ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայոց Անկախության Հռչակագիրը

Լինելով և մնալով ներքաղաքական չեզոքության դաշտում, բայց միաժամանակ կարևորելով ազատ խոսքը, ինչպես նաև պաշտպանելով խաղաղությունը, դրանից բխող ակնկալիքները, մենք կարևորում ենք ազատ ու ռացիոնալ, սթափ խոսքը, կարևորում ենք վերարժևորումը ու միաժամանակ համոզված ենք, որ դա չպիտի լինի մանիպուլյատիվ, կամ ենթարկվի մանիպուլյացիաների՝ հանուն ներքաղաքական ինչ որ անմաքուր շահերի։

Արայիկ Մկրտումյան

Այսօր Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրն է։ Իհարկե 2020 և 2023թ․ հետո Անկախության Հռչակագիրը, ինչպես նաև պետական մի շարք տոներ այլևս նախկին ջերմությամբ չեն նշվում։ Պատճառը հստակ է՝ պատերազմում ռազմական պարտությունն ու Արցախի կորուստը։ Այդ ընթացքում Հայաստանի ներքաղաքական դաշտում սկսված երկպառակություններն ավելի թուլացրին երկրի ներքին կայունությունը, իսկ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից տաքացվող օրակարգերը և ներքին քաղաքական խմորումները սկսեցին ոչ միայն նորից շոշափել ինքնության, պետական տոների և այլնի հետ կապված իրողությունները, այլև փորձ արվեց դրանք վերարժևորել, ինչը սակայն, ավելի սիրեց ընդհանուր վիճակը։  Հատկապես պետական տոների, ազգային ինքնության և այլնի հետ կապված վերաժևորումները, որոնք հաճախ վերածվում են միջկուսակցական բախումների, այսօր ձևավորել են մի այնպիսի վտանգավոր վիճակ, որ իշխանության մասն կազմող կուսակցությունն ու նրա համակիրները ըստ էության չեն վախենում ցանկացած հարցի վերարժևորման փորձից, իսկ քաղաքական ընդդիմությունը կտրականապես դեմ է ցանկացած նման քայլի՝ համարելով, որ այդ տոները և մնացածը անձեռնամխելիություն և բացառիկություն ունեն։ 

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է ու ՀՀ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը նաև տարակուսանքի առիթ տվեց, քանի որ նրա շնորհավորանքը ոչ թե պարզապես դասական շնորհավորանք էր, այլև անկախության հռչակագրի, դրա ընդունման, ձևավորման խորքային պատճառների մասին։ Շնորհավորանքում նաև Արցախյան Շարժման մասին որոշ տեսակետներ կային, ինչպես նաև ԽՍՀՄ-յան հայրենասիրության ու շատ առումներով ազգային-ժողովրդական շարժումների  ուղղորդման մասին։ 

Վարչապետ Փաշինյանի շնորհավորանքի հետ կապված երկու տեսակի կարծիքներ հնչեցին։ Նրա կողմնակիցները համարեցին, որ դա լիովին նորմալ ու կայացած շնորհավորանք էր, քանի որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, երբ խաղաղությունն արդեն գրեթե շոշափելի է, մեզ անհրաժեշտ է հիմքից քննարկել հնարավոր ամեն ինչ։ Ընդդիմադիրների կարծիքով վարչապետը արժեզրկեց Անկախության Հռչակագիրը, Արցախյան Շարժումը և այլն։

Լինելով և մնալով ներքաղաքական չեզոքության դաշտում, բայց միաժամանակ կարևորելով ազատ խոսքը, ինչպես նաև պաշտպանելով խաղաղությունը, դրանից բխող ակնկալիքները, մենք կարևորում ենք ազատ ու ռացիոնալ, սթափ խոսքը, կարևորում ենք վերարժևորումը ու միաժամանակ համոզված ենք, որ դա չպիտի լինի մանիպուլյատիվ, կամ ենթարկվի մանիպուլյացիաների՝ հանուն ներքաղաքական ինչ որ անմաքուր շահերի։

Այդ իսկ առումով կարևոր ենք համարում նաև Անկախության Հռչակագրի վերաժևորումը, քանի որ անցած տարիների ընթացքում չափից ավելի շատ են եղել և՛ գաղափարակն, և՛ պրակտիկ անհարթությունները և մեր իսկ հռչակած հռչակագիրը շատ հարցերում չի համապատասխանել մեր պահվածքին։ Մենք Արցախը հռչակել են Հայաստան, բայց ոչինչ չենք արել այն հայկական պահելու համար, մենք ստեղծել ենք «Միացում» շարժումը և ինքներս էլ չենք նկատել, թե այն ինչպես է վերափոխվել ու դարձել «Անկախություն»։ մենք հավանաբար չենք էլ նկատել, թե ինչպես Մետրոպոլիայից ամեն կերպ հսկում և ուղղորդում են մեզ՝ փորձելով և՛ պղծել Շարժումը, և՛ այնպես անել, որ այն գաղափարական առումով դառնա վերահսկելի խառնաշփոթ, պրակտիկ առումով՝ ուղղորդվող հրդեհ։ Այո, մենք կարիք ունենք Երրորդ Հանրապետությունը, դրա ստեղծման ակունքները և առհասարակ մնացյալ ամեն ինչը նորից մանրադիտակով փորձաքննության ենթարկելու և հասկանալու, թե որտեղ ինչն է ավել կամ պակաս եղել։ Բայց միաժամանակ մենք չենք առաջարկում հապճեպ ու չմշակված տոնայնությամբ անել դա։ Չափից ավելի զգույշ է պետք լինել նման թեմաներով խոսելիս, որովհետև մենք պարզապես կարող ենք ինչ որ պահի ոգևորվածության, չնկատել, թե ինչպես մի կենտրոնի սարդոստայնից փախչելով հայտնվում ենք մեկ այլ կենտրոնի սարդոստայնում։

Մենք Այսօր նշում ենք ԱՆկախության Հռչակագրի ընդունման օրը։ Ամեն ինչից բացի, հայոց պատմության մեջ մեջ շատ քիչ դեպքեր ունենք, երբ կարողացել ենք հայոց պետության անկախության մասին ոչ թե երազել, այլև հռչակել այն ու որքան էլ վիրավոր լինի այն ու գուցե հենց այդ պատճառով, մենք ծափահարում ենք հայոց պետության համար դրված ամեն հիմնաքարի։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *