19.3 C
Yerevan

Ռուսա­կան Ու Ամե­րիկյան Տարբե­րություննե­րը

Եթե «Նոյեմբե­րի 9‑ի» հայտա­րա­րությամբ Ռուսաստանն ունե­նում էր Հայաստա­նի կառա­վա­րումից և օրենքնե­րից դուրս ռազմա­կան կոնտինգենտ այդ ճանա­պարհին, ապա «Թրամփի ուղի» նախագծի դեպքում հավա­նա­կան է պահնորդա­կան կազմա­կերպության ներգրա­վումը, որը գրանցված կլի­նի Հայաստա­նում և կենթարկվի Հայաստա­նի օրենքնե­րին, չի գործի հայկա­կան պետա­կան կառույցնե­րի վերահսկո­ղությունից և օրենսդրությունից դուրս։

Ռոբերտ Անանյան

Ո՞րն է «Նոյեմբե­րի 9‑ով» ապաշրջա­փակման և «Թրամփի ուղու» հիմնա­կան տարբե­րությունը։ ԱՄՆ‑ի հետ կոմունի­կա­ցիոն գործակցությունը թույլ է տալիս Հայաստա­նին՝ խուսա­փել արտա­տա­րածքա­յին միջանցք տալու հարկադրանքից։ 44-օրյա պատե­րազմի ավարտն ազդա­րա­րող Պուտի­նի գրած Նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության 9‑րդ կետն սա էր․ «Ապաշրջա­փակվում են տարա­ծաշրջա­նում բոլոր տնտե­սա­կան և տրանսպորտա­յին կապե­րը: 

Հայաստա­նը երաշխա­վո­րում է Ադրբե­ջա­նի արևմտյան շրջաննե­րի և Նախիջև­ա­նի միջև տրանսպորտա­յին հաղորդակցության անվտանգությունը՝ քաղա­քա­ցի­նե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի և բեռնե­րի՝ երկու ուղղություննե­րով անխո­չընդոտ տեղա­շարժը կազմա­կերպե­լու նպա­տա­կով: Տրանսպորտա­յին հաղորդակցության նկատմամբ վերահսկո­ղությունն իրա­կա­նացվում են Ռուսաստա­նի ԱԴԾ սահմա­նա­պահ ծառա­յության մարմիննե­րը:

Կողմե­րի միջև համա­ձայնեցմամբ՝ ապա­հովվե­լու է Նախիջև­ա­նի և Ադրբե­ջա­նի արևմտյան շրջաննե­րի հետ կապող նոր տրանսպորտա­յին հաղորդակցությունննե­րի շինա­րա­րությունը»։ Թեև առա­ջին իսկ նախա­դա­սության համա­ձայն՝ պետք է ապաշրջա­փակվեին ռեգիո­նալ բոլոր հաղորդուղի­նե­րը միանգա­մից՝ սակայն Ռուսաստա­նը և Ադրբե­ջա­նը միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ էին մեկնա­բա­նում այս կետը, և Հայաստա­նին հարկադրում էին նախ իրենց հանձնել հայկա­կան պետա­կան սուվե­րե­նությունից դուրս գտնվող միջանցք։ 

Ռուսաստա­նը նաև ցանկա­նում էր, որ Մեղրիի հայտնի ճանա­պարհը պարիսպով առանձնացվի Հայաստա­նի մյուս տարածքնե­րից։ Պարիսպ կառուցե­լու համար 2022‑ի օգոստո­սին Հայաստա­նում գտնվող Ռուսաստա­նի սահմա­նա­պահ զորքե­րի հրա­մա­նա­տա­րը Հայաստա­նի կառա­վա­րությա­նը գրա­վոր դիմել է՝ ճանա­պարհի երկայնքով պարիսպ կառուցե­լու թույլտվության նպա­տա­կով։ Անգամ՝ կատա­րել էին որո­շա­կի աշխա­տանքներ, որոնք սակայն կասեցվել էին։

Հայաստա­նի կառա­վա­րությունը մերժել է պարիսպ կառուցե­լու աշխա­տանքը, որից մեկ ամիս անց Ադրբե­ջա­նը իրա­կա­նացրել է 2022‑ի սեպտեմբե­րի 13‑ի լայնա­ծա­վալ հարձա­կումը և օկուպացրել 200-ից 300 քառա­կուսի կիլո­մետր հայաստանյան տարածք։ Ռուսաստա­նը և ԱՀՊԿ‑ն հրա­ժարվել են կատա­րել մեր նկատմամբ անվտանգա­յին պարտա­կա­նություննե­րը՝ այդպի­սով Ադրբե­ջա­նի ագրե­սիան խրա­խուսե­լով։

