Հայաստան

Մենք Կոտրելու Ենք Թշնամությունը

Ինչ պետք է անենք, կարո՞ղ է պետք է թողնենք գնանք: Նման տրամադրությունը գաղթ է ենթադրում: Պետք է ապրենք ու վերադարձնենք, բայց դրա համար ուժ ու հզորություն է պետք, պետք է տրամադրվել դրան:  Մեր ժողովուրդը պետք է կարողանա հոգեբանորեն հաղթահարել այդ ամենը:

Լևոն Շիրինյան

Խաղաղությունն անհրաժեշտ է, օբյեկտիվորեն մեզ համար շատ կարևոր, այլ ելք չունենք, նորմալ է, որ հաստատվել է, հիմա պետք է մտածենք՝ ինչպես լավ պետություն դառնանք կարճ ժամանակում»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ Շիրինյանի՝ ուշադրությունը խաղաղության վրա չպետք է բևեռացնել, այլ՝ հզորանալու. «Մեզ համար հիմա խաղաղ ժամանակ է, ԱՄՆ հովանավորչություն, շրջափակման վերացման հնարավորություն կա, պետք է այսօրվանից ժողովրդին ու պետությանն ուժեղացնել, բանակը վերակազմակերպել: Պետք է դաշնակիցներ ունենալ ու լավացնել նրանց հետ հարաբերությունները, դա նշանակում է՝ հեռանալ Ռուսաստանից: Եթե Ռուսաստանին մոտ մնանք, երբեք չենք ունենա խաղաղություն: Պետք է ՌԴ-ին մոռանալ, այս բոլորը մեր գլխին սարքում է Ռուսաստանը՝ մեր աչքի առաջ»:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե ինչպես է հնարավոր Ադրբեջանի հետ ապրել խաղաղ պայմաններում՝ Շիրինյանը նշեց. «Ինչ պետք է անենք, կարո՞ղ է պետք է թողնենք գնանք: Նման տրամադրությունը գաղթ է ենթադրում: Պետք է ապրենք ու վերադարձնենք, բայց դրա համար ուժ ու հզորություն է պետք, պետք է տրամադրվել դրան:  Մեր ժողովուրդը պետք է կարողանա հոգեբանորեն հաղթահարել այդ ամենը: Հենց Ռուսաստանում հիմա էլ հայն ու ադրբեջանցին հարաբերվում են: Գերմանացիներն ու ռուսները քի՞չ են իրար ջարդել, 1945 թվականին ոչնչացրել են, բայց հիմա հարկադրված շփվում են, պարզապես մեր պարագայում ուրիշ է, մեր խաղաղությունն անհավասարության վրա է, մեզ համար հոգեբանորեն շատ ծանր է, մենք կորուստներ ենք ունեցել: Համակեցություն կլինի, բայց՝ քիչ, ժամանակի հարց է: Կարևորը մեզ համար մեր պետությունն այնքան հզորացնելն է, որ Ադրբեջանի մտքով երկրորդ անգամ չանցնի Հայաստանի կողմը նայել»: 

Շիրինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը չի փակելու թշնամանքի էջը, այլ՝ մենք. «Մեր հզորությունն Ադրբեջանին պարտադրելու է խելոք մնալ: Պետք է տրամադրվել դրան՝ ուժեղ պետություն, խաղաղ կյանք՝ բանաձևը սա է: Ուզում ես խաղաղություն, պատրաստվում ես պատերազմի, ոչ թե խաղաղության: Պատրաստ լինես պատերազմի, վաղը կունենաս խաղաղություն: Եթե մենք 2020 թվականին պատերազմին պատրաստ լինեինք, Ադրբեջանը չէր հարձակվի, և մենք կունենայինք խաղաղություն»:

Աննա Բզնունի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *