22.1 C
Yerevan

Օգոստո­սի 8‑ի Գնա­հատման Կարև­ո­րությունը

Այս փաստաթղթերն ընդա­մե­նը մի կարեւոր հանգրվան են մի հակա­մարտության կյանքում, որը բնո­րոշվում է երկու կարեւոր հատկա­նիշնե­րով՝ փոփո­խությամբ եւ անակնկալնե­րով։

Ժիրայր Լիպա­րիտյան

Օգոստո­սի 8‑ին, Վաշինգտո­նում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ, ինչպես նաեւ յուրա­քանչյուր հանրա­պե­տության եւ ԱՄՆ‑ի միջեւ առանձին ստո­րագրված համա­ձայնագրե­րը բազմա­թիվ կողմեր ունեն։ Հնա­րա­վոր է, որ դեռ վաղ է գնա­հա­տել այդ համա­ձայնագրե­րի նշա­նա­կությունը։ Դրանցից որոշնե­րը միայն ընդհա­նուր սկզբունքներ են առա­ջարկում, մյուսնե­րը չունեն բավա­րար մանրա­մասներ՝ վերջնա­կան դատո­ղություններ անե­լու համար։ Այնուա­մե­նայնիվ, ստո­րեւ ներկա­յացված են նախնա­կան դիտարկումներ, որոնք կարող են օգտա­կար լինել ընթերցողնե­րին՝ այդ համա­ձայնագրե­րի բովանդա­կությանն ու նշա­նա­կությա­նը գնա­հա­տա­կան տալու համար։ Այս պահին իմ նպա­տա­կը չէ մանրա­մասնո­րեն վերլուծել փաստաթղթե­րում ներառված բոլոր հարցե­րը։ Իմ դիտարկումնե­րը կկենտրո­նա­նան դրանց նշա­նա­կության վրա՝ Հայաստա­նի համար եւ թե ինչ տեղ կարող են դրանք ունե­նալ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում։

Վերջա­պես, ընդունե­լով, որ Հայաստա­նի Մեղրիի շրջա­նը՝ տարանցիկ ճանա­պարհի հանգույցը, կարող է լինել աշխարհի ամե­նա­կա­րեւոր հողակտորնե­րից մեկը, ես այդ հարցի քննարկումը կթողնեմ հետա­գա մեկնա­բա­նության համար։ Բացի այդ, կան բազմա­թիվ գործընկերներ, որոնք ինձա­նից ավե­լի գիտակ են եւ կարող են դիտարկել այդ չափումը։ I.Մեթոդաբանություն 1.Անկախ նրա­նից, թե ով է հովա­նա­վո­րել այս փաստաթղթե­րի ստո­րագրումը, հիմնա­կան փաստն այն է, որ Ադրբե­ջա­նը եւ Հայաստա­նը վերա­հաստա­տել են իրենց հանձնա­ռությունը համա­պա­տասխան սկզբունքնե­րին։ Այս երկու երկրնե­րը նախկի­նում էլ հայտա­րա­րել են նման սկզբունքնե­րին հետեւե­լու պատրաստա­կա­մության մասին։ Տարբե­րությունն այստեղ այն է, որ այս անգամ այս քաղա­քա­կա­նությա­նը նրանք հասել են երկկողմ գործընթացնե­րի միջո­ցով՝ որպես արդյունք այս երկրնե­րի ղեկա­վա­րություննե­րի իսկ տրա­մա­բա­նությամբ։ 2.Վաշինգտոնում ստո­րագրված այս փաստաթղթե­րի բովանդա­կության ամե­նա­կա­րեւոր եւ ուշագրավ փաստե­րից մեկն այն է, որ դրանց մեծ մասը համա­ձայնեցվել էր մինչեւ առաջնորդնե­րի այցը ամե­րիկյան մայրա­քա­ղաք, եւ դա արվել էր Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ ուղղա­կի բանակցություննե­րի միջո­ցով։ Թեեւ խաղա­ղության համա­ձայնագրի նախնա­կան նախագծե­րի ընթացքում եւրո­պա­ցի եւ ամե­րի­կա­ցի դիվա­նա­գետնե­րը որո­շա­կի ներդրում են ունե­ցել, սակայն հետա­գա նախագծե­րը եւ այլ հարցեր մշակվել են երկու երկրնե­րի միջեւ՝ տարբեր մակարդակնե­րում՝ թե՛ բաց, թե՛ գաղտնի բանակցություննե­րի արդյունքում։ Կարե­լի է պնդել, որ այս երկկողմ հաղորդակցություններն ավե­լի արդյունա­վետ էին, քան երկու տասնամյա­կից ավե­լի տեւած միջազգա­յին միջնորդա­վորված ջանքե­րը։ Այս փաստաթղթե­րը նշա­նա­կա­լի քայլ են ճիշտ ուղղությամբ՝ թե՛ բովանդա­կա­յին, թե՛ բանակցա­յին տեխնո­լո­գիա­յի առումով։ Այդ կարեւո­րության աստի­ճա­նը հիմնա­կա­նում կախված է նրա­նից, թե արդյոք Երեւանն ու Բաքուն կշա­րունա­կեն համա­տեղ աշխա­տանքը՝ զարգացնե­լու այն, ինչն արդեն ձեռք է բերվել․ ինչպես ցանկա­ցած հարա­բե­րություննե­րում, միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րը պահանջում են ամե­նօրյա ուշադրություն, հոգա­տա­րություն եւ զգո­նություն։ 3.Կարեւոր է չմե­կուսացնել այս փոխկա­պակցված եւ միմյանցից կախված փաստաթղթե­րի որեւէ առանձին կողմ՝ քաղա­քա­կան եւ/կամ գաղա­փա­րա­խո­սա­կան գնա­հա­տա­կաններ տալով, փոխա­նակ ռազմա­վա­րա­կան եւ քննա­կան վերլուծումնե­րի։ Այս փաստաթղթերն ընդա­մե­նը մի կարեւոր հանգրվան են մի հակա­մարտության կյանքում, որը բնո­րոշվում է երկու կարեւոր հատկա­նիշնե­րով՝ փոփո­խությամբ եւ անակնկալնե­րով։ Այս պահի նշա­նա­կության մասին բացարձակ վստա­հությունը միայն աչք է փակում հնա­րա­վո­րություննե­րի առաջ, որոնք այն ընձե­ռում է, եւ մարտահրա­վերնե­րի առաջ, որոնք այն ստեղծում է։ 4.Ցանկալի կլի­ներ, որ փաստաթղթե­րի ստո­րագրումը կատարվեր երկկողմ ձեւա­չա­փով, այլ ոչ թե մի հզոր պետության հովա­նու ներքո, որը դրա դիմաց իր գինն է պահանջել։ Իհարկե, ԱՄՆ‑ն ոչ մի միջոց չուներ կողմե­րին ստի­պե­լու գալ Վաշինգտոն եւ ընդունել Թրամփի վարչա­կազմի պահանջած զիջումնե­րը։ Ակնհայտ է, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը, նրանցից յուրա­քանչյուրն իր սեփա­կան պատճառներն ուներ ընդունե­լու ԱՄՆ նախա­գա­հի հրա­վե­րը։ 5.