18 C
Yerevan

Կայծ Մինասյա­նի Բացա­ռիկ Հարցազրույցը

Ռուսաստա­նի պարտադրած «Pax Russica»-ն՝ կայսե­րա­կան խաղա­ղությունը, զիջում է իր տեղը իրա­վա­կան խաղա­ղությա­նը, որին ձգտում էր Հայաստա­նը, և որն այսուհետ հաստատվե­լու է իրենց ինքնիշխա­նությունն ամրապնդող երկու երկրնե­րի միջև։ Սա դեռևս արդար խաղա­ղություն չէ, բայց իրա­վի­ճա­կի կտրուկ փոփո­խություն է։ 

Կայծ Մինասյան

Մեր Խոսքը՝ 

Ընթերցողնե­րի ուշադրությանն ենք ներկա­յացնում ֆրանսա­հայ քաղա­քա­գետ,  Le Monde» թերթի խմբա­գիր Կայծ Մինասյա­նի, “Mediapart”  պարբե­րա­կա­նին տված զրույցի հայե­րեն թարգմա­նությունը։ Հարցազրույցում պրն․ Մինասյա­նը անդրա­դառնում է օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում կնքված հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնագրին՝ նշե­լով այդ ամե­նի կարև­որ կետրեը։ Կայծ Մինասյա­նը մշտա­պես աչքի է ընկել քաղա­քա­կան ամե­նա­նուրբ հարցե­րում ունե­ցած ճշգրիտ և խորա­թա­փանց ուսումնա­սի­րություննե­րով և հարցազրույցնե­րով։ Այս հարցազրույցը բացա­ռիկ կարև­ո­րություն  է  ներկա­յացնում տեղի ունե­ցա­ծի ճիշտ ըմբռնման համար։ Լիա­հույս ենք, որ այն օգտա­կար կլի­նի հայ ընթերցո­ղի համար՝ տեղի ունե­ցա­ծը ճիշտ հասկա­նա­լու և քաղա­քա­կան շահարկումնե­րի զոհ չդառնա­լու համար։

Մեր Ուղին

Դոնալդ Թրամփը չէր թաքցնում ցնծությունը ուրբաթ՝ օգոստո­սի 8‑ին, Սպի­տակ տանը Նիկոլ Փաշինյա­նի և Իլհամ Ալիևի ձեռքսեղմման արա­րո­ղության ժամա­նակ։ Երեք տասնամյակ տևած հակա­մարտությունից հետո Վաշինգտո­նում Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պե­տը և Ադրբե­ջա­նի նախա­գա­հը ստո­րագրե­ցին խաղա­ղության համա­ձայնա­գիր, որը բացա­ռում է «վրեժխնդրության ցանկա­ցած փորձ»։

Սրա­նով ոչ միայն ԱՄՆ նախա­գա­հը կարող է հաստա­տել, որ դիվա­նա­գի­տա­կան հեղաշրջում է իրա­կա­նացրել Ռուսաստա­նի պատմա­կան ազդե­ցության գոտում՝ Վլա­դի­միր Պուտի­նի հետ Ալյասկա­յում հանդի­պումից մի քանի օր առաջ, որտեղ նրանք կքննարկեն Ուկրաի­նա­յի­պա­տե­րազմը։ Ավե­լին՝ ըստ այդ համաձայնագրի՝Ադրբեջանի և հայ-իրա­նա­կան սահմա­նի երկայնքով ձգվող նրա էքսկլավ /երկրի սահմաննե­րից դուրս գտնվող տարածք/ Նախիջև­ա­նի միջև ընկած ճանա­պարհը կկա­ռա­վարվի ամե­րիկյան ընկե­րության կողմից և կկոչվի «Միջազգա­յին խաղա­ղության և բարգա­վաճման Թրամփի ուղի»:

