դպրո­ցը մեղմ մեթոդներն ավե­լի քիչ է ընդունում։ Կանոննե­րի հիբրի­դայնության հարցն առնվազն ոչ պակաս կարև­որ է։

Բարդա­կազմ պատե­րազմնե­րի տեսությունը

Ներկա­յում այս միա­ձուլման, փոփո­խության անկա­նո­նի հղկումը դեպի կանո­նա­վոր երև­ույթի խնդի­րը ծնել է նոր գիտա­կան վեճեր։ Այդ պատճա­ռով է, որ ռազմա­գի­տա­կան տիրույթում, դրա­նով պայմա­նա­վորված, հնա­րել են «բարդա­կազմ պատե­րազմներ» տերմի­նը, որի մասին հեղի­նա­կը ընթերցո­ղի դատին է հանձնել նոր աշխա­տություն։

Արծրուն Հովհաննիսյա­նի վերջերս լույս տեսած գրքում՝ «Բարդակազմ/բազմաշերտ պատե­րազմի տեսություն․ 6‑րդ սերնդի պատե­րազմի համառոտագիր»-ում [16], ցույց է տրված, որ ռազմա­կան գիտե­լի­քը վճռա­կան գործոն է դառնում պետություննե­րի միջև՝ աշխարհում տեղե­կատվա­կան վերահսկո­ղության և իշխա­նության համար մղվող պայքա­րում։

Արծրուն Հովհաննիսյա­նի այս աշխա­տանքը զեկույց է ռազմա­կան գիտե­լի­քի, բազմա­շերտ պատե­րազմնե­րի բնույթի և հասա­րա­կության և պետա­կան քաղա­քա­կա­նության մեջ դրա կարգա­վի­ճա­կի փոփո­խության մասին: Այն բանի մասին, թե ինչ ձևա­չա­փով է ստեղծվում, կազմա­կերպվում, տարածվում և օգտա­գործվում պատե­րազմնե­րի նոր հայե­ցա­կարգե­րը թվա­յին դարաշրջա­նում ժամա­նա­կա­կից հասա­րա­կություննե­րում։  

Աշխա­տությունը մասնա­վո­րա­պես արձա­նագրում է ռազմա­կան տեխնո­լո­գիա­կան արդյունա­վե­տության, հաշվարկի և վերահսկո­ղության դերն արդի աշխարհում։

Մի շարք տեսություննե­րի, մասնա­վո­րա­պես, «կիբերպա­տե­րազմը» և կիբեր-գործո­ղություննե­րը, էլեկտրոկրա­կա­յին մարտը և օպե­րա­ցիան, օդա­ցա­մա­քա­յին մարտը և օդա­ծո­վա­յին ռազմա­գործո­ղության տեսությունը, ցանցա­հարթա­կա­կենտրոն գործո­ղություննե­րը, տեղե­կատվա­կան «պատե­րազմը» և այլնի էվո­լուցիան «Բարդակազմ/բազմաշերտ պատե­րազմի տեսության բավա­կա­նա­չափ հստակ արտա­ցոլված է այս գրքում, որն ընթերցո­ղին, պատկան մարմի­նե­րին հնա­րա­վո­րություն է տալիս մեր պետության անվտանգության ապա­հովման համա­կարգի զարգա­ցումը մշա­կե­լիս ոչ թե գործել աստի­ճա­նա­կան զարգացման սկզբունքով, այլ հեղա­փո­խա­կան փոփո­խություննե­րի ճանա­պարհով։ 

Արծրուն Հովհաննիսյա­նը փորձում է նպաստել այն ըմբռնո­ղությա­նը, որ մեր երկրում հարկա­վոր է նախ վերա­դաս գերա­տեսչա­կան մարմին, որը կենթարկվի ուղիղ երկրի ղեկա­վա­րին, որը կարող է լինել ԱԽ կազմում կամ գործել առանձին։ Միա­ժա­մա­նակ այդ գործա­ռույթի ֆունկցիո­նալ մարմիններ պետք է լինեն նաև ուժա­յին գերա­տեսչություննե­րում և բոլոր այն գերա­տեսչություննե­րում ու օրգաննե­րում, որոնց գործո­ղությունն այս կամ այն չափով առնչվում է պետա­կան կառա­վարման համա­կարգին և երկրի անվտանգությա­նը։