Ռուսաստա­նը նախա­տե­սում էր, որ Մեղրիի այդ ճանա­պարհն իրենց վերահսկո­ղության տակ պիտի առնեին Ռուսաստա­նի Անվտանգության Դաշնա­յին Ծառա­յության սահմա­նա­պահ կառույցնե­րը։ Նախա­տեսվում էր Հայաստա­նի տարածքում ստեղծել ճիշտ այնպի­սի միջանցք, ինչպի­սին առկա էր Լաչի­նում՝ Հայաստանն Արցա­խին կապող։ Լաչի­նի միջանցքը մինչև կեղծ բնա­պահպաննե­րի կողմից փակվե­լը և ադրբե­ջա­նա­կան անցա­կետ դնե­լը գտնվում էր ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րի լիա­կա­տար հսկո­ղության ներքո։ 

Ադրբե­ջա­նի զինված ուժե­րի կամ սահմա­նա­պահնե­րի ստո­րա­բա­ժա­նումներ այնտեղ տեղա­կայված չէին։ Հայաստա­նից Արցախ գնա­լիս հայե­րը հանդի­պում էին միայն Ռուսաստա­նի խաղա­ղա­պահնե­րին, որոնք կարող էին անձնա­գիր պահանջել կամ կարող էին չպա­հանջել։ Հայկա­կան ավտո­մե­քե­նա­նե­րը չէին անցնում նաև մաքսա­յին և այլ ստուգումներ։ Հենց այսպի­սի ռեժիմ էր ուզում Ադրբե­ջա­նը Հայաստա­նից՝ Նախիջև­ա­նի հետ կապվե­լիս։

Հիշում ենք, որ Լաչի­նի միջանցքը փակե­լուց հետո Ադրբե­ջա­նը պահանջեց, որ հայկա­կան ավտո­մե­քե­նա­նե­րը ռուսա­կան անցա­կե­տում ստուգումներ անցնեին։ Խոսք էր գնում սքա­ներնե­րի տեղադրման մասին։ Նաև՝ Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություններն ուզում էին անցա­կե­տի աշխա­տանքը վերահսկել ուղիղ հեռարձակմամբ։ 

Սակայն այդ տարբե­րակն այդպես էլ չէր ընդունվել Արցա­խի կողմից, ապա տեղադրվել էր ադրբե­ջա­նա­կան անցա­կետ։ Ռուսաստա­նը ուզում էր, որ Հայաստա­նի տարածքում ևս ստեղծվի Լաչի­նի միջանցքի նմա­նությամբ ճանա­պարհ, որը նույն ձևա­չա­փով կհսկեին ռուսնե­րը։ Դրա նկատմամբ մատչե­լիություն չէին ունե­նա հայկա­կան անվտանգա­յին ծառա­յություննե­րի ներկա­յա­ցուցիչներ։ 

Ադրբե­ջա­նի հիմնա­կան մասը Նախիջև­ա­նին կապող այդ ճանա­պարհի վրա կգտնվեին Ռուսաստա­նի Անվտանգության դաշնա­յին ծառա­յության ներկա­յա­ցուցիչներ։ Ես համոզված եմ, եթե նույնիսկ Հայաստա­նը համա­ձայնվեր իր վերահսկո­ղությունից դուրս նման ճանա­պարհ զիջել Ռուսաստա­նին և Ադրբե­ջա­նին, դա չէր զսպե­լու Ադրբե­ջա­նին՝ իր ռազմա­քա­ղա­քա­կան վերահսկո­ղության տակ առնել Ղարա­բա­ղը։ 

Դա չէր կանխե­լու բռնի տեղա­հա­նումը, քանի որ Ղարա­բա­ղի հայե­րը չէին ընդունե­լու ինտեգրվե­լու Ադրբե­ջա­նի ծրա­գի­րը։ Վերջնարդյունքը լինե­լու էր Մեղրիի հատվա­ծում ռուս-ադրբե­ջա­նա­կան միջանցքի ստեղծումը և Արցա­խի բռնի տեղա­հա­նումը։ 

Ռուսաստա­նի այս գաղա­փա­րի իրա­գործման դեպքում՝ Հայաստա­նը կկորցներ Իրա­նի հետ սահմանն ամբողջությամբ։ Ըստ ռուսա­կան պլա­նի՝ Արաքսի երկայնքով ձգտվող ճանա­պարհը Հայաստա­նի հիմնա­կան հատվա­ծից առանձնացվում էր պարիսպով, այնտեղ տեղա­կայվում էին Ռուսաստա­նի ԱԴԾ զինված զինծա­ռա­յողներ։ Ռուսներն էին իրա­կա­նացնե­լու այդ միջանցքով անցնող տրանսպորտա­յին միջոցնե­րի մաքսա­յին և անվտանգա­յին հսկո­ղությունը։