Փարի­զի քաղա­քա­կան գիտություննե­րի համալսա­րա­նի դասա­խոս, «Le Monde» թերթի լրագրող, «Հարա­վա­յին Կովկա­սի երեսնամյա հակա­մարտությունը. Հայաստան-Ադրբե­ջան, անվերջ պատերա՞զմ» գրքի (Passés composés հրա­տա­րակչություն, 2024) հեղի­նակ Կայծ Մինասյա­նը «Mediapart» պարբե­րա­կա­նին տրված հարցազրույցում բացա­հայտում է նշյալ համա­ձայնագրի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը միջազգա­յին ասպա­րե­զում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյա­նի առջև ծառա­ցած ներքին մարտահրա­վերնե­րը հաջորդ տարվա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին:

Mediapart — Դուք գիրք եք գրել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև տասնամյակներ շարունակ մղված «գոյա­բա­նա­կան» պատե­րազմնե­րի մասին: Ի՞նչ է օգոստո­սի 8‑ին ստո­րագրված համա­ձայնա­գիրն այդ երկա­րուձիգ պատմության տեսանկյունից:

Կայծ Մինասյան — Այդ պատմության մեջ սա նոր փուլ է, որը երեք տարի առաջ սկսված դիվա­նա­գի­տա­կան գործընթա­ցի արդյունք է: Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հաշտեցման առա­ջին նշաննե­րը երև­ա­ցին 2024 թվա­կա­նի ապրի­լին, երբ երկու երկրնե­րի միջև կնքված համա­ձայնագրով մի հատված ռսահմա­նագծվեց՝ հիմնվե­լով ամբողջ ընդհա­նուր սահմա­նի համար նախա­տեսված սահմա­նա­զատման կանո­նա­կարգի վրա։

Վերջա­պես, 2025 թվա­կա­նի հուլի­սի 10-ին Նիկոլ Փաշինյա­նը և Իլհամ Ալիևը հանդի­պե­ցին Աբու Դաբիում (Արա­բա­կան Միացյալ Էմի­րություններ): Նրանց հանդի­պումը տևեց հինգ ու կես ժամ, ինչը ենթադրում էր, որ օրա­կարգը հագե­ցած էր, ու առա­ջընթաց կար: Օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում կնքվեց անցումա­յին համա­ձայնա­գիր, որը թեպետ հստակ առա­ջընթաց արձա­նագրեց, այսուհանդերձ վերջ չդրեց երկու երկրնե­րի միջև հակա­մարտությա­նը: 

Կարճ ասած՝ այս համա­ձայնա­գի­րը հաշտեցման նոր գործընթա­ցի սկիզբ է, որը հիմնվում է վստա­հության ամրապնդման միջո­ցա­ռումնե­րի վրա: Սակայն դեռ պետք է երկար բանակցեն, որպեսզի կողմե­րի բարի կամքը հաստատվի:

Mediapart — Ի՞նչ նշա­նա­կություն ունի «Թրամփի ուղին», որը կապե­լու է երկու երկրնե­րը և Ադրբե­ջա­նի տարածքը Նախիջև­ա­նի էքսկլա­վի հետ։ Արդյո՞ք այն համա­պա­տասխա­նում է այն միջանցքին (corridor), որը Բաքվի առաջնորդնե­րը վաղուց են ձգտում ստեղծել։

Ուզում եմ ընթերցողնե­րի ուշադրությունը հրա­վի­րել այն փաստի վրա, որ «միջանցք»  (corridor) բառը չիհի­շա­տակվում օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրում, ոչ էլԱՄՆ‑ի և Հայաստա­նի միջև այս ուղու բացման վերա­բերյալ երկկողմ համա­ձայնագրում։ Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րի համար «միջանցք»(corridor) բառը նշա­նա­կում էր, որ երկի­րը (դիցուք՝ Հայաստա­նը), որով անցնե­լու էրարտա­տա­րածքա­յին միջանցքը(corridor), այլևս չէր վերահսկե­լու մարդկանց և ապրանքնե­րի հոսքը։ Սա նշա­նա­կում էր Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության խախտում։

2025 թվա­կա­նի օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը որևէ կապ չունի նաև «Կովկա­սում Պանա­մա­յի նեղուց» գաղա­փա­րի հետ։ Սա սխալ մեկնա­բա­նություն է, քանի որ «նեղուց» բառը նույնպես չի հիշա­տակվում պաշտո­նա­կան փաստաթղթում։