Հաշվի առնե­լով, երկկողմ բանակցություննե­րի կենտրո­նա­կան դերը այս փաստաթղթե­րի ստո­րագրմա­նը հասնե­լու գործում, զարմա­նա­լի է, թե ինչու երկու երկրնե­րը համա­ձայնե­ցին այդ պատի­վը տալ երրորդ կողմին, եւ առհա­սա­րակ՝ ԱՄՆ-ին։ Կողմե­րը, անշուշտ, գիտակցում էին, որ այդ քայլը նշա­նա­կում էր Մոսկվա­յի ցանկա­ցած դերի ուղղա­կի մերժում։ Կարծես երկու հանրա­պե­տություննե­րից յուրա­քանչյուրը, Ադրբե­ջա­նը եւ Հայաստա­նը, մեկ կամ ավե­լի պատճառներ ունեին այդպես վարվե­լու համար։ Հայաստա­նի համար սա հստակ պատասխան էր Ռուսաստա­նի երկկողմ եւ բազմա­կողմ պարտա­վո­րություննե­րի չկա­տարմա­նը՝ Արցա­խի եւ Հայաստա­նի նկատմամբ, սկսած 2020 թ․ պատե­րազմից։ Ադրբե­ջա­նի համար դա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, միա­ժա­մա­նակ Արեւմուտքի կողմից նախա­գահ Ալիեւի ու նրա ռեժի­մի ընդունման անհրա­ժեշտությունն էր եւ ԱՄՆ‑ի աջակցության կարի­քը՝ իր ածխաջրածնա­յին պաշարնե­րի արդյունա­հանման ոլորտում նոր ներդրումնե­րի անհրա­ժեշտությունը։ 6.Վաշինգտոնի գագաթնա­ժո­ղո­վը, գոնե այս փուլում, խաղա­ղության գործընթա­ցը վերա­դարձրեց միջազգա­յին ասպա­րեզ՝ մեկ կարեւոր բացա­ռությամբ․ Եվրո­պան, Ռուսաստա­նը եւ այլ շահագրգիռ կողմեր դուրս մնա­ցին դրա­նից։ Սա ԱՄՆ‑ի միա­կողմա­նի նախա­ձեռնությունն էր։ Այն հակա­սում էր նախորդ նմա­նա­տիպ գործընթացնե­րին, որոնցում ներգրավված էին նաեւ այլ երկրներ, նույնիսկ եթե համա­ձայնագրե­րը առաջ էին մղվում մեկ պետության կողմից։ 7.Դժվար է գնա­հա­տել՝ սա կդառնա առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտ ապա­գա քայլե­րի համար։ ԱՄՆ‑ի կողմից Բոսնիա­կան հակա­մարտության դեպքում պարտադրված Դեյթո­նի համա­ձայնագրե­րը հուշում են, որ մեկ երկրի ճնշումն ավե­լի արդյունա­վետ կարող է լինել, քան բազմա­կողմ միջնորդությունը։ Սակայն այդ դեպքում ԱՄՆ‑ը պատրաստ էր եւ պատրաստա­կամ՝ օգտա­գործե­լու ՆԱՏՕ‑ի ուժը՝ ստի­պե­լու կողմե­րին համա­ձայնության հասնել։ Հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության դեպքում նման ուժ չկի­րառվեց։ Միջնորդնե­րը կարող են օգտա­կար լինել, բայց նրանք հաճախ անզոր են կամ էլ չեն ցանկա­նում լուրջ ճնշում գործադրել, իսկ եթե նրանք մեծ տերություններ են, ապա միշտ իրենց միջնորդա­կան կարգա­վի­ճա­կը կօգտա­գործեն՝ իրենց մրցա­կիցնե­րի կամ հակա­ռա­կորդնե­րի նկատմամբ ռազմա­վա­րություննե­րի մեջ, ինչպես նաեւ կփորձեն ինչ-որ բան շահել գործարքից՝ բարդացնե­լով հետա­գա քայլե­րը՝ հեշտացնե­լու փոխա­րեն։ 8.Օգոստոսի 8‑ին տանող գործընթա­ցը հեշտացվեց, եթե ոչ՝ հնա­րա­վոր դարձավ, ինչպես նշել է ֆրանսա­հայ վերլուծա­բան Կայծ Մինասյա­նը, երկու կարեւոր մայրա­քա­ղաքնե­րի շնորհիվ․ Անկա­րան օգտա­կար եղավ վերջին ամիսնե­րին Բաքվին զսպե­լու հարցում, իսկ Փարի­զը դիվա­նա­գի­տա­կան աջակցություն տրա­մադրեց Հայաստա­նին՝ վճռո­րոշ պահին։ Նման աջակցության ցուցա­բե­րումը, իրա­կա­նում, հենց հարեւան եւ մեծ տերություննե­րի դերը պետք է լինի։ 9.Այս համա­ձայնագրե­րը շրջանցում են բազմա­թիվ կարեւոր հարցեր․ օրի­նակ՝ Բաքվում գտնվող հայ գերի­նե­րի ճակա­տա­գի­րը, հայկա­կան մշա­կութա­յին հուշարձաննե­րի ոչնչա­ցումը։ Հուսանք՝ դրանք հնա­րա­վոր կլի­նի քննարկել ավե­լի ուշ, երբ այս համա­ձայնագրե­րը նպաստեն ատե­լության, կասկածնե­րի եւ վախե­րի նվազմա­նը, ինչպես նաեւ՝ վստա­հության եւ հարգանքի ավե­լացմա­նը։ II.Հայաստանի շահե­րը Փաստաթղթե­րի ամբողջա­կա­նությունը գնա­հա­տե­լու միջոցնե­րից մեկն այն է, թե որքա­նով է դրանց բովանդա­կությունն արձա­գանքում Հայաստա­նի առջեւ ծառա­ցած ամե­նա­կա­րեւոր մարտահրա­վերնե­րին։ 10․Կարծում եմ՝ կարե­լի է հաստա­տել, որ այս փաստաթղթերն ամրապնդում են Հայաստա­նի ինքնիշխա­նության պահպա­նումը եւ նրա տարածքա­յին ամբողջա­կա­նության ապա­հո­վումը։ Ադրբե­ջա­նը վերա­հաստա­տել է իր հանձնա­ռությունը՝ հարգե­լու Հայաստա­նի ինքնիշխա­նությունն ու տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Այժմ Ադրբե­ջա­նը պարտա­վորվել է ճանա­չել Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքը՝ 1991 թ․ Ալմա-Աթա­յի հռչա­կագրի հիման վրա․ մի նպա­տակ, որին Երեւա­նը վաղուց էր ձգտում, բայց որին Բաքուն դիմադրում էր։ 11․Փաստաթղթերը նաեւ նվա­զեցնում են Ադրբե­ջա­նի կողմից ռազմա­կան գործո­ղության սպառնա­լի­քը Հայաստա­նի հարա­վում, որի նպա­տա­կը պիտի լիներ միջանցք ապա­հո­վե­լը Մեղրիի տարածքով՝ Ադրբե­ջա­նի հիմնա­կան մասի եւ Նախի­ջեւա­նի