Սահմա­նա­պահ ծառա­յությունը ևս ռուսներն էին իրա­կա­նացնե­լու, քանի որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին կային ռուսա­կան սահմա­նա­պահնե­րի անցա­կե­տեր։ Ինչպես գիտեք՝ Իրա­նի անմի­ջա­կան սահմա­նին գտնվող այդ ճանա­պարհի վրա արդեն իսկ կանգնած են Ռուսաստա­նի սահմա­նա­պահ զորքեր, որոնք լիարժեք հսկում են Իրա­նի սահմա­նը։ 

Ստացվում էր, որ Ադրբե­ջա­նը Նախիջև­ա­նին կապող ճանա­պարհը, հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նը, ինչպես նաև՝ հայ-իրա­նա­կան սահմա­նը ամբողջությամբ գտնվե­լու էին Ռուսաստա­նի անվտանգա­յին ուժե­րի վերահսկո­ղության ներքո։ Իրան-Հայաստան անցա­կե­տը ևս այդ ժամա­նակ ռուսա­կան վերահսկո­ղության ներքո էր։ Արդյունքում՝ ո՛չ Ադրբե­ջան-Նախիջև­ան ճանա­պարհի, ո՛չ Իրան-Հայաստան սահմա­նի նկատմամբ Հայաստա­նի անվտանգա­յին և սահմա­նա­պահ ոչ մի կառույց չէր ունե­նա­լու վերահսկո­ղություն։ 

Երկու կողմից շրջա­փակված Հայաստա­նը շրջա­փակվե­լու էր նաև երրորդ կողմից՝ կորցնե­լով Իրա­նի հետ սահմա­նի նկատմամբ վերահսկո­ղությունը։ Հայաստա­նը չէր ունե­նա­լու Իրա­նի հետ անխա­փան և մշտա­կան կապ։ Կամ այդ կապը գործե­լու էր՝ Ռուսաստա­նի հսկո­ղությամբ։

Հայաստա­նի և Իրա­նի միջև անցա­կե­տը ևս ռուսա­կան վերահսկո­ղության տակ էր։ Այսինքն, Արաքսի երկայնքով ձգվող ճանա­պարհը, հայ-իրա­նա­կան անցա­կե­տը գործե­լու էին ընդհա­տումնե­րով՝ ժամա­յին ռեժիմ էր ներդրվե­լու։ Թերևս սա էր պատճա­ռը, որ Իրա­նը և Հայաստա­նը ակտիվ դեմ էին նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության իրա­գործմա­նը՝ ռուս-ադրբե­ջա­նա­կան մեկնա­բանմամբ։ Իրա­նը «Նոյեմբե­րի 9‑ի» ռուս-ադրբե­ջա­նա­կան մեկնա­բա­նության տակ տեսել է ռեգիո­նում սահմաննե­րի փոփո­խության վտանգ։ Իրանն անգամ՝ զորա­վարժություններ նախա­ձեռնե­լով հայ-իրա­նա­կան սահմա­նին մոտ՝ ակտիվ ընդդի­մա­ցել է։

Այլ է իրա­վի­ճա­կը ԱՄՆ‑ի ծրագրի դեպքում։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, եթե Իրա­նը իր ռազմա­վա­րա­կան գործընկեր Ռուսաստա­նի ծրագրին ընդդի­մա­նում էր՝ այդտեղ սահմաննե­րի փոփո­խության վտանգ տեսնե­լով, ապա հիմա չի ընդդի­մա­նում իր ռազմա­վա­րա­կան հակա­ռա­կորդ ԱՄՆ‑ի առա­ջարկին։ Իրա­նի ԱԳՆ‑ն և նախա­գահն ասում են, որ «Այժմ Իրա­նի կարմիր գծե­րը հաշվի են առնվել, պահպանվում է երկրնե­րի ինքնիշխա­նության և տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքը։ 

Հարա­վա­յին Կովկա­սում ճանա­պարհնե­րի հետ տեղի ունե­ցա­ծը բոլո­րո­վին տարբերվում է նրա­նից, ինչ ենթադրա­բար պետք է տեղի ունե­նար»,- ասել է ԱԳ նախա­րար Աբաս Արաղչին։ Ըստ նրա՝ «այնտեղ ամե­րիկյան ուժեր չեն տեղա­կայվի, և ուղու անվտանգությունը կապա­հո­վի հենց Հայաստա­նը»։