«Կովկա­սով անցնող ճանա­պարհն ամե­նա­կարճն է բարգա­վաճ Եվրո­պա­յի և «Գլո­բալ Հարա­վի» միջև»։

Բանակցություննե­րի թեման այլ էր։ Հայաստա­նի և Միացյալ Նահանգնե­րի միջև կնքված գործարքում երրորդ երկիր ներգրավված չէ, իսկ ճանա­պարհը վարձա­կալվել է ամե­րի­կա­հայ մասնա­վոր ընկե­րության կողմից։ Սա ավե­լի շատ նման էՖրանսիա­յում մայրուղի­նե­րի սեփա­կա­նաշնորհմա­նը, որոնց կառա­վա­րումը վստահվել է ընկե­րություննե­րին՝ առանց երկրի ինքնիշխա­նությունը վտանգե­լու։

Mediapart — Ձեր գրքում դուք արդեն ընդգծում եք «Կովկասյան անցուղում» հաղորդակցության ուղի­նե­րի կարև­ո­րությունը՝ նշե­լով, որ այն ոչ միայն տարա­ծաշրջա­նա­յին, այլև համաշխարհա­յին նշա­նա­կություն ունի։

Կայծ Մինասյան — Պարզա­պես նայեք քարտե­զին. Կովկա­սով անցնող ճանա­պարհը ամե­նա­կարճն է բարգա­վաճ Եվրո­պա­յի և «Գլո­բալ Հարա­վի» միջև։ Սուե­զի ջրանցքն աղտոտված է, վտանգա­վոր, ծանրա­բեռնված երթև­ե­կությամբ։ Աֆրիկյան մայրցա­մա­քի հարա­վում գտնվող Բարե­հուսո հրվանդա­նով անցնե­լը չափա­զանց ժամա­նա­կա­տար է և թանկ։ Նույնը վերա­բե­րում է նաև հյուսի­սով և Արկտի­կա­կան մայրցա­մա­քով անցմա­նը։ Մնում է Սև ծովով, Կովկա­սով, Իրա­նով և Հնդկա­կան օվկիա­նո­սով անցնող ճանա­պարհը։

Կարև­որն այն է, որ «Կովկասյան անցուղին» դառնա համաշխարհա­յին խաչմե­րուկ, ոչ թե՝ փակուղի։ Օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գիրն այս ուղղությունն է վերցրել՝ ի հակադրություն «3+3» ձևա­չա­փի, որի վրա էր հույսը դրել Ռուսաստա­նը տարա­ծաշրջա­նում հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու համար, այն է՝մի կողմից՝ Ռուսաստա­նի, Իրա­նի և Թուրքիա­յի, մյուս կողմից՝ Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի և Վրաստա­նի միջև երկխո­սություն հաստա­տել՝ առանց Արևմուտքի­մասնակցության։ 

Mediapart — Որքանո՞վ է օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը հակադրվում Վլա­դի­միր Պուտի­նի շահե­րին։

Ռուսաստա­նը վճա­րում է 2020 թվա­կա­նի արկա­ծախնդրության համար, երբ զոհա­բե­րեց Ադրբե­ջա­նից ռազմա­կան պարտություն կրած Հայաստա­նը։ Ռուսաստա­նը, շարունա­կե­լով հայե­րի նկատմամբ իր երեք հարյուրամյա քաղա­քա­կա­նությունը, համոզված էր, որ Հայաստա­նը երբեք ոչ մի տեղ հայացքը չի հառի, բացի Մոսկվա­յից։ Ի վերջո, Ռուսաստա­նը հայե­րին համո­զեց, որ միայն ինքն է ի զորու նրանց պաշտպա­նել, տիրություն անել կամ լքել՝ կախված իր շահե­րից, քանի որ ոչ ոք հետաքրքրված չէ նրանցով։