Այս գրքում Հովհաննիսյա­նը ուշագրավ հարցեր է բարձրացնում ժամա­նա­կա­կից ռազմա­կան տեսություննե­րի մասին։ Նա ուշադրություն է հրա­վի­րում այն փաստին, որ վեցե­րորդ սերնդի բազմա­շերտ պատե­րազմ վարե­լու հնա­րա­վո­րություն ունե­ցող պետություններն անհնրա­ժեշտության դեպքում պետք է ունակ լինեն վարե­լու նաև նախորդ սերունդնե­րի որոշ գործի­քա­կազմե­րով [17]։

Այս առումով ավե­լորդ չի թվում պարզա­բա­նել, որ ապա­գա­յում զինա­տե­սակնե­րը կլի­նեն արհեստա­կան բանա­կա­նությամբ, ինչը թույլ կտա հետա­խուզության և հարվա­ծի խնդիրներն ավտո­մա­տացնել։ Հարթակ հանդի­սա­ցող զենքե­րը կունե­նան իրենց նշա­նա­կե­տե­րի ցանկը և համա­պա­տասխան շրջա­նում ազա­տո­րեն որս կկա­տա­րեն՝ հրա­մա­նա­տա­րին ազա­տե­լով ավե­լորդ որո­շումնե­րից, իսկ այդ ամե­նի արդյունքնե­րը հրա­մա­նա­տա­րին կզե­կուցվեն ցանցի միջո­ցով։

Շատ ուշագրավ է այն փաստը, որ «Բարդակազմ/բազմաշերտ պատե­րազմ 6‑րդ սենդի պատե­րազմի համառոտագիր»-ում հեղի­նա­կը բացա­հայտում է, որ պատե­րազմա­կան ռազմա­վա­րա­կան շերտե­րը նաև ոչ ռազմա­կան և անգամ ոչ պետա­կան կառույցներն ու կազմա­կերպություններն են։ Հարկ է նշել, որ պատե­րազմի նման տեսակնե­րին մասնակցում են բլո­գերնե­րը, գեյմերնե­րը, հասա­րա­կա­կան տարբեր կազմա­կերպություննե­րը և հասա­րա­կության բոլոր շերտե­րը, որոնք անգամ կոմբա­տանտ չեն էլ դառնալու։Բարդակազմ/բազմաշերտ պատե­րազմի գործի­քա­կազմով պետության կենսունա­կության կազմա­քանդման համար կիրառվում են այնպի­սի գործի­քա­կազմեր, որոնք տեղա­վորվում են «Soft Power» տրա­մա­բա­նության մեջ՝ խաղա­ղա­պահներ, արտա­քին տնտե­սա­կան եւ այլ ազդե­ցություններ, տվյալ էթնո­սի հետ կապ ունե­ցող կեղծ բարե­րարներ եւ այլն, նարա­տիվներ, գաղա­փա­րա­կան եւ մոդա­յիկ հասկա­ցո­ղություններ։ Այս ամե­նը մենք տեսնում ենք հենց ՀՀ‑ն վրա կիրառվող գործի­քա­կազմե­րում, որը հաճախ անվա­նում ենք հիբրի­դա­յին պատե­րազմ, ինչը հենց Բարդակազմ/բազմաշերտ պատե­րազմի մի մասն է արդեն։ 

Միանգա­մայն կանխա­տե­սե­լի է այն հանգա­մանքը, որ տարածքնե­րի, այնուհետև հումքի ու էժան աշխա­տուժի տնօ­րինմանն ու շահա­գործմա­նը տիրե­լու համար կռվող ազգ-պետություննե­րը ապա­գա­յում արդեն կպայքա­րեն իրար դեմ տեղե­կատվության տիրա­պետման համար։