էքսկլա­վի միջեւ։ Այդ սպառնա­լի­քը երկար ժամա­նակ կախված էր Հայաստա­նի գլխին՝ առա­ջացնե­լով անհանգստություն եւ անո­րո­շություն բնակչության շրջա­նում, ինչպես նաեւ հնա­րա­վոր ներդրողնե­րի մոտ։ Բաքվի համա­ձայնությունը՝ վերա­հաստա­տե­լու ուժի չկի­րառման սկզբունքը Հայաստա­նի հետ մնա­ցած տարա­ձայնություննե­րը կարգա­վո­րե­լու համար, տվյալ իրա­վի­ճա­կում չի կարե­լի ռեֆլեքսիվ կերպով անտե­սել։ 12․Այս համա­ձայնագրե­րի արժե­քը գնա­հա­տե­լիս պետք է հաշվի առնել, թե ինչ ընտրանքներ ունի Հայաստա­նը․ դրանք այնքան էլ շատ չեն։ Նույնիսկ երբ Հայաստա­նը հաղթա­նակ էր տարել Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում, ընտրությունը «լավի» եւ «վատի» միջեւ չէր, այլ «վատի» եւ «ավե­լի վատի»։ 13․Հայաստանի ժողո­վուրդն ու նրանք, ովքեր հոգ են տանում նրա մասին, լավ առիթ ունեն փոքր-ինչ հանգիստ շունչ քաշե­լու, քանի որ այս փաստաթղթե­րը հեռացնում ու նվա­զեցնում են անվտանգության հիմնա­կան սպառնա­լի­քը։ Մեր ժողո­վուրդը նաեւ իրա­վունք ունի ունե­նա­լու ավե­լի խոստումնա­լից ապա­գա՝ ընդհա­նուր առմամբ ավե­լի քիչ անո­րո­շությամբ եւ իրենց որդի­նե­րի ճակա­տագրի համար ավե­լի քիչ մտա­հո­գությամբ։ Խաղաղ ապա­գա­յի հույսը անհրա­ժեշտ պայման է հասա­րա­կության եւ պետության միջեւ արդյունա­վետ ու դրա­կան հարա­բե­րություննե­րի, ինչպես նաեւ ժողովրդա­վա­րության ու սոցիա­լա­կան ներդաշնա­կության համար։ 14․Այս փաստաթղթե­րի ստո­րագրումը նաեւ փորձություն է Հայաստա­նի ընդդի­մության համար։ Այդ ընդդի­մության մեծ մասը պնդում էր, որ Հայաստա­նը շարժվում է դեպի նոր պատե­րազմ եւ ինքնաոչնչա­ցում, եւ որ Փաշինյա­նի կառա­վա­րության քաղա­քա­կա­նությունը անխուսա­փե­լիո­րեն հանգեցնե­լու է այդ հետեւանքնե­րին։ Նրանց սովո­րա­կան գործե­լա­կերպը իրենց քաղա­քա­կա­նությունն ու քայլե­րը մեկնա­բա­նե­լու եղա­նա­կը գտնելն է՝ պատճառներ ու պատճա­ռա­բա­նություններ՝ արդա­րացնե­լու համար իրենց անվե­րա­պահ ու բացարձակ հակա­ռա­կությունը Փաշինյա­նի կառա­վա­րությա­նը. որոշ դեպքե­րում դա արդար ընդդի­մություն է, բայց հիմնա­կա­նում սխալ մղումնե­րից ծայր առած։ Դա գուցե նորմալ կլի­ներ սովո­րա­կան պայմաննե­րում, ինչն այսօրվա Հայաստա­նի պարա­գան չէ։ Տեսնենք՝ արդյո՞ք այս ուժե­րը կկա­րո­ղա­նան գնա­հա­տել այն դրա­կան ուղղությունը, որով շարժվում են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը՝ Փաշինյա­նին իշխա­նությունից հեռացնե­լու մտա­սեւեռ նպա­տա­կի փոխա­րեն։ Անհնար է մտա­հո­գություն հայտնել Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ անվտանգության համար եւ միա­ժա­մա­նակ չգնա­հա­տել խաղա­ղության համա­ձայնագրի նախաստո­րագրման ու Ադրբե­ջա­նի՝ հետա­գա­յում ուժ չկի­րա­ռե­լու հանձնա­ռության դրա­կան կողմե­րը՝ Հայաստա­նի հետ մնա­ցած տարա­ձայնություննե­րը կարգա­վո­րե­լու համար։ Ոչ մի փաստա­թուղթ կամ փաստաթղթե­րի փաթեթ չի տալիս անվտանգության ու խաղա­ղության անխախտ երաշխիք։ Հնա­րա­վոր չէ նաեւ պնդել, որ այս փաստաթղթե­րը նման երաշխիք են տալիս։ Սակայն նրանք, ովքեր չեն կարո­ղա­նում գնա­հա­տել այդ ուղղությամբ արված դրա­կան քայլե­րը, անկասկած, նպաստում են ինքնա­նա­խանշված կանխա­տե­սումնե­րի իրա­կա­նացմա­նը։ 15․ Անկասկած, այս պայմա­նա­վորվա­ծությունը մեծացնում է Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը, որը դուրս էր մնա­ցել Հարա­վա­յին Կովկա­սում միջազգա­յին նշա­նա­կության տարանցիկ ուղի­նե­րից։ III. Չորս հիմնա­կան հարցեր Ինչ վերա­բե­րում է Բաքվի բարձրացրած՝ խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրման համար խոչընդոտ հանդի­սա­ցող երկու հարցե­րին՝ ի տարբե­րություն Վաշինգտո­նում տեղի ունե­ցած նախաստո­րագրման, եւ ավե­լին․ 16․Նախ՝ Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­նե­րի եւ բեռնե­րի համար Ադրբե­ջա­նից դեպի իր Նախի­ջեւա­նի էքսկլավ Մեղրիով տարանցիկ ճանա­պարհի դժվար հարցը․ ընդունվել է նոր բանա­ձեւ՝ վարձա­կա­լություն ամե­րիկյան կառույցի հետ, որը գործե­լու է ինքնիշխան Հայաստա­նի տարածքա­յին իրա­վունքնե­րի եւ վերահսկո­ղության ներքո։ Տարա­ծաշրջա­նա­յին եւ այլ տերություննե­րի ռազմա­վա­րա­կան շահե­րի համար այս պայմա­նա­վորվա­ծության հետեւանքնե­րին կանդրա­դառնամ ավե­լի ուշ։ Հիմնա­կան կետն այստեղ այն է, որ պայմա­նա­վորվա­ծությունը չունի որեւէ հստա­կություն․ այս պահին դժվար է իմա­նալ, թե ինչպես են ընդհա­նուր սկզբունքնե­րը կյանքի կոչվե­լու։ Դա կախված կլի­նի այն օրենսդրությունից, որը Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վը պետք