Սակայն այս վերա­բերմունքը, որի էությունը­Հա­յաստա­նի հետ երե­խա­յի և ոչ չափա­հա­սի պես վարվելն է, կեղծ նախադրյալներ ունի։ Հենց որ Հայաստա­նը ազա­տագրվեց Ռուսաստա­նից 2020-ականնե­րի սկզբին, այլ տերություններ հետաքրքրվե­ցին նրա­նով՝ Ֆրանսիան, Հնդկաստա­նը, Գերմա­նիան, Միացյալ Նահանգնե­րը, Չինաստա­նը…

«Իլհամ Ալիևը որո­շել է փոխզիջման գնալ և մտնել Հայաստա­նի և Արևմուտքի տարածք»։

Սակայն ռուս առաջնորդնե­րի դրությունը շատ ավե­լի ծանր է․ այս վերա­բերմունքը տարա­ծե­լով Կովկա­սի մյուս երկրնե­րի, այդ թվում՝ Ադրբե­ջա­նի վրա՝ նրանք հարվա­ծե­ցին իրենց իսկ ոտքին։ Կայսե­րա­կան տրա­մա­բա­նությամբ առաջնորդվե­լով՝ նրանք խրա­խուսել են «փոքր» պետություննե­րին մոբի­լի­զացվել՝ միմյանց թիրա­խա­վո­րե­լու համար։

Mediapart — Ինչո՞ւ է Ադրբե­ջա­նի հետ պառակտումն այսքան խորա­ցել։ Ի վերջո, Պուտինն է թույլ տվել 2023 թվա­կա­նին Լեռնա­յին Ղարա­բա­ղի պաշա­րումը, ապա՝ էթնիկ զտումը։

Հարա­բե­րություննե­րը սրվել են գազի հարցի շուրջ, և Իլհամ Ալիևը մնա­ցել է երկփեղկված Ռուսաստա­նի և Իրա­նի միջև։ Վերջիններս համա­պա­տասխա­նա­բար Ուկրաի­նա­յի և Իսրա­յե­լի հետ հակա­մարտություննե­րի մեջ թուլա­ցած երկու տերություններ են, որոնք թափ են առնում և ամրապնդել են իրենց ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունը 2025 թվա­կա­նին։

Այսպի­սով, Ալիևը հրա­ժարվել է իր հետապնդածպատժիչ խաղա­ղության քաղա­քա­կա­նությունից։ 2020 թվա­կա­նի ռազմա­կան հաղթա­նա­կից հետո՝ նա ձգտեց երկա­կի քաղա­քա­կան հաղթա­նակ ձեռք բերել։ Առա­ջի­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությա­նը վերա­բե­րող ցանկա­ցած վկա­յա­կո­չում բացա­ռելն էր, որին նա հասավ հարկադրանքի միջո­ցով 2023 թվա­կա­նին։ Երկրորդը տխրահռչակ արտա­տա­րածքա­յին միջանցքն(corridor) էր լինե­լու, որն առա­ջացրեց շատ տերություննե­րի բացա­սա­կան արձա­գանքը։ Հետև­ա­բար, նա որո­շեց փոխզիջման գնալ և մտնել Հայաստա­նի և Արևմուտքի տարածք՝ հույս ունե­նա­լով, որ դեռ օգուտներ կքա­ղի։

Սակայն սա նշա­նա­կում է, որ Ռուսաստա­նի պարտադրած «Pax Russica»-ն՝ կայսե­րա­կան խաղա­ղությունը, զիջում է իր տեղը իրա­վա­կան խաղա­ղությա­նը, որին ձգտում էր Հայաստա­նը, և որն այսուհետ հաստատվե­լու է իրենց ինքնիշխա­նությունն ամրապնդող երկու երկրնե­րի միջև։ Սա դեռևս արդար խաղա­ղություն չէ, բայց իրա­վի­ճա­կի կտրուկ փոփո­խություն է։ Հիշենք, որ 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ին իր հովա­նա­վո­րությամբ կնքված համա­ձայնագրի համա­ձայն, որը վերջ դրեց 44-օրյա պատե­րազմին, Ռուսաստա­նը նախա­տե­սում էր, որ Դաշնա­յին անվտանգության ծառա­յությունը (ФСБ) կվե­րահսկի Ադրբե­ջա­նի և նրա էքսկլա­վի միջև գտնվող միջանցքը(corridor)։