Հեղի­նա­կը նշում է, որ ներկա­յում ավել ու ավե­լի նկա­տե­լիո­րեն խորա­նում են ճեղքերն այն երկրնե­րի միջև, որոնք անուղղա­կի կամ ուղղա­կիո­րեն կախված են կիրառվող արտադրա­կան միջոցնե­րից և պետա­կան կառա­վարման համա­կարգի արդիա­կանցման աստի­ճա­նից։ Այդ ամե­նը քաղա­քա­ցու և պետության լրիվ նոր իրա­վա­հա­րա­բե­րություններ է սահմա­նե­լու՝ ստեղծե­լով ազատ, ստեղծա­րար միջա­վայր, որն էլ, բնա­կա­նա­բար, ազդե­լու է պատե­րազմի բնույթի վրա [18]։ 

Վճռա­կան է այն փաստարկումը, որ ռուսա­կան, չինա­կան, պարսկա­կան և բռնա­տի­րա­կան այլ համա­կարգե­րի զինված ուժե­րը չեն կարող թռիչքա­յին զարգա­ցում ունե­նալ կարճ ժամա­նա­կա­հատվա­ծում։ Բանակնե­րի անհա­ջո­ղություննե­րը քաղա­քա­կան և տնտե­սա­կան գործընթացնե­րից կտրված երև­ույթներ չեն, ինչպես նշում է հեղի­նա­կը։

Արծրուն Հովհաննիսյա­նի մոտե­ցումը «Բազմա­շերտ պատե­րազմին» տարբերվում է դասա­կան ռազմա­կան վերլուծություննե­րից նրա­նով, որ այն չի դիտարկում պատե­րազմը որպես մեկ հարթության գործո­ղություն․ հեղի­նա­կը փորձել է համադրել ռազմա­վա­րա­կան մտա­ծո­ղությունը ոչ միայն ռազմա­կան տեսության շրջա­նակնե­րում, այլև պետա­կան համա­կարգի դիմա­կա­յության կարո­ղություննե­րի ամբողջա­կան մոդե­լի վրա՝ փոխա­րի­նե­լով դասա­կան պատե­րազմնե­րի ընկա­լումը նոր, անընդհատ, բազմաֆորմատ և հիբրի­դա­յին պայքա­րի պատկե­րացմամբ։ Հեղի­նա­կը փաստում է, որ ժամա­նա­կա­կից հակա­մարտություննե­րը ձևա­վորվում են միա­ժա­մա­նակ մի քանի ճակատնե­րում, որոնցից յուրա­քանչյուրն ունի իր տրա­մա­բա­նությունը, գործի­քա­կազմը և ազդե­ցության մեխա­նիզմնե­րը։ Հիմնա­կան առանցքը քաղա­քա­կան և քաղա­քա­ցիա­կան հետընթա­ցի, ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի քայքայման ու այդ գործընթա­ցի հոգե­բա­նա­կան, սոցիո­լո­գիա­կան և ինստի­տուցիո­նալ պատճառնե­րի բացա­հայտումն է։ Հեղի­նա­կը միա­վո­րում է պատմա­կան օրի­նա­չա­փություննե­րը և ժամա­նա­կա­կից միջազգա­յին փորձը՝ ցույց տալու, թե ինչպես են նույնիսկ կայա­ցած ժողովրդա­վա­րություննե­րը հաճախ խոցե­լի լինում քաղա­քա­կան ճգնա­ժա­մե­րի և ավտո­րի­տար միտումնե­րի նկատմամբ։ Այն փաստարկված ձևով ապա­ցուցում է, որ քաղա­քա­կան և քաղա­քա­ցիա­կան համա­կարգե­րի կայունությունը միայն օրենքնե­րի կամ տնտե­սա­կան բարե­կե­ցության վրա չի հիմնվում, այլ ամրապնդվում է, երբ գոյություն ունի հասա­րա­կության լայն մասնակցություն, անկախ ինստի­տուտնե­րի պահպա­նում և ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րի խորա­պես արմա­տա­վորված մշա­կույթ։

Այս աշխա­տությունը կարող է օգտա­կար լինել ոչ միայն ռազմա­կան մասնա­գետնե­րի, այլև պետա­կան կառա­վարման, անվտանգության, մեդիա և դիվա­նա­գի­տա­կան ոլորտնե­րի զարգացման համար։ Հեղի­նա­կի մոտե­ցումը համադրե­լի է միջազգա­յին ռազմա­կան գիտության և պրակտի­կա­յի ժամա­նա­կա­կից տենդենցնե­րի հետ, սակայն առանձնա­հա­տուկ արժեք է տալիս հայաստանյան կոնտեքստի վրա հիմնված վերլուծությունը։ Գիրքը ձևա­վո­րում է նոր հայե­ցա­կարգա­յին շրջա­նակ, որը կարող է կիրառվել ինչպես ռազմա­կան ռազմա­վա­րության, այնպես էլ ազգա­յին անվտանգության ընդհա­նուր պլա­նա­վորման համար։ «Բազմա­շերտ պատե­րազմ» մոդե­լը կարև­ո­րում է, որ պետության պաշտպա­նունա­կությունը չափվում է ոչ միայն բանա­կի հզո­րությամբ, այլև տեղե­կատվա­կան, հասա­րա­կա­կան, տնտե­սա­կան, կիբեր և դիվա­նա­գի­տա­կան դիմադրո­ղա­կա­նությամբ։ Այս մոտե­ցումը կարող է դառնալ հիմք ամբողջա­կան ազգա­յին դիմա­կա­յո­ղա­կա­նության կառուցման համար, հատկա­պես այնպի­սի փոքր պետություննե­րի պարա­գա­յում, ինչպի­սին Հայաստանն է։

Աշխա­տությունը մեզ կենտրո­նացնում է հետևյալ եզրա­կա­ցույթան վրա, որ նախ և առաջ ժողովրդա­վա­րությունը ինքն իրեն չի պահպանվում․այն պահանջում է մշտա­կան հոգա­տա­րություն, գրա­գետ մասնակցություն և կրթված ընտրա­զանգված, հակա­ռակ պարա­գա­յում հետընթա­ցը կարող է լինել անտե­սա­նե­լի՝ աստի­ճա­նա­բար քայքա­յե­լովհա­կակշիռնե­րի և վերահսկո­ղա­կան համակարգերը,հանգեցնելով ազա­տություննե­րի սահմա­նա­փակմա­նը, ինչի արդյունքներն ու հետև­անքնե­րը կարող են լինելմիայն կործա­նա­րար։ Հետև­ա­բար, կարե­լի է ձևա­կերպել կիրա­ռա­կան հետև­ություն․ եթե հասա­րա­կությունը ցանկա­նում է պահպա­նել իր քաղա­քա­կան ազա­տություննե­րը և կանխել ինստի­տուցիո­նալ փլուզումը, այն պետք է ներդնի շարունա­կա­կան ջանքե­րի՝ կրթության, քաղա­քա­կան մասնակցության և հանրա­յին վերահսկո­ղության ուղղությամբ։ 

Այս գիրքը ոչ միայն գիտա­կան և վերլուծա­կան արժեք ունի, այլև կրում է զգացմունքա­յին ու քաղա­քա­ցիա­կան մեծ ծանրություն։ Հեղի­նա­կը կարո­ղա­ցել է խորությամբ ու համարձա­կությամբ նկա­րագրել մեր ժամա­նակնե­րի ամե­նա­բարդ և ցավոտ իրո­ղություննե­րը՝ պահպա­նե­լով գիտա­կան ճշգրտությունը և փաստե­րի հանդեպ ազնվությունը։

Նրա աշխա­տանքը կարող ենք նկա­րագրել երեք կարև­որ հատկա­նի­շով՝

Ա․ Համա­կարգայնություն – բարդ թեմա­նե­րը ներկա­յացված են ամբողջա­կան շրջա­նա­կով, առանց մակե­րե­սա­յին եզրա­հանգումնե­րի։

Բ․ Համարձա­կություն – հեղի­նա­կը չի խուսա­փում դժվար հարցադրումնե­րի և ցավոտ ճշմարտություննե­րի բարձրա­ձայնումից։

Գ․ Նվիրվա­ծություն – յուրա­քանչյուր էջում զգացվում է անձնա­կան և մասնա­գի­տա­կան պատասխա­նատվությունը հայրե­նի­քի, պատմության և ապա­գա­յի հանդեպ։