է ընդունի այս հարցի առնչությամբ, ինչպես նաեւ բանակցություննե­րից, որոնք պետք է սկսվեն Հայաստա­նի եւ ԱՄՆ‑ի միջեւ՝ Ադրբե­ջա­նի եւ, հնա­րա­վոր է, Թուրքիա­յի որո­շա­կի ներգրավմամբ, ինչպես նաեւ Ռուսաստա­նի ու Իրա­նի գործակցությամբ կամ դրա բացա­կա­յությամբ։ Կարեւոր է, ինչպես նշել է Կայծ Մինասյա­նը, որ տեքստում այլեւս հարա­վա­յին տրանսպորտա­յին խնդի­րը չի բնո­րոշվում որպես «միջանցք», որը առա­ջացրել էր ավե­լորդ վախեր եւ մտա­հո­գություններ։ 17․Երկրորդ խնդի­րը Ադրբե­ջա­նի համառ պահանջն է, որ Հայաստա­նը փոխի իր Սահմա­նադրությունը՝ բացա­ռե­լու դրա­նում ցանկա­ցած տարր, որը Բաքվի կողմից կարող է մեկնա­բանվել եւ մեկնա­բանվել է որպես Հայաստա­նի տարածքա­յին պահանջ Ադրբե­ջա­նից։ Այս դեպքում մենք գիտենք, որ օգոստո­սի 8‑ին ընդունված փաստաթղթե­րից որեւէ մեկը հղում չի անում այս խնդրին։ Այնուա­մե­նայնիվ, օգոստո­սի 8‑ին նախա­գահ Ալիեւը եւ նրա խորհրդա­կաննե­րից մեկը՝ Էլչին Ամիրբե­կո­վը, կրկին հայտա­րա­րե­ցին նման փոփո­խության վերա­բերյալ Բաքվի պահանջի մասին՝ որպես խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման եւ Հայաստա­նի հետ հետա­գա հարա­բե­րություննե­րի կարգա­վորման նախա­պայման։ Ինձ համար պարզ չէ, թե այս հարցը, որը Հայաստա­նի համար հեշտ լուծե­լի չէ, որքա­նով է իրա­կան մտա­հո­գություն Բաքվի համար, եւ որքա­նով է այն միջոց՝ հետաձգե­լու ստո­րագրումը՝ պահպա­նե­լով Բաքվի տարբե­րակնե­րը ապա­գա­յում։ Բաքուն ուզում է վերացնել ցանկա­ցած սահմա­նադրա­կան հիմք, որը թույլ կտա որեւէ հայ առաջնորդի ապա­գա­յում հանդես գալ Ադրբե­ջա­նի նկատմամբ տարածքա­յին պահանջա­տի­րա­կան քաղա­քա­կա­նությամբ։ Հնա­րա­վոր է, որ Բաքվի մտա­հո­գությունը անկեղծ է։ Բայց դա դեռ չի դարձնում այն իրա­կան խնդիր։ Ի վերջո, եթե Փաշինյա­նը կարո­ղա­նար Սահմա­նադրությունը փոխել նույնքան հեշտ, որքան Ալիեւը փոխում է Ադրբե­ջա­նի Սահմա­նադրությունը, ապա­գա­յում Հայաստա­նի որեւէ նոր առաջնորդ, որը չի համա­ձայնի Փաշինյա­նի քաղա­քա­կա­նությա­նը, նույնպես կկա­րո­ղա­նա փոխել այդ փոխված Սահմա­նադրությունը։ Այն, ինչը կկա­յունացնի խաղա­ղությունը Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի միջեւ, վստա­հության ավե­լա­ցումն է երկու երկրնե­րի միջեւ, նորմալ հարա­բե­րություննե­րի զարգա­ցումը, որն օգուտ կբե­րի երկու երկրնե­րի ժողո­վուրդնե­րին էլ, ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի ագրե­սիվ հռե­տո­րա­բա­նության ու գործո­ղություննե­րի դադա­րե­ցումը Հայաստա­նի դեմ։ Այդ հռե­տո­րա­բա­նությունն ու գործո­ղություննե­րը միայն ուժե­ղացնում են հայկա­կան ընդդի­մության փաստարկնե­րը, թե Ադրբե­ջա­նը խաղա­ղություն չի ուզում, թե Ադրբե­ջա­նը վստա­հե­լի չէ, եւ երբ Հայաստա­նը համա­ձայնում է Բաքվի պայմաննե­րին, Բաքուն նոր պահանջներ է առա­ջադրում։ Անհնար է իրա­կան մտա­հո­գություն ունե­նալ Հայաստա­նի ապա­գա ղեկա­վարնե­րի վերա­բերյալ, որոնք կարող են իշխա­նության հասնել՝ օգտա­գործե­լով Փաշինյա­նի դեմ ադրբե­ջա­նա­կան վարքա­գի­ծը, եւ միա­ժա­մա­նակ հենց այդպի­սի վարքագծով սնուցել այդ ընդդի­մությա­նը։ 18․Վաշինգտոնում ձեռք բերվեց համա­ձայնություն, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը կդի­մեն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար՝ ԱՄՆ‑ի աջակցությամբ։ Սա պարզա­պես իրա­վա­կան դրույթ էր․ Մինսկի խումբը գործնա­կա­նում դադա­րել էր գոյություն ունե­նալ 2020 թ․ պատե­րազմից ի վեր եւ երկար ժամա­նակ մնա­ցել էր կիսա­մեռ վիճա­կում։ 19․Չնայած թվում է, թե Ադրբե­ջա­նը դեռեւս լիո­վին հանձն չի առել խաղա­ղության պայմա­նագրի դրույթնե­րը, սակայն Բաքուն, հուսով ենք, կդա­դա­րեցնի Արեւմտյան Ադրբե­ջա­նի մասին հռե­տո­րա­բա­նությունը, որն, ակնհայտո­րեն, ներա­ռում է Հայաստա­նը։ Այս քայլը գուցե բավա­րար չլի­նի Հայաստա­նում այս թեմա­յի շուրջ առկա վախե­րը մեղմե­լու համար, բայց կարող է լավ մեկնարկ լինել։ IV.