19.3 C
Yerevan

Ալիևը Հանձնառո՞ւ Է Իր Խոսքը Կատա­րել


Մենք այս պահին,սակայն, այլընտրանք չունենք և ամե­րիկյան վերա­հոսկո­ղությունը ավե­լի նախընտրե­լի է, առնվազն այն առումով, որ ադրբե­ջա­ցի­նե­րը չեն համարձակվի կրա­կել ամե­րի­կա­ցի­նե­րի վրա։ Այստեղ այլ հարց է այն, որ Ադրբե­ջա­նում հայե­րի հանդեպ կա պետա­կա­նո­րեն հաստատված ու քաջա­լերված հակա­հայկա­կան պահվածք։ Հինգե­րորդ դասա­րանցի­նե­րի պատմության դասագրքե­րում գրված է, որ եթե հայը ադրբե­ջանցու տեսնի, ապա անպայման սպա­նե­լու է, դրա համար հային պետք է սպա­նել, որ նա քեզ չվնա­սի։

Ռուբեն Գալիչյան

1inTV‑ն զրուցել է քարտե­զա­գետ Ռուբեն Գալիչյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Վաշինգտո­նում ստո­րագրված հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնա­գիրն ու դրա­նից բխող մի շարք երև­ույթներ։

Ռուբեն Գալիչյա­նը մանրա­մասն ներկա­յացրել է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին կատարված և սպասվող սահմա­նա­զատման որոշ աշխա­տանքնե­րի, մտա­հո­գություն հայտնել օկուպացված տարածքնե­րի հետա­գա ճակա­տագրի հետ կապված և խոսել այն մասին, թե ներկա­յիս իրա­վի­ճա­կում ի՞նչ հնա­րա­վոր լուծումներ կարե­լի է առա­ջարկել։ 

Քարտե­զա­գե­տը մասնա­վո­րա­պես խոսեց Արծվա­շե­նի և Տիգրա­նա­շե­նի մասին։ Ադրբե­ջանցի­նե­րը պահանջում են իրենց տալ Տիգրա­նա­շե­նը՝ որպես ադրբե­ջա­նա­կան անկլավ։ Ադրբե­ջանցի­նե­րը օրի­նա­կան  որևէ թուղթ չունեն, որ Արծվա­շենն իրենցն է, բայց պահանջում են՝ ավե­լի շատ այդ հարցը պահե­լով Հայաստա­նի հանդեպ քաղա­քա­կան գործիք օգտա­գործե­լու համար։ Մյուս կողմից մենք ունենք Արծվա­շե­նը, որը պատկա­նում է Հայաստա­նին։ Այս  առումով հստակ խնդիր կա, որ Արծվա­շե­նը, որ նեղ միջանցքով կապված է Հայաստա­նին, արդեն երկար տարի­ներ է, ինչ ադրբե­ջա­նա­կան գյուղե­րի համար կապող օղակ է դառնում և դրա վերա­դարձը Ալիևի համար լրա­ցուցիչ խնդիրներ է ստեղծե­լու։ Մյուս կողմից էլ, եթե Արծվա­շե­նը վերա­դարձվի Հայաստա­նին և օրի­նակ՝ Տիգրա­նա­շե­նը տրվի Ադրբե­ջա­նին, ապա ադրբե­ջանցի­նե­րը ճանա­պարհ չունեն այնտեղ հասնե­լու, նշա­նա­կում է նաև միջա՞նցք պետք է տրվի։ Ամե­նա­լավ տարբե­րա­կը, ինչպես նաև մյուս տարածքնե­րի դեպքում, ինչպես օրի­նակ Ոսկե­պա­րը, Բարխուդարլուն՝ համարժեք փոխա­նակման տարբե­րակն է, որպեսզի հետա­գա­յում խնդիր չդառնա ու միա­ժա­մա­նակ տվյալ երկրի ներքին ճանա­պարհնե­րի առումով խնդիրներ չառա­ջացնի։ Հարցն այն է, թե Ալիևը որքա­նով կկա­տա­րի իր խոստումը։

