18 C
Yerevan

Հայոց Անկա­խության Հռչա­կա­գի­րը

Լինե­լով և մնա­լով ներքա­ղա­քա­կան չեզո­քության դաշտում, բայց միա­ժա­մա­նակ կարև­ո­րե­լով ազատ խոսքը, ինչպես նաև պաշտպա­նե­լով խաղա­ղությունը, դրա­նից բխող ակնկա­լիքնե­րը, մենք կարև­ո­րում ենք ազատ ու ռացիո­նալ, սթափ խոսքը, կարև­ո­րում ենք վերարժև­ո­րումը ու միա­ժա­մա­նակ համոզված ենք, որ դա չպի­տի լինի մանի­պուլյա­տիվ, կամ ենթարկվի մանի­պուլյա­ցիա­նե­րի՝ հանուն ներքա­ղա­քա­կան ինչ որ անմա­քուր շահե­րի։

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր Հայաստա­նի Անկա­խության Հռչա­կագրի ընդունման օրն է։ Իհարկե 2020 և 2023թ․ հետո Անկա­խության Հռչա­կա­գի­րը, ինչպես նաև պետա­կան մի շարք տոներ այլևս նախկին ջերմությամբ չեն նշվում։ Պատճա­ռը հստակ է՝ պատե­րազմում ռազմա­կան պարտությունն ու Արցա­խի կորուստը։ Այդ ընթացքում Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան դաշտում սկսված երկպա­ռա­կություններն ավե­լի թուլացրին երկրի ներքին կայունությունը, իսկ տարբեր աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի կողմից տաքացվող օրա­կարգե­րը և ներքին քաղա­քա­կան խմո­րումնե­րը սկսե­ցին ոչ միայն նորից շոշա­փել ինքնության, պետա­կան տոնե­րի և այլնի հետ կապված իրո­ղություննե­րը, այլև փորձ արվեց դրանք վերարժև­ո­րել, ինչը սակայն, ավե­լի սիրեց ընդհա­նուր վիճա­կը։  Հատկա­պես պետա­կան տոնե­րի, ազգա­յին ինքնության և այլնի հետ կապված վերաժև­ո­րումնե­րը, որոնք հաճախ վերածվում են միջկուսակցա­կան բախումնե­րի, այսօր ձևա­վո­րել են մի այնպի­սի վտանգա­վոր վիճակ, որ իշխա­նության մասն կազմող կուսակցությունն ու նրա համա­կիրնե­րը ըստ էության չեն վախե­նում ցանկա­ցած հարցի վերարժև­որման փորձից, իսկ քաղա­քա­կան ընդդի­մությունը կտրա­կա­նա­պես դեմ է ցանկա­ցած նման քայլի՝ համա­րե­լով, որ այդ տոնե­րը և մնա­ցա­ծը անձեռնամխե­լիություն և բացա­ռի­կություն ունեն։ 

Այսօր Հայաստա­նի Անկա­խության հռչա­կագրի ընդունման օրն է ու ՀՀ Նիկոլ Փաշինյա­նի շնորհա­վո­րանքը նաև տարա­կուսանքի առիթ տվեց, քանի որ նրա շնորհա­վո­րանքը ոչ թե պարզա­պես դասա­կան շնորհա­վո­րանք էր, այլև անկա­խության հռչա­կագրի, դրա ընդունման, ձևա­վորման խորքա­յին պատճառնե­րի մասին։ Շնորհա­վո­րանքում նաև Արցախյան Շարժման մասին որոշ տեսա­կետներ կային, ինչպես նաև ԽՍՀՄ-յան հայրե­նա­սի­րության ու շատ առումնե­րով ազգա­յին-ժողովրդա­կան շարժումնե­րի  ուղղորդման մասին։ 