Միջազգային չափումներ 20․ Վերլուծա­բաննե­րի շրջա­նում կա մի միտում՝ այս համա­ձայնագրե­րի նշա­նա­կությունը չափե­լու դրանց արժե­քով՝ աշխարհա­քա­ղա­քա­կան բաժանման այս կամ այն կողմի համար։ Ընդհա­նուր ընկա­լումն այն է, որ ԱՄՆ‑ը կամ Արեւմուտքը շահել է, իսկ Ռուսաստա­նը՝ պարտվել։ Ավե­լին, ոմանք պնդում են, որ Ռուսաստանն այս պարտությունը պարզա­պես չի ընդունի․ նայեք Վրաստա­նին եւ Ուկրաի­նա­յին, ասում են նրանք․ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը մեծ ռիսկի են դիմում։ Անշուշտ, սա լուրջ փաստարկ է։ Բայց այդ փաստարկը երկու խնդիր է առա­ջացնում։ Առա­ջին՝ այն հարցա­կա­նի տակ չի դնում Ռուսաստա­նի կոպիտ վարքա­գի­ծը, որը դուրս է հարեւան երկրնե­րում Մոսկվա­յի ունե­ցած շահե­րի շրջա­նա­կից․ այսինքն՝ այն գինը, որը ստիպված են վճա­րել այդ տարածքնե­րի ժողո­վուրդնե­րը՝ որդեգրե­լով Ռուսաստա­նի վրեժխնդրության սպառնա­լի­քի վրա հիմնված քաղա­քա­կա­նություն։ Երկրորդ, Ռուսաստա­նի վարքա­գի­ծը դուրս է գալիս ինքնա­պաշտպա­նությունից․ այն նաեւ կայսե­րա­կան մտա­ծե­լա­կերպի մաս է, որի մասին ես խոսել եմ այլ տեղե­րում։ Կայսրություննե­րը փլուզվում են, բայց կայսե­րա­կան մտա­ծե­լա­կերպը մնում է։ Ինչ արագ ենք մոռա­նում, որ հենց այդ նույն ժողո­վուրդներն էին, որ խորտա­կե­ցին սովե­տա-ռուսա­կան կայսրությունը։ Եթե սովետական/ռուսական կայսրություննե­րի եւ հետկայսե­րա­կան մտա­ծե­լա­կերպի արձա­գանքը արտա­քին սպառնա­լիքնե­րին սահմա­նա­փակվեր հարեւաննե­րի կողմից սահմանված որո­շա­կի արտա­քին եւ անվտանգության քաղա­քա­կա­նության որդեգրմամբ, ապա հասկա­նա­լի կլի­ներ այն սպա­սումը, որ հարեւաննե­րը պետք է պատասխա­նա­տու գործեին եւ գործիք չդառնա­յին Ռուսաստա­նի հակա­ռա­կորդնե­րի կամ թշնա­մի­նե­րի ձեռքում։ Բայց ինչպես պատմությունը ցույց է տվել, Ռուսաստա­նից կարե­լի է սպա­սել բիրտ ուժով վրեժխնդրություն այն ամե­նի հանդեպ, ինչը նա համա­րում է իր «հետնա­բա­կը» կամ «փորո­տի­քը», նույն պատմությունը ցույց է տվել նաեւ, որ Ռուսաստա­նը պահանջում է, որ այդ երկրնե­րը ղեկա­վարվեն Մոսկվա­յի ընտրած առաջնորդնե­րի կողմից՝ այն մոդե­լով, որ Մոսկվան ստեղծել է իր համար, կամ էլ ենթարկվեն բացա­հայտ օկուպա­ցիա­յի եւ բռնակցման։ Հենց այդպես վարվեց Սովե­տա­կան Միությունը, մինչդեռ ցարա­կան Ռուսաստա­նը ուղղա­կիո­րեն օկուպացրել էր այդ հողե­րը։ Կայսրությունը որպես բնա­կան երեւույթ ընկա­լե­լը՝ ինչպես էլ այն կոչվի, չի համարվում ռազմա­վա­րա­կան հակա­մարտություննե­րի խնդրի լուծում․ հակա­ռա­կը՝ կայսրություննե­րը իրենք են դառնում նման հակա­մարտություննե­րի պատճառ։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ուկրաի­նա­ցի երե­խա­նե­րի անընդհատ առեւանգումը, քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րի ոչնչա­ցումը եւ հենց քաղա­քա­ցիա­կան բնակչության թիրա­խա­վո­րումը, ինչպես նաեւ հարեւաննե­րից տարածքնե­րի ուղղա­կի բռնակցումը կարե­լի է բացատրել Ռուսաստա­նի մտա­հո­գություննե­րով՝ Արեւմուտքի կողմից ՆԱՏՕ‑ի ընդլայնման շատ լուրջ արա­տա­վոր քաղա­քա­կա­նությամբ։ 21․Կայսրությունները փլուզվում են եւ նահանջում։ Ներկա­յումս Մոսկվան այնպի­սի դիրքում չէ, որ օկուպացնի Ադրբե­ջա­նը եւ Հայաստա­նը։ Մոսկվան տարա­ծաշրջա­նում գերա­կա­յել է՝ մի ժողովրդին մյուսի դեմ հանե­լով եւ իր կողմնա­կից էլի­տա­նե­րին իշխա­նության բերե­լով։ Այսինքն՝ օգտա­գործե­լով երկրի ներքա­ղա­քա­կան հակա­սություննե­րը։ Սա չի նշա­նա­կում, թե ներքին ընդդի­մա­դիր ուժե­րի դժգո­հություննե­րը օրի­նա­կարգ չեն․ այլ պարզա­պես ցույց է տալիս, որ հաճախ օրի­նա­կարգ դժգո­հություննե­րը յուրացվում եւ ապա օգտա­գործվում են մեծ խաղա­ցողնե­րի խաղե­րի մեջ։ Կասկա­ծե­լի է, որ Ադրբե­ջա­նում շատ պրո­ռուսա­կան տարրեր մնա­ցած լինեն։ Բայց դրանք կան Հայաստա­նում, եւ նրանք խրա­խուսվում են դիմե­լու բռնության՝ երկրում իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնե­լու համար։ Այստեղ է, որ ներքին եւ միջազգա­յին քաղա­քա­կա­նությունը համընկնում են․ եւ այսպես կարե­լի է հասկա­նալ Փաշինյա­նի կառա­վա­րության դեմ ընդդի­մության մեծ մասին՝ օլի­գարխներ, նախկին ղեկա­վարներ, եկե­ղե­ցի։ Նրանք, ովքեր իրենց վերլուծություննե­րում կայսրություննե­րին վերագրում են մշտա­կա­նություն եւ հետկայսե­րա­կան վարքա­գի­ծը համա­րում անքննարկե­լի ու անտե­սում են նույնիսկ ամե­նա­վերջին պատմությունը։ 22․Ռուսաստանը Հայաստա­նին համա­րել է անքննարկե­լիո­րեն իրեն պատկա­նող պետություն եւ ձախո­ղել է իր պարտա­վո­րություննե­րը, որոնք ստանձնել էր Հայաստա­նի հետ երկկողմ եւ բազմա­կողմ պայմա­նագրե­րով։ Մոսկվան որեւէ նշան ցույց չի տվել, որ ապա­գա­յում այլ կերպ է վարվե­լու։ Այնուա­մե­նայնիվ, Մոսկվան դեռեւս ակնկա­լում է, որ իրեն կվե­րա­բերվեն որպես Հայաստա­նի փրկչի։ Սա չի նշա­նա­կում, թե ես համա­ձայն եմ Հայաստա­նի կառա­վա­րության՝ արտա­քին եւ անվտանգության քաղա­քա­կա­նության բոլոր ասպեկտնե­րի կամ ձեւա­կերպումնե­րի հետ․ բայց ես գնա­հա­տում եմ կառա­վա­րության հիմնա­կան սկզբունքը՝ երկրի անվտանգությունը փնտրել հակա­մարտության աղբյուրնե­րի եւ տարածքա­յին սպառնա­լիքնե­րի նվա­զեցման մեջ՝ աշխա­տե­լով հարեւաննե­րի