Այս գիրքը կարե­լի է դիտարկել որպես և՛ նախազգուշա­ցում, և՛ ուղե­ցույց՝ ինչպես խուսա­փել անցյա­լի սխալնե­րը կրկնե­լուց։ Հեղի­նա­կի ներդրումը ոչ միայն գրա­կան կամ գիտա­կան դաշտում է, այլև ազգա­յին մտա­ծո­ղության ձևա­վորման մեջ։

Օգտա­գործված գրա­կա­նության ցանկ

1. Հովհաննիսյան Ա․, Արդյո՞ք պետք է միա­վո­րել ՌՕՈւ-երն ու ՀՕՊ զորքե­րը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88–101։

2. Հովհաննիսյան Ա․, Մի քանի հարցեր Ավիա­ցիա­յից, Երև­ան, 2009։ 

3. Հովհաննիսյան Ա․, Օդա­յին գերա­կա­յություն։ Երև­ան 2010։

4. Հովհաննիսյան Ա․, Տարա­ծաշրջա­նի ռազմա­կա­նա­ցումը և Հայոց Բանա­կը, Երև­ան, 2013։

5. Հովհաննիսյան Ա․, Ռազմա­րա­վեստ, հատոր 1, Ցամա­քա­յին ճեղքում, Երև­ան, 2016, էջ 242–299։

6. Հովհաննիսյան Ա․, 20-րդ դարի վերջին պատե­րազմնե­րի դասե­րը։ «21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104–117; նույնի, Ճկուն և ստա­տիկ պաշտպա­նության խնդիրնե­րը նոր սերնդի պատե­րազմնե­րում. Դիտարկում ՀՀ ՊՆ տեսլա­կա­նի համա­տեքստում։ Հայկա­կան բանակ 4 (98). 2018, Էջ 55–75։

7. Հովհաննիսյան Ա․, Հարձակման «Սիմֆո­նիան» կամ ջախջախման պատե­րազմի հասունա­ցումը ռազմա­րեստում, Երև­ան, 2019, էջ 120–121։

8. Հովհաննիսյան Ա․, Ռազմա­րա­վեստ, հատոր 2, Ցամա­քա­յին ճեղքում, Երև­ան, 2021, էջ 70–96։

9. Հովհաննիսյան Ա․, Ռազմարվեստի զարգա­ցումը 20-րդ դարում․ Հեռա­նակրա­նե­րը, Երև­ան, 2017, էջ 578–586։

10. Հովհաննիսյան Ա․, Ռազմա­րա­վեստ, հատոր 1, Օդա­յին գերա­կա­յություն, Երև­ան, 2016, էջ 25–242։

11. Հովհաննիսյան Ա․, Մի քանի հարցեր Ավիա­ցիա­յից, Երև­ան, 2009, էջ 73։

12. Հովհաննիսյան Ա․, Տարա­ծաշրջա­նի ռազմա­կա­նա­ցումը և Հայոց Բանա­կը, Երև­ան, 2013, էջ 199–204, 313–317։

13. Հովհաննիսյան Ա., Գրի­գորյան Ա., Մեր տեղանքում գումարտա­կա­յին մարտա­վա­րա­կան խմբե­րի կիրառման առա­վե­լություննե­րը։ Հայկա­կան բանակ 4 (98). 2018, էջ 86–94։

14. Հովհաննիսյան Ա․, Ռազմա­րա­վեստ, հատոր 2, Ցամա­քա­յին ճեղքում, Երև­ան, 2021, էջ 909–933։

15. Նույն տեղում, էջ 960–968։

16. Հովհաննիսյան Ա․, Բարդակազմ/բազմաշերտ պատե­րազմի տեսություն․ վեցե­րորդ սերնդի պատե­րազմի համա­ռո­տա­գիր, Երև­ան, 2025։

17. Նույն տեղում, էջ 27–32։

18. Նույն տեղում, էջ 160–184։

Առանձին հոդվածնե­րը որոնք վերա­բե­րում են ՀՀ ԶՈւ-երի արդիա­կա­նացման այս կամ այն ասպեկտնե­րին եւ տպագրվել են մինչեւ 2015–2016թթ-երին