Իսկ ինչո՞ւ են Իրա­նը և Հայաստա­նը կողմ ամե­րիկյան «Թրամփի ուղի» ծրագրով նախա­տեսված պարա­մետրե­րի գործարկմամբ ապաշրջա­փակմա­նը։ Վստահ եմ, Հայաստա­նը այս ամիսնե­րին Իրա­նին մանրա­մասն ներկա­յացրել է «Թրամփի ուղի» ծրագրի դետալնե­րը։ Օրերս Իրա­նում էր փոխարտգործնա­խա­րա­րը։ Վստահ եմ՝ Իրա­նը ծանո­թա­նա­լով հայ-ամե­րիկյան «Թրամփի ուղի» ծրագրի պարա­մետրե­րին, համոզվել է, որ ինքը Հայաստա­նի հետ անխա­փան սահմա­նը պահպա­նում է։ 

Իրա­նը համոզվել է, որ Արաքսի ափով ձգվե­լիք ճանա­պարհի վրա օտար երկրնե­րի ռազմա­կա­նացված կամ հետա­խուզա­կան կառույցներ չեն տեղա­կայվե­լու՝ ի տարբե­րություն «Նոյեմբե­րի 9‑ի ռուս-ադրբե­ջա­նա­կան մեկնա­բա­նության»։ Հայաստանն է ապա­հո­վե­լու իր ճանա­պարհնե­րի անվտանգությունը։ Ստեղծվե­լու է «Հայաստան-ԱՄՆ համա­տեղ ձեռնարկություն», որը պետք է կառուցի երկա­թուղա­յին, ավտո­ճա­նա­պարհա­յին, նավթա-գազա­յին խողո­վակներ, մալուխագծեր։ 

Շինա­րա­րա­կան աշխա­տանքնե­րի կատա­րումը հայ-ամե­րիկյան կոնսորցումը հանձնա­րա­րե­լու է մասնա­վոր ընկե­րություննե­րի։ Եվ ուշադրություն, Իրա­նը «Նոյեմբե­րի 9‑ի 9‑րդ կետի» ռուս-ադրբե­ջա­նա­կան մեկնա­բա­նության հետ կապված ուներ անվտանգա­յին, սահմաննե­րի փոփո­խության, իր բլո­կա­դա­յի ենթարկվե­լու, աշխարհա­քա­ղա­քա­կան բնույթի մտա­հո­գություն։ Իսկ ահա հայ-ամե­րիկյան ծրագրի նկատմամբ Իրանն ունի մտա­հո­գություն այն մասով, որ շինա­րա­րությունը միայն հայկա­կան և ամե­րիկյան ընկե­րություններ են իրա­գործե­լու։ 

Տարբե­րությունը հասկա­նում ենք չէ՞, «Նոյեմբե­րի 9»-ի դեպքում Իրա­նը վտանգ էր տեսնում դեպի Եվրո­պա գնա­ցող իր ճանա­պարհի փակման և սահմաննե­րի փոփո­խության, մինչդեռ՝ հայ-ամե­րիկյան ծրագրի պարա­գա­յում Իրա­նի խնդի­րը հավա­նա­կան դուրս մնալն է շինա­րա­րա­կան աշխա­տանքնե­րից։ 

Պետք է ընդգծել, որ Իրանն այս պահին ունի շատ ռացիո­նալ, փաստե­րի վրա հիմնված մոտե­ցում, և չի առաջնորդվում դավադրա­պաշտա­կան ցնո­րա­միտ տեսություննե­րով, ինչը հատուկ է կրո­նա­կան գործիչնե­րին։ Իրա­նը հասկա­նում է, որ Հայաստա­նը պահպա­նե­լու է իր ճանա­պարհնե­րի և սահմաննե­րի նկատմամբ լիարժեք վերահսկո­ղություն, և որ մաքսա­յին, անվտանգա­յին, սահմա­նա­յին վերահսկո­ղությունն իրա­գործե­լու են Հայաստա­նի պետա­կան կառույցնե­րը։ 

Կարող են ներգրավվել երրորդ մասնա­վոր կողմեր, սակայն նրանք կգտնվեն Հայաստա­նի պետա­կան մարմիննե­րի վերահսկո­ղության և համա­կարգման տակ։ Ես ակնկա­լում եմ, որ առա­ջի­կա 2–3 տարի­նե­րին Հայաստա­նը ամբողջությամբ իր վերահսկո­ղության տակ կվերցնի Իրա­նի հետ սահմա­նը ամբողջությամբ՝ դուրս բերե­լով Ռուսաստա­նի սահմա­նա­պահ ուժե­րին։ 