հետ, միեւնույն ժամա­նակ ինքնիշխա­նությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու խաղա­ղությունը բոլոր մյուս արժեքնե­րից վեր դասե­լով։ 23․Կայսրությունները փլուզվում են եւ նահանջում․ եւ ոչ միայն ռուսա­կա­նը։ Ամե­րիկյան կայսրությունն էլ է նահանջում՝ չնա­յած Վաշինգտո­նի ջղա­ձիգ, ռեֆլեքսիվ գործո­ղություննե­րին։ Դրա ամե­նա­կա­րեւոր ապա­ցույցը պետք է փնտրել ոչ թե ամե­րիկյան արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ, այլ հենց Վաշինգտո­նի ղեկա­վա­րության որա­կի կամ դրա բացա­կա­յության, քաղա­քա­կան բանա­վե­ճի մակարդա­կի եւ անհուսա­լի պարտքե­րի մեջ, որոնցով պահպանվում են պետությունը եւ նրա ռազմա­կան ծախսե­րը։ Սրանք կայսրություն կամ հետկայսե­րա­կան քաղա­քա­կա­նություն պահպա­նող երեւույթներ չեն․ այլ պատմա­կա­նո­րեն կայսրություննե­րի անկման ախտա­նիշ են։ Կարե­լի է նայել նաեւ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ըստ ԱՄՆ‑ի պատկե­րացման հաստատված համաշխարհա­յին կարգի ավե­լի տխուր պատկե­րին․ ՄԱԿ‑ը եւ նրան կից ինստի­տուտնե­րը, ՆԱՏՕ‑ն՝ միայն մի քանիսն են դրանցից։ Դրանցից ոչ մեկը ներկա­յումս չի գործում արդյունա­վե­տության կամ ներդաշնա­կության որեւէ մակարդա­կով՝ հիմնա­կա­նում ԱՄՆ‑ի քաղա­քա­կա­նություննե­րի պատճա­ռով։ 24․ԱՄՆ‑ը հանդես է գալիս որպես օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրե­րի երաշխա­վոր, սակայն ստո­րագրված փաստաթղթե­րում այդ մասին ոչինչ չի ասվում։ Նույնիսկ եթե նման դրույթ լիներ, դժվար է պատկե­րացնե­լը, որ ԱՄՆ‑ն ուժ կօգտա­գործի՝ ստի­պե­լու համար Հայաստա­նին կամ Ադրբե­ջա­նին՝ հետեւե­լու այդ համա­ձայնագրե­րին, եթե կողմե­րը խնդիրնե­րի առջեւ կանգնեն համա­ձայնեցված դրույթնե­րի վրա աշխա­տե­լիս։ Եթե ԱՄՆ‑ը չի օգտա­գործե­լու իր բոլոր ռեսուրսնե­րը խաղաղ գործընթա­ցը վերջնա­կա­նացնե­լու համար, ապա ցանկա­ցած ենթադրյալ երաշխիք կմնա խորհրդանշա­կան․ լավա­գույն դեպքում՝ ստո­րագրողնե­րի եւ ենթադրյալ երաշխա­վո­րի պատվի հարց։ Նույնիսկ լավա­գույն պայմաննե­րում ԱՄՆ երաշխիքնե­րը մնում են անկա­յուն՝ հատկա­պես հաշվի առնե­լով Վաշինգտո­նի ներկա վարչա­կազմի բնա­վո­րությունն ու գործե­լաո­ճը։ ԱՄՆ քաղա­քա­կա­նության չափա­զանց անձնա­վորված բնույթը՝ ներկա վարչա­կազմի օրոք, հակված է ամրապնդե­լու անո­րո­շության եւ անկանխա­տե­սե­լիության այն զգա­ցումը, որը տիրում է ԱՄՆ-ում եւ, ըստ էության, ամբողջ աշխարհում։ Այդ զգա­ցումը խորա­նում է, երբ ԱՄՆ‑ը, փաստա­ցի, Հարա­վա­յին Կովկա­սում կենսա­կան շահեր չունի․ լավա­գույն դեպքում ԱՄՆ շահե­րը տարա­ծաշրջա­նում ծայրա­մա­սա­յին են։ Դրանք առնչվում են Ռուսաստա­նին, Թուրքիա­յին, Իրա­նին, Կասպից ծովին եւ այլն։ Ներկա­յիս պայմաննե­րում ԱՄՆ‑ը կարող է Հայաստա­նը «մանրադրա­մի» վերա­ծել։ 25․ԱՄՆ‑ը կարող էր զգա­լի զիջումներ կորզել Բաքվից՝ նախա­գահ Ալիեւին Սպի­տակ տանն ընդունե­լու եւ այդ երկրում նոր ներդրումնե­րի համար աջակցություն ցուցա­բե­րե­լու դիմաց՝ թե՛ Ադրբե­ջա­նի ներքին քաղա­քա­կան հարցե­րում, թե՛ Հայաստա­նի հետ կապված խնդիրնե­րում․ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի նախա­պայման, Բաքվում պահվող հայ ռազմա­գե­րի­նե­րի հարց։ Սակայն իմ տպա­վո­րությունն այն է, որ Վաշինգտո­նում կայա­ցած գագաթնա­ժո­ղո­վը մանրակրկիտ չէր պատրաստվել փորձա­գետնե­րի կողմից, որոնք պետք է այնքան ծանոթ լինեին խնդիրնե­րին, որ չափով որ անհրա­ժեշտ էր։ Ամե­րի­կա­ցի դիվա­նա­գետնե­րը, որոնք լավ հասկա­նում էին այս հարցե­րը, հեռացված էին Պետդե­պարտա­մենտից։ Հնա­րա­վոր է, որ ներկա բանակցողնե­րը կատա­րել էին իրենց աշխա­տանքը եւ որո­շել էին չճնշել Ադրբե­ջա­նի նախա­գա­հին՝ այլ նպա­տակներ ունե­նա­լով։ Այնուա­մե­նայնիվ, դժվար է խուսա­փել այն զգա­ցումից, որ Վաշինգտո­նը գագաթնա­ժո­ղո­վը դիտարկել է որպես իր նախա­գա­հի համար անունը հնչեցնե­լու հնա­րա­վո­րություն։ 26․Ռուսաստանը եւ Իրա­նը լուրջ առարկություններ են հայտնել այս ամբողջ գործընթա­ցի վերա­բերյալ, եւ դա հասկա­նա­լի է։ Հայաստա­նի կառա­վա­րությունը բախվում է դժվա­րություննե­րի։ Անհրա­ժեշտ է, որ Երեւանն աշխա­տի նրանց հետ՝ նրանց մտա­հո­գություննե­րը փարա­տե­լու իմաստով։ Սակայն անհրա­ժեշտ է տարբե­րա­կել այս երկու կարեւոր հարեւաննե­րի մտա­հո­գություննե­րի օրի­նա­կան կողմե­րը՝ Հայաստա­նի շահե­րը իրենց շահե­րի հետ հավա­սա­րեցնե­լու նրանց միտումից։ Ինքնիշխա­նությունը նշա­նա­կում է սեփա­կան շահե­րի հիման վրա սեփա­կան որո­շումներ կայացնել։ Հայաստա­նի ինքնիշխա­նության նկատմամբ հարգանքը, որի մասին հայտա­րա­րել են բոլոր