Վարչա­պետ Փաշինյա­նի շնորհա­վո­րանքի հետ կապված երկու տեսա­կի կարծիքներ հնչե­ցին։ Նրա կողմնա­կիցնե­րը համա­րե­ցին, որ դա լիո­վին նորմալ ու կայա­ցած շնորհա­վո­րանք էր, քանի որ խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրումից հետո, երբ խաղա­ղությունն արդեն գրե­թե շոշա­փե­լի է, մեզ անհրա­ժեշտ է հիմքից քննարկել հնա­րա­վոր ամեն ինչ։ Ընդդի­մա­դիրնե­րի կարծի­քով վարչա­պե­տը արժեզրկեց Անկա­խության Հռչա­կա­գի­րը, Արցախյան Շարժումը և այլն։

Լինե­լով և մնա­լով ներքա­ղա­քա­կան չեզո­քության դաշտում, բայց միա­ժա­մա­նակ կարև­ո­րե­լով ազատ խոսքը, ինչպես նաև պաշտպա­նե­լով խաղա­ղությունը, դրա­նից բխող ակնկա­լիքնե­րը, մենք կարև­ո­րում ենք ազատ ու ռացիո­նալ, սթափ խոսքը, կարև­ո­րում ենք վերարժև­ո­րումը ու միա­ժա­մա­նակ համոզված ենք, որ դա չպի­տի լինի մանի­պուլյա­տիվ, կամ ենթարկվի մանի­պուլյա­ցիա­նե­րի՝ հանուն ներքա­ղա­քա­կան ինչ որ անմա­քուր շահե­րի։

Այդ իսկ առումով կարև­որ ենք համա­րում նաև Անկա­խության Հռչա­կագրի վերաժև­ո­րումը, քանի որ անցած տարի­նե­րի ընթացքում չափից ավե­լի շատ են եղել և՛ գաղա­փա­րակն, և՛ պրակտիկ անհարթություննե­րը և մեր իսկ հռչա­կած հռչա­կա­գի­րը շատ հարցե­րում չի համա­պա­տասխա­նել մեր պահվածքին։ Մենք Արցա­խը հռչա­կել են Հայաստան, բայց ոչինչ չենք արել այն հայկա­կան պահե­լու համար, մենք ստեղծել ենք «Միա­ցում» շարժումը և ինքներս էլ չենք նկա­տել, թե այն ինչպես է վերա­փոխվել ու դարձել «Անկա­խություն»։ մենք հավա­նա­բար չենք էլ նկա­տել, թե ինչպես Մետրո­պո­լիա­յից ամեն կերպ հսկում և ուղղորդում են մեզ՝ փորձե­լով և՛ պղծել Շարժումը, և՛ այնպես անել, որ այն գաղա­փա­րա­կան առումով դառնա վերահսկե­լի խառնաշփոթ, պրակտիկ առումով՝ ուղղորդվող հրդեհ։ Այո, մենք կարիք ունենք Երրորդ Հանրա­պե­տությունը, դրա ստեղծման ակունքնե­րը և առհա­սա­րակ մնացյալ ամեն ինչը նորից մանրա­դի­տա­կով փորձաքննության ենթարկե­լու և հասկա­նա­լու, թե որտեղ ինչն է ավել կամ պակաս եղել։ Բայց միա­ժա­մա­նակ մենք չենք առա­ջարկում հապճեպ ու չմշակված տոնայնությամբ անել դա։ Չափից ավե­լի զգույշ է պետք լինել նման թեմա­նե­րով խոսե­լիս, որովհետև մենք պարզա­պես կարող ենք ինչ որ պահի ոգև­որվա­ծության, չնկա­տել, թե ինչպես մի կենտրո­նի սարդոստայնից փախչե­լով հայտնվում ենք մեկ այլ կենտրո­նի սարդոստայնում։

Մենք Այսօր նշում ենք ԱՆկա­խության Հռչա­կագրի ընդունման օրը։ Ամեն ինչից բացի, հայոց պատմության մեջ մեջ շատ քիչ դեպքեր ունենք, երբ կարո­ղա­ցել ենք հայոց պետության անկա­խության մասին ոչ թե երա­զել, այլև հռչա­կել այն ու որքան էլ վիրա­վոր լինի այն ու գուցե հենց այդ պատճա­ռով, մենք ծափա­հա­րում ենք հայոց պետության համար դրված ամեն հիմնա­քա­րի։

Առնչվող Հոդվածներ