Mediapart — Հնա­րա­վոր չէ Թրամփին ինքնա­բե­րա­բարնույնացնել իրա­վա­կան խաղա­ղության հետ։ Կարելի՞է ասել, որ «Pax Russica»-ն զիջում է իր տեղը «Pax America»-ին։

Կայծ Մինասյան — Պետք է ընդունել, որ այս փուլում նրան հաջողվել է ունե­նալ առանց ուժի կիրառման խաղա­ղության համա­ձայնա­գիր։ Նա ներխուժել է երեք տարա­ծաշրջա­նա­յին տերություննե­րի՝ Ռուսաստա­նի, Թուրքիա­յի և Իրա­նի տարածք՝ ճեղքե­լով Կովկասյան պատը մի ուղով, որն իր անունն է կրում։ Սա անհե­թեթ է հնչում, բայց դրա աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կությունն ակնհայտէ. այն հերքում է «Մեծ տերություննե­րի» միջև ազդե­ցության ոլորտնե­րի բաժանման գաղա­փա­րը։

Թրամփն ըմբռնել է տարա­ծաշրջա­նի ռազմա­վա­րա­կան հետաքրքրությունը Միացյալ Նահանգնե­րի համար։ Ինչը մեզ համար անհայտ է,այն է, թե արդյո՞ք Հյուսի­սա­յին և Հարա­վա­յին Կովկա­սի երկու հակա­մարտություննե­րը՝ մի կողմից՝ Ռուսաստան-Ուկրաի­նա, մյուս կողմից՝ Իսրա­յել-Իրան, կազդեն տարա­ծաշրջա­նում խաղա­ղության վրա, թե՞ այս խաղա­ղությունը բավա­կան ամուր հիմքեր կունե­նա։

«Օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գիրն ավե­լի շուտ նպաստել է Հայաստա­նի վարչա­պե­տի ազդե­ցության և օրի­նա­կա­նության ամրապնդմա­նը»։

Այն դեպքում, երբ վերջին տարի­նե­րին աշխարհա­կարգն ապա­կա­յունա­ցել է, հարց է առա­ջա­նում, թե արդյո՞ք օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը կարող է կարգա­վո­րել միջազգա­յին հարա­բե­րություննե­րը Հարա­վա­յին Կովկա­սում, թե՞ պարզա­պես լծա­կի դեր է խաղա­լու Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հյուսի­սում և հարա­վում ծագած երկու հակա­մարտություննե­րի համար։

Mediapart — Հայտնի է, որ Հայաստա­նում Նիկոլ Փաշինյա­նը դիմա­կա­յում է ուժեղ ընդդի­մության, որն ավե­լի է աշխուժա­ցել Լեռնա­յին Ղարա­բա­ղի կորստից հետո։ Ի՞նչ ազդե­ցություն կարող է ունե­նալ համա­ձայնա­գիրն իր քաղա­քա­կան դիրքի վրա։

Կայծ Մինասյան — Համա­ձայնագրի ստո­րագրման կադրե­րում Փաշինյա­նը թվում է հոգու թեթև­ությունից արբե­ցած։ 2020 թվա­կա­նի ռազմա­կան պարտությունից հետո նա լծվել էր խաղա­ղության համա­ձայնա­գիր կնքե­լու գործին։ Հինգ տարի առաջ Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան արժե­քը զրո էր, իսկա­պա­գան շատ մռայլ էր թվում։ Հիմա իրա­վի­ճա­կը բարե­լավվել է, և Հայաստա­նը վերարժև­որվում է տարա­ծաշրջա­նում շատ կարև­որ խաղա­ցողնե­րի կողմից։ Ի դեպ, դրա­նում մեծ ներդրում ունի Ֆրանսիան։

Արևմտյան ներդրումնե­րը կաշխուժա­նան, զինված ուժե­րի արդիա­կա­նա­ցումը կշա­րունակվի։ 2026 թվա­կա­նին Երև­ա­նում կանցկացվեն կարև­որ միջո­ցա­ռումներ, այդ թվում՝ Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի (ԵՔՀ) գագաթնա­ժո­ղո­վը, որին գարնա­նը՝ հունիսյան օրենսդիր ընտրություննե­րից մեկ ամիս առաջ, կմասնակցեն 49 պետություննե­րի և կառա­վա­րություննե­րի ղեկա­վարներ, ապա աշնա­նը՝ ՄԱԿ‑ի կլի­մա­յի փոփո­խություննե­րի մասին շրջա­նա­կա­յին կոնվենցիա­յի հերթա­կան գագաթնա­ժո­ղո­վը (COP)։

Ռուսաստանն, իհարկե, կփորձի ապա­կա­յունացնել Հայաստա­նը, ինչպես արել է անցյա­լում՝ փորձե­լով աշխուժացնել ռուսա­մետ քաղա­քա­կան ուժե­րին։ Սակայն դա արդյունք չի տալիս, քանի որ հայերն այլևս պատե­րազմ չեն ուզում, իսկ ընդդի­մություննայլընտրանք չունի առա­ջարկե­լու։ Հետև­ա­բար, օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գիրն ավե­լի շուտ կնպաստի վարչա­պե­տի հեղի­նա­կության և օրի­նա­կա­նության ամրապնդմա­նը։

Mediapart — Մինչդեռ թվում է, թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի կորստի խորհրդանշա­կան ազդե­ցությունը և նրա նախկին բնա­կիչնե­րի սարսա­փե­լի ճակա­տա­գի­րը հզոր խթաններ պիտի լինեին ուժե­րի համախմբման համար…

Ճիշտ է, բայց ընդդի­մությունը բազմա­շերտ է, ժողովրդա­կա­նություն չի վայե­լում, թաթախված է կոռուպցիա­յի մեջ և բնակչությա­նը հյուծող մշտա­կան հակա­մարտությամբ ներծծված անցյալ ունի: Իհարկե, Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի նկատմամբ անարդա­րություն է տեղի ունե­ցել, բայց այս իրա­վի­ճա­կը հնա­րա­վոր է դարձել նաև վերջին երե­սուն տարի­նե­րի ընթացքում հայ ղեկա­վարնե­րի թույլ տված սխալնե­րի պատճա­ռով: Նրանք մի քանի անգամ հնա­րա­վո­րություն են ունե­ցել ճանա­չել Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնիշխանհանրա­պե­տությունը, բայց չեն օգտվել այդ հնա­րա­վո­րությունից, քանի որ Մոսկվան նրանց է պարտադրել հակա­մարտության իր սեփա­կան կարգա­վո­րումը, այն է՝ հակա­մարտության կառա­վա­րում՝ առանց վերջնա­կան հանգուցա­լուծման:

Մյուս կողմից, ի հայտ է եկել քաղա­քա­կան շարժում, որը ձգտում է ստեղծել ինքնիշխան պետություն կամ ինքնա­վար ինքնիշխա­նություն։ Այն Արևմուտքի հետմերձեցման կողմնա­կից է և կարծում է, որ Հայաստա­նը պետք է կայսե­րա­կան ազդե­ցության գոտու կարգա­վի­ճա­կից անցում կատա­րի դեպի կայուն սահմաննե­րով պետության կարգա­վի­ճակ: Բայց դա նշա­նա­կում է մոռա­նալ «Մեծ Հայքի» երա­զանքնե­րը և հետև­ել միջազգա­յին իրա­վունքին: Նշյալ վերա­փոխման հիմքում, իհարկե, Արևմուտքի նպա­տակն է՝ կանխել ռուսա­կան կայսրության վերա­կանգնումը:

Հարա­վա­յին Կովկա­սում, հետև­ա­բար, գլխա­վոր մարտահրա­վե­րը սահմա­նա­փակ ինքնիշխա­նությունից անցումն է ինքնա­վար ինքնիշխա­նության։ Նույն ընդդի­մա­դիր կեցվածքը կարե­լի է տեսնել Ուկրաի­նա­յում և Վրաստա­նում, որտեղ ռուսա­մետներն են գերիշխում։

Ֆաբիեն Էսկա­լո­նա

Աղբյուրը՝ Mediapart

Առնչվող Հոդվածներ