երկրնե­րը, այդ թվում՝ Իրա­նը եւ Ռուսաստա­նը, նշա­նա­կում է, որ Հայաստա­նը ծառա­յում է իր սեփա­կան նպա­տակնե­րին եւ ո՛չ ուրիշնե­րի շահե­րը սպա­սարկե­լու համար։ Հաշվի առնել հարեւաննե­րի օրի­նա­կան շահե­րը՝ չի նշա­նա­կում մշա­կել եւ վարել քաղա­քա­կա­նություն՝ հիմնվե­լով ուրիշնե­րի շահե­րի վրա։ Երեւա­կա­յա­կան դիվա­նա­գի­տությունը կարող է լուծումներ գտնել երկու երկրնե­րի շահե­րի միջեւ՝ ցանկա­ցած հակա­մարտության դեպքում՝ ենթադրե­լով, որ հարեւաննե­րը պատրաստ են հարգե­լու այն լուծումնե­րը, որոնք գտնվել են Հայաստա­նի ընտրված ղեկա­վարնե­րի կողմից, իսկ Հայաստա­նի ընտրված ղեկա­վարնե­րը խոհեմ են իրենց քաղա­քա­կա­նության մեջ։ Հնա­րա­վոր է, որ ցանկա­ցած հարեւան ուժ կիրա­ռի՝ խոչընդո­տե­լու համար Հայաստա­նին իր շահե­րը հետապնդե­լու հարցում, ինչպես որ Հայաստա­նը դրանք սահմա­նում է։ Եվ Հայաստա­նը, հնա­րա­վոր է, ի վիճա­կի չլի­նի դիմադրե­լու։ Բայց այդ դեպքում մենք պետք է ընդունենք, որ այդպի­սի սպառնա­լի­քի առջեւ ենք կանգնած։ Այնուհե­տեւ մենք պետք է նվա­զեցնենք մեր սպա­սումնե­րը նրանցից՝ որպես բարե­կամ երկրնե­րի կամ դաշնա­կիցնե­րի։ Ռուսաստանն ապա­ցուցել է իր անվստա­հե­լի լինե­լը՝ նույնիսկ լինե­լով Հայաստա­նի միակ պաշտո­նա­կան դաշնա­կի­ցը։ Ռուսաստանն ապա­ցուցել է իր անվստա­հե­լի լինե­լը նաեւ Ադրբե­ջա­նի համար․ վերջին օրե­րին նա հարվածներ է հասցրել SOCAR նավթա­բա­զա­յին եւ ոչնչացրել նավթա­յին պահեստնե­րը Օդե­սա­յի շրջա­նում։ Իրա­նը գործել է Ադրբե­ջա­նի հետ՝ ելնե­լով իր սեփա­կան շահե­րից Ղարա­բաղ/Ադրբե­ջան-Հայաստան հարցե­րում։ Բոլո­րո­վին վերջերս Իրանն աջակցեց Իսլա­մա­կան համա­գործակցության կազմա­կերպության Ստամբուլյան հակա­հայկա­կան ծիծա­ղե­լի բանա­ձեւին։ Նույնիսկ խորհրդանշա­կան առումով, Իրա­նի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը հայտնվել են Շուշիում եւ Ստե­փա­նա­կերտում՝ անտե­սե­լով հայ ժողովրդի զգացմունքնե­րը։ Այս ամե­նը հասկա­նա­լի է․ Իրա­նը հետապնդում է իր պետա­կան շահե­րը։ Իրա­նը պետք է նմա­նա­տիպ ըմբռնում ցուցա­բե­րի, երբ Հայաստա­նը հետապնդում է իր սեփա­կան շահե­րը՝ ինչպես ինքն է դրանք սահմա­նում։ Իրա­նի ներսում ընթա­ցող քննարկումնե­րը բաժա­նում են նրանց, ովքեր օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրե­րը սպառնա­լիք են համա­րում եւ նրանց, ովքեր դրանք որպես նոր հնա­րա­վո­րություններ են դիտարկում։ Ես խորը հարգանք ունեմ ռուսա­կան դիվա­նա­գի­տության նկատմամբ եւ գիտակցում եմ, որ Ռուսաստա­նը երկար հիշո­ղություն ունի, համբե­րություն ու տոկունություն։ Ես նաեւ խորին հարգանք ունեմ Իրա­նի ղեկա­վա­րության՝ պետա­կա­նության խորը զգա­ցո­ղության հանդեպ, պետա­կա­նություն, որը հազա­րամյակնե­րով գոյա­տեւել է եւ ունի իր շահե­րը ձեւա­կերպե­լու ապա­ցուցված ունա­կություն։ Չպետք է թերագնա­հա­տել երկու երկրնե­րի՝ փոփո­խություննե­րը հասկա­նա­լու, նոր իրա­վի­ճակնե­րին հարմարվե­լու եւ միեւնույն ժամա­նակ իրենց շահե­րը պաշտպա­նե­լու կարո­ղությունը՝ համա­գործակցե­լով Երեւա­նի եւ Բաքվի հետ։ 27․Կասկած չկա, որ Եվրո­պան եւ ԱՄՆ‑ն, ըստ էության, չեն հրա­ժարվել իրենց հակա­սո­վե­տա­կան եւ հակա­ռուսա­կան մտքե­րից, ինչը Մոսկվա­յի մտա­հո­գություննե­րը Ռուսաստա­նի նկատմամբ սպառնա­լիքնե­րի վերա­բերյալ հասցրել է վտանգա­վոր մակարդա­կի։ Հարցը, որ մեզ պետք է տանք, հետեւյալն է․ արդյո՞ք պետք է մտա­հոգվենք այս հարեւան երկրնե­րի ժողո­վուրդնե­րի համար։ Նրանք արդյո՞ք կարեւոր են։ Ունե՞ն նշա­նա­կություն մեզ համար։ Թե՞ նրանց պետք է դիտարկել որպես խաղա­քա­րեր շախմա­տա­յին խաղում, որը խաղում են «մեծ տղա­նե­րը»։ Արդյո՞ք ժողո­վուրդնե­րը նշա­նա­կություն ունեն քաղա­քա­կա­նության մեջ։ Եթե ոչ, ապա ո՞րն է քաղա­քա­կա­նության նպա­տա­կը՝ լինի ներքին, թե միջազգա­յին։ Բավարարե՞լ մեծ տերություննե­րի ռազմա­վա­րա­կան շահե­րը՝ անկախ նրա­նից, թե ինչպի­սի քաղա­քա­կա­նություններ են այդ տերություննե­րը մշա­կում կենսա­կան կարեւոր շահե­րի եւ ռազմա­վա­րա­կան հայե­ցա­կարգե­րի անունից, իրենց մրցակցություննե­րի անունից՝ անջատված այն իրա­կա­նություննե­րից, որոնց մեջ ապրում են այդ երկրնե­րի իրա­կան ժողո­վուրդնե­րը։ 28․Ոմանք կարող են մտա­ծել, թե սա իդեա­լիստի փաստարկ է։ Նրանք սխալված կլի­նեն։ Սրանք մի պատմա­բա­նի հարցերն են, որն ապրել է քաղա­քա­կա­նություննե­րի միջով եւ 1990-ականնե­րի մի քանի վճռո­րոշ տարի­նե­րին ներգրավված է եղել դիվա­նա­գի­տության մեջ։ Եթե տեղա­կան ժողո­վուրդնե­րը եւ հարեւան երկրնե­րի ժողո­վուրդնե­րը նշա­նա­կություն չունե­նա­յին, մի