Գալիչյա­նը նշեց, որ ավե­լի կնա­խընտրեր, որ հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնա­գի­րը ԵՄ հովա­նու ներքո կնքվեր․ ԵՄ‑ն մեզ ավե­լի մոտ է, քան ԱՄՆ‑ն, բացի այդ՝ ԱՄՆ նախա­գա­հը չափից ավե­լի անկանխա­տե­սե­լի մարդ է։ Ինչ որ առումով իհարկե հույս է առա­ջա­նում, որ Ալիևը ստիպված կլի­նի հարգել այդ որո­շումը, քանի որ այն կնքվել է ԱՄՆ նախա­գա­հի հովա­նու ներքո, կամ ինչպես Ալիևն է բնութագրել՝ «աշխարհի ամե­նա­մեծ երկրնե­րից մեկում, ամե­նա­կարև­որ նախա­գա­հի հովա­նա­վո­րությամբ»։ 

Քարտե­զա­գետն ամեն դեպքում ասաց, որ որևէ համա­ձայնա­գիր խաղա­ղություն չի բերում, իրա­կան խաղա­ղությունը զինված ուժն է բերում։ Մենք այս պահին,սակայն, այլընտրանք չունենք և ամե­րիկյան վերա­հոսկո­ղությունը ավե­լի նախընտրե­լի է, առնվազն այն առումով, որ ադրբե­ջա­ցի­նե­րը չեն համարձակվի կրա­կել ամե­րի­կա­ցի­նե­րի վրա։ Այստեղ այլ հարց է այն, որ Ադրբե­ջա­նում հայե­րի հանդեպ կա պետա­կա­նո­րեն հաստատված ու քաջա­լերված հակա­հայկա­կան պահվածք։ Հինգե­րորդ դասա­րանցի­նե­րի պատմության դասագրքե­րում գրված է, որ եթե հայը ադրբե­ջանցու տեսնի, ապա անպայման սպա­նե­լու է, դրա համար հային պետք է սպա­նել, որ նա քեզ չվնա­սի։ Տարածված քարոզվում է սևազգեստ հայ մարդասպա­նի կերպա­րը։ Արդյո՞ք դա փոխվե­լու է։ Արդյո՞ք Ադրբե­ջա­նը հրա­ժարվե­լու է նման պահվածքից։ Պետք չէ մոռա­նալ նաև այն, որ Ադրբե­ջա­նում գիտա­կան մակարդա­կով է խրա­խուսվում նաև հայկա­հայկա­կան պահվածքը։ Ալիևն անձամբ է հայտա­րա­րել, որ կվարձատրի այն գիտնա­կաննե­րին, ովքեր գիտա­կան գրքեր ու աշխա­տանքներ կգրեն այն մասին, որ հայե­րը Հայաստա­նում չեն ապրել մինչև 1828 թվա­կա­նը։ Բազմա­թիվ աշխա­տանքներ արդեն իսկ գրվել են ու այդ հեղի­նակներն էլ ստա­ցել ու ստա­նում են իրենց վարձատրությունը։ Դա փոխվելո՞ւ է։ Ադրբե­ջանցի­նե­րը հանձն առնելո՞ւ են նման աշխա­տանքնե­րի կատա­րումը։

Գալիչյա­նը նաև ասաց, որ գերի­նե­րի վերա­դարձ հավա­նա­բար տեղի կունե­նա։ Ադրբե­ջանցի­նե­րը կվե­րա­դարձնեն հայ գերի­նե­րին, քանի որ դա իրենց որո­շե­լիք հարցը չէ, դա իրենց փոխա­րեն կորո­շեն ավե­լի բարձր մակարդա­կում։ Եթե այս պահին որոշվա­ծը տեղի ունե­նա, ապա մենք կարող ենք որո­շա­կիո­րեն դրա­կան մակարդակ ու մթնո­լորտ ունե­նալ։ Ադրբե­ջա­նը ևս փորձե­լու է իր կողմից ավե­լի հարթեցնել առկա խնդիրնե­րը, քանի որ ընդունել ու հաստա­տել է, որ Հայաստա­նի հետ բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ են հաստատվե­լու։ Իսկ հարև­ա­նի հետ մշտա­կան խնդի­րը խանգա­րե­լու է երկուսին էլ։ Բայց մենք ևս չպետք է մոռա­նանք, որ այդ հարա­բե­րություննե­րը բարիդրա­ցիա­կան են միտված կոչվե­լու, ոչ թե բարե­կա­մա­կան կամ եղբայրա­կան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