1. Թուրքիա­յի ՀՕՊ‑ի և ՀՀՊ համա­կարգե­րիարդիա­կա­նացման ռազմա­վա­րա­կաննա­խագծե­րի շուրջ/ Լ. Ս. Հովսեփյան, Ա. Կ. Հովհաննիսյան/ «Հայկա­կան բանակ» 1.2010, էջ115–122։ 

2. Անօ­դա­չու թռչող սարքե­րի կիրա­ռությանհե­ռանկարնե­րը մեր տարա­ծաշրջա­նում. «21-րդԴԱՐ», # 1, 2010, էջ 60–72; 

3. Արդյո՞ք պետք է միա­վո­րել ՌՕՈւ-երն ու ՀՕՊզորքե­րը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88–101;

4. Ավիա­ցիոն բեռնա­փո­խադրումնե­րը Հայաստա­նում  «21-րդ ԴԱՐ», # 3, 2010, էջ 46–55;

5. Արցախյան պատե­րազմում ադրբե­ջա­նա­կա­նա­վիա­ցիա­յի գործո­ղություննե­րի և հայկա­կան ՀՕՊհա­կազդե­ցության վերլուծություն. «21-րդ ԴԱՐ», # 4, 2010, էջ 23–36։

6. Ադրբե­ջա­նի ռազմա­կա­նա­ցումը. «21-րդ ԴԱՐ», # 3, 2011, էջ 46–60։

7. ԻԻՀ ռազմա­կան ներուժը հավա­նա­կանպա­տե­րազմի դեպքում. «Ժամա­նա­կա­կի­ցԵվրա­սիա». I(1). 2012, էջ 112–118։

8. ՀՀ, ԼՂՀ և ԱՀ որոշ ռազմա­կան ցուցա­նիշնե­րի­հա­մե­մա­տա­կան վերլուծություն. Աշխա­տանքա­յինտետրեր, Հայկա­կան բանակ ռազմա­գի­տա­կանհանդե­սի հավելված 1–2 (21–22) 2012 (գաղտնի)։

9. Ռազմա­կա­նացման նոր խնդիրներն Ասիա­յում ևԱմե­րիկյան նոր հայե­ցա­կարգը։  «Ժամա­նա­կա­կի­ցԵվրա­սիա». II(2). 2013, էջ 81–99։

10. Некоторые аспекты военного искусства в период Арцахской войны 1993–1994гг. 21‑й ВЕК, 1/2014, стр. 33–59։

11. Левон Овсепян. Турецкая армия: Между стеретипами и реальностью. 21‑й ВЕК, 4/2014, стр. 31–50։

12. Պատմա­հա­մե­մա­տա­կան մեթո­դի կիրառման որոշհարցեր։ Հայկա­կան բանակ 3–4 (81–82) 2014. Էջ. 226–235։

13. Տեղե­կատվա­կան հարձա­կումնե­րը ՊՆ օրինակով։Կոնֆլիկտային հաղորդակցություն ևտե­ղե­կատվա­կան անվտանգություն 2014։ էջ 73–82։

14. 20-րդ դարի վերջին պատե­րազմնե­րի դասերը։«21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104–117։

15. Influence of Aerial Combat on the Development of Armoured Fighting Vehicles. Jul-Sep 2015, Vol. 30 (3) indian defence review. p 110–114։

16. Гибридные войны: традиции и новации // Пути к миру и безопасности. 2016. № 1(50). С. 111–119։

17. Հայաստա­նի ԶՈւ-երի զարգացման ներկա­յիսփուլը։ Պատմություն և մշա­կույթ 2016. Էջ. 99–113։

18. Հիբրի­դա­յին պատե­րազմնե­րի որո­շարկման ևդա­սա­կարգման որոշ հարցեր. Հայկա­կան բանակ2 (88) 2016. Էջ. 62–72։

19. About Wars of the Future; Jul-Sep 2016. Vol. 31.3 Indian defence review, Issue . p.  69–79. 

1

Առնչվող Հոդվածներ