18 C
Yerevan

Պատասխան Ադրբե­ջա­նա­կան Կեղծի­քին


Դուք գերա­զանց գիտեք, որ Բաքվից միայն պաշտո­նա­կան տվյալնե­րով արտաքսվել է 204 հազար հայ, որ խորհրդա­յին Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քի բնակչության քսան տոկոսն էր կազմում եւ հիմնա­կա­նում ապրում էր համա­հա­վաք: Նրանք վերա­դարձի իրա­վունք ունեն: Այդ դեպքում Բաքուն պետք է ունե­նա Երուսա­ղե­մի կարգա­վի­ճա­կը:

Վահրամ Աթա­նեսյան

Մեր Խոսքը՝

Ընթերցողնե­րի ուշադրությանն ենք ներկա­յացնում  Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի պատասխան նամա­կը Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակա­տի առաջնորդ Ալի Քերիմլիին։ Նամա­կում պրն Աթա­նեսյա­նը հստակ մերկացնում է  ադրբե­ջա­նա­կան կեղծի­քը‘ Հայաստա­նից իբրև թե արտաքսված հարյուր հազա­րա­վոր ադրբե­ջանցի­նե­րի մասին և իր հերթին մի քանի հարցադրում անում‘ վերա­բերվող ոչ միայն Արցա­խից բռնի տեղա­հանված 150 հազար հայե­րի  այլև Բաքվից  Սումգա­յի­թից և այլ վայրե­րից արտաքսված մոտ 350 հազար հայե­րի ու նրանց վերա­դարձի իրա­վունքի մասին։ 

Այս նամա­կը և դրանցում առկա հարցադրումնե­րը շատ կարև­որ նշա­նա­կություն ունեն իրա­կա­նության բարձրա­ձայնման և կեղծի­քի դեմ պայքա­րի համար։

Մեր Ուղին

Նամա­կը‘

Պարոն, Դուք Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան կյանքում նորե­լուկ չեք, որպեսզի թույլ տաք հավա­սա­րության նշան դնել անցյալ դարի 80-ականնե­րի վերջին Հայաստա­նից անվտանգ Ադրբե­ջան տեղա­փոխված մի քանի տասնյակ հազար ադրբե­ջանցի­նե­րի (Ֆրանսիա­յի Ազգա­յին ռադիո­յին տված հարցազրույցում նշված «250 հազար» թիվը բացա­հայտ կեղծիք է) եւ երկու տարի առաջ Լեռնա­յին Ղարա­բա­ղում էթնիկ զտման ենթարկված 150 հազար հայե­րի միջեւ:

Հայաստա­նից հեռա­ցած ադրբե­ջանցի­նե­րի իրա­վունքնե­րը համադրե­լի են Բաքվից, Սումգա­յի­թից, Կիրո­վա­բա­դից, Մինգե­չաուրից, Խանլա­րի, Շամխո­րի, Դաշքե­սա­նի, Շահումյա­նի գյուղա­կան շրջաննե­րից բռնա­տե­ղա­հանված մոտ 350 հազար հայե­րի իրա­վունքնե­րին: Դուք գերա­զանց գիտեք, որ Բաքվից միայն պաշտո­նա­կան տվյալնե­րով արտաքսվել է 204 հազար հայ, որ խորհրդա­յին Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քի բնակչության քսան տոկոսն էր կազմում եւ հիմնա­կա­նում ապրում էր համա­հա­վաք: Նրանք վերա­դարձի իրա­վունք ունեն: Այդ դեպքում Բաքուն պետք է ունե­նա Երուսա­ղե­մի կարգա­վի­ճա­կը:

Ե՞րբ են ադրբե­ջանցի­նե­րը Հայաստա­նի տարածքում բնա­կություն հաստա­տել՝ պատմա­կան քննության թեմա է: Բայց ստույգ է, որ նրանք ոչ անկախ, ոչ խորհրդա­յին Հայաստա­նում քաղա­քա­կան իրա­վունքի սուբյեկտ չեն հանդի­սա­ցել:

Ի տարբե­րություն նրանց, Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչությունը թե ԱԴՀ, թե Ադր.ԽՍՀ պետա­կան համա­կարգում ունե­ցել է քաղա­քա­կան իրա­վունքի սուբյեկտի կարգա­վի­ճակ: 

Պետք է իմա­նալ սեփա­կան երկրի պատմությունը. ԱԴՀ կառա­վա­րությունը 1919 թվա­կա­նի օգոստոսյան «Ժամա­նա­կա­վոր համա­ձայնությամբ» ճանա­չել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի իրա­վա­զո­րությունը, իսկ խորհրդա­յին Ադրբե­ջա­նի Կենտգործկո­մի դեկրե­տում հստակ գրված է, որ ինքնա­վար մարզը կազմա­վորվում է «Ղարա­բա­ղի հայկա­կան մասից»:

Դուք ասում եք, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության վերջնա­կան հաստա­տումից հետո հայկա­կան օրենքնե­րը ճանա­չող ադրբե­ջանցի­նե­րը կարող են վերա­դառնալ Հայաստան, ադրբե­ջա­նա­կան օրենքնե­րը ճանա­չող հայերն՝ Ադրբե­ջան: 

Դա վերա­բե­րե­լի է Բաքվից արտաքսված հայե­րին եւ Վարդե­նի­սի կամ Մասի­սի գյուղե­րից հեռա­ցած ադրբե­ջանցի­նե­րին: Ի՞նչ որո­շում կընդունենք Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայերս, դա մեր հավա­քա­կան իրա­վունքն է:  

Խորհուրդ եմ տալիս Իլհամ Ալիեւի հետ առե­րեւույթ հակա­սություննե­րը եւ իրա­կան համա­գործակցությունը չծա­ռա­յեցնել Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման տորպե­դա­հարմա­նը: 

Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության երրորդ, չորրոդ եւ հինգե­րորդ գումա­րումնե­րի Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր՝ Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