Իրա­նի սահմա­նին տեղա­կայված ռուսնե­րը «Թրամփի ուղի» նախագծի իրա­գործման դեպքում՝ լինե­լու են ապա­կա­ռուցո­ղա­կան տարր, ավե­լորդ անգամ այս նախագծին հաղորդե­լու են գեո­պո­լի­տիկ մրցակցության կամ բախման տեսք։ Ինչպես Ներքին Հանդ եվրա­դի­տորդնե­րի մուտքին էին խոչընդո­տում ռուս սահմա­նա­պահնե­րը, այս ճանա­պարհնե­րի արդյունա­վետ գործարկմա­նը նույնպես կարող են խոչընդո­տել։ 

Թեև ռուս սահմա­նա­պահնե­րի պահպա­նության տեղա­մա­սը Իրա­նի հետ սահմանն է, սակայն Արաքսի ափով ձգվող սահմա­նը և ավտո­ճա­նա­պարհը բազմա­թիվ տեղե­րում հատվում են, և ռուսնե­րը հաճախ օգտվում են այդ ճանա­պարհից, տարի­ներ առաջ նույնիսկ անցա­կե­տեր ունեին տեղադրած։ 

«Նոյեմբե­րի 9‑ի» հայտա­րա­րության ռուս-ադրբե­ջա­նա­կան մեկնա­բա­նության և «Թրամփի ուղի» ծրագրի նկատմամբ իմ չափումնե­րը հիմնվում են Իրա­նի տեսա­կե­տե­րի վրա, անգամ՝ ոչ Հայաստա­նի պաշտոնյա­նե­րի։ 

Այսպի­սով, իմ գնա­հատմամբ՝ հայ-ամե­րիկյան «Թրամփի ուղին» Հայաստա­նին հնա­րա­վո­րություն է տալիս՝ կառուցել կոմունի­կա­ցիոն հաբ, որը կմիացնի Ասիան Եվրո­պա­յին, և դրա­նից ստա­նալ տնտե­սա­կան, անվտանգա­յին և աշխարհա­քա­ղա­քա­կան դիվի­դենտներ, միա­ժա­մա­նակ՝ պահպա­նել իր ինքնիշխա­նությունը և տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ 

«Նոյեմբե­րի 9‑ի» հայտա­րա­րության ռուս-ադրբե­ջա­նա­կան մեկնա­բա­նությամբ՝ Հայաստա­նը կորցնում էր Իրա­նի հետ սահմա­նի նկատմամբ վերահսկո­ղությունը, Իրա­նի հետ ցամա­քա­յին կապը հայտնվում էր լիարժեք ռուսա­կան վերահսկո­ղության տակ, Ադրբե­ջա­նի և Նախիջև­ա­նի միջև ճանա­պարհի նկատմամբ անվտանգա­յին և մաքսա­յին վերահսկո­ղությունը անցնում էր Ռուսաստա­նին։ 

Եվ եթե «Նոյեմբե­րի 9‑ի» հայտա­րա­րությամբ Ռուսաստանն ունե­նում էր Հայաստա­նի կառա­վա­րումից և օրենքնե­րից դուրս ռազմա­կան կոնտինգենտ այդ ճանա­պարհին, ապա «Թրամփի ուղի» նախագծի դեպքում հավա­նա­կան է պահնորդա­կան կազմա­կերպության ներգրա­վումը, որը գրանցված կլի­նի Հայաստա­նում և կենթարկվի Հայաստա­նի օրենքնե­րին, չի գործի հայկա­կան պետա­կան կառույցնե­րի վերահսկո­ղությունից և օրենսդրությունից դուրս։ 

Միա­ժա­մա­նակ, Հայաստա­նի անվտանգա­յին ուժե­րը լիարժեք մուտք և գործո­ղություննե­րի ազա­տություն պետք է ունե­նան մեր իսկ ճանա­պարհի վրա։ Ահա, թե որոնք են տարբե­րություննե­րը։ Իհարկե, վերջնա­կան դետալնե­րը դեռևս վերջնա­կա­նո­րեն կհստա­կեցվեն, սակայն ընդհա­նուր սկզբունքնե­րը սրանք են։ Յուրա­քանչյուրը թող սեփա­կան ինտե­լեկտին ապա­վի­նի և ստուգի՝ որ սցե­նարն է Հայաստա­նի ինքնիշխա­նությունը հարգում, որը՝ ոտնա­հա­րում։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/14Ka17snAnp/

Առնչվող Հոդվածներ