քանի հազար տարի առաջ ստեղծված կայսրություննե­րը գոյություն կունե­նա­յին մինչեւ մեր օրե­րը։ Միջազգա­յին մրցակցություննե­րի եւ դրանց վրա հիմնված ռազմա­վա­րա­կան մոդելնե­րի ըմբռնումը՝ պարզա­պես կայսե­րա­կան մրցակցություննե­րի եւ ռազմա­վա­րություննե­րի տեսանկյունից, թերի կմնա, եթե դրանք անտե­սեն ժողո­վուրդնե­րի երբեմն լուռ, բայց միշտ անխուսա­փե­լի դերը՝ անկա­խա­բար նրանք կայսրության հպա­տակներ են, թե նախկին գաղութնե­րի բնա­կիչներ։   V. Եզրա­փա­կիչ դիտարկումներ 29․Ադրբեջանը եւ Հայաստա­նը կարիք կունե­նան սերտ համա­գործակցության Ռուսաստա­նի եւ Իրա­նի հետ, որպեսզի երկու հակա­մարտող երկրնե­րը կարո­ղա­նան ամրապնդել իրենց միջեւ ընթա­ցող խաղա­ղության գործընթա­ցը։ 30․Այս հարցե­րից յուրա­քանչյուրն ու բոլո­րը միա­սին պահանջում են ամե­նօրյա խնամք եւ ուշադրություն։ Հետա­գա առա­ջընթա­ցի հնա­րա­վո­րություննե­րը կախված են երկու հանրա­պե­տություննե­րի համա­տեղ եւ ուղղա­կի աշխա­տե­լու կարո­ղությունից ու կամքից, եւ ոչ թե վերա­դարձից՝ «քեռի­նե­րին» կանչե­լու հին սովո­րությա­նը, որպեսզի վերջիններս աջակցեն կամ կարգա­վո­րեն իրենց տարա­ձայնություննե­րը։ 31․Որոշ լուծումներ ավե­լի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծում առա­ջարկում։ Օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը կարող են հենց այդպի­սին դառնալ։ Բարե­բախտա­բար, ինչպես նշվեց վերեւում, Վաշինգտո­նում ձեռք բերված համա­ձայնություննե­րի հիմքում ընկած մեթո­դա­բա­նությունը եղել է ուղղա­կի, չմիջնորդված, երկկողմ բանակցություննե­րի արդյունք։ Եւ դա օգոստո­սի 8‑ին ստո­րագրված համա­ձայնագրե­րի ամե­նադրա­կան կողմե­րից մեկն է։ Զգա­լիո­րեն աճել է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րի՝ միմյանց նկատմամբ վստա­հությունը, որը հիմնված է ըմբռնման վրա, որ նրանց շահե­րի մի մասը, եթե ոչ մեծ մասը, համընկնում են։ Դեռեւս վստա­հությունը բավա­րար չէ, բայց բավա­կա­նա­չափ է՝ դրա վրա հետա­գան կառուցե­լու համար։ 32․Այս փաստաթղթե­րի կարեւո­րությունը գնա­հա­տե­լու միջոցնե­րից մեկն այն է, թե արդյո՞ք դրանք բավա­րար առա­ջընթաց են արձա­նագրում Թուրքիա­յի համար՝ գործնա­կան քայլեր ձեռնարկե­լու Երեւա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ, ներառյալ՝ Հայաստա­նի հետ սահմա­նի բացումը։ Արդյո՞ք այս փաստաթղթե­րը նախա­գահ Իլհամ Ալիեւին բավա­րար հիմք են տալիս ազա­տե­լու Անկա­րա­յին՝ Հայաստա­նի նկատմամբ Թուրքիա­յի քաղա­քա­կա­նության վրա իր ազդե­ցությունից։ Մինչ այժմ որեւէ նշան չկա, որ դա այդպես կլի­նի։ Ցավա­լի է, եթե այդպես է, քանի որ մի քանի գործնա­կան եւ իմաստա­լից քայլե­րով Անկա­րան կարող է նշա­նա­կա­լի ներդրում ունե­նալ այս փաստաթղթե­րի ընդունմամբ արձա­նագրված առա­ջընթա­ցի ամրապնդման գործում։ 33․Հարավային Կովկա­սի ապա­գա­յի՝ ավե­լի տեւա­կան լուծում գտնե­լու համար պետք է ձգտել Հարա­վա­յին Կովկա­սը դարձնե­լու ոչ միայն աշխարհագրա­կան, այլեւ քաղա­քա­կան հասկա­ցություն։ Հարա­վա­յին Կովկա­սի երեք հանրա­պե­տություննե­րը կարող են սկսել համա­գործակցել բազմա­թիվ մակարդակնե­րում՝ ամրապնդե­լու վերջին բանակցություննե­րի արդյունքում արձա­նագրված լուրջ առա­ջընթա­ցի ձեռքբե­րումնե­րը։ Իրա­դարձություննե­րի նման զարգա­ցումը կնպաստեր այն նպա­տա­կին, որ տարա­ծաշրջա­նը դառնա ավե­լին, քան պարզա­պես արտա­քին տերություննե­րի խաղա­դաշտ կամ տարանցիկ երթուղի՝ կառա­վա­րություննե­րի եւ փորձա­գետնե­րի համար, որոնց վերլուծություննե­րը հաճախ անտե­սում են այն փաստը, որ Հարա­վա­յին Կովկա­սում ապրում են իրա­կան մարդիկ՝ իրենց գաղա­փարնե­րով ու շահե­րով։ Այժմ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի խնդիրն է համա­տեղ աշխա­տել՝ Վրաստա­նի հետ միա­սին, եւ թույլ չտալ, որ իրենց նորա­թուխ խաղա­ղության ուղին յուրացվի եւ/կամ խաթարվի արտա­քին որեւէ ուժի կողմից։ Հակա­ռակ դեպքում նրանք կվե­րա­դառնան արտա­քին մանի­պուլյա­ցիա­նե­րի եւ վերսկսված հակա­մարտության դարաշրջա­նին, երբ նրանք կդի­տարկվեն որպես խաղա­քա­րեր եւ որպես երկրներ, որոնց տարածքով միայն խողո­վա­կա­շա­րեր են անցնում։ Ադրբե­ջանն ու Հայաստանն արդեն ապա­ցուցել են, որ ունակ են զարգացնե­լու այնպի­սի ուղի, որը կամրապնդի իրենց ինքնիշխա­նությունը․ այժմ նրանք կարող են այն պահպա­նել։ Ինքնիշխա­նությունը բերում է նաեւ պատասխա­նատվության․ նախեւա­ռաջ, այն ժողո­վուրդնե­րի հանդեպ, որոնց համար ինքնիշխա­նությունը իրացվում է։   

Ժիրայր Լիպա­րիտյան

Աղբյուրը՝ https://www.aravot.am/2025/08/18/1505570/

Առնչվող Հոդվածներ