19.3 C
Yerevan

Գաղութից Պետություն Դառնա­լու Ճանա­պարհին

Մենք հիմա պետք է կարո­ղա­նանք, ոչ թե տեսա­կան մակարդա­կով քննարկենք ու բավա­րարվենք, այլ գործնա­կան դաշտում ընդունենք իրա­կան Հայաստա­նի գոյությունը։ Իսկ այդ գոյությունն արդեն մի շարք նոր պատասխա­նատվություններ է ենթադրում։ 

Բորիս Նավա­սարդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Բորիս Նավա­սարդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում ստո­րագրված հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնա­գի­րը և դրան առնչվող մի շարք երև­ույթներ։

Բորիս Նավա­սարդյա­նը նշեց, որ այդ թեմա­յին առնչվող ապա­տե­ղե­կատվություննե­րի շարքը սկսվել էր հանդի­պումից մի քանի ժամ առաջ և ցավում է, որ մի շարք գործընկերներ, ովքեր աշխա­տում են տարբեր հեռուստաա­լիքնե­րում և լրատվա­կաննե­րում, սպա­սարկել են այդ ապա­տե­ղե­կատվա­կան գործընթա­ցը՝ նույնիսկ չսպա­սե­լով հանդիպման սկսմա­նը։ Ավե­լի ճիշտ կլի­ներ սպա­սել հանդիպման ավարտին, հրա­պա­րակվող փաստաթղթին և ապա նոր մեկնա­բա­նություններ ու վերլուծություններ անել։ Ինչ վերա­բե­րում է կոնկրետ փաստաթղթին, ապա Նավա­սարդյա­նը նշեց, որ հարցին հարկա­վոր է նայել ոչ թե զուտ Հայաստան-Ադրբե­ջան կոնֆլիկտի տեսանկյունից, այլ ավե­լի լավ։ Սա ոչ թե պարզա­պես երկու երկրնե­րի միջև առկա թշնա­մանքի մթնո­լորտը փոխե­լու կամ խաղաղւթյան հաստատման համար է, այլ, գոնե մեր տեսանկյունից՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության համար կայացման լուրջ հնա­րա­վո­րություն և մարտահրա­վեր։ Խաղա­ղության հաստա­տումը Հայաստա­նի առջև ընտրության հնա­րա­վո­րություն է դնում, թե արդյո՞ք Հայաստա­նը շարունա­կե­լու է իր «նույն դասա­րա­նում մնա­լու» պահվածքը, թե ընդունե­լու է մարտահրա­վերնե­րը և փորձե­լու է վերջա­պես ընդունել ավե­լի «բարձր դասա­րան» տեղա­փոխվե­լու իրո­ղությունը։ Իսկ այդ իրո­ղությունն արդեն առկա է ու մենք, եթե առաջ հնա­րա­վո­րություն ունեինք մնալ նույն կարգա­վի­ճա­կում, քանի որ ոչ ոքի չէին խանգա­րում, ապա հիմա շատե­րը կարող են բորբոքվել ու զայրա­նալ, քանի որ Հայաստանն իր «պարա­պությամբ» արդեն շատե­րին է խանգա­րե­լու։

Նավա­սարդյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ մենք հիմա պետք է կարո­ղա­նանք, ոչ թե տեսա­կան մակարդա­կով քննարկենք ու բավա­րարվենք, այլ գործնա­կան դաշտում ընդունենք իրա­կան Հայաստա­նի գոյությունը։ Իսկ այդ գոյությունն արդեն մի շարք նոր պատասխա­նատվություններ է ենթադրում։ Կան բաներ, որ այլևս ոչ ոք մեր փոխա­րեն ու մեր համար չի անե­լու, ինչպես օրի­նակ լուրջ քննարկե­լու հարց է հայ-թուրքա­կան սահմա­նին առկա ռուսա­կան ռազմա­բա­զա­յի դուրս բերման հարցը, կամ հայ-իրա­նա­կան սահմա­նի ռուս սահմա­նա­պահնե­րի պարա­գան։ Խնդիր է ոչ միայն այն, թե քաղա­քա­կան առումով ինչպես պիտի տեղի ունե­նա ռուսա­կան ռազմա­բա­զա­յի դուրս բերումը, այլև այն, որ մենք չգի­տենք, թե ինչով փոխա­րի­նենք դա։ Մենք մոբի­լի­զա­ցիոն լուրջ խնդիրներ ունենք։ Մենք պետք է կարո­ղա­նանք այդ հարցը ևս լուծել, բայց դրա­նից առաջ՝ ընդունենք դրա գոյությունը։ Խնդիրնե­րը բազմա­թիվ են՝ սկսած սահմաննե­րից մինչև տարա­տե­սակ ենթա­կա­ռուցվածքներ, ինչպես օրի­նակ Հարավ-Կովկասյան երկա­թուղի կոչվող խեղճ իրադրությունը, որը պիտի շատ մեծ ու կտրուկ փոփո­խության ենթարկվի, որակ բարձրացվի, ծառա­յություննե­րի քանակ շատացվի, մակարդակ սկսի կայա­նալ։

Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րում ևս նկա­տե­լի են փոփո­խություններ։ Իհարկե ամեն ինչ դեռևս շատ հեռու են բարե­կա­մա­կան լինե­լուց ու առհա­սա­րակ շատ մեծ կասկա­ծի տակ է հարա­բե­րություննե­րի նորմա­լացման համար որո­շա­կի ժամա­նա­կա­հատված նշե­լը, բայց, ինչպես կարծում է Նավա­սարդյա­նը, Ադրբե­ջա­նի հասա­րա­կությունը ևս իր վրա պիտի զգա այս համա­ձայնագրից բխող փոփո­խություննե­րը, շահե­րը և դա իիր հերթին լծակ դառնա իր ներսում որո­շա­կի փոփո­խություններ արձա­նագրե­լու համար։ Ադրբե­ջա­նում, առնվազն իշխա­նության բարձրա­գույն օղակնե­րում այլևս չի քննարկվում ռեպա­րա­ցիա­նե­րի հարցը։ Եթե մի քանի ամիս առաջ Ադրբե­ջա­նում նշում էին, որ խաղա­ղությունը Հայաստա­նին օգուտներ է բերում, առնվազն թուրք-հայկա­կան հարա­բե­րություննե­րի կտրվածքով, ապա իրենք էլ պիտի ինչ որ օգուտներ ստա­նան, լինի դա տարածքնե­րի կամ ռեպա­րա­ցիա­նե­րի տեսքով։ Հիմա նրանք ասում են, որ դրա ժամա­նա­կը չէ, որ դա անօ­գուտ ու վնա­սա­կար կեցվածք է, որ Ադրբե­ջա­նը հիմա այլ հարցե­րով է զբաղված։ Այսինքն փոփո­խությունը նկա­տե­լի է, բայց սա չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը պիտի ձեռքե­րը ծալած նստի ու սպա­սի, որ իր փոխա­րեն ամեն ինչ պիտի ուրիշնե­րը անեն։ Ընդհա­կա­ռա­կը, սա մի տեսակ պետա­կան քննություն է դառնում ու ապա­գա­յում պարզ կդառնա, թե Հայաստա­նը պատրա՞ստ է լրիվ ինքնուրույն քաղա­քա­կան պահվածքի, թե՞ ոչ։

Բորիս Նավա­սարդյա­նը նաև խոսեց ՀՀ ներքին քաղա­քա­կա­նության մասին՝ նշե­լով, որ եթե Հայաստա­նում պարզ դառնա, որ իշխա­նություննե­րը դժվա­րություններ ունեն, ոչ թե պայմա­նա­վորվա­ծություննե­րի սկզբունքա­յին ձախխողման, այլ այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րի կատարման տապալման առումով։ Այդ դեպքում բազմա­թիվ դժգոհ ուժե­րի համար հնա­րա­վո­րություններ են բացվում։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը ևս մեկ անգամ նշեց ՀՀ ներուժի կենտրո­նացման ու պետա­կան լրջությամբ հարցե­րին մոտե­նա­լու կարև­ո­րության մասին, քանի որ, այս պահից սկսած, Հայաստանն արդեն ինքն է պատասխա­նա­տու իր համար։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