19.3 C
Yerevan

Հայանպաստ Հռչա­կա­գիր

Արդեն որե­րորդ անգամ թղթի վրա գրվում է, որ ապաշրջա­փակվող ճանա­պարհնե­րը լինե­լու են տվյալ երկրի, եթե խոսում ենք՝ Թրամփի երթուղու մասին, ապա՝ Հայաստա­նի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության ու իրա­վա­զո­րության ներքո․․․․

Ստյո­պա Աաֆարյան

Ուրեմն, ԱՄՆ ու Հայաստա­նի օրենսդիր մարմիննե­րի կողմից վավե­րացված և ուժի մեջ մտած, 2025թ․ հունվա­րի 14-ին Վաշինգտո­նում ստո­րագրված “Հայաստա­նի Հանրա­պե­տության և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի միջև ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին կանո­նադրության” I Բաժնի (Գործընկե­րության սկզբունքնե­րը) 2 կետե­րում համա­պա­տասխա­նա­բար ամրագրվել է․ 

“Սույն կանո­նադրությունը հիմնված է երկու կողմե­րի համար ընդհա­նուր հիմնա­րար սկզբունքնե­րի և համոզմունքնե­րի վրա: 

1․ Միմյանց ինքնիշխա­նության,  անկա­խության,  և տարածքա­յին ամբողջա­կա­նության աջակցությունը երկկողմ հարա­բե­րություննե­րի հիմքն է:

8․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարա­վա­յին Կովկա­սում տարա­ծաշրջա­նա­յին տրանսպորտա­յին հաղորդակցություննե­րի ապաշրջա­փակմա­նը՝  հիմնվե­լով երկրնե­րի ինքնիշխա­նության և իրա­վա­զո­րության վրա։”

Բաժին II-ում (Տնտե­սա­կան, առևտրա­յին, տրանսպորտա­յին և էներգե­տիկ համա­գործակցություն) 5‑րդ կետում ամրագրվել է․ 

“5․ Հաշվի առնե­լով Հայաստա­նի՝ դեպի ծով ելք չունե­նա­լը, և համաշխարհա­յին առևտրա­յին շուկա­նե­րին սահմա­նա­փակ հասա­նե­լիության պատճա­ռով առա­ջա­ցած բազմա­շերտ մարտահրա­վերնե­րը,  Հայաստա­նը և Միացյալ Նահանգնե­րը մտա­դիր են խորացնել hամա­գործակցությունն՝ ուղղված Հայաստա­նի ինտեգրմա­նը առա­վել լայն տարա­ծաշրջա­նա­յին տրանսպորտա­յին ցանցե­րին և կապակցման նախա­ձեռնություննե­րին, մասնա­վո­րա­պես՝ Հայաստա­նի «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծի‘ ամուր քաղա­քա­կան աջակցության և դրա խթանման միջո­ցով: ” 

Կրկնում եմ, այս փաստա­թուղթը Հայաստան-ԱՄՆ Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության միջկա­ռա­վա­րա­կան հանձնա­ժո­ղո­վի կանո­նադրությունն ու ուղե­ցույցն է, այսինքն, ինչ էլ որ անեն երկու երկրնե­րը միա­սին, միմյանց տարածքում, իրենց գործո­ղություննե­րը պետք է բխեցնեն նաև այս սկզբունքնե­րից․․․

Օգոստո­սի 8‑ին Վաշինգթոնյան փաստաթղթե­րից եռա­կողմ հռչա­կա­գի­րը՝ Միջազգա­յին խաղա­ղության և բարե­կե­ցության Թրամփի երթուղին զարգացնե­լու հիշա­տա­կումով ու դրա վերա­բերյալ առա­ջի­կա­յում ստո­րագրվե­լի հայ-ամե­րիկյան երկկողմ պայմա­նա­գի­րը ի թիվս հայ-ադրբե­ջա­նա­կան օրա­կարգի հարցե­րի, ես կասեի՝ առաջնա­յին լուծում է հենց հայ-ամե­րիկյան օրա­կարգի այս՝ 5‑րդ  կամ Հայաստա­նի ապաշրջա­փակման հարցը, որին դիմադրում է Ադրբե­ջա­նը, իսկ Թուրքիան չի ցանկա­նում նրա շահե­րին դեմ գնալ ու իր կողմից ապաշրջա­փա­կել Հայաստա­նը՝ բացե­լով իր կողպած սահմա­նը․․․ 

Բայց սա էլ մի կողմ թողնենք, ավե­լի ստույգ՝ թողնենք ավե­լի մանրա­մասն քննարկման համար։ 

Օգոստո­սի 8‑ին Սպի­տակ տանը կայա­ցած Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի, Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Դոնալդ Թրամփի և Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության նախա­գահ Իլհամ Ալիևի եռա­կողմ հանդիպման արդունքնե­րով ստո­րագրված Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության նախա­գա­հի, Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­պե­տի և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի համա­տեղ Հռչա­կագրի 3‑րդ և 4‑րդ կետե­րում կարդում ենք․

“3․ Մենք վերա­հաստա­տե­ցինք ներպե­տա­կան, երկկողմ և միջազգա­յին փոխադրումնե­րի համար երկու երկրնե­րի միջև հաղորդակցություննե­րի բացման կարև­ո­րությունը՝ հիմնված պետություննե­րի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության և իրա­վա­զո­րության հարգման վրա, տարա­ծաշրջա­նում ու նրա հարև­ա­նությամբ խաղա­ղությունը, կայունությունն ու բարգա­վա­ճումը խթա­նե­լու նպա­տա­կով։ Այս ջանքե­րը կնե­րա­ռեն Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության հիմնա­կան մասի և Նախիջև­ա­նի Ինքնա­վար Հանրա­պե­տության միջև Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքով անխո­չընդոտ հաղորդակցությունը, Հայաստա­նի Հանրա­պե­տության համար միջազգա­յին ու ներպե­տա­կան հաղորդակցության փոխա­դարձ առա­վե­լություննե­րով։

4․ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն աշխա­տե­լու է Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի և փոխա­դարձա­բար համա­ձայնեցված երրորդ կողմե­րի հետ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգա­յին խաղա­ղության և բարգա­վաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրա­կա­նացման շրջա­նա­կը սահմա­նե­լու նպա­տա­կով։ Մենք հաստա­տում ենք մեր վճռա­կա­նությունը բարեխղճո­րեն ձեռնարկե­լու բոլոր միջոցնե­րը՝ սույն նպա­տա­կին հնա­րա­վո­րինս արագ կերպով հասնե­լու համար։”

Ինչպես նկա­տում ենք, այս ամբողջը մեկ տրա­մա­բա­նա­կան շղթա­յի տարբեր օղակներ են ու արդեն որե­րորդ անգամ թղթի վրա գրվում է, որ ապաշրջա­փակվող ճանա­պարհնե­րը լինե­լու են տվյալ երկրի, եթե խոսում ենք՝ Թրամփի երթուղու մասին, ապա՝ Հայաստա­նի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության ու իրա­վա­զո­րության ներքո․․․․

Անհե­թեթ կարող է թվալ, բայց հարցնեմ, միգուցե ընդդի­մա­խոսնե­րից մեկնումե­կը պատասխա­նեն․․․

Հայ-ամե­րիկյան քանի՞ փաստա­թուղթ պետք է ստո­րագրվի, քանի՞ տեղ ու քանի՞ անգամ պետք է գրվի, որ “ճանա­պարհներն ու բեռնե­րի, մարդկանց “անխո­չընդոտ” փոխադրումնե­րը լինե­լու են Հայաստա­նի ինքնիշխա­նության, իրա­վա­զո­րության ու տարածքա­յին ամբողջա­կա­նության սահմաննե­րում”, որպեսզի էս անհե­թեթ վիճա­կից դուրս գանք․․․

Աղբյուրը՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1ALBa2tP1z/

Առնչվող Հոդվածներ